SASUN TOSUNYAN`S BLOG

Monday, August 22, 2016

«Երբ ես սոված եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ կերակրել, իսկ երբ ես ուզում եմ խմել, ուղարկիր ինձ նրան, ում կարող եմ ջուր տալ:
Երբ ինձ համար ցուրտ է, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ ջերմացնել, երբ ես թախծում եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ մխիթարել: Իսկ երբ իմ խաչը շատ ծանր լինի և ես չկարողանամ տանել այն, երբ ինձ օգնական անհրաժեշտ լինի, իսկ կողքիս ոչ ոք չլինի, թեթևացրու իմ ծանր խաչը, և տուր ինձ ինչ որ մեկին, ով արժանի է սիրո, ինչպես ես, տուր ինձ ինչ որ մեկին, ում ես կարող եմ ծառայել:
Երբ ինձ ժամանակ անհրաժեշտ լինի, թույլ տուր ինձ նստել ինչ որ մեկի կողքին, իսկ երբ սրտումս ծանրություն լինի, գտիր ինձ համար մեկին, ում ես կստիպեմ ժպտալ:
Երբ ինձ օգնություն անհրաժեշտ լինի, ցույց տուր ինձ նրան, ում մասին ես կարող եմ հոգ տանել:
Երբ ես մտածեմ միայն իմ մասին, իմ մտքերը թող լինեն միայն նրանց մասին, ովքեր բարի են:
Երբ ես աղքատանամ, ուղարկիր ինձ կարիքավորներին :
Երբ իմ աչքերը դադարեն տեսնել այն, ինչ սուրբ է, թույլ տուր ինձ տեսնել Քրիստոսին յուրաքանչյուրի աչքերում, ում ես կերակրում եմ ...»
Մայր Թերեզա

Tuesday, August 2, 2016

եթե սեր չունես քո ներսում ուրեմն ոչինչ չունես

Մեծ է այն սիրտը, որ սիրել գիտի, Ատել չգիտի, բայց ներել գիտի...


Նապոլեոն Բոնապարտ



Խավարը չի կարող ցրել խավարը, միայն լույսը կարող է անել դա: Ատելությունը չի կարող հեռացնել ատելությունը, միայն սերը կարող է անել դա:

«Ահա թե ինչքան հողի կարիք ունես»:

Մի թագավոր հանդիպում է երկու գյուղացիների, որոնք իրար հետ վիճում էին հողատարածքների համար: Նրանցից մեկը ուզում էր մի թիզ ավել վերցնել մյուս գյուղացու հողից: Թագավորը տեսնելով այդ, զայրանում է և ագահ գյուղացուն խոստանում տալ այնքան տարածություն, ինչքան որ նա կարողանա քայլելով անցնել մեկ օրվա ընթացքում, սակայն պայման է դնում, թե ուր որ նա հոգներ ու կանգներ, այնտեղ պիտի լիներ նրա սահմանը:
Գյուղացին ուրախությամբ սկսում է իր ճանապարհը: Հազիվ մի քանի ժամ քայլում է, արդեն հոգնում է, սակայն կանգ չի առնում: Օրը մթնում է, բայց նա դեռ քայլում է իր վերջին ուժերը հավաքած և դեռ շարունակում իր ճանապարհը, առանց դադար առնելու: Ի վերջո ընկնում է գետին և հավիտենապես փակում իր աչքերը, առանց վայելելու այն լայն տարածությունը, որը իբրև պարգև պիտի ստանար թագավորից: Գյուղացիները գալով նրա հասակի չափով փորում են հողը, ուր որ նա ընկել էր, այնտեղ էլ թաղում ու քարի վրա գրում. «Ահա թե ինչքան հողի կարիք ունես»:


«Դեռ քսան տարի էլ պիտի խմեմ ու կյանք վայելեմ»

Տարիներ առաջ կար բոլորի կողմից հարգված մի գործատեր: Նա վայելում էր հարուստ ու անհոգ կյանք: Ուր էլ որ հայտնվեր, մեծ հարգանքով էին ընդունում նրան: Առատաձեռն լինելու շնորհիվ շատ բարեկամներ ուներ: Եվ ո՛չ միայն բարեկամներ: Ուներ կին, զավակներ, հարմարավետ բնակարան, սակայն միշտ ուշ էր վերադառնում տուն,և որպես կանոն` միշտ հարբած: Կնոջ համար անտանելի էր ամուսնու այս վիճակը, ուստի, երբ ամուսինը տուն էր գալիս, միշտ փակվում էր սենյակում:Մի այդպիսի հավաքույթում էր. Նա զվարթ էր և բարձր տրամադրության մեջ: Քիչ առաջ բարեկամներն իրեն գովաբանեցին: «Դեռ քսան տարի էլ պիտի խմեմ ու կյանք վայելեմ»: Բարեկամներն կրկին նրա «կենացը» խմեցին: Առավոտյան, երբ տուն վերադարձավ, հրամայեց, որ իրեն ուտելիք բերեն: Առաջին պատառը հազիվ էր բերանը դրել, երբ շնչահեղձ վայր ընկավ ու մահացավ: Մսի ու հացի պատառը, շնչափող գնալով, խեղդել էր նրան:

   «Քսան տարի»`ինքն ասաց, մինչդեռ Աստված ասել է. «Այս գիշեր»: Ինչպիսի կյանքով էլ որ ապրելու լինես, միևնույն է, կյանքդ շատ հանկարծակի կարող է կանգ առնել: