SASUN TOSUNYAN`S BLOG

Wednesday, March 30, 2016

Ես ուզում եմ, որ աշխարհը դառնա՛ դեմքով դեպի Աստված,

Ամեն քայլով կյանքի՛ կոչի սուրբգրային ամեն հատված.
Ես ուզում եմ սերմնացանի սերմը ընկնի պարա՛րտ հողին,
Ո՛չ թե իզուր փշերի մեջ, կամ էլ քարոտ ճամփի կողին:
Ես ուզում եմ բարի՜ հովիվ, ինչպես Տերը. ո՛չ թե վարձկան.
Ես ուզում եմ հավատացյա՜լ մի զղջացող, ո՛չ թե լացկան.
Թե կռիվը անխուսափ է, թո՛ղ որ կռվեն չարն ու բարին.
Ու անպայման բարին հաղթի՛ անպետք չարին...

Թաղե՞լ է պետք, եկեք թաղենք մեր կրքե՛րը.
Այն էլ խորը, որ չգտնենք էլ հետքերը:
Եթե երգել` Տիրոջ փառքին մե՜ղմ շարական,
կամ էլ աղոթք Տերունական
Ու թե մահը անխուսափ է, թող նա տանի ապաշխարող մարդու հոգին,
Ոչ թե մեղքի մեջ տառապող ու անտեղյակ անգետ մեկին:

Եթե այսպե՛ս մենք մեր կյանքը փորձենք ապրե՜լ,
Էլ չի զղջա մեր Տեր Աստված. թե` 
Ի՛ր պատկերով ու սիրո՜վ է արարել...
Ես ուզում եմ, այն եմ ուզում, ինչ, ամենքդ ...