SASUN TOSUNYAN`S BLOG

Thursday, January 22, 2015

Ուինսթոն Չերչիլի լավագույն ճառը

      Երբ Ուինսթոն Չերչիլն արդեն 90 տարեկան էր, նրան հրավիրեցին Անգլիայի լավագույն համալսարաններից մեկում զեկույց կարդալու: Չնայած Չերչիլը բազմաթիվ այդպիսի հրավերներ մերժել էր, ի զարմանս բոլորի, այս մեկն ընդունեց: Երբ արդեն հայտնի դարձավ, որ Չերչիլը համաձայնել է համալսարանում զեկույց կարդալ, Անգլիան խառնվեց իրար: Նշանակված օրը հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներից եկան համալսարան: Նրանցից շատերը մեծ հեռավորություն էին կտրել: Մարդկանց թիվն անհաշվելի էր…
Մտնելով դահլիճ` Չերչիլը տեսավ հազարավոր մարդկանց: Դահլիճը լարված սպասում էր, բոլորը մեծ անհամբերությամբ ցանկանում էին լսել ժամանակի մեծագույն մարդուն: Համալսարանի դեկանը Չերչիլին ներկայացրեց որպես 20-րդ դարի աշխարհի ամենանշանակալից մարդու, մեծ անգլիացու: Ըստ նրա խոսքերի՝ Չերչիլն իր այս ելույթով պետք է ամփոփեր իր կյանքի ողջ ընթացքը, պետք է փոխանցեր իր մեծագույն փորձառությունը:
Դահլիճը թնդում էր կարծես թե չավարտվող ծափահարություններից: Չերչիլը, վեր կենալով, հանդարտ մոտեցավ ամբիոնին: Նա շատ լարված էր: Երկարատև ծափողջյուններից հետո սկսեց իր ճառը.
- ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ…
Այդ պահին ոչ ոք չհասկացավ, որ ելույթը դրանով էլ ավարտվեց: Իսկ հասկանալուց հետո ոչ բոլորն էին գոհ ելույթից, չէ՞ որ շատերը ահռելի տարածություններ էին անցել` ակնկալելով մի երկար ճառ լսել:
Բայց դահլիճի զգալի հատվածը խորապես հուզված էր… Նա հասկացավ, որ դա էլ հենց այն մեծ խորհուրդն է, այն մեծ դասը, որ Չերչիլը սովորել էր իրեն տրված կյանքից: Եվ այդ օրը, այդ մեծ լսարանի առջև, որպես մի վերջին ծառայություն, նա կտակեց «չհանձնվել» պատգամը ողջ Անգլիային ու ապագա սերունդներին:

Մարտին Լյութեր Քինգ

Խավարը չի կարող ցրել խավարը, միայն լույսը կարող է անել դա: Ատելությունը չի կարող հեռացնել ատելությունը, միայն սերը կարող է անել դա:

Wednesday, January 7, 2015

Մայր Թերեզա

       Ամենակարևոր դեղամիջոցը կյանքում քնքուշ սերն է և հոգատարությունը
Կյանքում չարը շատ է, շատ են անտուններն ու հիվանդները, բայց ամենավատ վիճակում նրանք են, ովքեր զրկված են սիրո բերկրանքից: Սերը պետք է արտահայտել գործողության մեջ, և այդ գործողությունը ծառայելն է: Դժոխքը մի տեղ է, որտեղ վատ հոտ է գալիս և ոչ ոք ոչ ոքի չի սիրում: Սիրո հաջողությունը ոչ թե արդյունքների, այլ հենց ընթացքի մեջ է:

ԹՈՒՅԼ ՄԻ ՏՈՒՐ, ՈՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՁԵՎԱՎՈՐԻ ՔՈ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ

       Որոշ մարդիկ կորցնում են սեփական մեղքերի հանդեպ ընկալունակությունը, քանի որ թույլ են տալիս հասարակական կարծիքին` ձևավորել իրենց արժեհամակարգը: Նրանք նայում են իրենց շուրջը եղողներին, որպեսզի հասկանան, թե ինչպես է պետք վարվել: Սակայն հասարակությունն այնքան հանդուրժող է մեղքի հանդեպ, որ դրանց  մեծ մասն այլևս չի համարվում ամոթալի բան: Այն, ինչ անհաճո է Աստծուն և հանդիսանում է գարշություն Նրա աչքերի առջև, հասարակական կարծիքի համար դարձել է միանգամայն ընդունելի: Հատկապես վտանգավոր է, երբ մեղանչում են բարեպաշտ մարդիկ, հարգարժան առաջնորդները: Դա զգալի չափով խստացնում և կուրացնում է սիրտը` ստիպելով մեզ հարգել շրջապատող մարդկանց մեղսալի սովորությունները: Եղեք զգույշ և շրջահայաց:   
Ջ. Էդվարդս

Monday, January 5, 2015

Քրիստոս ծնվեց և հայտնվեց... մեզ և ձեզ մեծ ավետիս

«Խավարումը գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ...   Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր  Աստված,Հավիտենականության Հայր, Խաղաղության  իշխան»  (Եսայիա 9:6)

Sunday, January 4, 2015

Լավ չէ, երբ ներկա ես, որովհետև պետք ես

Նման դեպքերում բացակայությունդ չի էլ նկատվում։
Ես փորձում եմ ներկայությունս դարձնել պիտանի, որ իմ բացակայության ժամանակ էլ լսեմ կարոտի խոսքեր։
Երբ բացակայությունս բան չի ասում, ուրեմն ներկայությունս չի խոսել։
Իսկ թե բացակայությունս խոսի ուրեմն ներկայությանս ժամանակ ես դա կիմանամ։


Saturday, January 3, 2015

Հիշիր, որ այն, ինչ ընտրես, դրա հետևանքներն էլ պետք է կրես ապագայում

Դժվար է հստակ գիտակցել,թե ո՞վ է մարդ,
Երբ բոլորին մարդ են կոչում:
ՀՄանուչարյան