SASUN TOSUNYAN`S BLOG
Tuesday, December 31, 2013
Saturday, December 28, 2013
Նոր Տարին ձիո՞ւ տարի…
Wednesday, December 25, 2013
Այսօր` դեկտեմբերի 25-ին ողջ Եվրոպան տոնում է Քրիստոսի Ծնունդը
Friday, December 13, 2013
Ռ. Բեքվիթին ու նրա վերջին ցանկությունը...
Friday, December 6, 2013
Սպիտակի երկրաշարժից անցել է 25 տարի….
Saturday, November 23, 2013
Մարդիկ մի տեսակ շտապում են ապրել: Հ. Խառատյան
Դաստիարակված մարդու ութ որակ. Անտոն Չեխով
Sunday, November 17, 2013
"Տիտանիկը" Անգլիայի հպարտությունն էր
"Տիտանիկը" Անգլիայի հպարտությունն էր։ Ամենուրեք գովազդվում էին նրա մեծությունն ու ամրությունը: "Տիտանիկի" նավապետ Սմիթն ասել էր, որ նույնիսկ Աստված չի կարող այդ նավը խորտակել։ Վերջապես Անգլիայի հպարտությունը դուրս եկավ նավարկության։ Ուղեւորությունը հրաշալի էր, մարդիկ ցնծում էին։ Չորրորդ օրը` 19:30-ին, նավապետը հաղորդագրություն ստացավ, որ առջեւում վիթխարի սառցաբեկորներ կան, սակայն ոչինչ չձեռնարկեց` համոզված լինելով, որ իրենց վտանգ չի սպառնում, քանի որ շատ մեծ ու պաշտպանված են: Աստվածաշնչում գրված է, որ կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է։ Ժամը 22:30-ին աստղերը փայլում էին երկնքում, նավի մեջ հաճելի երաժշտություն էր հնչում, եւ ուղեւորներից յուրաքանչյուրը զբաղված էր իր գործով: Եվ հանկարծ մի հարված զգացին. նավը ինչ-որ բանի բախվեց: Մարդիկ անմիջապես սթափվեցին, երաժշտությունը դադարեց: Սակայն անհանգստությունը մի քանի րոպե տեւեց, որից հետո խաղաղության ու անհոգության մթնոլորտը վերականգնվեց, քանի որ բոլորը համոզված էին, որ ոչ մի վատ բան չի պատահի. նավը շատ մեծ ու պաշտպանված էր: Մասնագետների կարծիքով` եթե այդ պահին նրանք մտածեին փրկության մասին, անշուշտ, կփրկվեին։ Ժամը 2:20-ին նավն ամբողջությամբ խորտակված էր: Տիտանիկը խորտակումը տեղի է ունեցել 1912թ-ի ապրիլի 15-ին, ինչի արդյունքում մահացավ 1522 մարդ: Այսօր շատերը կարծում են, թե իրենք մեծ ու պաշտպանված են եւ երբեք չեն "խորտակվի": Սակայն որքան էլ պաշտպանված լինես, ոչինչ չես կարող անել, երբ մահը վրա հասնի: Ո՞վ կարող է քեզ փրկել սրտի կաթվածից կամ հանկարծամահությունից: Սիրելինե՛ր, ոչ ոք այնքան մեծ չէ, որ իրեն պաշտպանի մահից: Ով էլ լինես, եթե չունես Աստծո պաշտպանությունը, "կխորտակվես": Ա.Սիմոնյան
Wednesday, November 13, 2013
Շնորհավո՛ր Բարության միջազգային օրը: Այսօր աշխարհը բարի մարդկանց կարիք ունի
Monday, November 11, 2013
1918 թվականի այս օրը /նոյեմբերի 11-ին / ավարտվեց Առաջին աշխարհամարտը:
Sunday, November 10, 2013
Այսօր Մարտին Լյութերի ծննդյան օրն է
Friday, November 8, 2013
Ալբերտ Էյնշտեյն
Մարդու նկատմամբ մարդ եղե՛ք, մարդի՛կ.. Նապոլեոն Բոնապարտ
Sunday, November 3, 2013
Մարդկային հասարակության զարգացման հիմնախնդիրները 21-րդ դարում. Մոդերնիզացված ժամանակներ (Ս.Թոսունյան)
Արդի ժամանակներում մարդկությունն անցել է նոր դարաշրջանի սահմանագիծը և մտել զարգացման նոր փուլ, դրա մասին է վկայում գիտատեխնիկական առաջընթացի նոր շրջանի սկիզբը, որը հայտնի է ինֆորմացիոն հեռահաղորդակցություն անունով:
Սկսվել է համաշխարհային պատմության գլոբալացման փուլը: Գլոբալացումը ժամանակակից աշխարհի կյանքի հիմնական կողմերի միօրինակ չափանիշների հաստատում, միասնական դաշտի ստեղծումն է: Դա համաշխարհային ինտեգրացման նոր տեսակ և աստիճան է, որ ներառում է առանց բացառության բոլոր ազգերը և երկրները: Նախորդ ոչ մի քաղաքակրթություն չի տեսել կյանքի տարբեր բնագավառներում կազմակերպման միատեսակ ձև, որը կա ներկայիս աշխարհում, խոսքը` քաղաքական և տնտեսական կյանքում այսօրվա հասարակության որդեգրած շուկայական տնտեսության և քաղաքական ժողովրդավարության մասին է: Աննախադեպ ընդլայնվել և խորացել է միջազգային տնտեսական և քաղաքական ինտեգրացիան: Ներկայումս ձևավորվում է միօրինակ միջազգային իրավական օրենսդրական դաշտ: Ստեղծվել է համաշխարհային տեղեկատվական միասնական ինտերնետային-համակարգչային համակարգ, որը և ներթափանցել է կյանքի բոլոր ոլորտները: Արևմտյան քաղաքակրթության նշանները այսօր տարածվում են ամենուր, դա վերաբերում է հագուստի ոճին, կինոյին, երաժշտությանը, համակարգչային միասնական լեզվին, գիտությանը և այլն: Ինֆորմացիոն հեռահաղորդակցության միջոցների զարգացման շնորհիվ այժմ հնարավոր է դարձել վայրկյանների ընթացքում կապ ստեղծել երկրագնդի ցանկացած կետի հետ, որի շնորհիվ մարդը, միաժամանակ կարող է ներկա լինել, և մասնակցել աշխարհի տարբեր վայրերում ընթացող իրադարձուրյուններին` չբացակայելով անգամ երկրից:
Այսօր առաջացել են մի շարք գլոբալ խնդիրներ, որոնք շոշափում են համայն մարդկության շահերը: Դրանցից մեկը միջազգային ահաբեկչությունն է: Հանցավոր միջազգային բանդիտական խմբավորումների կազմավորումը, մարդկանց պատանդ վերցնելը, ինքնաթիռների առևանգումը, շենքերի պայթեցումները, պատվիրված սպանությունները և այլն լուրջ սպառնալիք են ազգային և միջազգային անվտանգությանը:
Ամենավտանգավոր գլոբալ մարտահրավերներից մեկը թմրամոլության անկասելի տարածումն է: Ամեն տարի թմրամոլների բանակն են համալրում միլիոնավոր դեռահասներ, պատանիներ և աղջիկներ, որոնք դատապարտված են մահվան: Նրանց դժբախտության վրա առասպելական շահույթներ են դիզում թմրադեղեր արտադրող ընդհատակյա զանազան ուժեր, կազմակերպություններ:
21-րդ դարում մարդկության համար կարևորվում է շրջակա միջավայրի պահպանման հիմնախնդիրը: Բանն այն է, որ անպատժելիության և ազատության զգացումը մարդուն հռչակեցին բնության տերը, մոռանալով, որ մարդը բնության անբաժան մասն է: Անտեսելով վտանգը, մարդը սկսեց լայնորեն միջամտել բնական գործնթացներին, և այսամենը բումերանգի նման հակադարձեց մարդուն: Իրականում, այսօր մարդու նպատակը պետք է լինի ոչ թե անհարկի միջամտելը բնական գործնթացներին, այլ բնության օրենքներին խստորեն հետևելը: Հետևաբար, անհրաժեշտ է փոխել. <<մարդը բնության տերն է>> կարգախոսը, << մարդը բնության անբաժան մասնիկն է>>` կարգախոսով:
2011թ-ի աշնանը երկրագնդի բնակչության թվաքանակը հատեց 7 միլիարդի սահմանը, այն դեպքում, երբ մոտ 1 դար առաջ աշխարհի բնակչությունը չեր անցնում 1,5 միլիարդի սահմանը: Այսօր, շուրջ 4-5 օրվա ընթացքում աշխարհի բնակչության աճն հավասար է 1 մլն մարդու, 1 օրվա ընթացքում աշխարհում ծնվում է ավելի քան 250 000 երեխա: Այժմ մեծացել է նաև կյանքի միջին տևողությունը: Եթե 1 դար առաջ կյանքի միջին տևողությունը 35-40 տարի էր, ապա այսօր` 75 տ: Առանձին երկրների գերբեռնվածության մասին է վկայում մարդկանց գաղթը, որը դարձել է համաշխարհային մասշտաբով կարևոր հիմնախնդիր: Այժմ միայն Եվրոպայում կան ավելի քան 20 մլն գաղթականներ: ՄԱԿ-ի հովանավորությամբ լույս տեսած <<Աճի տեմպերը>> գրքի համաձայն, առաջիկայում սպասվում է մեծ գաղթ, որը խթան կլինի նոր քաղաքական և սոցիալ-տնտեսական փոփոխությունների, որը առաջ կբերի զարգացած երկրների ժողովուրդների մոտ համապատասխան ռեակցիա, այն է` արձագանք, որն, իրականում, ոչ այլ ինչ է, եթե ոչ հիվանդագին ազգայնամոլություն կամ պահպանողական ռասսիզմ, որի մասին է վկայում, ներկայումս Եվրոպական երկրներում ազգայնական և ռասիստական կարգախոսներով հանդես եկող արմատական ուժերի ունեցած հաջողությունները :
Սկսվել է համաշխարհային պատմության գլոբալացման փուլը: Գլոբալացումը ժամանակակից աշխարհի կյանքի հիմնական կողմերի միօրինակ չափանիշների հաստատում, միասնական դաշտի ստեղծումն է: Դա համաշխարհային ինտեգրացման նոր տեսակ և աստիճան է, որ ներառում է առանց բացառության բոլոր ազգերը և երկրները: Նախորդ ոչ մի քաղաքակրթություն չի տեսել կյանքի տարբեր բնագավառներում կազմակերպման միատեսակ ձև, որը կա ներկայիս աշխարհում, խոսքը` քաղաքական և տնտեսական կյանքում այսօրվա հասարակության որդեգրած շուկայական տնտեսության և քաղաքական ժողովրդավարության մասին է: Աննախադեպ ընդլայնվել և խորացել է միջազգային տնտեսական և քաղաքական ինտեգրացիան: Ներկայումս ձևավորվում է միօրինակ միջազգային իրավական օրենսդրական դաշտ: Ստեղծվել է համաշխարհային տեղեկատվական միասնական ինտերնետային-համակարգչային համակարգ, որը և ներթափանցել է կյանքի բոլոր ոլորտները: Արևմտյան քաղաքակրթության նշանները այսօր տարածվում են ամենուր, դա վերաբերում է հագուստի ոճին, կինոյին, երաժշտությանը, համակարգչային միասնական լեզվին, գիտությանը և այլն: Ինֆորմացիոն հեռահաղորդակցության միջոցների զարգացման շնորհիվ այժմ հնարավոր է դարձել վայրկյանների ընթացքում կապ ստեղծել երկրագնդի ցանկացած կետի հետ, որի շնորհիվ մարդը, միաժամանակ կարող է ներկա լինել, և մասնակցել աշխարհի տարբեր վայրերում ընթացող իրադարձուրյուններին` չբացակայելով անգամ երկրից:
Այսօր առաջացել են մի շարք գլոբալ խնդիրներ, որոնք շոշափում են համայն մարդկության շահերը: Դրանցից մեկը միջազգային ահաբեկչությունն է: Հանցավոր միջազգային բանդիտական խմբավորումների կազմավորումը, մարդկանց պատանդ վերցնելը, ինքնաթիռների առևանգումը, շենքերի պայթեցումները, պատվիրված սպանությունները և այլն լուրջ սպառնալիք են ազգային և միջազգային անվտանգությանը:
Ամենավտանգավոր գլոբալ մարտահրավերներից մեկը թմրամոլության անկասելի տարածումն է: Ամեն տարի թմրամոլների բանակն են համալրում միլիոնավոր դեռահասներ, պատանիներ և աղջիկներ, որոնք դատապարտված են մահվան: Նրանց դժբախտության վրա առասպելական շահույթներ են դիզում թմրադեղեր արտադրող ընդհատակյա զանազան ուժեր, կազմակերպություններ:
21-րդ դարում մարդկության համար կարևորվում է շրջակա միջավայրի պահպանման հիմնախնդիրը: Բանն այն է, որ անպատժելիության և ազատության զգացումը մարդուն հռչակեցին բնության տերը, մոռանալով, որ մարդը բնության անբաժան մասն է: Անտեսելով վտանգը, մարդը սկսեց լայնորեն միջամտել բնական գործնթացներին, և այսամենը բումերանգի նման հակադարձեց մարդուն: Իրականում, այսօր մարդու նպատակը պետք է լինի ոչ թե անհարկի միջամտելը բնական գործնթացներին, այլ բնության օրենքներին խստորեն հետևելը: Հետևաբար, անհրաժեշտ է փոխել. <<մարդը բնության տերն է>> կարգախոսը, << մարդը բնության անբաժան մասնիկն է>>` կարգախոսով:
2011թ-ի աշնանը երկրագնդի բնակչության թվաքանակը հատեց 7 միլիարդի սահմանը, այն դեպքում, երբ մոտ 1 դար առաջ աշխարհի բնակչությունը չեր անցնում 1,5 միլիարդի սահմանը: Այսօր, շուրջ 4-5 օրվա ընթացքում աշխարհի բնակչության աճն հավասար է 1 մլն մարդու, 1 օրվա ընթացքում աշխարհում ծնվում է ավելի քան 250 000 երեխա: Այժմ մեծացել է նաև կյանքի միջին տևողությունը: Եթե 1 դար առաջ կյանքի միջին տևողությունը 35-40 տարի էր, ապա այսօր` 75 տ: Առանձին երկրների գերբեռնվածության մասին է վկայում մարդկանց գաղթը, որը դարձել է համաշխարհային մասշտաբով կարևոր հիմնախնդիր: Այժմ միայն Եվրոպայում կան ավելի քան 20 մլն գաղթականներ: ՄԱԿ-ի հովանավորությամբ լույս տեսած <<Աճի տեմպերը>> գրքի համաձայն, առաջիկայում սպասվում է մեծ գաղթ, որը խթան կլինի նոր քաղաքական և սոցիալ-տնտեսական փոփոխությունների, որը առաջ կբերի զարգացած երկրների ժողովուրդների մոտ համապատասխան ռեակցիա, այն է` արձագանք, որն, իրականում, ոչ այլ ինչ է, եթե ոչ հիվանդագին ազգայնամոլություն կամ պահպանողական ռասսիզմ, որի մասին է վկայում, ներկայումս Եվրոպական երկրներում ազգայնական և ռասիստական կարգախոսներով հանդես եկող արմատական ուժերի ունեցած հաջողությունները :
Friday, November 1, 2013
իրականում սա կյանքն է, Նա քեզ տալիս է այն, ինչ դու ասում ու անում ես...
"Ով է երջանիկ մարդը..
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՑՈՒՄ /ՓՈՒԼԱԲԱԺԱՆՈՒՄ/
Monday, September 30, 2013
Մայր Թերեզա. ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
Ամենակարևոր դեղամիջոցը կյանքում քնքուշ սերն է և հոգատարությունը:
Սիրեք, եթե դա վնաս չի պատճառում:
Կյանքում չարը շատ է, շատ են անտուններն ու հիվանդները, բայց ամենավատ վիճակում նրանք են, ովքեր զրկված են սիրո բերկրանքից:
Սերը պետք է արտահայտել գործողության մեջ, և այդ գործողությունը ծառայելն է:
Դժոխքը մի տեղ է, որտեղ վատ հոտ է գալիս և ոչ ոք ոչ ոքի չի սիրում:
Սիրո հաջողությունը ոչ թե արդյունքների, այլ հենց ընթացքի մեջ է:
Ժպիտը մեր սիրո գլխավոր գործողությունն է:
Արքայադուստր Դիանա
Ուելսի Արքայադուստր Դիանայի ողբերգական մահը, 1997 թ. օգոստոսի 31-ին առաջացրեց ամենագլոբալ հանրային սուգը անհատի համար նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի մահից ի վեր։ Իր կյանքի ընթացքում Դիանան օրինակ էր եղել իր երկրպագուների համար, ովքեր հարգում նրա՝ ոճի զգացումը, խարիզման և հումորի զգացումը։ Ու նրանք զարմացած էին բարեգործության մեջ նրա մեծ ներգրավմամբ։ Արքայադուստր Դիանան տիրապետում էր տառապյալներին «ձեռք մեկնելու» շնորհին և օգտագործում էր իր ազդեցիկ դիրքը դրականորեն աջակցելու համար բարեգործական ծրագրերին, ներառյալ՝ հակատանկային արկերի դեմ սկսված ակցիային։ Այս պատճառով է, Հակատանկային արկերը արգելելու միջազգային արշավը (ICBL) 1997 թ. արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նրա ջանքերը՝ փոխել հասարակական կարծիքը ՁԻԱՀ-ից տառապողների նկատմամբ, լայն հիացմունք էր առաջացրել։
Արքայադուստր Դիանայի ներգրավումը եւ նվիրումը նման խնդիրների հաճախ նմանվել է Կալկաթայի Մայր Թերեզայի գործունեությանը, ով հիմնադրել է «Բարեգործության միսիոներները» Հավատարմորեն ուխտելով կուսություն, աղքատություն և հնազանդություն, Մայր Թերեզան և մյուս միանձնուհիները առաջարկել են իրենց աջակցությունը սրտանց ծառայելու պատրաստակամությունը աղքատներին, կարիքավորներին, հիվանդներին, որբերին և մահամերձներին ինչպես Հնդկաստանում, այնպես էլ տարբեր մայրցամաքներում։
Արգելված հնէաբանություն. Երկրի վրա հսկանե՞ր են ապրել
19-րդ դարից սկսված հնէաբանները պարբերաբար սենսացիոն հայտարարություններ էին անում, որ մոլորակի տարբեր կետերում հսկայական չափսերի մարդկային կմախքներ և մումիաներ են հայտնաբերվել: Պաշտոնական գիտության դիրքորոշումը նախկինում հսկաների գոյության վերաբերյալ պարզ է և կտրուկ. «Դա անհնար է, որովհետև դա չի կարող հնարավոր լինել»: Մինչդեռ, հատկապես 2007 թվականից հետո պարբերաբար հրապարակվում են փաստեր, որոնք կարծեք թե հերքում են պաշտոնական գիտության տեսակետը:
Եկեք ուսումնասիրենք այդ փաստերը.
1821 թվականին ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում հայտնաբերվեցին հին քարե պարսպի փլատակներ, որոնց տակ էլ գտնվեցին երկու մարդկանց կմախքներ, որոնց հասակը 215 սմ է: Վիսկոնսինում 1879 թվականին հայտնաբերվեցին ողնաշարի ու գանգի ոսկորներ, որոնք, ինչպես թերթում էր հաղորդվել, անհավանական չափսերի ու հաստության էին:
19-րդ դարում ԱՄՆ-ում եղան մի շարք այլ նման հայտնագործություններ, երբ հայտնաբերվում էին 195-215 սմ հասակ ունեցող կմախքներ: Թվում է, թե ինչ-որ անհավանական բան չկա դրանում, բայց հաշվի առեք, որ Ամերիկայի բնիկ հնդկացիների միջին հասակը առնվազն 30-40 սանտիմետրով ավելի ցածր է եղել, քան հայտնաբերված կմախքների մոտ էր:
Եվրոպայում ևս հայտնաբերվել են գիգանտների կմախքներ: Այսպես, Ռուրի ածխի հանքերից մեկում 1899 թվականին հայտնաբերվեց մի կմախք, որի հասակը 240 սանտիմետր էր:
1890 թվականին Եգիպտոսում հայտնաբերվեց մի սարկոֆագ, որի մեջ 2 մետր հասակ ունեցող խարտյաշ կնոջ կմախք էր՝ նորածնի հետ, մինչդեռ եգիպտացիները երբեք խարտյաշ ու նման հասակի չեն եղել: Նմանօրինակ խարտյաշ գիգանտների կմախքներ են հայտնաբերվել Վեվադայում 1912 թվականին: Ժայռի մեջ փորված քարանձավում հնէաբանները հայտնաբերել էին խարտյաշ տղամարդու ու կնոջ մումիաներ: Կնոջ հասակը 2 մետր է եղել, իսկ տղամարդունը՝ 3: Հարկ է նշել, որ ամերիկացի հնդկացիներն էլ բնավ աչքի չեն ընկել մազերի նման գույնով ու հասակով:
1930 թվականին ավստրալիացի հանքափորները սկսեցին հայտնաբերել հսկայական ոտնահետքեր, որոնք քարացել էին: Անհայտ այս ռասային, որին պատկանում էին ոտնահետքերը, անվանեցին մեգանթրոպուսներ: Նրանց հասակը 210-365 սմ է կազմել, ինչը նրանց նմանեցնում է Չինաստանում հայտնաբերված գիգանտոպիտեկների անհետացած տեսակին:
Չինաստանում հայտնաբերված կմախքները ուսումնասիրելով` գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գիգանտոպիտեկները ունեցել են 3-3,5 մետր հասակ և կշռել են մոտավորապես 400 կգ:
1985 թվականին կազմակերպված հնէաբանական արշավը մանրամասն ուսումնասիրեց մեգանթրոպուսների կմախքների հայտնաբերման վայրը, և պետք է նշել, որ այդ ուսումնասիրությունների արդյունքները սենսացիոն էին: Հայտնաբերվեցին ատամներ, որոնք 67 միլիմետր երկարություն ու 42 միլիմետր հաստություն ունեին: Չափագրումները ցույց տվեցին, որ դրանց տերը ունեցել է առնվազն 7,5 մետր բոյ և կշռել է առնվազն 370 կիլոգրամ, իսկ որ ամենացնցողն է՝ այս մնացորդների տարիքը 9 միլիոն տարեկան է:
1971 թվականին Քուինսլենդում մի ֆերմեր իր դաշտում հայտնաբերեց հսկայական ծնոտ, որի վրա պահպանված ատամները 5 սանտիմետր երկարություն ունեին: Ոսկորների հետազոտությունը ցույց տվեց, որ այս կմախքի տերն էլ 6 մետր հասակ է ունեցել:
Ավելի ուշ՝ 1979 թվականին, Կապույտ լեռներում գտնվող Մեգալոնգ Վալլկի տեղանքում հայտնաբերվեց մի քար, որի վրա քարացած ոտնահետք կար: Հետքի լայնությունը 17 սանտիմետր էր, իսկ երկարությունը՝ 60 սմ: Այն ևս պատկանել էր 6 մետր հասակ ունեցող հսկայի:
1936 թվականին Նացիստական Գերմանիայի հնէաբաններից մեկը՝ Լարսոն Կալը, Կենտրոնական Աֆրիկայում հայտնաբերեց խորհրդավոր եղբայրական գերեզման, որտեղ թաղված էին 12 տղսամարդ՝ 350-375 սմ հասակ ունեցող, իսկ նրանց բոլորի գանգերի վրա շատ կոկիկ կլոր անցքեր կային: Մյուս ուշագրավ փաստն այս կմախքների մոտ այն էր, որ դրանք բոլորն ունեին երկուական ատամնաշար վերին և ներքին ծնոտների վրա:
Տարբեր ժողովուրդների առասպելապատումներում հանդիպում են պնդումներ, որ ժամանակին երկրի վրա իշխել են հսկաները: Նման վկայությունների հանդիպում ենք բաբելոնական աղբյուրներում, որտեղ նշվում է, որ երկրի վրա ժամանակին բնակվել է երեք հիմնական ռասա՝ հսկաներ, երկկենցաղ մարդիկ և սովորական մարդիկ: Հսկաների մասին հիշատակումներ կան նաև Աստվածաշնչում: Օրինակ` Հին Կտակարանում ուղղակիորեն ասվում է. «Հին օրերին երկրի վրա ապրում էին հսկաներ...»:
Ինչի՞ց սկսվեց հսկաների դեգրադացիան: Ինչպես բաբելոնյան աղբյուրները, այնպես էլ աստվածաշնչյանները, միաբերան պնդում են, որ ինչ-որ մի պահից հսկաները սկսեցին ճնշել մարդկանց: Նրանք սկսեցին մարդակերությամբ ու ինցեստով զբաղվել, նրանք կենակցում էին իրենց մայրերի, քույրերի, եղբայրների, անասունների հետ և այլ ոչ աստվածահաճո բաներ էին անում, ինչի արդյունքում Աստվածը/աստվածները զայրացան նրանց վրա և Համաշխարհային ջրհեղեղով ոչնչացրին նրանց բոլորին:
Մեկ այլ անուղղակի պատմական վկայություն հսկաների գոյության մասին հայտնաբերվել է աֆղանական Բամյան քաղաքի մերձակայքում: Այստեղ հայտնաբերվել է 5 հսկյայական արձան, որոնցից մեկը 52 մետր է և ըստ ենթադրությունների մարմնավորում է Առաջին ռասան, որը ֆիզիկական մարմին չունի: Երկրորդ արձանն ունի 36 մետր բարձրություն և մարմնավորում է Երկրորդ ռասան, երրորդը 18 մետր է և համապատասխանաբար մարմնավորում է գահավիժած Երրորդ ռասան, որից սերել է Առաջին՝ ֆիզիկական ռասան, որը այլ կերպ նաև ատլանտների ռասա է կոչվում: Առաջին ռասան մարմնավորող արձանն ունի 5 մետր բարձրություն, և այն արձաններից չորրորդն է: Վերջապես հինգերորդ ու վերջին արձանը, որը մարմնավորում է մեզ՝ ժամանակակից մարդկանց, ունի սովորական մարդուց քիչ ավելի բարձր հասակ: Համարվում է, որ այս արձանները ստեղծել են փրկված ատլանտները, որոնք այդ կերպ փորձել են ներկայացնել մարդկության պատմությունը: 5 ռասաների մասին հիշատակում կա նաև ացտեկների մոտ, որը գրեթե նույնությամբ կրկնում է աֆղանական 5 ռասաների արձանի տրամաբանությունը:
Բացի պատմություններից ու լեգենդներից` գիտական աշխարհի տրամադրության տակ են գտնվոււմ բազմաթիվ գտածոներ, որոնք չեն տեղավորվում գիտական արդի հայեցակարգի մեջ ու հերքում են էվոլյուցիոն տեսությունը: Օրինակ` Հարավային Ամերիկայում հայտնաբերվել են հսկայական գործիքներ, որոնցից մեկն այժմ ընդգրկված է ԱՄՆ-ի Պատմաբանական միության հավաքածուի մեջ և իրենից ներկայացնում է 1 մետրանոց և 150 կգ կշռող կացին, որը, ուշադրություն, 49 միլիոն տարեկան է!!!
Արվել են բազմաթիվ այլ հայտնագործություններ, որոնք ուղղակիորեն վկայում են հսկաների գոյության մասին: Աֆրիկայում հայտնաբերվել են 1,3 մետր երկարություն ունեցող ոտնահետքեր, Ցեյլոն կղզում՝ 1,5 մետր երկարություն ունեցող ոտնահետքեր, որոնց տերերը 10 մետրից ավել հասակ են ունեցել և կարողացել են ուսերի վրա իրենց համար որսացու հանդիսացող փղեր ու գետաձիեր կրել: Զատկի կղզու բնակիչներն էլ կարծում էին, որ հսկաները իշխել են երկրի վրա միլիոնավոր տարիներ, իսկ 8 միլիոն տարի առաջ նրանք արդեն աստիճանաբար այնքան են փոքրացել, որ նրանց հասակը կազմել է «ընդամենը» 6 մետր, և հենց այդ հսկաներին էլ փորձել են պատկերել կզու բնակիչները՝ իրենց խորհրդավոր արձաններով:
Հսկաների կմախքների հայտնաբերման մասին տեղեկությունները շարունակում են հրապարակվել աշխարհի տարբեր ծայրերում. Էլլի հովտում հայտնաբերվել է 4 մետր հասակ ունեցող մարդու կմախք, Էկվադորի քարանձավներից մեկում հայտնաբերվել են 3,5 մետր հասակ ունեցող հսկաների կմախքներ, որոնք, ըստ առասպելապատումների, գրավել էին ինկերի երկիրը: 2007 թվականին Գոբի անապատում բրիտանացի հնէաբանները հայտնաբերեցին 15 մետր հասակ ունեցող կմախք, որը 45 միլիոն տարեկան էր...
համաշխարահային աղմուկ բարձրացավ 2007 թվականին, երբ Ազգային Աշխահագրական ընկերության հնդկական մասնաճյուղը հայտնեց, որ Հնդկաստանի բանակը պատահաբար հայտնաբերել է 12 մետրանոց հսկաների կմախքներ, և միայն Ազգային Աշխահագրական ընկերության թիմին են թույլատրել ուսումնասիրություններ կատարել, որից հետո էլ հրապարակվել էր նկարը, որպես հիմնական փաստարկ.
Սակայն կարճ ժամանակ անց խաբեությունը պարզվել էր, քանի որ հայտնի էր դարձել, որ այս նկարը, ինչպես նաև շատ այլ հսկայական կմախքների նկարներ պարզապես վերցվել էին Worth1000 կայքից, որտեղ տեղադրվում են հազարավոր մոնտաժված նկարներ՝ հիմնականում ֆոտոշոփային:
Դրան հետևեցին մի քանի այլ սկանդալային բացահայտումներ, որոնք ի վերջո հանգեցրին նրան, որ վերջին 5-10 տարիների ընթացքում հայտարարված առեղծվածային բացահայտումները փաստարկող լուսանկարների մեծ մասը կեղծ ճանաչվեց, իսկ Ազգային Աշխարհագրական ընկերությունը հանդես եկավ հերքումով և խոստովանեց, որ Հնդկաստանի իրենց մասնաճյուղը ոչինչ էլ չի հայտնաբերել:
Ինչևիցե, նման խաբեությունները միշտ էլ եղել են ու բոլոր ոլորտներում, սակայն սա չի նշանակում, որ հսկաներ գոյություն չեն ունեցել, առավել ևս, որ դասական գիտության ներկայացուցիչները չեն կարողացել հերքել ու առավել ևս բացատրել բոլոր նման հայտնագործությունները:
Wednesday, September 25, 2013
Գնահատի՛ր, քանի դեռ ունես…
Երիտասարդ տղամարդը պատրաստվում էր դուրս գալ տանից.
-Դու ի՞նչ է, գնո՞ւմ ես,- հարցնում է կինն՝ արցունքն աչքերին…
-Այո՛, ես ուրիշին եմ սիրում: Դու ինձ հոգնեցրել ես: Որքա՞ն կարելի է դիմանալ այս բղավոցներին. տանը մշտապես երեխաների աղմուկն է…
-Բայց նրանք նաև քո՛ երեխաներն են: Նրանք դեռ այնքա՜ն փոքր են, ինչպե՞ս կարող ես…
-Վե՛րջ, բավակա՛ն է: Դու մի տեսակ տգեղացել ես…
-Բայց ես դեռ նոր եմ ծննդաբերել: Այս ամենը ժամանակավոր է:
-Արդեն ասացի՝ հեռանում եմ,- բացականչեց նա և հրելով վզովն ընկած կնոջը՝ քայլերն ուղղեց դեպի դուռը:
Կինն ընկավ, գլուխը հարվածեց պատին: Մի պահ ցնցվեց, բայց լաց չեղավ:
2-ամյա որդին արթնացել էր քնից և հետևում էր ողջ տեսարանին:
-Լա՛վ, հեռացի՛ր, բայց հիշի՛ր, մենք երբեք չենք վերադառնա քեզ մոտ: Աստված մեզ չի թողնի և մենք մի ելք կգտնենք: Բայց քեզ համար հետադարձ ճանապարհ չի լինելու,- փոքր-ինչ վրդովված ձայնով ասաց կինը:
Այնուհետ գնաց սենյակ, գիրկն առավ հինգ ամսական փոքրիկին և նրանք երեքով կանգնած նայում էին հեռացող ամուսնուն և հորը…
Անցնում է հինգ տարի…
«Աստվա՛ծ իմ, որքան եմ հոգնել այս կնոջից,- մտածում էր միևնույն տղամարդը,- գնամ, մի քիչ զբոսնեմ այգում, ընդհանրապես չեմ ուզում տուն վերադառնալ…»:
Նա նստում է այգու նստարանին և նկատում մոտակայքում խաղացող տղաներին. «Հետաքրքիր է, իսկ ինչպիսի՞ն են հիմա իմ տղաները… Արդեն մեծացել են երևի… Ինչպե՞ս է կինս… Ոչ մի անգամ չզանգահարեց… Հիմարաբար վարվեցի»…
Այս մտորումներով այս ու այն կողմ նայելով՝ հանկարծ նկատում է ծանոթ ուրվագիծ՝ «Տե՛ր Աստված, նա՛ է: Ինչպե՞ս մոտենամ, ի՞նչ ասեմ»,- անհանգստացած` ինքն իրեն մտածում է նա՝ տեսնելով կնոջ կողքին խաղացող տղաներին:
Բայց մի պահ, ի վերջո, համարձակություն է ձեռք բերում և մոտենում.
-Ողջո՛ւյն,- ասում է նա:
-Ողջո՛ւյն…- տարակուսանքով պատասխանում է կինը:
-Այնքա՜ն ուրախ եմ տեսնել ձեզ: Իմ երեխաները: Ինչպե՞ս են նրանք:
-Կարևոր չէ, այժմ դա ոչ մի նշանակություն չունի:
-Ես պարզապես ուզում էի ասել…
-Դու ամեն բան արդեն ասել ես դեռ այն ժամանակ…
Այդ պահին հանկարծ տղաները «հայրի՜կ» գոչելով վազում են նրանց ուղղությամբ: Տղամարդը սկսում է անհանգստանալ՝ չհավատալով իր երջանկությանը: Բայց տղաները, նրա կողքով անցնելով, գրկախառնվում են մեկ այլ տղամարդու հետ, ով նրանց ընդառաջ էր գալիս:
Անծանոթ տղամարդը համբուրում է կնոջը և բարևում սիրելիի կողքին կանգնած տղամարդուն:
-Սիրելի՛ս, ո՞վ է սա:
-Նա պարզապես անցորդ է, հարցնում էր՝ որտե՞ղ է մոտակա խանութը: Դե լավ, եկե՛ք տուն գնանք, ես թխվածքաբլիթ եմ պատրաստել ձեզ համար:
-Պարո՛ն, խանութը մյուս փողոցում է,- բացականչում է 7-ամյա տղան
Ինչ է պատմությունը: Դասավանդման նպատակները և խնդիրները
Պատմագիտությունը ուսումնասիրում է մարդկային հասարակության անցած ուղին, նրա բնորոշ ու հատկանշական կողմերը: Պատմության իմաստավորումը և դրա օրինաչափությունների բացահայտումը հնարավորություն է ընձեռնում ներկան հասկանալու, ճիշտ կողմնորոշվելու ընթացիկ կյանքի հորձանուտում, գալիքը կանխագուշակելու, հետևաբար և հավատով նայելու ապագային: Այլ կերպ կարելի է տալ պատմության պարզ սահմանումներից մեկը, այն է`
Պատմությունը ուսումնասիրում է ոչ միայն անցյալը, այլև վերլուծում է ներկան և խորհել է տալիս ապագայի մասին:
Հարկ է նշել, որ պատմաբանները մշտապես փորձել են տալ պատմության առավել ընդունելի սահմանումը, մասնավորապես ֆրանսիացի նշանավոր պատմաբան Մարկ Բլոկը պատասխանելով այն հարցին, թե ինչ է պատմությունը, գրել է. << Պատմությունը գիտություն է մարդու մասին ժամանակի մեջ>>, իսկ գերմանացի հայտնի պատմաբան Դրոյզեն անդրադառնալով այդ հարցին, տվել է առավել դիպուկ պատասխան` գրելով. << Պատմությունը միակ գիտությունն է, որին բախտ է վիճակվել լինել միաժամանակ նաև արվեստ>>:
Պատմության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների` պատմաբանների առաջ քաշած ձևակերպումներից կամ սահմանումներից հետևություններ անելով կարելի է տալ պատմության առավել գիտական ձևակերպումը, այն է` Պատմագիտությունը գիտություն է, որը գտնվում է ինքնահարաստացման, զարգացման չընդհատվող գործընթացի մեջ, այն անհարիր է քարացածությանը, դոգմատիզմին և, անկախ բոլոր կարգի դժվարություններից, այնուամենայնիվ, ի վերջո ասում է իր ճշմարիտ խոսքը:
Արդի ժամանակներում հանրակրթական դպրոցներում պատմության դասավանդման գլխավոր խնդիրը մարդկության պատմական հիշողության պահպանումը և սերնդեսերունդ փոխանցումն, համաշխարհային արժեքների հաղորդակցումն և պատմական մտածողության ձևավորումն է սովորողների մոտ: Պատմության դասավանդման կարևորագույն խնդիրներից է ձևավորել արդի հասարակությունում ինտեգրված մարդ, որը նպատակաուղղված է կատարելագործելու այդ հասարակությունը: Պատմության դասավանդման կարևոր նպատակներից է աշակերտների մոտ կարողությունների և հմտությունների ձևավորումը, նրանց մոտ սեփական կարծիքի ձևավորման և այդ կարծիքը փաստարկելու ընդունակությունը, ինչպես նաև պատմական մտածողության ձեռքբերումը և պատմական գիտելիքները կիրառելու և քննադատաբար վերլուծելու կարողության ձևավորումը:
Ս.Թոսունյան
Tuesday, September 10, 2013
«Շատերը հավատում են այն մոլորությանը, որ փողը կարող է մարդուն երջանկացնել». Էլվիս Փրեսլի
«Շատերը հավատում են այն մոլորությանը, որ փողը կարող է մարդուն երջանկացնել». Էլվիս Փրեսլի
1977թ. Օգոստոսի 16-ին իր առանձնատանաը մահացած գտան 42-ամյա հանրահայտ երգիչ Էլվիս Փրեսլիին:
Լրագրերն անմիջապես արձանագրեցին այն լուրը, թե բժշկական օգնությունը փոքր ինչ-ուշացել է:
Փրեսլիի սիրտը կանգ էր առել թմրադեղերի չարաշահման պատճառով: Սակայն կյանքի վերջին տարիներին նա հասցրել էր գիտակցել, որ փողն ու փառքը չեն կարող երջանկության նախադրյալներ լինել:
Նրա երկրային գործերը, փառքը, հռչակը մահվան հետ հօդս ցնդեցին` ինչպես մի օճառի պղպջակ: Մի առիթով մի քանի երիտասարդի նա հետևյալ խորհուրդն է տվել. «Շատերը հավատում են այն մոլորությանը, որ փողը, փառքը և աշխարհիկ այլ հաճույքները կարող են մարդուն երջանկացնել: Նրանք չեն հասկանում, որ դրանով չի հանգստանում հոգին, ևաշխարհիկ սին ցանկությունները չեն բավարարվում…»:
Monday, September 9, 2013
ԹՈՒՅԼ ՄԻ ՏՈՒՐ, ՈՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՁԵՎԱՎՈՐԻ ՔՈ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ
Որոշ մարդիկ կորցնում են սեփական մեղքերի հանդեպ ընկալունակությունը, քանի որ թույլ են տալիս հասարակական կարծիքին` ձևավորել իրենց արժեհամակարգը: Նրանք նայում են իրենց շուրջը եղողներին, որպեսզի հասկանան, թե ինչպես է պետք վարվել: Սակայն հասարակությունն այնքան հանդուրժող է մեղքի հանդեպ, որ դրանց (մեղքերի) մեծ մասն այլևս չի համարվում ամոթալի բան: Այն, ինչ անհաճո է Աստծուն և հանդիսանում է գարշություն Նրա աչքերի առջև, հասարակական կարծիքի համար դարձել է միանգամայն ընդունելի: Հատկապես վտանգավոր է, երբ մեղանչում են բարեպաշտ մարդիկ, եկեղեցու հարգարժան առաջնորդները: Դա զգալի չափով խստացնում և կուրացնում է սիրտը` ստիպելով մեզ հարգել շրջապատող մարդկանց մեղսալի սովորությունները: Եղե’ք զգույշ և շրջահայաց:Ջոնաթան Էդվարդս
“ՍԵՓԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆ Է…”. ԼՅՈՒԹԵՐ
Նրանք, ովքեր չեն փնտրում երջանկություն, կգտնեն այն բոլորից շուտ, քանի որ նրանք, ովքեր փնտրում են երջանկություն, մոռանում են, որ սեփական երջանկությանը հասնելու լավագույն միջոցն է` փնտրել այն ուրիշների համար:Մարտին Լյութեր
Friday, September 6, 2013
Խաչակրաց արշավանքներ
Սուրբ Երկիրը մեծ նշանակություն ունի քրիստոնյաների համար, քանի որ այնտեղ է ծնվել, գործել և խաչվել Հիսուս Քրիստոսը, ով հիմք է դրել քրիստոնեությանը։ 4-րդ դարում հռոմեական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից թույլատրվեց քրիստոնեության ազատ դավանումը (313 թ.) և հետագայում Հռոմեական կայսրության բաժանումից ու Բյուզանդական կայսրության առաջացումից հետո Սուրբ Երկիրը մեծ մասամբ քրիստոնեաբնակ էր։[5][6] Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև մահմեդականների համար, քանի որ այնտեղից է ըստ ավանդության վեր համբառնել մարգարե Մուհամմեդը և երբեմն Երուսաղեմը մուսուլմանների համար համարվում է երրորդ սուրբ քաղաքը։ Մահմեդականները հայտնվեցին այդտեղ 7-րդ դարում Արաբական խալիֆայության օրոք։ Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև հրեաների համար, քանի որ այն երկար ժամանակ եղել է Հրեական միացյալ թագավորության, այնուհետև հրեական հարավային թագավորության մայրաքաղաքը, նաև այնտեղ է կառուցվել հրեաների գլխավոր հոգևոր կենտրոնը` Երուսաղեմի տաճարը (ներկայումս դեռևս կանգուն է և ուխտագնացության վայր ու երկրպագության առարկա է Երկրորդ տաճարի արևմտյան պատը)։[7] Ուրիշ կարևոր հանգամանք էր նաև մուսուլմանների կողմից 1009 թ. Սուրբ Գերեզմանի եկեղեցու ավերումը։ 1039 թ. նոր խալիֆը խոշոր գումարի դիմաց թույլատրեց եկեղեցու վերանորոգումը։ [8] Շուտով թույլատրվեցին ուխտագնացությունները դեպի Սուրբ Երկիր, քանի որ դրանք մեծ շահույթ էին ապահովում տեղի մահմեդական իշխաններին։ [9] Սակայն սելջուկ թուրքերի հայտնվելուց հետո հարաբերությունները քրիստոնյաների և մուսուլմանների միջև դարձյալ լարվեցին։ [10]
Պատճառները
Առաջին խաչակրաց արշավանքի պատճառներից մեկը Ալեքսիոս Ա Կոմնենոսի կողմից ուղարկված օգնության խնդրանքն էր Հռոմի Պապ Ուրբանուս Բ-ին։Երբ Հռոմի Պապը 1095 թ կոչ էր անում խաչակրաց արշավանք ձեռնարկելու, Իսպանիայի քրիստոնյաները լուրջ հաջողություններ էին ցուցաբերում առաջին անգամ հարյուր տարվա ընթացքում։ Տոլեդոյի գրավումը Լեոնի թագավորության կողմից 1085 թ վիթխարի հաջողություն էր։
Չնայած Ռեկոնկիստան Եվրոպայի քրիստոնյաների և մուսուլմանների պայքարի ամենացայտուն օրինակն էր, այն միակը չէր։ Վիկինգ Ռոբերտ Գվիսկարը նվաճել էր Կալաբրիան 1057 թ և պահում էր այդ նախկին բյուզանդական տարածքն ընդդեմ Սիցիլիայի մուսուլմանների։ Քաղաք-պետություններ Պիզան, Ջենովան և Կատալոնիան պայքարում էին ընդդեմ Մալյորկիայի մուսուլմանների և ազատել էին Իտալիայի և Կատալոնիայի ափերը մուսուլմանների արշավանքներից։ Իսկ ավելի վաղ Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Եգիպտոսի քրիստոնյա տարածքները գրավված էին մուսուլմանների կողմից։ Տարածքները հավատքային թշնամուն կորցնելու երկար պատմությունը, հող էր նախապատրաստել արձագանքելու Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա-ի օգնության խնդրանքին։
Պապականությունն անհանգստացած էր այն փաստով, որ Երուսաղեմ մեկնող ուխտավորների մեծ մասը ենթարկվում էր հալածանքների։ Ըստ նրանց նաև, Սուրբ Երկիրը լատինականացնելուց և իրենց ենթարկելուց հետո, ֆրանկների ուժի շնորհիվ իրենց կենթարկեն Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը 1054 թ անկախացել էր Հռոմից։
Բյուզանդիայի թուլությունը երևաց Մանազկերտի ճակատամարտում կրած պարտության հետևանքով։ Եվ չնայած Ալեքսիոսի խնդրանքին, Հռոմի Պապը իշխանության համար պայքարի պատճառով, չկարողացավ դիմել Գերմանիայի կայսրին։
Հաջորդ Հռոմի Պապը` ավելի մեղմ Ուրբանոս Բ-ն, խաչակրաց արշավանքների շնորհիվ ցանկանում էր վերամիավորել քրիստոնյաներին։ Ըստ նրա խաչակիրները չպետք է լինեին գերմանացի կամ վիկինգ, այլ նրա հայրենակիցները հյուսիսային Ֆրանսիայից։
Ցուցակ
Ընդունված է համարել որպես խաչակրաց արշավանք առաջին ինը` 11-13-րդ դարերի ընթացքում, չնայած նմանատիպ արշավանքներ իրականացվեցին նաև հետագայում` ընդհուպ մինչև Կանդիայի 1664 թ. պաշարումը։ [12] Իսկ Հիվանդախնամները շարունակում էին խաչակրաց արշավանքները Միջերկրական ծովում` Մալթայի շրջակայքում, մինչև նրանց պարտությունը Նապոլեոնի կողմից 1798 թ.: Հետագայում, արդեն Սուրբ Երկրից դուրս, տեղի ունեցան մի քանի խաչակրաց արշավանքներ ընդդեմ Պիրենյան թերակղզու մուսուլմանների և Եվրոպայի հերետիկոսների ու հեթանոսների։Առաջին խաչակրաց արշավանք
![]() |
Երկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու
լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության
պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր
մշակողներին։ Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք
միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում։ Իսկ այժմ կարող է
դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի
երկպառակությունը։ Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը
անհավատներից և ձերը դարձրեք։ Այդ հողում «մեղր ու կարագ է հոսում»:
Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է։
— [14]
|
![]() |
Երուսաղեմի պաշարումը
Հասնելով Երուսաղեմ, խաչակիրները հանդիպեցին հրեաների և մուսուլմանների համառ դիմադրությանը։ Սակայն նրանք անհաջողության մատնվեցին և 1099 թ. հուլիսի 15-ին խաչակիրները մտան քաղաք։ [17] Ինչպես Անտիոքում, այստեղ նույնպես սկսվեցին մուսուլմանների և հրեաների ջարդ և մզկիթների ոչնչացում։ [19] Աղբյուրներից մեկում նշվում է, որ «մեկուսացումն ու վախը»,[1] որ զգում էին ֆրանկները (խաչակիրները) գտնվելով հայրենիքից այդքան հեռու, բացատրում է այդ արարքների, ինչպես նաև 1098 թ-ի Մաարայի պաշարման ժամանակ մարդակերության դեպքերի պատճառները։ [20] Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով ստեղծվեցին մի շարք խաչակրաց թագավորություններ. Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունն ու Տրիպոլիի կոմսությունը։ Դրանցից ամենախոշորը Երուսաղեմի թագավորությունն էր, որտեղ 120,000 խաչակիրները (մեծ մասամբ ֆրանսիախոս) իշխում էին 350,000 մուսուլմանների, հրեաների և բնիկ ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր այդտեղ էին բնակվում դեռևս արաբական նվաճումներից առաջ։ [21]
— [22]
|
Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքները
13-րդ դարում, և հատկապես 1291 թ. Ակրայի վերջնական անկումից ու Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի հետևանքով կատարների աղանդի վերջնական ոչնչացումից հետո խաչակիրներն օգտագործվում էին Պապի կողմից, ապահովելու նրա շահերը ողջ կաթոլիկ Եվրոպայով մեկ։
Որպեսզի ապահովվեր ուխտագնացների կյանքն ու ունեցվածքը ստեղծվեցին մի շարք հոգևոր-ասպետական միաբանություններ։ Այդպիսի միաբանություններից էին` Հիվանդախնամները, Տաճարականները և հետագայում նաև Տևտոնները։
Լևանտում մնացած վերջին խաչակրաց միաբանությունը Հիվանդախնամներն էին, ովքեր Ակրայի անկումից հետո կարողացան պահել Հռոդոս կղզին, իսկ 16-րդ դարում քշվեցին Մալթա և վերջնականապես ոչնչացվեցին Նապոլեոն Բոնապարտի կողմից 1798 թ.։
Երկրորդ խաչակրաց արշավանք

Երրորդ խաչակրաց արշավանք
1187 թ. Սալահ ադ Դինը` Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը։ Այսպիսով, մոտ մեկ դար ընդմիջումից հետո քաղաքը նորից անցավ մահմեդականների ձեռքը։ Երուսաղեմի հանձնվելուց հետո, Սալահ ադ Դինը խնայեց քրիստոնյա բնակչությանը և խաչակիրներից ստացված գումարի դիմաց չոչնչացրեց եկեղեցիները։ [28][29]![]() |
Ռիչարդը մտադրվել էր վերադառնալով Եվրոպա, կազմակերպել նոր խաչակրաց արշավանք։ Սակայն նրա նավերը ծովաբեկության են ենթարկվում Ավստրիայի մոտ, որտեղ իր թշնամի Լեոպոլդ Ե-ն գերի է վերցնում նրան։ Հետագայում Ռիչարդը վերադառնում է Անգլիա, սակայն զոհվում է ճակատամարտերից մեկում։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI 1197 թ. կազմ-պատրաստ էր նոր խաչակրաց արշավանքի համար, սակայն մահանում է նույն տարում մալարիայից։
Չորրորդ խաչակրաց արշավանք
Չորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ.։
Երեխաների խաչակրաց արշավանք
Երեխաների խաչակրաց արշավանքով բնութագրվում են 1212 թ-ի այսպես կոչված խաչակրաց արշավանքները։ Ամեն ինչ սկսվեց նրանով, որ մեծ քանակությամբ երեխաներ Ֆրանսիայից և Գերմանիայից որոշեցին ինքնուրույն ազատագրել Սուրբ Երկիրը։ Հռոմի Պապը համարեց նրանց ընտրյալներ Աստծո կողմից և հուսաց, որ նրանք ավելի հաջող կլինեն քան մեծահասակները։ Ֆրանսիական բանակի հրամանատարը` Ստեփանը, առաջնորդում էր 30,000 երեխաների, իսկ գերմանական ճյուղի հրամանատար Նիկոլասը` 7,000 երեխաների։ Երեխաներից ոչ ոք չհասավ Սուրբ Երկիր. մի մասը զոհվեց նավաբեկությունից ու սովից, իսկ մյուս մասը վաճառվեցին ստրկության Եգիպտոս։Հինգերորդ խաչակրաց արշավանք
Եկեղեցին Լաթերանի 1215 թ. ժողովում մշակեց Սուրբ Երկիրն ազատագրելու ծրագիր։ Առաջին քայլով Ավստրիայի և Հունգարիայի խաչակիրները միացան Երուսաղեմի թագավորի և Անտիոքի դքսության խաչակիրներին և ետ գրավեցին Երուսաղեմը։ Երկրորդ քայլով նրանք գրավեցին Դամիետա քաղաքը Եգիպտոսում 1219 թ., սակայն Եկեղեցու պահանջով նրանք շարժվեցին դեպի Կահիրե. ճանապարհին, սննդամթերքի պակասի պատճառով նրանք ստիպված ետ վերադարձան, իսկ գիշերային հարձակումը խաչակիրների վրա Եգիպտոսի կառավարչի կողմից, վերջնականապես հյուծեց նրանց և շուտով խաչակիրները հանձնվեցին։ Եգիպտոսի կառավարիչ Ալ-Քամիլը ութամյա հաշտության պայմանագիր կնքեց Եվրոպայի հետ։Ալ-Քամիլը պարգև սահմանեց մեկ բյուզանդական ոսկու չափով, իրեն բերած յուրաքանչյուր քրիստոնյայի գլխի համար։ 1219 թ. Ալ-Քամլիի հետ խոսելու նպատակով Սուրբ Ֆրանցիսկն անցավ Եգիպտոսի սահմանը։ Նրան և իր ուղեկցին` Իլլումինատուսին, գերի վերցրեցին և բերեցին Ալ-Քամլիի մոտ։ Ալ-Քամլին հիացած էր Սուրբ Ֆրանցիսկով և որոշ ժամանակ անցկացրեց նրա հետ։ Շուտով Սուրբ Ֆրանցիսկը ազատ արձակվեց։
Վեցերորդ խաչակրաց արշավանք
Ֆրիդիրիխ Բ-ն կառավարման ընթացքում բազմաթիվ խոստումներ էր տվել արշավելու դեպի Սուրբ Երկիր, սակայն միայն նրանից հետո, երբ այդ խոստումները չկատարելու համար Հռոմի Պապը բանադրեց նրան, Ֆրիդիրիխը կազմակերպեց նոր արշավանք 1228 թ.։ Շուտով նա զորքի հետ ափ իջավ Ակրայում և դիվանագիտության շնորհիվ հասավ աննախադեպ հաջողությունների. Երուսաղեմը, Նազարեթն ու Բեթղեհեմը տասը տարով վերադարձվեցին խաչակիրներին։Այն բանից հետո, երբ Ֆրիդիրիխը 1229 թ. չկարողացավ գրավել Եգիպտոսը նա հաշտության պայմանագիր կնքեց Ալ-Քամլիի հետ։ Ըստ այդ պայմանագրի խաչակիրներին էր հանձնվում նախկին Երուսաղեմի թագավորության տարածքի մեծ մասը, բացառությամբ մի քանի մզկիթների, որոնք անցելու էին մուսուլմանների վերահսկողության տակ։ Խաղաղությունը տևեց շուրջ 10 տարի։ [36] Շուտ մուսուլմաններ դժգոհ մնացին Ալ-Քամլիի որոշումներից և 1244 թ. Երուսաղեմի պաշարումից հետո հետ գրավեցին քաղաքը։ [23]
Յոթերորդ խաչակրաց արշավանք
1243 թ. հակամարտություն սկսվեց Տաճարականների միաբանության և մուսուլմանների միջև։ Գազայում տեղի ունեցած ճակատամարտի հետևանքով, 48 ժամվա ընթացքում խաչակիրների բանակի մեծ մասը կործանված էր։ Շատ պատմաբաններ նշում են այս իրադարձությունը որպես Սուրբ Երկրում խաչակիրների դարաշրջանի ավարտի սկիզբը։ Ֆրանսիայի թագավոր Լուի Իններորդը խաչակրաց արշավանք կազմակերպեց, որ տևեց 1248-1254 թթ. և ավարտվեց անհաջողությամբ։ Նա անցկացրեց կյանքի մնացած մասը Ակրայի արքայական պալատում։Ութերորդ խաչակրաց արշավանք
Ութերորդ խաչակրաց արշավանքը դարձյալ կազմակերպվել էր Ֆրանսիայի թագավոր Լուի IX կողմից 1270 թ.։ Նա ցանկանում էր օգնել Սիրիայում գտնվող խաչակիրների մնացորդներին։ Սակայն սկզբնապես նա արշավեց Թունիս, որտեղ էլ երկու ամիս անց կնքեց իր մահկանացուն։ Իր կատարած գործերի համար Լուին հետագայում սրբացվեց։ Երբեմն Ութերորդ խաչակրաց արշավանքը հաշվում են որպես Յոթերորդ, քանի որ երբեմն Վեցերորդ և Յոթերորդ խաչակրաց արշավանքները համարվում են մեկ խաչակրաց արշավանք։ Իններորդ խաչակրաց արշավանքը ևս երբեմն հաշվում են որպես Ութերորդի շարունակությունը։Իններորդ խաչակրաց արշավանք
Ապագա Անգլիայի թագավոր Էդվարդը 1271 թ. կազմակերպեց մի շարք արշավանքներ ընդդեմ բերբերների։ Սակայն Ֆրանսիայի թագավոր Լուիի մահից հետո, այս խաչակրաց արշավանքը ևս ավարտվեց անհաջողությամբ։ Այն դարձավ վերջինը խաչակիրների համար Մերձավոր Արևելքում։ [37]Հետագայում` մամլուքներից ջախջախված խաչակիրները, հույսերը կապում էին մոնղոլների հետ, ովքեր քրիստոնյաներին համեմատաբար լավ էին վերաբերվում։ Մոնղոլների որոշ արշավանքներ նախագծված էին ֆրանկների կողմից։ Բացի խաչակիրներից Կիլիկյան Հայաստանը նույնպես հույսեր էր կապում մոնղոլների հետ։ Դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ Հեթում Ա-ի և Մանգու խանի միջև կնքված պայմանագիրը և այն փաստը, որ Կիլիկյան հայերը մինչև 14-րդ դարի սկզբները ռազմական օգնություն էին ցուցաբերում մոնղոլներին ընդդեմ մամլուքների։ Չնայած մոնղոլները կարողացան հասնել մինչև Դամասկոս, սակայն նրանք և խաչակիրները վատ էին համագործակցում, որը վառ երևաց Աին Ջալութ ճակատամարտում 1260 թ-ին։ Շուտով մամլուքները բերբերների հետ միասին կարողացան մաքրել ողջ Սուրբ Երկիրը մոնղոլներից և խաչակիրներից։ Մեկը մյուսի հետևից ընկան խաչակիրների վերջին հենակետերը. Անտիոքը` 1268 թ., Տրիպոլին` 1289 թ. և Ակրան` 1291 թ., այդպիսով վերջ դնելով խաչակիրների դարաշրջանին Մերձավոր Արևելքում։
պետությունների ուժեղ արտահայտված ֆեոդալական (ավատատիրական) բնույթն էր։ Մահմեդականների դեմ հաջող պայքարելու համար անհրաժեշտ էր միասնություն, սակայն դրա փոխարեն խաչակիրները իրենց հետ արևելք բերեցին ֆեոդալական մասնատվածությունը։ Խոշոր իշխանների (Եդեսիայի, Տրիպոլիի, Անտիոքի) թույլ ֆեոդալական կախվածությունը գլխավոր ֆեոդալից` Երուսաղեմի թագավորից, չէր տալիս Երուսաղեմի թագավորին այն իշխանությունը, որն անհրաժեշտ էր նրան մահմեդականների դեմ պայքարելու համար։[40] Մյուս թերություններից այն էր, որ բացառությամբ որոշ դեպքերի, իշխանների մեծ մասը ցանկանում էր ընդարձակել իր տիրույթները ի հաշիվ հարևանների։ Բացի դրանից Խաչակրաց պետությունների հիմնադրվելուց անմիջապես հետո դրանք հակամարտության մեջ մտան այլ քրիստոնյա պետությունների` Բյուզանդական կայսրության և Կիլիկյան Հայաստանի հետ, ինչը հյուծում էր հակամարտող կողմերի ուժերը [41]։ Իր բացասական հետևանքներն ունեցավ նաև Հռոմի Պապերի և Սրբազան Հռոմեական կայսրության տիրակալների միջև հակամարտությունը [42]։ Խաչակրաց պետությունները զբաղեցնում էին միայն ծովափնյա շրջանները, ինչը շատ փոքր տարածք էր մահմեդականների դեմ պայքարելու համար։ Խաչակիրները չէին վստահում տեղի հայ կամ ասորի բնակչությանը` փոխարենը հենվելով Արևմտյան Եվրոպայի կաթոլիկների վրա։ Սակայն Եվրոպան գտնվում էր բավականին հեռու` նրանք էլ, ովքեր գալիս էին Սուրբ Երկիր, կատարելով ուխտագնացություն, ետ էին վերադառնում հայրենիք։ [40]
Subscribe to:
Posts (Atom)