SASUN TOSUNYAN`S BLOG

Sunday, March 30, 2014

Երկրորդ համաշխարհային պատերազմ. մի հերոսի պատմություն

Շարքային Յոզեֆ Շուլցը ծառայում էր ֆաշիստական Գերմանիայի 714-րդ դիվիզիայում, որն օկուպացիոն ծառայություն էր իրականացնում Սերբիայում: 1941թ հուլիսի 19-ին Սերբիայի Օրախովեց գյուղում, այսպես ասած, «մաքրումներ» իրականացնելու նպատակով Շուլցի դիվիզիան հրաման է ստանում գնդակահարել գյուղի բոլոր բնակիչներին, պատերազմի տարիներին նման հրամանները հասարակ մի բան էին, սակայն Շուլցը հրաժարվեց մասնակցել անմեղ մարդկանց գնդակահարությանը: Այն բանից հետո, երբ Յոզեֆին հիշեցրեցին, որ հրամանը չկատարելու համար նրան նույնպես գնդակահարություն է հասնում, Շուլցը վայր է դնում իր զենքը և կանգնում գնդակահարության դատապարտվածների շարքում: Շուլցին գնդակահարում են: 
Վերը տեղադրված լուսանկարը արվել է հենց այն պահին, երբ Շուլցը գնում է դեպի սերբերը: Գերմանացի սպայի այս արարքն այնքան մեծ տպավորություն է գործել սերբերի վրա, որ Սերբիայի պատմության դասագրքում նա հիշատակված է որպես հերոս

Friday, March 28, 2014

ԱՖՈՐԻԶՄ

Հետևիր մտքերիդ. դրանք բառեր են դառնում, Հետևիր բառերիդ. դրանք գործեր են դառնում, Հետևիր գործերիդ. դրանք սովորություն են դառնում, Հետևիր սովորություններիդ. դրանք բնավորություն են դառնում, Հետևիր բնավորությանդ. այն դառնում է ճակատագիր...

Monday, March 24, 2014

Իրական դեպք, որից ցնցվեց աշխարհը: Քաղաք Կամպինաս, 2005 թ.


2005թ. Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ հարբած երիտասարդներ մեքենայի մեջ սպասում էին իրենց ընկերուհուն:  Մայրը աղջկան ճանապարհում է մինչև մեքենան և մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով` բռնում է արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասում«Աստված քեզ հետ, աղջիկս, թող Նա պահպանի քեզ»:
Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ էլ տեղ չկա»:    Մի քանի ժամ անց լուրեր են հասնում, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ է հաջողվում պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր մնացել: Ոստիկանության աշխատակիցները ցնցված էին երևույթից, զարմանալի էր նաև այն, որ բեռնախցիկում դրված ձվերից և ոչ մեկը չէր կոտրվել...

                                                                        

ԱՖՈՐԻԶՄ

Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել երկիրը: Երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել: Բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պետք է սկսեի ինքս ինձանից… Եվ գուցե այդ դեպքում փոխվեին ընտանիքս, երկիրն ու աշխարհը:  Ու. Չերչիլ

Wednesday, March 12, 2014

Աղջիկը շատ ամաչեց և զղջաց, սակայն այլևս հնարավորություն չուներ իր սխալն ուղղել...

Բարկանալուց առաջ եկեք մի քիչ խորհենք. միգուցե՞ հենց մենք ենք սխալ...
Օդանավակայանում աղջիկը սպասում էր իր չվերթին: 
Չվերթը հետաձգվել էր, և նա ստիպված էր մի քանի ժամ սպասել ինքնաթիռին:
Նա գնեց գիրք, մի տուփ թխվածքաբլիթ և տեղավորվեց բազկաթոռներից մեկին՝ ժամանակն անցկացնելու մինչև թռիչքը: 
Կողքի բազկաթոռն ազատ էր, իսկ հաջորդ բազկաթոռին նստած էր մի տղամարդ, ով ամսագիր էր ընթերցում: Աղջիկը թխվածքաբլիթ վերցրեց, տղամարդը՝ նույնպես:
Դա աղջկան բարկացրեց, սակայն նա ոչինչ չասաց և շարունակեց ընթերցել: 
Եվ ամեն անգամ, երբ աղջիկը թխվածքաբլիթ էր վերցնում, տղամարդը նույնպես վերցնում էր: 
Աղջկան դա զայրացնում էր, սակայն նա չէր ուզում պատմություն սարքել մարդաշատ օդանավակայանում: 
Երբ մնաց ընդամենը մեկ թխվածքաբլիթ, աղջիկը մտածեց. «Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կվարվի այս անշնորհք մարդը»: 
Կարծես թե կարդալով նրա մտքերը՝ տղամարդը վերցրեց թխվածքաբլիթը, կիսեց և կեսը մեկնեց աղջկան՝ առանց հայացքը բարձրացնելու: 
Դա արդեն չափազանց էր. աղջիկը վեր կացավ, վերցրեց իրերը և հեռացավ: 
Հետո, երբ արդեն ինքնաթիռ էր նստել, ձեռքը տարավ պայուսակը՝ ակնոցը հանելու և դուրս բերեց թխվածքաբլիթի տուփը 
Հանկարծ հիշեց, որ ինքն իր թխվածքաբլիթի տուփը պայուսակում էր դրել: 
Իսկ տղամարդն, ում ինքն անշնորհք էր համարել, կիսել էր նրա հետ իր թխվածքաբլիթներն առանց բարկության, պարզապես որովհետև բարի էր: 
Աղջիկը շատ ամաչեց և զղջաց, սակայն այլևս հնարավորություն չուներ իր սխալն ուղղել: