SASUN TOSUNYAN`S BLOG

Saturday, August 12, 2017

Այն, ինչ անում ես մարդկանց մեջքի հետևում, հիշի'ր, դու դա անում ես Աստծո աչքերի առաջ...


Եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից

Պատկերացրու, որ սեղանին դրված է մի տարա մեղր, բայց հանկարծ ինչ-որ մեկը պատահաբար դիպչում է նրան և այն կոտրվում է։
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կթափվի այնտեղից։ Իհարկե մեղր և միայն մեղր։
Ահա, սիրելի սիրտ, եթե դու լցված լինես սիրով, և եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից։
Կարծում եմ սեր և միայն սեր։ Նույնիսկ այդպիսի անհարգալից վերաբերմունքից հետո էլ քո սրտից կբխի միայն սեր, բայց միայն մեկ պայմանով, եթե այն լինի քո սրտում....

Դեպի ավարտ են ընթանում բոլորը

Դեպի ավարտ են ընթանում բոլորը՝ և՛ աստվածապաշտները, և՛ կռապաշտները, և՛ այդ ավարտին հավատացողները, և՛ դրան չհավատացողները:
Բոլորի համար էլ լինելու է Արարչի հետ այդ հանդիպումը:
Պատմությունը վկայում է. Նեղությունները, դժվարությունները, աղքատությունն ու ցավը չեն կործանել այնքան մեծ թվով մարդկանց, որքան դա արել են փառքը, հարստությունն ու իշխանությունը...

Նա, ով չի հիշում անցյալի իր սխալները, դատապարտված է դրանք կրկնելու


Շատ հարուստները երևի միլարդներ կվճարեին Քրիստոսին տեսնելու համար: Բայց Աստված հարուստներին չի երևում, այլ սրտով մաքուրներին: Ամեն մարդ կարող է և պետք է սրտով մաքուր դառնա: Դրա համար դու ոչ հարստության կարիք ունես՝ ոչ էլ համբավի: «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մտ 5:8):
Երբ մենակություն էք զգում, գնացեք օգնեք կարոտյալներին: Համ մենակությունը կհաղթահարեք, համ էլ բարի գործ կանեք: Այդ գործի մեջ էլ Աստծուն կհանդիպեք, քանզի ձեր արածը կլինի սիրո արտահայտություն իսկ Աստված Սեր է: Հիվանդանոց, մանկատուն, բարեգործական ճաշարան... հազար ու մի տեղ կամավոր օգնողների կարիք կա: