SASUN TOSUNYAN`S BLOG

Tuesday, January 26, 2016

Հունվարի 27-ն աշխարհում նշվում է որպես հրեական ցեղասպանության՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր

Հրեաների հանդեպ ցեղասպանությունն իրականացվել է Գերմանիայի այն ժամանակվա ղեկավար Ադոլֆ Հիտլերի կողմից... Գերմանիայի կառավարությունն ընդունել է սեփական մեղքն ու ներողություն է խնդրել հրեա ժողովրդից
ՄԱԿ- ի որոշմամբ՝ հունվարի 27- ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հրեական ցեղասպանության՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Այսօր աշխարհի մի շարք երկրներում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, կանցկացվեն ոգեկոչման արարողություններ: 2007 թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց «Հոլոքոստը ժխտելու» մասին բանաձևը, որը դատապարտում է 1933-45 թվականներին հրեաների ցեղասպանության ժխտումը:
Բանաձևը Հոլոքոսթի ոգեկոչման օր հռչակեց ամեն տարվա հունվարի 27-ը` «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարը խորհրդային զորքերի կողմից ազատագրելու օրը: 1945 թվականի այս օրն այտեղից 3790 մարդ փրկվեց: 1945 թվականի հունվարի 27-ին Կարմիր բանակի զինվորներն ազատ արձակեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը`փրկելով 3. 790 մարդու կյանք: Հենց այս իրադարձության հետ կապված էլ այս օրը նշվում է որպես Հոլոքոստի զոհերիհիշատակի միջազգային օր: Իսկ 2007թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի ԳլխավորԱսամբլեան ընդունեց «Հոլոքոստը ժխտելու» մասին 61/255 բանաձևը, որը դատապարտում է 1933- 45 թվականներին հրեաների հոլոքոստի (ցեղասպանություն) ժխտումը:

Ու. Չերչիլի լավագույն ճառը

  Երբ Ուինսթոն Չերչիլն արդեն 90 տարեկան էր, նրան հրավիրեցին Անգլիայի լավագույն համալսարաններից մեկում զեկույց կարդալու: Չնայած Չերչիլը բազմաթիվ այդպիսի հրավերներ մերժել էր, ի զարմանս բոլորի, այս մեկն ընդունեց: Երբ արդեն հայտնի դարձավ, որ Չերչիլը համաձայնել է համալսարանում զեկույց կարդալ, Անգլիան խառնվեց իրար: Նշանակված օրը հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներից եկան համալսարան: Նրանցից շատերը մեծ հեռավորություն էին կտրել: Մարդկանց թիվն անհաշվելի էր
       Մտնելով դահլիճ` Չերչիլը տեսավ հազարավոր մարդկանց: Դահլիճը լարված սպասում էր, բոլորը մեծ անհամբերությամբ ցանկանում էին լսել ժամանակի մեծագույն մարդուն: Համալսարանի դեկանը Չերչիլին ներկայացրեց որպես 20-րդ դարի աշխարհի ամենանշանակալից մարդու, մեծ անգլիացու: Ըստ նրա խոսքերի՝ Չերչիլն իր այս ելույթով պետք է ամփոփեր իր կյանքի ողջ ընթացքը, պետք է փոխանցեր իր մեծագույն փորձառությունը:
       Դահլիճը թնդում էր կարծես թե չավարտվող ծափահարություններից: Չերչիլը, վեր կենալով, հանդարտ մոտեցավ ամբիոնին: Նա շատ լարված էր: Երկարատև ծափողջյուններից հետո սկսեց իր ճառը.
ԵՐԲԵՔԵՐԲԵՔԵՐԲԵՔԵՐԲԵՔԵՐԲԵՔ ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ
Այդ պահին ոչ ոք չհասկացավ, որ ելույթը դրանով էլ ավարտվեց: Իսկ հասկանալուց հետո ոչ բոլորն էին գոհ ելույթից, չէ՞ որ շատերը ահռելի տարածություններ էին անցել` ակնկալելով մի երկար ճառ լսել:
Բայց դահլիճի զգալի հատվածը խորապես հուզված էրՆա հասկացավ, որ դա էլ հենց այն մեծ խորհուրդն է, այն մեծ դասը, որ Չերչիլը սովորել էր իրեն տրված կյանքից: Եվ այդ օրը, այդ մեծ լսարանի առջև, որպես մի վերջին ծառայություն, նա կտակեց «չհանձնվել» պատգամը ողջ Անգլիային ու ապագա սերունդներին:

Friday, January 22, 2016

ԴԱՐՁԻՐ ՄԱՐԴ, ՈՎ ՄԵԾ ՀԵՏՔ ԿԹՈՂՆԻ ԻՐ ՀԵՏԵՎԻՑ: Թ. ՖՈՔՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այս լուսանկարն արվել է 1980թ-ի հուլիսին. նկարում Թ. Ֆոքսն է, նա արնաշաղախ վազում է Հույսի մարաթոնի ժամանակ՝ հատելու Կանադան: Այս տղան վազում է 143 օր շարունակ՝ բառացիորեն մինչև վերջին շունչըԹերրի Ֆոքսը ծնվել է Կանադայում՝ 1958 թվականին: 1977թ-ին Թերրին սկսում է ցավ զգալ աջ ծնկի մեջ, նրա մոտ հայտնաբերվում է ոսկորի քաղցկեղ:
 Բժիշկները ստիպված են լինում անդամահատել ծնկից վերև նրա աջ ոտքը: Երեք տարի անց երիտասարդ մարզիկը որոշում է կայացնում վազելով հատել ողջ Կանադան՝ օվկիանոսից օվկիանոս: Վազքի նպատակը՝ ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրության համար նվիրատվություններ հավաքելն էր:
«Հույսի մարաթոն» կազմակերպության աջակցությամբ նա երազում էր հավաքել մեկական դոլար՝ իրեն հանդիպած յուրաքանչյուր կանադացի քաղաքացուց: Ավելի քան մեկ տարի նա ամեն օր պարապում էր, որովհետև հստակ գիտակցում էր, որ անգամ առողջ մարդը չի կարող նման տարածություն հաղթահարել՝ առանց նախնական պատրաստության:
Թերրի Ֆոքսը մարաթոնը սկսում է 1980 թվականի ապրիլի 12-ին՝ Ատլանտյան օվկիանոսի ափից՝ մտադրվելով երկրորդ անգամ լինել օվկիանոսի ափին, բայց արդեն Խաղաղ օվկիանոսի՝ Վանկուվերում: Նա օրական վազում էր միջին հաշվով 42 կմ, բայց հիվանդությունը զարգանում էր, և նա վազում էր՝ անդադար ցավերի մեջ, իսկ աջ ոտքի փոխարեն պրոտեզ էր: Միայն կամքի մեծ ուժն ու ձգտումը՝ օգնել բախտակից միլիոնավոր մարդկանց, նրա շարժիչ ուժն էին:
Նա չկարողացավ ավարտել մարաթոնը: Քաղցկեղը տարածվում է՝ հասնելով թոքերին, և Թերրի Ֆոքսը ստիպված է լինում դադարեցնել իր մրցավազքը 1980 թվականի սեպտեմբերի 1-ին: Նա կանգնում է Թանդեր-Բեյ քաղաքի մոտ՝ 143 օր տևած անդադար մարաթոնից հետո՝ անցնելով 5373 կմ: Տասն ամիս անց՝ չբոլորելով իր 23-ամյակը, Թերրին մահանում է:
1981թ-ի փետրվարին ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրության համար հավաքվում է ավելի քան 24 միլիոն դոլար, բայց ամենակարևորը՝ նա կարողանում է գրավել հանրության ուշադրությունը: Ներկայումս Կանադայում և աշխարհի ավելի քան 50 երկրներում անցկացվում են ամենամյա բարեգործական մրցավազքեր՝ Թերրի Ֆոքսի անունով. ստացված ողջ գումարը նվիրվում է ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրության հիմնադրամին:
Այժմ՝ արդեն 25 տարի անց, «Թերրի Ֆոքսի հիմնադրամը» աճել է՝ հասնելով 360 միլիոն դոլար բյուջեի, այնպես որ, միլիոնավոր մարդկանց օգնությամբ Թերրի Ֆոքսի ջանքերն ապարդյուն չեղան: Նա հասավ իր նպատակին: