SASUN TOSUNYAN`S BLOG

Thursday, December 31, 2015

Ժամանակը թռչում է` վատ լուր է: Լավ լուր ` Ձեր ժամանակի օդաչուն Դուք եք

Սովորական մարդը մտածում է ինչպես անցկացնել ժամանակը, իսկ խելացի մարդը` ինչպես օգտագործել ժամանակը:

Sunday, December 13, 2015

Հյուսիսային Կորեա: Կիմերի դինաստիա

Արդեն 70 տարի շարունակ Հյուսիսային Կորեայում իշխում է տիրանիայի ու դաժանության կենդանի խորհրդանիշ դարձած Կիմերի դինաստիան։ Ընդ որում, այս տոհմի ամեն հաջորդ առաջնորդ ավելի վատն է ու ավելի դաժան, քան նրա նախորդը։
«Արքայատոհմի» հիմնադիրը Կիմ Իր Սենն էր, ում իշխանության գալուց հետո 2.8 միլիոն մարդ զոհվեց Կորեական պատերազմում։ Պատերազմի ավարտից հետո Կիմը շարունակեց ռեպրեսիաները սեփական բնակչության հանդեպ, որի արդյունքում հազարավոր մարդիկ սպանվեցին։ Նրան հաջոդեց որդին՝ Կիմ Չեն Իրը, ում իշխանության տարիներին ավելի քան 3 միլիոն մարդ սպանվեց ու մահացավ՝ ներառյալ նրա ընդդիմադիրները, կուսակցության անդամներն ու նույնիսկ որոշ ազգականներ։
90-ականներին մոտ 3.5 միլիոն մահացավ սովից, որն արդյունք էր այն քաղաքականության, որը վարում էր բռնապետը։ Երկրի ներկայիս ղեկավարը՝ Կիմ Չեն Ընը, հետևում է իր հոր ու պապի հիմնած արյունալի ավանդույթներին ու հայտնի է նրանով, որ պարբերաբար լուրեր են հրապարակվում, որ նա ամենատարօրինակ ու էքստրավագանտ մեթոդներով մահապատիժներն է կազմակերպում։
Քանի դեռ քո միտքը չի փոխվել, քո կյանքը չի փոխվի:
Մարդն ապրում է այնպես, ինչպես մտածում է:

Saturday, December 12, 2015

Մարդ ասում է՝ չտեսնեմ, չեմ հավատա… 
Աստված ասում է՝ մինչև չհավատաս, չես տեսնի

Tuesday, December 8, 2015

Որտեղ և երբ է տեղի ունեցել այս պատմությունն, այդքան էլ կարևոր չէ:
Բայց այստեղ կարելի է տեսնել ծնողների, ովքեր իրենց երեխաների համար լավ օրինակ են ծառայում: Այս փոքրիկ դասը սովորեցնում է տեսնել դրական բաներ, նույնիսկ կյանքի բացասական պահերին:
Խորհուրդ ենք տալիս՝ բոլորը կարդան այս հուզիչ պատմությունը:
«Երբ ես ութ տարեկան էի, մայրիկս սիրում էր պատրաստել մեզ համար: Մի օր, ուշ երեկոյան, երբ նա ընթրիք էր պատրաստել դժվար աշխատանքային օրվանից հետո, նա դեսերտ դրեց հայրիկի դիմաց՝ ափսեում այրված տոստ էր:
Ես սպասում էի, որ հայրիկը կնկատի այրված տոստը և ինչ-որ բան կասի: Բայց հայրիկս կերավ իր տոստը և հարցրեց ինձ, արդյոք ես արել եմ իմ տնային աշխատանքները և ինչպես է օրս անցել: Ես չեմ հիշում, թե ինչ պատասխանեցի նրան: Բայց հիշում եմ, թե ինչպես լսեցի այդ գիշեր, ինչպես է մայրիկս ներեղություն խնդրում հայրիկիցս չստացված տոստի համար: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ ասաց հայրիկս. «Սիրելիս, ես սիրում եմ այված տոստ»:
Ավելի ուշ, երբ ես գնացի հայրիկիս բարի գիշեր մաղթելու, ես հարցրեցի նրան, արդյոք նա իսկապես սիրում է այրված տոստ: Նա ձեռքը դրեց ուսիս և ասաց.
«Քո մայրն այսօր ամբողջ օրը չարչարվել է աշխատավայրում, և նա շատ է հոգնել: Եվ բացի այդ, այրված տոստը չի խանագրում, վնաս չէ ոչ ոքի, բայց դու գիտես, թե ինչպես են վիրավորում կտրուկ խոսքերը: Գիտես, որդիս, մեր կյանքը լի է անկատարությամբ, թերի բաներով, և այդ թվում նաև մարդիկ: Ես նույնպես իդեալական չեմ: Հաճախ մոռանում եմ ծննդյան և հիշարժան օրերի մասին: Բայց տարիների ընթացքում ես մի բան եմ հասկացել: Պետք է սովորել ընդունել միմյանց թերությունները և ուրախանալ, որ մեր մեջ կան տարբերություններ: Այս փոքրիկ գաղտնիքն օգնում է ստեղծել անկեղծ և երկարատև հարաբերություններ: Կյանքը շատ կարճ է, որպեսզի առավոտյան ափսոսանքով արթնանաս...»:


Monday, December 7, 2015

Բոլորիս հետ էլ պատահում են անբացատրելի և քաոսային իրավիճակներ, որոնք ստիպում են տխրել և նույնիսկ հուզվել մեր ներսում՝ բոլորից թաքուն 
Երբեմն էլ կիսվում ենք մարդկանց հետ, որ ուժ գտնենք հաղթահարելու այն, բայց շատ դեպքերում, ավաղՍա բոլորովին բնական է...

Sunday, December 6, 2015

Մարդու աչքերը չեն կշտանա

ՉՈւՆԵՎՈՐԻ ՓԱՓԱԳԸ ՈւՆԵՑՎԱԾՔՆ Է, ՈւՆԵՎՈՐԻՆԸ՝ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈւՆԵՑՎԱԾՔԸ, ԻՍԿ ՇԱՏ ՀԱՐՈւՍՏԻ ՓԱՓԱԳԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈւՆԵՑՎԱԾՔԸ:  ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԸ:

Friday, December 4, 2015

Մաո Ցզեդուն

Աշխարհին նա հայտնի դարձավ որպես «Քարտուղար Մաո» ու կառավարեց Չինաստանը 1949-1976 թվականներին՝ հաղթելով արյունահեղ քաղաքացիական պատերազմում։ Նա լծվեց Չինաստանը զարգացած երկիր դարձնելու գործին, ու դեպի այս նպատակը տանող նրա առաջին քայլը բնակչության աշխատանքային մոբիլիզացումն էր՝ երկրի սրընթաց տնտեսական զարգացումն ապահովելու ու բնակչությանը ոգեշնչելու համար։ Ըստ էության, նա հասավ երկու նպատակներին էլ, բայց դրա գինը հիրավի հսկայական էր։
Իշխանության առաջին 3 տարիներին Մաոն կյանքի կոչեց «Մեծ թռիչքի» պլանը, որ 1958 թվականի դրությամբ չինացի ժողովրդից խլեց 45 միլիոն մարդու կյանք։ Եվս մի քանի միլիոն մարդ մահացավ Մաոյի «Մշակութային հեղափոխության» արդյունքում։
Մաոյի մյուս արկածախնդրությունը «1 երեխայի քաղաքականությունն» էր, որի արդյունքում շուրջ 100 միլիոն աղջիկ երեխա մահացավ ու անտուն դարձավ, քանի որ չինացիների մեծամասնությունը գերադասում էր որդի ունենալ։

Սրա հետևանքով այսօր Չինաստանում տղամարդկանց թիվը 10 միլիոնով ավելին է, քան կանանցը, ու դեմոգրաֆիական հսկայական աղետ է հասունանում։ Ընդհանուր առմամբ, Մաոյի իշխանության տարիներին պատերազմներից, ռեպրեսիաներից, սովից ու հիվանդություններից մահացել է ընդհուպ մինչև 80 միլիոն մարդ
Ունեցեք ոչ թե տեսանկյուն, այլ` տեսադաշտ: Հաճախ մենք իրականությանը նայում ենք շատ նեղ, բայց Աստված օգնում է մեզ դուրս գալ մեր անկյունից և ձեռք բերել լայն տեսադաշտ

Thursday, December 3, 2015

Նապոլեոն Բոնապարտ


Ռոբերտ Մուգաբե

       20-րդ դարի ամենաէքսցենտրիկ բռնապետերից մեկն, անկասկած, Ռ. Մուգաբեն է, ով իր իշխանության տարիներին բառիս բուն իմաստով ոչնչացրեց Զիմբաբվեն տնտեսապես ու բարոյապես։ Իշխանության ու հարստության նրա անհագ ձգտման արդյունքում բնակչության մեծամասնությունը չքավոր դարձավ։ Մուգաբեն խլում էր մարդկանց հողերը, ոչնչացնում էր նրանց տները, ոտնահարում էր նրանց իրավունքները։
Հաշվվել է, որ Մուգաբեի իշխանության տարիներին սպանվել է 6 միլիոն մարդ, ինչը կազմում է Զիմբաբվեի բնակչության մեկ երրորդը։

Պոլ Պոտ

       Կամբոջայում իր իշխանության 22 տարիների ընթացքում առաջնորդ Պոլ Պոտը սպանել է 1-3 միլիոն կամբոջացիների ։
Բռնապետն արգելել էր ցանկացած տեսակի կրթություն, կրոն ու ֆինանսական գործունեություն իր իշխանության տարիներին։ Ցանկացած ուսուցիչ կամ կրթված մարդ, որին կարողանում էին գտնել, մահապատժի էր ենթարկվում, քանի որ բռնապետը համարում էր, որ կրթությունն ու կրոնը հենց այն պատճառներն են, որոնք ծնում են հասարակական բոլոր արատները, ու նա այս կերպ ցանկանում էր, որպեսզի Կամբոջան դառնա մաքուր երկիր։ Նա հայեցակարգ մշակեց, որով մարդկանց վերաբնակեցնում էին՝ քաղաքներից տեղահանելով գյուղեր, որտեղ նրանք հարկադրված էին գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։
Պոլ Պոտի բռնապետությունը ոչ միայն միլիոնավոր համերկրացիների կյանքեր խլեց, այլև մեկուսացրեց Կամբոջան մնացած աշխարհից ու հիմնովին խաթարեց տնտեսությունը։