SASUN TOSUNYAN
SASUN TOSUNYAN`S BLOG
Sunday, July 1, 2018
Wednesday, June 27, 2018
Ամենակարևոր դեղամիջոցը
Ամենակարևոր դեղամիջոցը կյանքում քնքուշ սերն է և հոգատարությունը: Սիրեք, եթե դա վնաս չի պատճառում: Կյանքում չարը շատ է, շատ են անտուններն ու հիվանդները, բայց ամենավատ վիճակում նրանք են, ովքեր զրկված են սիրո բերկրանքից: Սերը պետք է արտահայտել գործողության մեջ, և այդ գործողությունը ծառայելն է: Դժոխքը մի տեղ է, որտեղ վատ հոտ է գալիս և ոչ ոք ոչ ոքի չի սիրում: Սիրո հաջողությունը ոչ թե արդյունքների, այլ հենց ընթացքի մեջ է: Ժպիտը մեր սիրո գլխավոր գործողությունն է:
Մայր Թերեզա
Saturday, August 26, 2017
Wednesday, August 16, 2017
Saturday, August 12, 2017
Եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից
Պատկերացրու, որ սեղանին դրված է մի տարա մեղր, բայց հանկարծ ինչ-որ մեկը պատահաբար դիպչում է նրան և այն կոտրվում է։
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կթափվի այնտեղից։ Իհարկե մեղր և միայն մեղր։
Ահա, սիրելի սիրտ, եթե դու լցված լինես սիրով, և եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից։
Կարծում եմ սեր և միայն սեր։ Նույնիսկ այդպիսի անհարգալից վերաբերմունքից հետո էլ քո սրտից կբխի միայն սեր, բայց միայն մեկ պայմանով, եթե այն լինի քո սրտում....
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կթափվի այնտեղից։ Իհարկե մեղր և միայն մեղր։
Ահա, սիրելի սիրտ, եթե դու լցված լինես սիրով, և եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից։
Կարծում եմ սեր և միայն սեր։ Նույնիսկ այդպիսի անհարգալից վերաբերմունքից հետո էլ քո սրտից կբխի միայն սեր, բայց միայն մեկ պայմանով, եթե այն լինի քո սրտում....
Շատ հարուստները երևի միլարդներ կվճարեին Քրիստոսին տեսնելու համար: Բայց Աստված հարուստներին չի երևում, այլ սրտով մաքուրներին: Ամեն մարդ կարող է և պետք է սրտով մաքուր դառնա: Դրա համար դու ոչ հարստության կարիք ունես՝ ոչ էլ համբավի: «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մտ 5:8):
Sunday, December 18, 2016
Friday, December 2, 2016
“ՍԵՓԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆ Է…”. ԼՅՈՒԹԵՐ
Նրանք, ովքեր չեն փնտրում երջանկություն, կգտնեն այն բոլորից շուտ, քանի որ նրանք, ովքեր փնտրում են երջանկություն, մոռանում են, որ սեփական երջանկությանը հասնելու լավագույն միջոցն է` փնտրել այն ուրիշների համար:
Saturday, November 19, 2016
Տվեք հույս, երբ ինքներդ հույսի կարիք ունեք. Նիք Վույչիչ
Նիք Վույչիչը երկար էր սովորում երջանիկ լինել: Եվ նրա մոտ
ստացվեց դա:
Այսօր նրա խիզախությունը շատերին է հույս ներշնչում՝ ոչ
միայն իր վիճակում հայտնված մարդկանց, այլև ֆիզիկական թերություն չունեցողներին.
«Ընկեր եղեք, երբ ձեզ ընկերներ են անհրաժեշտ: Տվեք հույս,
երբ ինքներդ հույսի կարիք ունեք:
Եթե ոչ ոք դուռ չի բացում ձեր առջև, թակեք միանգամից մի
քանի դռներ:
Բոլորս էլ իրար մեջ կարող ենք գտնել վատն ու ոչ կատարյալը:
Բայց ես նախընտրում եմ փնտրել ոսկու հատիկներ:
Պահեք ձեզ այնպես, որ ձեր սեփական քայլերը ոգեշնչեն ձեզ ու
խանդավառեն:
Մենք չպետք է ապրենք սպասումով, թե երջանկությունը կգա, երբ
մենք հասնենք մեր նպատակներին, կամ ինչ-որ բան ձեռք բերենք: Երջանկությունը
մշտապես պետք է մեզ հետ լինի, իսկ դրան հասնելու համար պետք է ներդաշնակության մեջ
ապրենք՝ հոգևոր, մտավոր, էմոցիոնալ ու ֆիզիկական:
Մենք պետք է ընկալենք, որ երբեմն անհնար է միանգամից
պատասխաններ ստանալ:
Ուրիշներին ընդունելու համար նախ պետք է պատրաստ լինեք
ընդունելու ինքներդ ձեզ:
Աշխարհում շատ խնդիրներ կան, որոնք ինձ չեն պատահել: Ես
համոզված եմ, որ իմ կյանքը հազար անգամ ավելի հեշտ է, քան բազում այլ մարդկանց
կյանքեր:
Ես շատ վաղ եմ հասկացել ու ընդունել, որ օգնություն խնդրել
կարելի է և պետք է: Լինի ձեր մարմինը առողջ, թե՝ ոչ, կան բաներ, որոնց դեմ անհնար
է միայնակ պայքարել: Փորձեք հայացք գցել ձեր կյանքի ավարտի վրա, իսկ հետո սկսեք
ապրել այնպես, որ այդ կետում հայտնվելով՝ ոչինչի համար չափսոսաք:
Ցանկացած դժվարության բախվելով՝ փնտրեք այնտեղ անկեղծ
ուրախություն:
Աշխարհի հանդեպ ձեր վերաբերմունքը համարեք հեռակառավարման
վահանակ: Եթե ծրագիրը, որ դուք դիտում եք, ձեզ դուր չի գալիս, ապա պարզապես
վերցրեք այդ վահանակը և փոխեք ալիքը:
Նույնը կյանքի հանդեպ մեր վերաբերմունքն է. երբ դուք դժգոհ
եք արդյունքից, փոխեք ձեր մոտեցումը, անկախ նրանից, թե ինչ խնդրի եք բախվում:
Նրանք, ովքեր իրենց անհաջողակ են համարում՝ մարդիկ են,
ովքեր չեն հասկանում, թե որքան մոտ են եղել հաջողությանը, երբ վայր են իջեցրել
ձեռքերն ու հանձնվել:
Կատարյալ արտաքինը ոչ մի արժեք չունի, եթե հոգին կոտրված է:
Բացառապես պարտադիր չէ մեծաշուք նախագծեր ձեռնարկել՝ բարի
սերմեր ցանելու համար: Անգամ փոքրիկ գործերը մեծ նշանակություն ունեն այլ մարդու
համար:
Կյանքի մեծագույն երջանկություններից մեկն է՝ դառնալ ավելի
մեծ բանի մաս, քան սեփական կյանքդ է և անձնական փորձառությունդ:
Սթրեսային վիճակում՝ զգալով ուժերը հավաքելու
անկարողությունը, շատ կարևոր է միմյանցից առանձնացնել այն, ինչը կատարվում է ձեզ
հետ և այն, ինչը կատարվում է ձեր ներսում:
Նախկինում ես հարցնում էի՝ ինչո՞ւ ես: Ինչո՞ւ դա ինձ հետ
կատարվեց: Բայց հիմա ես ասում եմ՝ իսկ ինչո՞ւ ոչ ես:
Եվս մեկ օր՝ ևս մեկ հնարավորություն:
Sunday, October 9, 2016
Monday, September 26, 2016
Sunday, September 25, 2016
Saturday, September 24, 2016
Thursday, September 15, 2016
Monday, August 22, 2016
«Երբ ես սոված եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ կերակրել, իսկ երբ ես ուզում եմ խմել, ուղարկիր ինձ նրան, ում կարող եմ ջուր տալ:
Երբ ինձ համար ցուրտ է, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ ջերմացնել, երբ ես թախծում եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ մխիթարել: Իսկ երբ իմ խաչը շատ ծանր լինի և ես չկարողանամ տանել այն, երբ ինձ օգնական անհրաժեշտ լինի, իսկ կողքիս ոչ ոք չլինի, թեթևացրու իմ ծանր խաչը, և տուր ինձ ինչ որ մեկին, ով արժանի է սիրո, ինչպես ես, տուր ինձ ինչ որ մեկին, ում ես կարող եմ ծառայել:
Երբ ինձ ժամանակ անհրաժեշտ լինի, թույլ տուր ինձ նստել ինչ որ մեկի կողքին, իսկ երբ սրտումս ծանրություն լինի, գտիր ինձ համար մեկին, ում ես կստիպեմ ժպտալ:
Երբ ինձ օգնություն անհրաժեշտ լինի, ցույց տուր ինձ նրան, ում մասին ես կարող եմ հոգ տանել:
Երբ ես մտածեմ միայն իմ մասին, իմ մտքերը թող լինեն միայն նրանց մասին, ովքեր բարի են:
Երբ ես աղքատանամ, ուղարկիր ինձ կարիքավորներին :
Երբ իմ աչքերը դադարեն տեսնել այն, ինչ սուրբ է, թույլ տուր ինձ տեսնել Քրիստոսին յուրաքանչյուրի աչքերում, ում ես կերակրում եմ ...»
Մայր Թերեզա
Երբ ինձ համար ցուրտ է, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ ջերմացնել, երբ ես թախծում եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ մխիթարել: Իսկ երբ իմ խաչը շատ ծանր լինի և ես չկարողանամ տանել այն, երբ ինձ օգնական անհրաժեշտ լինի, իսկ կողքիս ոչ ոք չլինի, թեթևացրու իմ ծանր խաչը, և տուր ինձ ինչ որ մեկին, ով արժանի է սիրո, ինչպես ես, տուր ինձ ինչ որ մեկին, ում ես կարող եմ ծառայել:
Երբ ինձ ժամանակ անհրաժեշտ լինի, թույլ տուր ինձ նստել ինչ որ մեկի կողքին, իսկ երբ սրտումս ծանրություն լինի, գտիր ինձ համար մեկին, ում ես կստիպեմ ժպտալ:
Երբ ինձ օգնություն անհրաժեշտ լինի, ցույց տուր ինձ նրան, ում մասին ես կարող եմ հոգ տանել:
Երբ ես մտածեմ միայն իմ մասին, իմ մտքերը թող լինեն միայն նրանց մասին, ովքեր բարի են:
Երբ ես աղքատանամ, ուղարկիր ինձ կարիքավորներին :
Երբ իմ աչքերը դադարեն տեսնել այն, ինչ սուրբ է, թույլ տուր ինձ տեսնել Քրիստոսին յուրաքանչյուրի աչքերում, ում ես կերակրում եմ ...»
Մայր Թերեզա
Tuesday, August 2, 2016
«Ահա թե ինչքան հողի կարիք ունես»:
Մի թագավոր հանդիպում է երկու գյուղացիների,
որոնք իրար հետ վիճում էին հողատարածքների համար: Նրանցից
մեկը ուզում էր մի թիզ ավել վերցնել մյուս գյուղացու հողից: Թագավորը տեսնելով այդ,
զայրանում է և ագահ գյուղացուն խոստանում տալ այնքան տարածություն, ինչքան որ նա կարողանա
քայլելով անցնել մեկ օրվա ընթացքում, սակայն պայման է դնում, թե ուր որ նա հոգներ ու
կանգներ, այնտեղ պիտի լիներ նրա սահմանը:
Գյուղացին
ուրախությամբ սկսում է իր ճանապարհը: Հազիվ մի քանի ժամ քայլում է, արդեն հոգնում է,
սակայն կանգ չի առնում: Օրը մթնում է, բայց նա դեռ քայլում է իր վերջին ուժերը հավաքած
և դեռ շարունակում իր ճանապարհը, առանց դադար առնելու: Ի վերջո ընկնում է գետին և հավիտենապես
փակում իր աչքերը, առանց վայելելու այն լայն տարածությունը, որը իբրև պարգև պիտի ստանար
թագավորից: Գյուղացիները գալով նրա հասակի չափով փորում են հողը, ուր որ նա ընկել էր,
այնտեղ էլ թաղում ու քարի վրա գրում. «Ահա թե ինչքան հողի կարիք ունես»:
«Դեռ քսան տարի էլ պիտի խմեմ ու կյանք վայելեմ»
Տարիներ առաջ կար բոլորի կողմից հարգված մի գործատեր: Նա վայելում էր հարուստ ու անհոգ կյանք: Ուր էլ որ հայտնվեր, մեծ հարգանքով էին ընդունում նրան: Առատաձեռն լինելու շնորհիվ շատ բարեկամներ ուներ: Եվ ո՛չ միայն բարեկամներ: Ուներ կին, զավակներ, հարմարավետ բնակարան, սակայն միշտ ուշ էր վերադառնում տուն,և որպես կանոն` միշտ հարբած: Կնոջ համար անտանելի էր ամուսնու այս վիճակը, ուստի, երբ ամուսինը տուն էր գալիս, միշտ փակվում էր սենյակում:Մի այդպիսի հավաքույթում էր. Նա զվարթ էր և բարձր տրամադրության մեջ: Քիչ առաջ բարեկամներն իրեն գովաբանեցին: «Դեռ քսան տարի էլ պիտի խմեմ ու կյանք վայելեմ»: Բարեկամներն կրկին նրա «կենացը» խմեցին: Առավոտյան, երբ տուն վերադարձավ, հրամայեց, որ իրեն ուտելիք բերեն: Առաջին պատառը հազիվ էր բերանը դրել, երբ շնչահեղձ վայր ընկավ ու մահացավ: Մսի ու հացի պատառը, շնչափող գնալով, խեղդել էր նրան:
«Քսան տարի»`ինքն ասաց, մինչդեռ Աստված ասել է. «Այս գիշեր»: Ինչպիսի կյանքով էլ որ ապրելու լինես, միևնույն է, կյանքդ շատ հանկարծակի կարող է կանգ առնել:
Monday, July 4, 2016
Friday, July 1, 2016
Saturday, May 28, 2016
Վերջին զանգին ահա թե ինչ ասաց քույրը զոհված հերոս եղբորը
«Սիրելի եղբայր, կյանքդ ընդհատվեց ծաղիկ հասակում. ընդամենը 19 տարի: Սրտիս մեջ ցավ կա, բայց չեմ արտասվում: Հպարտ եմ, որ ունեմ քեզ, այո, ունե՛մ, որովհետև դու կաս, ապրում ես ու կլինես քո ժողովրդի սրտում: Հպարտ եմ, որ անմահացար հանուն մայր հողի, նախընտրեցիր հավերժական կյանքը, ոչ թե ծնկի գալ ոսոխի առաջ: Դու սրբացրիր քո անունը, դարձար մերօրյա հերոս, դու դարձար նորօրյա հավերժի ճամփորդ»:
Tuesday, May 10, 2016
Լռությունը մեզ զերծ է պահում վիրավորական խոսքերից, պահում է նաև ուրիշներին ծաղրելուց...
Հարկավոր է օրվա ընթացքում սովորենք ստիպել լռելու ոչ միայն մեր շուրթերին, այլ նաև մեր պատկերացմանը, փակել աչքերը շրջապատող ամեն ինչի վրա, թույլ չտալ, որպեսզի աշխարհիկ կյանքի աղմուկը հասնի մեր ականջներին: Եվ այդ ժամանակ կենտրոնանալով՝ դուք կարող եք ներթափանցել ձեր ներսը, ձեր հոգու խորքը:
Շուրթերը պետք է խոսեն այն ժամանակ, երբ սիրտը լցված է սիրով, հավատքով ու սրտացավությամբ: Լռությունը խոնարհեցնում է հոգին, այն մեզ զերծ է պահում վիրավորական և հանդուգն խոսքերից, պահում է նաև ուրիշներին ծաղրելուց: Լռությունը մեզ հնարավորություն է տալիս ամեն բան տեսնել նոր լույսի ներքո...
Subscribe to:
Posts (Atom)