SASUN TOSUNYAN`S BLOG

Saturday, October 31, 2015

1517թ. այս օրը` հոկտեմբերի 31-ին սկսվեց Ռեֆորմացիոն շարժումը

Համաշխարհային պատմության մեջ, անկասկած,  Ռեֆորմացիան համարվում է կարևորագույն իրադարձություն: Շնորհիվ այդ շարժման, <<Խավարում>>  ապրող հասարակությունը սկսեց քայլել դեպի <<լույսը>>:
Գաղտնիք չէ, որ միջնադարյան շրջանը ընդունված է անվանել <<խավարի 1000-ամյակ>>: Այս շրջանում եվրոպական հասարակությունը գտնվում էր  կաթոլիկ եկեղեցու << իշխանության >> տակ: Իրականում, այդ շրջանում եվրոպական հզոր կայրսրերը ծնկի էին իջնում Հռոմի պապի առաջ, սակայն Մ. Լյութերը, ոչ միայն դուրս եկավ այդ համակարգի դեմ, այլև հասավ հաղթանակի:  Դա մի ժամանակահատված էր, երբ մարդուն սեփական հայացքների և գաղափարների համար դատապարտում էին  մահվան` ինկվիզիցիայի ճանապարհով, իսկ այս ամենի հետևում կանգնած էր կաթոլիկ եկեղեցին: Ռեֆորմացիոն շարժման առաջնորդը դարձավ աստվածաբան Մ. Լյութերը, հիմք դնելով քրիստոնեության 3-րդ պաշտոնական ուղղություններից մեկին` բողոքականությանը:

Կարծում եմ` Մ. Լյութերին կարելի է դասել համաշխարհային պատմության մեծագույն հերոսների շարքին, հերոս, ով կարողացավ առանց զենքի ազատագրել Եվրոպան կաթոլիցիզմի  ճիրաններից: 

Friday, October 16, 2015

Պատմությունը գրում է ժամանակը, ամրագրում են պատմաբանները, իսկ թե ինչպես և ինչ են գրում, ցույց է տալիս կրկին ժամանակը

Վերջիններիս թեթև ձեռամբ, ոչ միայն անձերն ու իրադարձություններն են մոռացումի մատնվում, խեղաթյուրվում, այլև` մշակութային արժեքները
Սակայն ճշմարտության լույսը ի զորու է հաղթահարել դարերի կապանքներն անգամ. քանզի երկաթե վարագույրները հազարամյակները մեկ ետ են քաշվում
Կամենում ենք, որ ուրիշները թերություններ չունենան, իսկ մենք մեր տկարություններն ուղղելու եռանդն անգամ չունենք: Կամենում ենք, որ ուրիշները խստությամբ հանդիմանվեն, իսկ մենք թեթև կշտամբանքն անգամ լսել չենք ուզում...

Thursday, October 8, 2015

Մի՞թե շարունակում ես մտածել հանձնվելու մասին

Երբ այս մարդը յոթ տարեկան էր, նրա ընտանիքին դուրս հանեցին տանից՝ վճարումներ չկատարելու պատճառով: Ուստի նա ստիպված էր աշխատել օրուգիշեր՝ կերակրելու իր ընտանիքին:
9 տարեկան հասակում մահացավ նրա մայրը:
22 տարեկան հասակում նա կորցրեց  իր աշխատանքը: Ցանկանում էր իրավաբանի կրթություն ստանալ, սակայն գիտելիքները բավական չէին ընդունվելու համար:

23 տարեկանից ընկերոջ հետ սկսեց աշխատել մի խանութում, որտեղ, սակայն, շուտով մեծ պարտքեր գոյացան:
Երբ 26 տարեկան էր, նրա գործընկերը մահացավ, և նա ստիպված եղավ տարիներ շարունակ աշխատել և միայնակ վճարել գոյացած հսկայական պարտքերը:
28 տարեկան հասակում նա ամուսնության առաջարկություն արեց իր ընկերուհուն, ում հետ հանդիպում էր արդեն չորս տարի, սակայն մերժում ստացավ:
37 տարեկանում երրորդ փորձից հետո նա ընտրվեց որպես Կոնգրեսի անդամ, սակայն երկու տարի անց նրան չվերընտրեցին:
41 տարեկան հասակում նա կորցրեց իր 4-ամյա որդուն:
45-ում նա փորձում է դառնալ Սենատի անդամ, որը, սակայն, չհաջողվեց:

Իսկ արդեն 51 տարեկան հասակում նրան ընտրվեց որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ:
Այդ մարդու անունն է Աբրահամ Լինքոլն:

Այս ամենը կարդալուց հետո մի՞թե շարունակում ես մտածել հանձնվելու մասին…

Tuesday, October 6, 2015

Ռիկարդո Կակա. ամեն բան Աստծո վերահսկողության տակ է

Բրազիլիայի հավաքականի խաղացող Ռիկարդո Կական ավելի քան տասը տարի է՝ պահում է բրազիլացիների համաբավը՝ որպես աշխարհում ֆուտբոլի ամենաուժեղ մրցակիցների:
 «Մանկությանս տարիներին ես ամենից շատ էի երազում առնվազն մեկ անգամ խաղալ Բրազիլիայի հավաքականում: Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված մեզ համար ավելին ունի, քան մենք կարող ենք խնդրել ու անգամ պատկերացնել: Նման բան իմ կյանքում եղել է: Ես հասել եմ այն ամենին, ինչի մասին կարող էի միայն երազել: Ես անգամ Բրազիլիայի կազմում խաղացել եմ աշխարհի երեք առաջնություններում»,- ասում է Կական:
Աշխարհի առաջին առաջնությունը Կակայի համար Բրազիլիայի հավաքականի կազմում եղել է 2002թ-ին: Այդ տարի նրանք դարձան չեմպիոն:
«Ես 20 տարեկան էի, ամենաերիտասարդն էի իմ թիմում: Սա իրապես Աստծուց մեծ նվեր էր ինձ համար, որովհետև ես անգամ պատկերացնել չէի կարող, որ 20 տարեկան հասակում կխաղամ աշխարհի առաջնությունում և կհաղթեմ»,- հիշում է Ռիկարդոն:
«Ինձ մոտ կան հաճելի հիշողություններ 2006 թվականից, քանզի այդ տարի աշխարհի առաջնության խաղերի իմ առաջին գոլը խփեցի՝ Խորվաթիայի հետ խաղում: Սակայն կար նաև վրդովմունք, որովհետև 2006թ-ին, չնայած անհավանական տաղանդավոր խաղացողներին, մեզ, այնուամենայնիվ, չհաջողվեց հաղթել:
Ինձ թվում է, որ հիասթափությունը՝ Աստծո ծրագրի մի մասն է: Ես կարծում եմ, որ Աստծո մոտ իրապես կա նպատակ, և Նա Իր ժամանակներն ունի ամեն ինչի համար:
Պատահում է՝ ինչ-որ բան այնպես չի կատարվում, ինչպես դու ես ցանկանում: Ես միշտ դիմում եմ Աստվածաշնչի օրինակներին, հատկապես, երբ Հիսուսն Իր վրա ճնշում էր զգում: Սա ինձ համար մեծ օրինակ է: Նա գիտեր, որ ամեն բան Աստծո վերահսկողության տակ է: Եվ ինձ մոտ էլ է այդպես լինում, երբ դժվար ժամանակներ եմ ապրում:
Ես հիշում եմ այն ամենը, ինչին հավատում եմ, ինչում համոզված եմ և աղոթում եմ՝ իմանալով, որ ամեն բան Աստծո վերահսկողության տակ է: Ես հավատում եմ ու գիտեմ, որ Հիսուսի համար փողը, փառքը կամ հաջողությունը նշանակություն չունեն: Այդ ամենը Նրա նվերն է ինձ:
Նա է ինձ տվել ֆուտբոլիստի տաղանդ: Ես իրապես հավատում եմ, որ Հիսուսին այնքան էլ չի մտահոգում ֆուտբոլիստ-Կական: Նրան ավելի անհանգստացնում է Ռիկարդոն, ով ես եմ՝ որպես անձ, որպես մարդ:
Ինձ համար կարևոր է իմանալը, որ անկախ վատ կամ լավ իրավիճակներից, կա Աստված, Ով սիրում է ինձ: Ինձ համար սա շատ կարևոր է:

Մարդու կապն Աստծո հետ խախտվել է մեղքի պատճառով: Սակայն Աստված, սիրուց ելնելով, մեզ մոտ է ուղարկել Իր միակ Որդուն՝ Հիսուսին, Ով մեռավ ձեզ և ինձ համար, մեր մեղքերի համար: Եվ երեք օրից Հիսուս հարություն առավ: