SASUN TOSUNYAN`S BLOG

Friday, August 28, 2015

Նեղությունները, դժվարությունները, աղքատությունն ու ցավը չեն կործանել այնքան մեծ թվով մարդկանց, որքան դա արել են փառքը, հարստությունն ու իշխանությունը...:

Thursday, August 27, 2015

Նավաբեկությունից փրկված մարդուն ծովի ալիքները գցում են անմարդաբնակ կղզի, որտեղ ամեն առավոտ նա ջերմեռանդորեն աղոթում է, որ Աստված պահի իրեն: Մարդը մեծ հույսով և հրաշքի ակնկալիքով անընդհատ նայում է ծովի ալիքներին, սակայն, համակերպվելով իր կորուսյալ վիճակի հետ, ի վերջ ոորոշում է մի տուն կառուցել, և փայտե տունը կարճ ժամանակ անց արդեն պատրաստ էր:
Մի օր` երեկոյան, սովորականի պես որսից վերադառնալիս, տունն այրված է գտնում և իր դժբախտությունների մեջ սկսում Աստծուն մեղադրել.
-
Տե՜ր, ինչո՞ւ ինձ հետ այսպես վարվեցիր, մի՞թե այսքանը բավական չէր ինձ,- կուրծքը ծեծելով՝ բողոքում էր կորուսյալը:
Հաջորդ օրը` առավոտյան, նրան արթնացնում է նավի ազդանշանի ձայնը:
-
Ինչպե՞ս իմացաք իմ տեղը,-զարմանքով հարցնում է կորուսյալը:
-
Մենք նկատեցինք քո արած կրակե ազդանշանը,- պատասխանում են փրկարարները:

Մի՛ շտապիր տրտունջ բարձրացնել քեզ հանդիպած իրավիճակի համար. Աստծո գործերն անքննելի են

Wednesday, August 26, 2015

Բացի բարձրագույն կրթությունից, մարդ պետք է ունենա միջնակարգ դատողություն, և առնվազն տարրական դաստիարակություն

Այս օրը ծնվեց Մայր Թերեզան

Այս օրը ծնվեց Մայր Թերեզան1910 թվականի այս օրը Մակեդոնական Սկոպիե քաղաքում ծնվել է Մայր Թերեզան՝  իրական անունը Ագնես Գոնջա Բոյաջիու:
Կաթոլիկ միանձնուհի, ով իր օրինակով սովորեցրեց մեզ, թե իրականում ինչ է նշանակում ապրել Ավետարանը:
Դեռ դպրոցական տարիքում նա հասկանում է, որ պետք է իր կյանքն Աստծուն ընծայի: Եվ ահա 18 տարեկան հասակում Ագնեսը լքում է հայրական հարմարավետ տունն ու դառնում միսիոներական միության միանձնուհի: Իր վանական կյանքը սկսում է Հնդկաստանում` մի երկրում, որ հայտնի է իր ծայրահեղ աղքատությամբ:
Պատմում են, որ մի լրագրող, ով հետևում էր, թե ինչպես են Մայր Թերեզան և գթության քույրերն ամեն օր խնամում բորոտներին, հիվանդներին և մահամերձ մարդկանց, ինքնաբերաբար արտահայտվում է. «Ես այդ գործն անգամ մեկ միլիոն դոլարի դիմաց չէի անի»: «Մեկ միլիոնի համար ես էլ չէի անի, – պատասխանում է Մայր Թերեզան, – միայն անվճար` ի սեր Քրիստոսի»:
Սրտի հերթական կաթվածից ապաքինվելուց հետո, հիվանդանոցում իր օրագրում գրում է. «Ո՞վ է Հիսուս ինձ համար. Հիսուս…»: Այդ արտահայտությանը հետևում է մի հրաշալի ցանկ.
«Անուն է, որն արժե արտաբերել: Լույս, սեր, խաղաղություն է… Հիսուս այն քաղցածն է, ում հարկ է կերակրել, ծարավն է… անտունն է… հիվանդն է… միայնակն է… անցանկալին է… բորոտն է…աղքատն է… կույրն է… կաղն է… բանտարկվածն է»: Եվ որ ամենատարօրինակն է. «Հիսուս քարացած սրտով այն մարդն է, ում պետք է օգնենք»:
Հիշեցնենք, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժից օրեր անց՝ դեկտեմբերի 20-ին, Մայր Թերեզան իր միանձնուհիների հետ Հայաստանում էր՝ օգնելու աղետից տուժածներին:

Monday, August 24, 2015

ՍԵՓԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ...

Նրանք, ովքեր չեն փնտրում երջանկություն, կգտնեն այն բոլորից շուտ, քանի որ նրանք, ովքեր փնտրում են երջանկություն, մոռանում են, որ սեփական երջանկությանը հասնելու լավագույն միջոցն է` փնտրել այն ուրիշների համար:

Մարտին Լյութեր

Sunday, August 23, 2015

Շատերն են խոսում աղքատների մասին, սակայն քչերն են խոսում նրանց հետ...:

Wednesday, August 12, 2015

20-րդ դարի սկզբներին մի շոտլանդացի ֆերմեր տուն էր վերադառնում, անցնելով ճահճոտ վայրերով։ Հանկարծ նա օգնության ձայներ լսեց։ Ֆերմերը շտապեց օգնության և տեսավ տղայի, ով ընկղմվել էր ճահճի մեջ։ Տղան ամեն գնով փորձում էր դուրս գալ ճահճից, բայց ամեն մի շարժումը ավելի էր մոտեցնում մահվանը։ Տղան գոռում էր անօգնությունից և վախից։ Ֆերմերը արագ փայտ գտավ և մեկնեց տղային հանելով այնտեղից։
 Նա դողում էր, արցունքները թափվում էին աչքերից, բայց ամենակարևորն այն է, որ նա փրկվել էր։
-Գնանք մեր տուն, քեզ անհրաժեշտ է հանգստանալ, չորանալ և տաքանալ,-առաջարկեց ֆերմերը։
Ոչ, ոչ, հայրս սպասում է ինձ։Նա երևի անհանգստանում է,-պատասխանեց տղան։
Երախտագիտությամբ նայելով իր փրկչի աչքերին տղան փախավ։
Առավոտյան, ֆերմերը նկատեց, որ իր տանն է մոտենում շքեղ և հարուստ կառք։ Կառքից դուրս եկավ հարուստ հագնված մի ջենտլմեն և հարցրեց։
-Այդ դո՞ւք եք երեկ փրկել իմ տղայի կյանքը։
-Այո,-պատասխանեց ֆերմերը։
-Ինչքա՞ն եմ ես ձեզ պարտք։
-Մի վիրավորեք ինձ, պարոն։ Դուք ինձ ոչինչ պետք չեք, ես վարվել եմ այնպես, ինչպես պետք էր անել նորմալ մարդը։
-Ոչ, ես չեմ կարող այսպես թողնել, քանի որ իմ տղան շատ թանկ է ինձ համար։ Նշ՛եք ինչ-որ թիվ,-պնդում էր ջենտլմենը։
-Ես այլևս չեմ ցանկանում խոսել այդ թեմայի շուրջ։ Ցտեսություն։
Ֆերմերն այս ասելով շրջվեց որ գնա, հանկարծ դուրս թռավ իր տղան։
-Նա ձեր տղա՞ն է,-հարցրեց ջենտլմենը։
-Այո,- հպարտ պատասխանեց ֆերմերը, շոյելող տղայի գլուխը։
-Եկեք այսպես անենք, ես ձեր տղային ինձ հետ կտանեմ Լոնդոն, և կվճարեմ նրա ուսման համար։ Եվ եթե ձեր որդին այնքան ազնիվ կգտնվի, ինչպիսին հայրն է, ուրեմն մենք իրար ոչինչ պարտ չենք լինի։


Անցավ մի քանի տարի, ֆերմերի տղան ավարտեց դպրոցն ու բժշկական համալսարանը, և շուտով նրա անունը դարձավ ճանաչված ամբողջ աշխարհում, որպես «պենիցիլինի» հայտնագործող՝ Ալեկսանդր Ֆլեմինգը։ Պատերազմի ժամանակ, Լոնդոնի կլինիկաներից մեկում հայտվեց ջենտլմենի տղան, թոքերի բորբոքումով։ Ի՞նչ եք կարծում, ինչը փրկեց նրան այս անգամ,-իհարկե պենիցիլինը։ Այդ ջենտլմենի տղան, հենց ինքը Ուինստոն Չերչիլն էր, ով էլ հետագայում դարձավ Անգլիայի փոխ-նախարարը։ Չերչիլը շատ էր սիրում կրկնել հետևյալ խոսքերը « Ինչ անես, այն էլ կհնձես»։

Tuesday, August 11, 2015

Մենք անկատար մարդիկ ենք, բայց մենք սիրված ենք կատարյալ Աստծո կողմից


Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,

Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Ոմանք իջնում են, ոմանք բարձրանում,
Ոմանք նստած են անհոգ ու հանգիստ,
Ոմանք կանգնելու տեղ են որոնում:
Ոմանք դռներից կախվել են հազիվ,
Ոմանք գնում են միայն մեկ կանգառ,
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Պետք է վճարես գնալուդ համար:
Հողագնդի պես օրորվում կամաց,
Գնում է գալիս` նոր մարդկանցով լի,
Ու եթե վթար պատահի հանկարծ,
Կանգնած ու նստած` էլ չի հարցնի…
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին....

Sunday, August 9, 2015

Մի դաստիարակեք ձեր երեխաներին, միևնույնն է, նրանք ձեզ են նմանվելու. դաստիարակեք ինքներդ ձեզ

Saturday, August 8, 2015

Ինչպե՞ս է նավը հաղթում ալիքներին՝ չնայած որ դրանք շատ են, իսկ ինքը` մենակ. որովհետև նավը նպատակ ունի, իսկ ալիքները՝ ոչ
Ուինսթոն Չերչիլ

Friday, August 7, 2015

Երբ ես զայրանում եմ, հասկանում եմ, որ ինձ վրա աշխատելու տեղ ունեմ


Ինչպե՞ս կարողացան քրիստոնյաները ընդամենը չորս դարում նվաճել Հռոմեական հզոր կայսրությունը:
Նրանց հիմնական զենքերն էին սովածներին կերակրելը, լքվածների հանդեպ հոգատարությունը, մանուկների ու ծերերի հանդեպ խնամքը, հյուրասիրությունը և նմանատիպ անսովոր ու տարօրինակ արարքներ:

Thursday, August 6, 2015

Ես ուզում եմ, որ աշխարհը դառնա՛ դեմքով դեպի Աստված,
Ամեն քայլով կյանքի՛ կոչի սուրբգրային ամեն հատված.
Ես ուզում եմ սերմնացանի սերմը ընկնի պարա՛րտ հողին,
Ո՛չ թե իզուր փշերի մեջ, կամ էլ քարոտ ճամփի կողին:
Ես ուզում եմ բարի՜ հովիվ, ինչպես Տերը. ո՛չ թե վարձկան.
Ես ուզում եմ հավատացյա՜լ մի զղջացող, ո՛չ թե լացկան.
Թե կռիվը անխուսափ է, թո՛ղ որ կռվեն չարն ու բարին.
Ու անպայման բարին հաղթի՛ անպետք չարին...
Թաղե՞լ է պետք, եկեք թաղենք մեր կրքե՛րը.
Այն էլ խորը, որ չգտնենք էլ հետքերը:
Եթե երգել` Տիրոջ փառքին մե՜ղմ շարական,
կամ էլ աղոթք Տերունական
Ու թե մահը անխուսափ է, թող նա տանի ապաշխարող մարդու հոգին,
Ոչ թե մեղքի մեջ տառապող ու անտեղյակ անգետ մեկին:
Եթե այսպե՛ս մենք մեր կյանքը փորձենք ապրե՜լ,
Էլ չի զղջա մեր Տեր Աստված. թե`
Ի՛ր պատկերով ու սիրո՜վ է արարել...
Ես ուզում եմ, այն եմ ուզում, ինչ, ամենքդ ...
Պարույր Սևակ

Մեծագույն կյանք է գեթ մեկի համար կյանքով պայքարելը...

Մեծագույն պարտք է կյանքով պարտական լինելը:
Խորագույն հասկացողություն է երախտապարտությունը գիտակցելը:
Խիզախություն է քո խաչը կրելը ու մահվան ձորով շնչահեղձ վազելը,
բայց հերոսությունը ուրիշի ցավը քոնի տեղ տանելն է, ու այդ ցավը լռությամբ պահելը, ուրիշի ճամփան հավասար անցնելը:
Մեծագույն հավատք է հույսով սպասելը, 
վեհության նշան` ծնկած աղոթելը:
Կյանքի հետ դաշինք է չհանձնվելը, 
ու անգամ երբ խեղդում են արցունքները. թող հոսեն, միայն կասեմ, որ անիմաստ են արցունքները, միշտ գալիս են, երբ դեռ շուտ է, կամ էլ արդեն երբ ուշացան:
Մենակությունը մարդու պակասը չէ, այլ ունայնությունն է, որ ծնում է նպատակի բացակայությունը:
Տագնապը ցրող է հումորի զգացումը` 
վախի ափերից
այն խույս է տալիս:
Երաշտ օրերին` անձրև է խաղաղությունը`
ցամաքած հույսերը նոր ծիլ են տալիս:
Անկոտրուն վահան է հոգատարությունը, այն անշնորհակալ նետերից չի վիրավորվում:
Ինքնուրաց է սերը, այն իր վերջինն էլ չի ափսոսում, ու իր միակը անգամ սիրով է զոհում:
Մեծագույն պարտք է կյանքով պարտական լինելը, 
Մեծագույն կյանք է գեթ մեկի համար կյանքով պայքարելը...

Աննա Սիմոնյան