SASUN TOSUNYAN`S BLOG

Thursday, December 25, 2014

Այսօր` դեկտեմբերի 25-ին ողջ Եվրոպան տոնում է Քրիստոսի Ծնունդը


Ըստ Գրիգորյան օրացույցի՝ այսօր Սուրբ Ծնունդ է: Այս օրը բազում մարդիկ տոնում են համայն մարդկության պատմության կարևորագույն Անձի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այսօր ժամանակ տրամադրե՛ք Աստծուն գոհություն հայտնելու այն ամենի համար, ինչ Նա արել է ձեր կյանքում: Սուրբ Ծնունդը Եվրոպայում սկսում են նշել դեկտեմբերի 24-ի գիշերից սկսած: Ըստ ավանդության` սեղան են նստում միայն, երբ երկնքում հայտնվում է առաջին երեկոյան աստղը: Այն խորհրդանշում է աստղի հայտնությունը, որն ամբողջ աշխարհին ավետեց Քրիստոսի Ծննդյան մասին: 

:

Saturday, December 20, 2014

«Եթե սկսեք դատել մարդկանց, ապա ժամանակը ձեզ չի բավականացնի նրանց սիրելու համար». Մայր Թերեզա:

Ի՞նչ է իրենից ներկայացնում քննադատությունը.               Իսկ, ո՞վ է դատապարտյալը: Նա մեկն է, ով մեղավոր է ճանաչվում դատարանի կողմից հանցագործություն կատարելու համար: Այսինքն՝ եթե մենք ինչ-որ մեկին քննադատում ենք, հայտնվում ենք դատավորի դերում, ով պատրաստվում է ընթերցել դատավճիռը: Մենք հաճախակի չենք նկատում, որ ինչ-որ մեկի մասին խոսելիս ակամա դատապարտում ենք նրան կամ նրա կողմից արված այս կամ այն քայլը:  Մի իմաստուն մարդ ասել է. «Երբ դու ինչ-որ մեկին քննադատում ես, դա հավասար է նրան, որ դանակը ձեռքիդ կանգնած ես նրա թիկունքում և ամեն վայրկյան պատրաստ ես ստանձնել մարդասպանի դերը»: Հիշե՛ք, որ դատավորի պաշտոնը ստանձնելն այնքան էլ լավ միտք չէ, քանի որ կա միայն մեկ Դատավոր՝ Աստված, իսկ Նրա տեղը զբաղեցնելն անմտություն է: Պատկերացրեք՝ եթե Աստված դատեր ձեզ այնպես, ինչպես դուք եք դատում մարդկանց. վստահ եմ, որ ամեն բան այնքան էլ լավ չէր լինի:

Wednesday, December 17, 2014

ԱՖՈՐԻԶՄ

Իրականում մեր անհաջողությունները ոչ թե պատիժ են, այլ հնարավորություն ինչ-որ նոր բան սովորելու:

Sunday, December 7, 2014

Անցել է 26 տարի այդ աղետալի երկրաշարժից, բայց ցավը և դառնությունը դեռ չեն մեղմվել...



1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Այն ընդգրկեց հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները…. Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան: Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը… Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի… Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ: Ցավալի է այն, որ այդ օրերին Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց, և նրա 7 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվեց: Դեկտեմբերի 7-ը համազգային սգի օր է ողջ հայ ժողովրդի համար:    
Աստված հեռու պահիր հայ ժողովրդին նման աղետներից...

Wednesday, December 3, 2014

Այսօր Հաշմանդամների միջազգային օրն է

1992թ-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: Նպատակն էր հանրության ուշադրությունը սևեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը և ապահովել լիակատար ինտեգրումը հասարակության մեջ: Բոլորս մեր խնդիրները ունենք, մեկը՝ ֆիզիկական, մյուսը՝ ֆինանսական, մեկ ուրիշը՝ ընտանեկան: Անկախ խնդրի էությունից և տեսակից՝ հաջողության են հասնում այն մարդիկ, ովքեր, ունենալով խնդիրներ, չեն հուսահատվում, ձեռքերը վայր չեն դնում, այլ շարունակում են իրենց պայքարն այս կյանքում: Եկեք մենք էլ, ինչ վիճակում էլ լինենք, չդադարենք քաջալերել միմյանց: Չէ՞ որ մենք ուժեղ ենք միմյանցով, ու եթե այսօր իմ և քո կողքին կա մեկը, ով առողջական խնդիրներ ունի, ում շարժումները գուցե սահմանափակ են, հիշի՛ր, որ ամեն բանից առավել նա մարդկանց կարիք ունի, ովքեր իրեն կընդունեն այնպես, ինչպես ինքը կա:
Ինչ խնդիր էլ ունենանք, մեկ է՝ Աստված նույնն է բոլորիս համար և բոլորիս է ասում՝ «Քեզ հավիտենական սիրով սիրեցի»…