SASUN TOSUNYAN`S BLOG

Thursday, March 26, 2015

ի՞նչ ես ուզում թողնել այս աշխարհին՝ որպես ժառանգություն...:Հենրի Ֆորդ

Ընդհանրապես դժվար է ապրել այնպիսի կյանք, որը մնա պատմության ու մարդկության հիշողության մեջ, սակայն մեկ ուղղության վրա կենտրոնանալը բանալի է դեպի մնայուն ավանդ ունենալը:
Հարցն այս է. ի՞նչ ես ուզում թողնել այս աշխարհին՝ որպես ժառանգություն: Ինչո՞վ ես ցանկանում, որ մարդիկ հիշեն քեզ:
Այս կյանքում մի ձեռքբերումից մյուսը քայլելու համար կարիք ունենք լավ օրինակների: Երբ գրում էի իմ գրքերից մեկը, ես ուսումնասիրում էի Հենրի Ֆորդի կյանքը:
Ի զարմանս ինձ՝ ես բացահայտեցի, որ նա եղել է մասնագետ տարբեր բնագավառներում:
Տասնհինգ տարեկանում նա արդեն փորձառու ժամացույց վերանորոգող էր, ավելի ուշ՝ մեքենավարի աշակերտ, ով աշխատում էր որպես շոգեքարշի օպերատոր, ապա եղել է բավականին իրազեկ հաշվապահ:
Այս բոլոր հմտությունները կարող էին ապահովել նրա համար լավ աշխատանք և ամուր կարիերա: Սակայն Հենրի Ֆորդն ընտրում է մեկ կոնկրետ բնագավառ, կենտրոնացնում իր ներուժը դրա վրա ու … ստեղծում ավտոմեքենա:
Նայելով նրա հաջողությանն ու անցած ճանապարհին՝ ես երկու կարևոր սկզբունք սովորեցի իմ կյանքի համար:
1. Մարդիկ միշտ չէ, որ գիտեն, թե ինչ են ուզում: Երբ նա ստեղծում էր մեքենան, մարդիկ հարցնում էին նրան, թե ինչո՞ւ նախ չի հարցրել հանրությանը, թե ի՞նչ են նրանք այսօր որոնում: Նրա պատասխանը հետևյալն էր. «Եթե ես մարդկանց հարցնեի, թե ինչ են նրանք ուզում, հավանաբար կասեին՝ ավելի արագընթաց ձի»: Երբեմն միայնակ, բայց սեփական տեսիլք ունենալն ավելի կարևոր է, քան կենտրոնանալը մարդկանց ու հանրության որոնումների վրա՝ լրացնելու նրանց կարիքները:
2. Մարդիկ հիշելու են քեզ միայն մեկ գործի համար: Իհարկե, Հենրի Ֆորդը ժամագործ էր, շարժիչի մաստանգետ, հաշվապահ և այլն: Սակայն մարդիկ, ովքեր տեղյակ են Հենրի Ֆորդի այս հմտությունների մասին, հավանաբար, միայն մի քանի պատմաբաններ են, մինչդեռ մարդկությունը միայն գիտի Ֆորդի ամենամեծ հայտնագործության մասին՝ ավտոմեքենայի:
Ֆիլ Քուկ




Thursday, March 19, 2015

Դեյվիդ Լիվինգսթոնը ծնվել է այսօր՝ մարտի 19-ին, 1813թ-ին

Լիվինգսթոնը նվիրեց իր կյանքը մարդկությանը և իր ծառայության համար ամենաճիշտ ճանապարհն ընտրեց. նա որոշեց դառնալ բժիշկ ու միսիոներ և ջանքեր չխնայեց իր նպատակին հասնելու համար՝ «Ես որոշում եմ կայացրել երբեք կանգ չառնել ու գնալ մինչև վերջ»:
Իր տարիների փորձը նա փոխանցել է այս խոսքերով. «Տե՛րորտեղ ուզում եսուղարկիր ինձմիայն թե ինձ հետ եկ...»:

Մի անգամ Թեմզայի գետեզրից դուրս եկավ մի աննշան նավ՝ նման շատ այլ նավերի, որոնք ամեն տարի գալիս էին Լոնդոն ու հեռանում: Այդ նավի վրա ուղևորվում էր մի երիտասարդ: Նավը հասավ մինչև Աֆրիկայի ափերը, երիտասարդն ափ դուրս եկավ ու անցավ անտառների խորքը, մտավ վերջ չունեցող անապատների մեջ, անհետացավ վայրի ցեղերի շրջանում, որոնց անուններն անգամ մարդկությանը հայտնի չէին այն ժամանակ: Այդ օրվանից այլևս ոչ ոք չլսեց այդ երիտասարդի մասին:
Ժամանակն անցնում էր: Եվրոպան զբաղված էր քաղաքական, կրոնական, քաղաքացիական ու ռազմական հարցեր լուծելով: Թեմզայով շարունակում էին անցնել տարբեր նավեր, աշխատավոր ժողովուրդն այս ու այն կողմ էր վազում, և կարո՞ղ էր արդյոք մեկի մտքով անցնել՝ հիշել մի երիտասարդի, ով 18 տարի առաջ հեռացել էր այդտեղից դեպի Աֆրիկայի հեռավոր ափեր: Եվ հանկարծ հանրության մեջ սկսում է հնչել մի երիտասարդ բժշկի անուն՝ Դեյվիդ Լիվինգսթոն, մի անվախ ճանապարհորդի, ով խիզախորեն ստանձնել էր միսիոների գործը: Մի քանի օրվա ընթացքում ողջ Եվրոպայի գիտնականներն ու ժողովուրդն իմացան Աֆրիկայում նրա կատարած բացահայտումների մասին: