SASUN TOSUNYAN`S BLOG

Thursday, December 25, 2014

Այսօր` դեկտեմբերի 25-ին ողջ Եվրոպան տոնում է Քրիստոսի Ծնունդը


Ըստ Գրիգորյան օրացույցի՝ այսօր Սուրբ Ծնունդ է: Այս օրը բազում մարդիկ տոնում են համայն մարդկության պատմության կարևորագույն Անձի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այսօր ժամանակ տրամադրե՛ք Աստծուն գոհություն հայտնելու այն ամենի համար, ինչ Նա արել է ձեր կյանքում: Սուրբ Ծնունդը Եվրոպայում սկսում են նշել դեկտեմբերի 24-ի գիշերից սկսած: Ըստ ավանդության` սեղան են նստում միայն, երբ երկնքում հայտնվում է առաջին երեկոյան աստղը: Այն խորհրդանշում է աստղի հայտնությունը, որն ամբողջ աշխարհին ավետեց Քրիստոսի Ծննդյան մասին: 

:

Saturday, December 20, 2014

«Եթե սկսեք դատել մարդկանց, ապա ժամանակը ձեզ չի բավականացնի նրանց սիրելու համար». Մայր Թերեզա:

Ի՞նչ է իրենից ներկայացնում քննադատությունը.               Իսկ, ո՞վ է դատապարտյալը: Նա մեկն է, ով մեղավոր է ճանաչվում դատարանի կողմից հանցագործություն կատարելու համար: Այսինքն՝ եթե մենք ինչ-որ մեկին քննադատում ենք, հայտնվում ենք դատավորի դերում, ով պատրաստվում է ընթերցել դատավճիռը: Մենք հաճախակի չենք նկատում, որ ինչ-որ մեկի մասին խոսելիս ակամա դատապարտում ենք նրան կամ նրա կողմից արված այս կամ այն քայլը:  Մի իմաստուն մարդ ասել է. «Երբ դու ինչ-որ մեկին քննադատում ես, դա հավասար է նրան, որ դանակը ձեռքիդ կանգնած ես նրա թիկունքում և ամեն վայրկյան պատրաստ ես ստանձնել մարդասպանի դերը»: Հիշե՛ք, որ դատավորի պաշտոնը ստանձնելն այնքան էլ լավ միտք չէ, քանի որ կա միայն մեկ Դատավոր՝ Աստված, իսկ Նրա տեղը զբաղեցնելն անմտություն է: Պատկերացրեք՝ եթե Աստված դատեր ձեզ այնպես, ինչպես դուք եք դատում մարդկանց. վստահ եմ, որ ամեն բան այնքան էլ լավ չէր լինի:

Wednesday, December 17, 2014

ԱՖՈՐԻԶՄ

Իրականում մեր անհաջողությունները ոչ թե պատիժ են, այլ հնարավորություն ինչ-որ նոր բան սովորելու:

Sunday, December 7, 2014

Անցել է 26 տարի այդ աղետալի երկրաշարժից, բայց ցավը և դառնությունը դեռ չեն մեղմվել...



1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Այն ընդգրկեց հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները…. Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան: Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը… Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի… Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ: Ցավալի է այն, որ այդ օրերին Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց, և նրա 7 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվեց: Դեկտեմբերի 7-ը համազգային սգի օր է ողջ հայ ժողովրդի համար:    
Աստված հեռու պահիր հայ ժողովրդին նման աղետներից...

Wednesday, December 3, 2014

Այսօր Հաշմանդամների միջազգային օրն է

1992թ-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: Նպատակն էր հանրության ուշադրությունը սևեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը և ապահովել լիակատար ինտեգրումը հասարակության մեջ: Բոլորս մեր խնդիրները ունենք, մեկը՝ ֆիզիկական, մյուսը՝ ֆինանսական, մեկ ուրիշը՝ ընտանեկան: Անկախ խնդրի էությունից և տեսակից՝ հաջողության են հասնում այն մարդիկ, ովքեր, ունենալով խնդիրներ, չեն հուսահատվում, ձեռքերը վայր չեն դնում, այլ շարունակում են իրենց պայքարն այս կյանքում: Եկեք մենք էլ, ինչ վիճակում էլ լինենք, չդադարենք քաջալերել միմյանց: Չէ՞ որ մենք ուժեղ ենք միմյանցով, ու եթե այսօր իմ և քո կողքին կա մեկը, ով առողջական խնդիրներ ունի, ում շարժումները գուցե սահմանափակ են, հիշի՛ր, որ ամեն բանից առավել նա մարդկանց կարիք ունի, ովքեր իրեն կընդունեն այնպես, ինչպես ինքը կա:
Ինչ խնդիր էլ ունենանք, մեկ է՝ Աստված նույնն է բոլորիս համար և բոլորիս է ասում՝ «Քեզ հավիտենական սիրով սիրեցի»…

Friday, November 21, 2014

ԱՖՈՐԻԶՄ. Լև Տոլստոյ

Սերն անգին պարգև է: Այն միակ բանն է, որը մենք կարող ենք նվիրել, բայց, այդուհանդերձ, այն մնում է մեզ մոտ: Լև Տոլստոյ
Любовь - это бесценный дар. Это единственная вещь, которую мы можем подарить и все же она у тебя остается. Л. Толстой

Sunday, November 9, 2014

25 տարի առաջ այս օրը` նոյեմբերի 9-ին գերմանացիները քանդեցին Բեռլինյան պատը


1961թ. Օգոստոսին Միջազգային հարաբերությունների լարվածության ֆոնին կառուցված և <<Երկբևեռ աշխարհի>> խորհրդանիշ հանդիսացող Բեռլինի պատը 1989թ. Նոյեմբերի 9-ին քանդվեց: Այդ օրը հարյուրհազարավոր գերմանացիներ քաղաքի արևելյան և արևմտյան հատվածներից միացան միմյանց և կործանեցին այն: Աշխարհը դա ընկալեց որպես կարևորագույն քայլ  Սառը պատերազմի վերացման ճանապարհին: Դրան հաջորդեց Գերմանիայի միավորումը:  Այն տեղի ունեցավ 1990թ. Հոկտեմբերին:


Saturday, November 8, 2014

Դեպի ավարտ են ընթանում բոլորը...

Դեպի ավարտ են ընթանում բոլորը՝ և՛ աստվածապաշտները, և՛ կռապաշտները, և՛ այդ ավարտին հավատացողները, և՛ դրան չհավատացողները:
Բոլորի համար էլ լինելու է Արարչի հետ այդ հանդիպումը:

Friday, October 31, 2014

1517թ. այս օրը` հոկտեմբերի 31-ին սկսվեց Ռեֆորմացիոն շարժումը

Համաշխարհային պատմության մեջ, անկասկած,  Ռեֆորմացիան համարվում է կարևորագույն իրադարձություն: Շնորհիվ այդ շարժման, <<Խավարում>>  ապրող հասարակությունը սկսեց քայլել դեպի <<լույսը>>:
Գաղտնիք չէ, որ միջնադարյան շրջանը ընդունված է անվանել <<խավարի>> 1000-ամյակ: Այս շրջանում եվրոպական հասարակությունը գտնվում էր  կաթոլիկ եկեղեցու << իշխանության >> տակ: Սա մի ժամանակահատված էր, երբ մարդուն սեփական հայացքների և գաղափարների համար դատապարտում էին  մահվան` ինկվիզիցիայի ճանապարհով, իսկ այս ամենի հետևում կանգնած էր կաթոլիկ եկեղեցին: Ռեֆորմացիոն շարժման առաջնորդը դարձավ աստվածաբան Մ. Լյութերը, հիմք դնելով նաև` քրիստոնեության 3 պաշտոնական ուղղություններից մեկին` բողոքականությանը: Իրականում,այդ շրջանում եվրոպական հզոր կայսրերը ծնկի էին իջնում Հռոմի պապի առաջ, սակայն Մ. Լյութերը, ոչ միայն դուրս եկավ այդ համակարգի դեմ, այլև հասավ հաղթանակի: Կարծում եմ` Մ. Լյութերին կարելի է դասել համաշխարհային պատմության մեծագույն հերոսների շարքին, հերոս, ով կարողացավ առանց զենքի ազատագրել Եվրոպան կաթոլիցիզմի  ճիրաններից: 

Wednesday, October 15, 2014

ճշմարտության լույսը ի զորու է հաղթահարել դարերի կապանքներն անգամ

Պատմությունը գրում է ժամանակը, ամրագրում են պատմաբանները, իսկ թե ինչպես և ինչ են գրում, ցույց է տալիս կրկին ժամանակը: Վերջիններիս թեթև ձեռամբ, ոչ միայն անձերն ու իրադարձություններն են մոռացումի մատնվում, խեղաթյուրվում, այլև` մշակութային արժեքները: Սակայն ճշմարտության լույսը ի զորու է հաղթահարել դարերի կապանքներն անգամ. քանզի երկաթե վարագույրները հազարամյակները մեկ ետ են քաշվում

Monday, October 6, 2014

Կյանքն էլ նման է այս ավտոբուսին...

Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Ոմանք իջնում են, ոմանք բարձրանում,
Ոմանք նստած են անհոգ ու հանգիստ,
Ոմանք կանգնելու տեղ են որոնում:
Ոմանք դռներից կախվել են հազիվ,
Ոմանք գնում են միայն մեկ կանգառ,
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Պետք է վճարես գնալուդ համար:
Հողագնդի պես օրորվում կամաց,
Գնում է գալիս` նոր մարդկանցով լի,
Ու եթե վթար պատահի հանկարծ,
Կանգնած ու նստած` էլ չի հարցնի…
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին....

ԱՖՈՐԻԶՄ

Կյանքը միայն հաղթական պահերը չեն, այլ նաև փորձություններն ու սխալները, որոնք դանդաղ կերպով մեզ հասցնում են մեր նպատակին՝ քրտինքը, արցունքները և չնչին թվացող բաները: Վերջում ամեն բան նշանակություն ձեռք կբերի՝ ամեն քայլ, ամեն ափսոսանք, ամեն որոշում և ամեն ցավ...

Thursday, September 11, 2014

2001թ. սեպտեմբերի 11-ը նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր...

2001թ. այս օրը ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր: Ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների փլատակների տակ զոհվեց շուրջ 3 հազ. մարդ:Պաշտոնական վարկածով երկնաքերների փլուզման պատճառը առևանգված երկու ինքնաթիռների հարվածն է եղել, որոնք մխրճվել են շենքերի մեջ, բռնկվել, պայթել ու իրենց հետ պայթեցրել կառույցները, երրորդ ինքնաթիռը հարվածել է Պենտագոնին, չորրորդը, թերևս, առևանգիչների ներքին հակասության պատճառով, ընկել է Փենսիլվանիա նահանգի դաշտերից մեկում: Այս ծավալուն ահաբեկչական գործողության մեղավորը ևս հայտնի էր` «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը: Իշխանության` լայնորեն տարածված տեսակետի համաձայն` ահաբեկիչները ջիհադ էին հայտարարել Արևմտյան աշխարհին, քանի որ 2001թ. ԱՄՆ-ը և դաշնակիցները պատերազմ էին հայտարարել Աֆղանստանի տալիբներին, գահընկեց արել նրանց վարչակազմին։ Սկսվել էր Իրաքի պատերազմը, որի ընթացքում տապալվել է Սադամ Հուսեյնի իշխանությունը: Եվ պաշտոնական ԱՄՆ-ը շուրջ մեկ տասնամյակ հետապնդեց ողբերգության մեղավոր Բեն Լադենին, և ի վերջո մեծ ոգևորությամբ հրապարակեց նրա սպանության կադրերը...

Monday, September 1, 2014

1939թ.այս օրը`սեպտեմբերի 1-ին, սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը

Երկրորդ համաշխարհային պատերազմը ( 1939-1945թթ ), արդյունքն էր խոշոր պետությունների միջև խոր ու անհաշտ հակասությունների։ Ֆաշիստական դաշինքը պայքար ծավալեց աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի  քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու, ԽՍՀՄ  կործանելու և աշխարհի վերաբաժանման նպատակով:Երկրորդ համաշխարհային պատերազմը շատ ծանր հարված հասցրեց մարդկությանը։ Պատերազմի մեջ էին ներքաշվել 61 երկրներ՝ 1.7 մլրդ բնակչությամբ։ Վեց տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 մլն և հաշմանդամ դարձավ 95 մլն մարդ։  Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, երբ օգտագործվել է ատոմային զենք...

Thursday, August 14, 2014

ԱՖՈՐԻԶՄ

Ապրելով մարդկանց հետ՝ մի՛ մոռացիր այն, ինչ սովորել ես մենության մեջ: Եվ առանձնանալիս քննի՛ր այն, ինչ հասկացել ես մարդկանց հետ շփումից: Ս. Թոսունյան

Երբեք մի՛ ասա, որ սիրում ես, եթե...

Երբեք մի՛ տուր այն, ինչ հետո պետք է վերցնես: Քայլ մի՛ դիր առաջ, եթե հաջորդ անելու ես հետ: Մի՛ ասա ընկեր, եթե մի օր կարող ես լքել: Հույս մի՛ տուր նրան, ում երբևէ կարող ես խաբել: Երբեք մի՛ ասա, որ սիրում ես, եթե կարող ես ցավ պատճառել: Թույլ մի՛ տուր սիրեն, եթե ինքդ չես սիրում...

Եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից

Պատկերացրու, որ սեղանին դրված է մի տարա մեղր, բայց հանկարծ ինչ-որ մեկը պատահաբար դիպչում է նրան և այն կոտրվում է։
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կթափվի այնտեղից։ Իհարկե մեղր և միայն մեղր։
Ահա, սիրելի սիրտ, եթե դու լցված լինես սիրով, և եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից։
Կարծում եմ սեր և միայն սեր։ Նույնիսկ այդպիսի անհարգալից վերաբերմունքից հետո էլ քո սրտից կբխի միայն սեր, բայց միայն մեկ պայմանով, եթե այն լինի քո սրտում....

Friday, August 1, 2014

Ուղիղ մեկ դար առաջ և նույն այս օրը`1914թ.օգոստոսի 1-ին, սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։

        Առաջին Համաշխարհային Պատերազմ 1914 -1918 ), մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկը։ Պատերազմին ներգրավեց  38 երկիր: Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը։ 
        1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր։ Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ։
        Ցավոք, այսօր կարող ենք նկատել, որ 1-ին աշխարհամարտի 100-ամյակի օրը, աշխարհն ավելին, քան երբեք, նոր աշխարհամարտին է մոտեցել...

Monday, July 14, 2014

1789թ.այս օրը` հուլիսի 14-ին սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը

1789թ. հուլիսի 14-ին Բաստիլի գրավումով սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Մեծ Հեղափոխության /1789-1799 թթ/ ընթացքում երկրում տեղի ունեցան կյանքի բոլոր բնագավառներին առնչվող լուրջ փոփոխություններ, վերացվեց միապետու-թյունը և Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն։
Ֆրանսիական հեղափոխությունը կենտրոնական իրադարձություն էր 18-րդ դարի վերջի - 19-րդ դարի սկզբի Արևմտյան Եվրոպայի քաղաքական և մշակութային կյանքում, որը մեծ ազդեցություն թողեց Եվրոպայի պատմության հետագա ընթացքի վրա։

Thursday, July 10, 2014

Կյանքի առեղծվածը

Վաղուց, շատ վաղուց…անհիշելի ժամանակներում Աստված հարցրեց հրեշտակներին, թե ուր թաքցնի Գաղտնիքը Կյանքի:
-Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում ծովերի…
Ասեց Աստված.
-Դա չափազանց հեշտ է մարդու համար…կգա ժամանակ, երբ նրանք կանցնեն բոլոր ծովերն ու կհասնեն խորքերը օվկիանոսների…
Այդ ժամանակ հրեշտակներն առաջարկեցին թաքցնել երկրի ընդերքում Գաղտնիքը Կյանքի:
Ասեց Աստված.
-Թափանցել ընդերքը երկրի….դա նույնպես շատ հեշտ կլինի մարդու համար…անիմաստ է նաև թաքցնել այն բարձր լեռների գագաթին…միևնույնն է ՝կգտնի մարդը…
-Ո՞ւր թաքցնել… մի՞գուցե աստղերի մեջ…
Կարճ լռությունից հետո պատասխանեց Աստված…
-Մարդիկ կհասնեն աշխարհի չորս ծայրերը…կբարձրանան ամենաբարձր լեռնագագաթները…կթափանցեն խորքերը ծովերի …անգամ տիեզերքն էլ հասանելի կլինի նրանց…ավելի շուտ, քան կճանաչեն իրենք իրենց…Հարկավոր է Կյանքի առեղծվածը թաքցնել մարդու մեջ…ու նա երբեք չի գտնի այն…

Tuesday, July 8, 2014

ԱՖՈՐԻԶՄ

Friday, July 4, 2014

ԱՖՈՐԻԶՄ

Պատմությունը վկայում է,որ նեղությունները, դժվարությունները, աղքատությունն ու ցավը չեն կործանել այնքան մեծ թվով մարդկանց, որքան դա արել են փառքը, հարստությունն ու իշխանությունը...

Tuesday, June 24, 2014

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ ու ամենին մոռանալ

                                                              Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն...
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ...