SASUN TOSUNYAN`S BLOG

Friday, November 27, 2015

Մ. Լյութեր Քինգ


Խավարը չի կարող ցրել խավարը, միայն լույսը կարող է անել դա: Ատելությունը չի կարող հեռացնել ատելությունը, միայն սերը կարող է անել դա:



Համաշխարհային պատմագրության մեջ աննախադեպ և եզակի երևույթ էր այն, թե
Ինչպե՞ս կարողացան քրիստոնյաները ընդամենը չորս դարում նվաճել Հռոմեական հզոր կայսրությունը:
Պատասխանը շատ պարզ է.
Նրանց հիմնական զենքերն էին սովածներին կերակրելըլքվածների հանդեպ հոգատարությունըմանուկների ու ծերերի հանդեպ խնամքըհյուրասիրությունը և նմանատիպ անսովոր ու տարօրինակ արարքներ...

Thursday, November 19, 2015

Ինչքան շատ ես ուսումնասիրում Հայ մշակույթի պատմությունն, այնքան ավելի մեծ հիացմունք ես տածում Հայի ստեղծագործական հանճարի նկատմամբ:
Հայերը և´ նախաքրիստոնեական և´ Հայոց Ոսկեդարի, և´ Արծաթե դարի, (10-14-րդ դդ.) և´ ուշ միջնադարի, և´ իհարկե` նոր և նորագույն ժամանակաշրջաններում տվել են հանճարեղ անհատականությունների մի աստղաբույլ, գիտության, գրականության և արվեստի մեջ ստեղծել այնպիսի անմահ կոթողներ, որոնք, կարևոր դեր խաղալով Հայերի ազգապահպանության գործում, միաժամանակ` նշանակալից հետք են թողել համայն մարդկության մշակութային գանձարանում...

Քրիստոնեությունը գործ ունի մարդու ներսի, նրա սրտի հետ...

Լինել քրիստոնյա չի նշանակում` իմանալ հասարակության մեջ ճիշտ վարվելու ձևերը: Ծնված օրվանից մեզ դաստիարակում են բոլորը` ծնողները, դպրոցը, հասարակությունը: Մենք սովորում ենք, թե ինչպես պետք է մեզ դրսևորենք, որ մարդկանց հավանությանն արժանանանք:

Սակայն քրիստոնեությունն ավելի խորն է գնում, քան արտաքին վարքը: Քրիստոնեությունը գործ ունի մարդու ներսի, նրա սրտի հետ: Երբ Աստված բնակվում է մեր սրտում, և մենք թույլ ենք տալիս Նրան, որ մեզ Ինքը դաստիարակի, ապա տեղի է ունենում հրաշք. մեր ներսի և դրսի պահվածքի միջև չի լինում ոչ մի տարբերություն, ձևականությունն իր տեղը զիջում է անկեղծությանը:

Ա. Սիմոնյան

Tuesday, November 17, 2015


Ինչպե՞ս է նավը հաղթում ալիքներին՝ չնայած որ դրանք շատ են, իսկ ինքը` մենակ. որովհետև նավը նպատակ ունի, իսկ ալիքները՝ ոչ: Ուինսթոն Չերչի

Sunday, November 1, 2015

Լռությունը մեզ զերծ է պահում վիրավորական խոսքերից, պահում է նաև ուրիշներին ծաղրելուց...

Հարկավոր է օրվա ընթացքում սովորենք ստիպել լռելու ոչ միայն մեր շուրթերին, այլ նաև մեր պատկերացմանը, փակել աչքերը շրջապատող ամեն ինչի վրա, թույլ չտալ, որպեսզի աշխարհիկ կյանքի աղմուկը հասնի մեր ականջներին: Եվ այդ ժամանակ կենտրոնանալով՝ դուք կարող եք ներթափանցել ձեր ներսը, ձեր հոգու խորքը:
Շուրթերը պետք է խոսեն այն ժամանակ, երբ սիրտը լցված է սիրով, հավատքով ու սրտացավությամբ: Լռությունը խոնարհեցնում է հոգին, այն մեզ զերծ է պահում վիրավորական և հանդուգն խոսքերից, պահում է նաև ուրիշներին ծաղրելուց:

Լռությունը մեզ հնարավորություն է տալիս ամեն բան տեսնել նոր լույսի ներքո:
Հեշտ է Աստծո ձայնը լսել, երբ լռում ենք: