SASUN TOSUNYAN`S BLOG

Saturday, July 18, 2015

Ինչպես հայտնի է, ժպիտը կարող է հանդարտեցնել զայրույթը, հալեցնել մարդկային սրտի սառույցը և, ի վերջո` բարձրացնել տրամադրությունն ու դրական լիցքեր փոխանցել դիմացինին:

Tuesday, July 14, 2015

1789թ.այս օրը` հուլիսի 14-ին սկսվեց մեծ հեղափոխությունը

1789թ. հուլիսի 14-ին Բաստիլի գրավումով սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Մեծ Հեղափոխության /1789-1799 թթ/ ընթացքում երկրում տեղի ունեցան կյանքի բոլոր բնագավառներին առնչվող լուրջ փոփոխություններ, վերացվեց միապետու-թյունը և Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն։
Ֆրանսիական հեղափոխությունը կենտրոնական իրադարձություն էր 18-րդ դարի վերջի - 19-րդ դարի սկզբի Արևմտյան Եվրոպայի քաղաքական և մշակութային կյանքում, որը մեծ ազդեցություն թողեց Եվրոպայի պատմության հետագա ընթացքի վրա։

Sunday, July 12, 2015

Մի՞թե շարունակում ես մտածել հանձնվելու մասին…

Երբ այս մարդը յոթ տարեկան էր, նրա ընտանիքին դուրս հանեցին տանից՝ վճարումներ չկատարելու պատճառով: Ուստի նա ստիպված էր աշխատել օրուգիշեր՝ կերակրելու իր ընտանիքին:
9 տարեկան հասակում մահացավ նրա մայրը:
22 տարեկան հասակում նա կորցրեց  իր աշխատանքը: Ցանկանում էր իրավաբանի կրթություն ստանալ, սակայն գիտելիքները բավական չէին ընդունվելու համար:
23 տարեկանից ընկերոջ հետ սկսեց աշխատել մի խանութում, որտեղ, սակայն, շուտով մեծ պարտքեր գոյացան:
Երբ 26 տարեկան էր, նրա գործընկերը մահացավ, և նա ստիպված եղավ տարիներ շարունակ աշխատել և միայնակ վճարել գոյացած հսկայական պարտքերը:
28 տարեկան հասակում նա ամուսնության առաջարկություն արեց իր ընկերուհուն, ում հետ հանդիպում էր արդեն չորս տարի, սակայն մերժում ստացավ:
37 տարեկանում երրորդ փորձից հետո նա ընտրվեց որպես Կոնգրեսի անդամ, սակայն երկու տարի անց նրան չվերընտրեցին:
41 տարեկան հասակում նա կորցրեց իր 4-ամյա որդուն:
45-ում նա փորձում է դառնալ Սենատի անդամ, որը, սակայն, չհաջողվեց:

Իսկ արդեն 51 տարեկան հասակում նրան ընտրվեց որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ:
Այդ մարդու անունն է Աբրահամ Լինքոլն:
Այս ամենը կարդալուց հետո մի՞թե շարունակում ես մտածել հանձնվելու մասին…


Հեքիաթներից լավագույնն ինքը՝ կյանքն է:

Այս աշխարհում մարդու համար կարևոր է ոչ թե այն, ինչ իրեն է շրջապատում, այլ այն, ինչ իր ներսում է:

Հանս Քրիստիան Անդերսեն

Saturday, July 11, 2015

Հայկական բարձրավանդակում  աշխատող մարդը  ավելի վաղ է հայտնվել, քան մինչև օրս բանական մարդու բնօրրան համարվող Աֆրիկայում։ Ավելորդ չի լինի հիշել նաև հենց օրերես մարդաբանգենետիկ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանի հրապարակած փաստի մասին. Եվրասիայի տարբեր շրջանների տարածքի բրոնզեդարյան ժամանակաշրջանի գենետիկական նյութի 101 նմուշի նորագույն ուսումնասիրությունների հիման վրա հաստատվել է, որ արդի Հայաստանի տարածքում հինգ հազար տարի առաջ ապրած մարդու ԴՆԹն անփոփոխ բնութագրում է նույն տարածքում այսօր ապրող հային։ 
Սա նշանակում է՝ մեր գոյության ընթացքը այստեղ չի խաթարվել։


Մի՛ պահեք բացասական մտքեր, որոնք դուրս են ձեր վերահսկողությունից:


Wednesday, July 8, 2015

     Ճշմարտությունը միշտ անարգված է ամբոխի կողմից. եթե տասը մարդ ստի, իսկ մեկն ասի ճշմարտությունը, ապա մարդիկ կհավատան ստին, որ ասվում է ամբոխի կողմից:

Ցավոք, այսպիսի դեպքերը շատ են: Ահա թե ինչու ինձ համար կարևոր է մարդու անհատականությունը՝ ունակ ինքնուրույն մտածողության, ով չի հավատում ամբոխի ձայնին և փորձում է ինքնուրույն պարզել իրերի, երևույթների իրական էությունը:

Ես խորապես համոզված եմ, որ Աստված ցանկանում է մարդու մեջ տեսնել անհատականություն, այլ ոչ թե ամբոխային մտածելակերպ:
Այս ամենի  ապացույցն են Սուրբգրային շատ համարներ, որտեղ Աստված անվանապես դիմում է մարդուն, կանչում աղոթքի սենյակ, որպեսզի նա ճանաչի իրեն, սովորի զանազանել չարն ու բարին և այլն:
Իհարկե, երբ ասում ենք անհատականություն, նկատի չունենք ինքնամեծարում: Անհատ լինել՝ չի նշանակում, որ մարդը հանրության մաս չի կազմում կամ չի մասնակցում որևէ խմբային գործունեության:
Արթուր Սիմոնյան

Մի՛ պահիր քո մեջ ատելություն: Տարիների ընթացքում այն կքայքայի քեզ ներսից


Sunday, July 5, 2015

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ կեղծավորներ:Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում: 


Անկեղծ չենք..: Հովհ. Թումանյան


Անկեղծ չենք... Հովհաննես ԹումանյանԵրբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:
Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ… դուք տեսնում եք… Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:
Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․
Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես…