SASUN TOSUNYAN`S BLOG

Thursday, April 23, 2015

Նպատակը կար, բայց չիրականացավ...

1915 թվականը սարսափ էր, ցավ, տառապանք: Հայը կրկին տանջվում էր, քրիստոնյա հայը կրկին հալածվում էր:
Նպատակը մեկն էր՝ բնաջնջել:
Նպատակը կար, բայց չիրականացավ, որովհետև այսօր մենք կանք, ապրում ենք, հիշում, սգում և պայքարում ենք: Մենք հավատում ու աղոթում ենք:

Մենք հաղթել ենք…

Tuesday, April 21, 2015

Հայոց ցեղասպանության ապացույցներ

Փաստարկներն այն բանի օգտին, որ հայերի դեմ գործողությունները կրել են համակարգված և կենտրոնացված բնույթ, հիմնվում են բազմաթիվ ականատեսների վկայությունների (հյուպատոսներ, զինծառայողներ, բուժքույրեր, ուսուցիչներ, քարոզիչներ), թուրք պաշտոնյաների և ողջ մնացած հայերի ցուցմունքների վրա։ Հայերի նպատակուղղված բնաջնջման կազմակերպման պնդումն էլ տեղ գտավ երիտթուրքերի պարագլուխների դեմ  դատական գործընթացի ընդհանրական որոշման մեջ։ Մինչ օրս թուրքական պահոցներից չի ներկայացված ոչ մի փաստաթուղթ, որը ինչ-որ կերպ կապացուցեր հայերի բնաջնջման նպատակաուղղվածությունը, ինչն էլ բացատրվում է այդ փաստաթղթերի ոչնչացմամբ կամ այսօր Թուրքիայում գործող գրաքննությամբ։ Չապացուցված կամ կեղծված են համարվում 1920 թվականի հրապարակված այսպես կոչված «Թալեաթի հեռագրերը»։ Հեռագրերի բնօրինակները չկան, բայց անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հեռագրերի բովանդակությունն ուղղակի կերպով հաստատվում է երիտթուրքերի պարագլուխների դեմ դատական գործընթացի նյութերով։ 
Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները դիտարկվել են մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից։1984 թվականին «Ազգերի մշտական տրիբունալը» Օսմանյան կայսրության գործողությունները որակեց ցեղասպանություն։ 1997 թվականին նմանատիպ որոշում կայացրեց Ցեղասպանության ուսումնասիրողների միջազգային միությունը։ 2000 թ. «The New York Times» և «The Jerusalem Post» թերթերում Հոլոքոստի 126 ուսումնասիրողների հայտարարությունը ՝ հաստատելով2001 թվականին հայ-թուրքական հաշտեցման համատեղ հանձնաժողովը դիմեց «Անցումային շրջանի արդարադատության հարցերով միջազգային կենտրոն»-ին (ԱՇԱՀՄԿ) անկախ եզրակացության համար. արդյո՞ք 1915 թվականի իրադարձությունները համարվում են ցեղասպանություն։ 2003 թվականի սկզբին ԱՇԱՀՄԿ-ը ներկայացրեց իր եզրակացությունը, որ 1915 թվականի իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր սահմանումներին, և այս եզրույթի կիրառումը ամբողջովին արդարացի է։