SASUN TOSUNYAN`S BLOG

Saturday, December 28, 2013

Նոր Տարին ձիո՞ւ տարի…


Նոր տարին այն եզակի տոներից մեկն է, որին սպասում է ողջ աշխարհը: Ամբողջ երկրով մեկ այն երևի թե ամենաշքեղ և մեծ աշխուժությամբ նշվող տոնն է: Նոր տարին հիշարժան է այնքանով, որ ասոցացվում է նոր սկզբի հետ. նոր կյանք, նոր մոտեցումներ, նոր հույսեր և այլն: Հենց այս գաղափարն է դրդում մարդկանց ունենալ յուրահատուկ վերաբերմունք դեկտեմբերի 31-ի գիշերվա հանդեպ: Այս գեղեցիկ գիշերվա հետ կապված բազմաթիվ առասպելներ և հեքիաթներ կան: Մարդիկ անգամ երազանք են պահում այդ օրը և հավատում, որ այն իրականանալու է: Իհարկե, այս ամենը գուցե գեղեցիկ և անվնաս մի բան է, սակայն այն, ինչ գտնում ես համացանցում, երբ որոնում ես «Նոր տարի» բառակապակցությունը, պարզապես ապշեցնում է: «2014 թվականին ձին հաջողություն կբերի, ձին նախընտրում է սա, նա…»… Ակամայից հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս է, որ քրիստոնյա երկրում հավատում են չինական կենդանակերպին: Մեր հասարակությունը միգուցե համակերպվել է, որ 206 թվականին Չինաստանի Չժոու դինաստիայի կողմից ստեղծված և օգտագործված հորոսկոպն այսօր կիրառելի է հայ հասարակության կողմից, բայց կան մարդիկ, որ պատրաստ են ընդվզել օտարածին և քրիստոնեությունից հեռու երևույթների դեմ: S.Tosunyan

Wednesday, December 25, 2013

Այսօր` դեկտեմբերի 25-ին ողջ Եվրոպան տոնում է Քրիստոսի Ծնունդը


Ըստ Գրիգորյան օրացույցի՝ այսօր Սուրբ Ծնունդ է: Այս օրը բազում մարդիկ տոնում են համայն մարդկության պատմության կարևորագույն Անձի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այսօր ժամանակ տրամադրե՛ք Աստծուն գոհություն հայտնելու այն ամենի համար, ինչ Նա արել է ձեր կյանքում: Սուրբ Ծնունդը Եվրոպայում սկսում են նշել դեկտեմբերի 24-ի գիշերից սկսած: Այդ երեկո, ըստ ավանդույթի, մարդիկ ուտում են ցորենից շիլա՝ մեղրով և մրգերով: Ըստ ավանդության` սեղան են նստում միայն, երբ երկնքում հայտնվում է առաջին երեկոյան աստղը: Այն խորհրդանշում է աստղի հայտնությունը, որն ամբողջ աշխարհին ավետեց Քրիստոսի Ծննդյան մասին: Հավատացյալները ընթրիքից առաջ սովորության համաձայն կարդում են Ավետարանից Քրիստոսի Ծննդի մասին հատվածը: Նրանք փոխանակվում են անաղ հացով՝ միմյանց բարեմաղթանքներ հղելով: Այս ամենից բացի, սեղանի շուրջը նստելիս ընդունված է ազատ տեղ թողնել՝ անհրաժեշտ սպասքով: Համարվում է, որ եթե որևէ մեկը մտնի տուն Քրիստոսի Ծննդյան նախօրեին, այդ դեպքում ընտանիքը պետք է ընդունի նրան որպես հարազատ մարդու: Այս սովորույթն արվում է հարազատներին և մտերիմներին հիշատակելու համար, որոնք այդ օրը հեռու են ընտանիքից:

Friday, December 13, 2013

Ռ. Բեքվիթին ու նրա վերջին ցանկությունը...


Սա մի հուզիչ պատմություն է, որ ժամանակին ցնցեց աշխարհը, և միգուցե շատերին է հայտնի, սակայն արժե կրկին վերհիշել փոքրիկ Ռեյչել Բեքվիթին ու նրա վերջին ցանկությունը, որով ոգեշնչվեցին հազարավոր մարդիկ բարեգործություն անելու համար: Իր ծննդյան ինն ամյակի կապակցությամբ նա իր հարազատներից ու ընկերներից ոչ թե նվերներ, խաղալիքներ կամ հագուստ էր ցանկացել, այլ խնդրել էր, որպեսզի նրանք համապատասխան գումարը փոխանցեն Charity Water բարեգործական հիմնադրամին, որ օգնում է թույլ զարգացած երկրների մարդկանց ապահովել մաքուր խմելու ջրով: Նա երազում էր հավաքել 300 դոլլար, ինչը բավարար էր փրկելու 15 մարդու կյանք: Բարեգործական հաշվեհամարի էջի վրա նա գրել էր հետևյալը. «2011 թ.-ի հունիսի 12-ին ես կդառնամ 9 տարեկան: Ես իմացել եմ, որ միլլիոնավոր մարդիկ մահանում են` չբոլորելով նույնիսկ իրենց ծննդյան հինգերորդ օրը: Ինչո՞ւ, որովհետև զրկված են մաքուր խմելու ջրից: Խնդրում եմ բոլոր ինձ ճանաչողներին այն գումարը, որ նախատեսել եք իմ նվերի համար, նվիրաբերեք բարեգործության համար»: Նա երազում էր հավաքել 300 դոլլար, բայց ընդհանուր գումարը կազմեց միայն 200 դոլլար, ինչը տխրեցրեց աղջնակին: Բայց նա հույս ուներ, որ հաջորդ ծննդյան տոնին կլրացնի անհրաժեշտ պակասը՝ չիմանալով, թե ճակատագիրն ինչ դաժան անակնկալ էր պատրաստել իր համար և, որ նրան վիճակված չէ տոնելու մյուս ծննդյան տոնը: Նա դարձավ խոշոր ավտովթարի զոհ, որից տուժեցին շատ մարդիկ, բայց, ցավոք, մահացավ միայն նա: Փոքրիկ Ռեյչելի մահվան բոթի հետ մեկտեղ տարածվեց նաև նրա վերջին ցանկության պատմությունը: Միլիոնավոր մարդիկ ձեռնամուխ եղան իրականացնելու աղջկա երազանքը և շարունակեցին գումար փոխանցել բարեգործական ծրագրին՝ դարձնելով այն ամենամասշտաբայինը Charity Water-ի պատմության մեջ: Կարճ ժամանակահատվածում հավաքվեց շուրջ 1 միլիոն դոլլար, որը բավականացրեց փրկելու 600 000 մարդկային կյանք:

Friday, December 6, 2013

Սպիտակի երկրաշարժից անցել է 25 տարի….


1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Այն ընդգրկեց հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները…. Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան: Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը… Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի… Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ: Ցավալի է այն, որ այդ օրերին Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց, և նրա 7 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվեց: Դեկտեմբերի 7-ը համազգային սգի օր է ողջ հայ ժողովրդի համար: Անցել է շուրջ 25 տարի այդ աղետալի երկրաշարժից, բայց ցավը և դառնությունը չեն մեղմվել: Ցավոք հայկական իրականությունից դեռևս չի վերացել <<աղետի գոտի>> տերմինը, բազմաթիվ ընտանիքներ շարունակում են մնալ նորմալ բնակարանային պայմաններին կարոտ, խնդիրները և անելիքները դեռևս բազմաթիվ են: Ողջ հայ ազգն է սգում, վառ պահելով աղետի զոհերի հիշատակը: 1988թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը Հայոց նորագույն պատմության հերթական սև էջն էր: Աստված հեռու պահի հայ ժողովրդին նման աղետներից...

Saturday, November 23, 2013

Մարդիկ մի տեսակ շտապում են ապրել: Հ. Խառատյան


Առավոտյան լուր ստացա՝ լավ ծանոթիս հայրն է մահացել: Շատ ցավալի մահ: Առավոտյան լուրերը կարդալիս տեղեկացա Մյասնիկյանի պողոտայի ավտովթարի զոհերի՝ մահացած դերասանի և վիրավորված երիտասարդ աղջկա մասին: Հետո հանկարծ «արթնացա»՝ երեկվանից մահվան բոթեր են: Մեկը մյուսից ահավոր: Մեկ ավտովթարից մահացել են երկու երիտասարդ մարդ, ծանր վիրահատություն է տարել մեկը, ևս երեքը հիվանդանոցում են: Աղջիկը՝ կոմայի մեջ: Քանիսի մասին էլ տեղեկություն չունենք: Բացի այն, որ յուրաքանչյուրի մահը մի ամբողջ աշխարհի մահ է, յուրաքանչյուր մարող մահ մի մարող աշխարհ է, յուրաքանչյուրի մահը նաև նրանց սիրող մարդկանց ապրող կյանքերի աղճատում է, վիշտ, կսկիծ, մեղքի զգացում, տառապանք նրանց չապրած տարիների համար, նրանց մահը նաև մեր երկրի աղքատացումն է, մեր հասարակության ուժերի ջլատումը, մեր երկրի աշխարհների նվազումը… Ավտովթարները դարձել են մեր քաղաքացիներին լափող հրեշներ… Եվ սա սիմպտոմատիկ է: Մի կողմից «շտապող կյանքի» անխոհեմությունն է, մյուս կողմից՝ մարդն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, երրորդ կողմից՝ տեխնիկան դադարել է վտանգի զգացում հարուցել, ավելացել է չարդարացված ինքնավստահությունը և այլն… Բայց, չգիտես ինչու, ինձ չի լքում այն զգացումը, որ այս ամենի մեջ ամենակարևորը կյանքի կարևորության զգացման նվազումն է: Մարդիկ մի տեսակ շտապում են ապրել – վերջացնել իրենց բաժին ընկած կյանքը: Դանդաղ ապրելու հնարավորություն, ժամանակ ու ճաշակ չի մնացել: Մահն էժանացել է… Այսպես է լինում մեծ հիասթափությունների, մեծ նվաստացումների ու սպառնալի դաժանությունների դեպքում… Ափսոս, հազար ափսոս չապրվելիք տարիների համար, որոնք, գուցե, մեր բոլորիս կորուստն են, ցավ՝ կենդանի կյանքից թերևս անէություն անցնելու համար, ապրողաց՝ մխիթարություն: Եվ այսպես համարյա ամեն օր: Հրանուշ Խառատյան

Դաստիարակված մարդու ութ որակ. Անտոն Չեխով


Ռուս դասական գրող Անտոն Չեխովը շուրջ 100 տարի առաջ նամակ է գրում եղբորը՝ Նիկոլային՝ փորձելով խրատել վերջինիս: Նիկոլայը տաղանդավոր նկարիչ էր, սակայն թույլ բնավորության տեր մարդ. չէր օգտագործում իր տաղանդն ու ամեն ժամանակ զբաղվում էր հարբեցողությամբ: Իմանալով եղբոր թույլ կողմերը՝ Չեխովը մշտապես անհանգստանում էր նրա համար՝ գրելով՝ «Ռուս հզոր մի տաղանդ է կործանվում, այն էլ ոչնչի համար: Նիկոլայ Պավլովիչի նման մարդիկ խղճահարություն են առաջացնում իրենց նկատմամբ՝ ապրելով նման կյանքով և սպանելով իրենց տաղանդները: Նրանք իրենց անարգված են զգում, կարծում են, թե իրենց ոչ ոք չի հասկանում»… Սեփական եղբոր փորձից ելնելով՝ Անտոն Չեխովը թվարկում է դաստիարակության ութ որակ. 1.Մարդիկ, ովքեր, գնահատում են մարդկային էությունը, ներողամիտ են, զիջող և բարեհամբույր այլ մարդկանց նկատմամբ, հատկապես իրենց մտերիմների և տան անդամների: Չնչին բանից մեծ խնդիր չեն ստեղծում: Չեն «հանդուրժում» կողքիններին, այլ սիրելով ներում են: 2. Մարդիկ, որոնց սիրտը ցավում է ոչ միայն աղքատների համար, այլ բոլոր մարդկանց համար անխտիր: 3. Ովքեր գնահատում են ուրիշի անձը: 4. Ովքեր մաքուր են սրտով և սարսափում են ստից, ինչպես կրակից: Շատ անգամ լռում են, չեն շատախոսում ու չեն բամբասում՝ ներխուժելով այլ մարդկանց կյանք: Շատ դեպքերում իրենց լուռ մնալը պայմանավորված է հարգանքով: 5. Ովքեր խղճահարություն առաջացնելու հակում չունեն այլ մարդկանց մոտ՝ իրենց կարեկցելու և օգնելու նպատակով: Երբեք չես տեսնի նրանց ասելիս, որ ոչ ոք իրենց չի հասկանում: 6. Ովքեր ունայնամիտ չեն, երբեք չեն ձգտում ծանոթություններ հաստատել մեծ հռչակ վայելող անհատների հետ: 7. Եթե ունեն տաղանդ, ապա գնահատում և օգտագործում են այն՝ անբանության փոխարեն: 8. Մարդիկ, ովքեր իրենց մեջ դաստիարակում են գեղագիտական ճաշակ: Այսպիսով, Չեխովն ամփոփել է այս որակները՝ գտնելով, որ ինքնադաստիարակման գործընթացը պահանջում է հարատև և քրտնաջան աշխատանք:

Sunday, November 17, 2013

"Տիտանիկը" Անգլիայի հպարտությունն էր


"Տիտանիկը" Անգլիայի հպարտությունն էր։ Ամենուրեք գովազդվում էին նրա մեծությունն ու ամրությունը: "Տիտանիկի" նավապետ Սմիթն ասել էր, որ նույնիսկ Աստված չի կարող այդ նավը խորտակել։ Վերջապես Անգլիայի հպարտությունը դուրս եկավ նավարկության։ Ուղեւորությունը հրաշալի էր, մարդիկ ցնծում էին։ Չորրորդ օրը` 19:30-ին, նավապետը հաղորդագրություն ստացավ, որ առջեւում վիթխարի սառցաբեկորներ կան, սակայն ոչինչ չձեռնարկեց` համոզված լինելով, որ իրենց վտանգ չի սպառնում, քանի որ շատ մեծ ու պաշտպանված են: Աստվածաշնչում գրված է, որ կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է։ Ժամը 22:30-ին աստղերը փայլում էին երկնքում, նավի մեջ հաճելի երաժշտություն էր հնչում, եւ ուղեւորներից յուրաքանչյուրը զբաղված էր իր գործով: Եվ հանկարծ մի հարված զգացին. նավը ինչ-որ բանի բախվեց: Մարդիկ անմիջապես սթափվեցին, երաժշտությունը դադարեց: Սակայն անհանգստությունը մի քանի րոպե տեւեց, որից հետո խաղաղության ու անհոգության մթնոլորտը վերականգնվեց, քանի որ բոլորը համոզված էին, որ ոչ մի վատ բան չի պատահի. նավը շատ մեծ ու պաշտպանված էր: Մասնագետների կարծիքով` եթե այդ պահին նրանք մտածեին փրկության մասին, անշուշտ, կփրկվեին։ Ժամը 2:20-ին նավն ամբողջությամբ խորտակված էր: Տիտանիկը խորտակումը տեղի է ունեցել 1912թ-ի ապրիլի 15-ին, ինչի արդյունքում մահացավ 1522 մարդ: Այսօր շատերը կարծում են, թե իրենք մեծ ու պաշտպանված են եւ երբեք չեն "խորտակվի": Սակայն որքան էլ պաշտպանված լինես, ոչինչ չես կարող անել, երբ մահը վրա հասնի: Ո՞վ կարող է քեզ փրկել սրտի կաթվածից կամ հանկարծամահությունից: Սիրելինե՛ր, ոչ ոք այնքան մեծ չէ, որ իրեն պաշտպանի մահից: Ով էլ լինես, եթե չունես Աստծո պաշտպանությունը, "կխորտակվես": Ա.Սիմոնյան

Wednesday, November 13, 2013

Շնորհավո՛ր Բարության միջազգային օրը: Այսօր աշխարհը բարի մարդկանց կարիք ունի


Բարությու´ն արա, մա´րդ, հնարավորինս ձգտիր բարի՛ լինել: Չար լինելու ու վատ բաներ անելու համար ձգտում պետք չէ, այն մարդու էության մեջ է: Դե´մ կանգնիր այդ ամենին ու ձգտիր բարության: Այսօր աշխարհը բարի մարդկանց կարիք ունի, մարդիկ, ովքեր ինչ-որ բան անելիս չեն փնտրի իրենց անունը, դիրքը, հեղինակությունը, արարքներ, որ դրդված չեն լինի շահամոլությունից ու անձնասիրությունից, խոսքեր, որ կլինեն անկեղծ սրտից ու առանց հետին մտքերի… Այսօր, երբ կզբոսնես քաղաքում, նայիր շուրջդ, որքա՜ն մարդիկ կարիք ունեն բարության ու անկեղծ օգնության: Օգնելով մի ծերունու փողոց անցնել` գուցե նրանից հեռացնես անտեսված լինելու զգացումը, ինչ-որ մեկի ծանր տոպրակը վերցնելով՝ գուցե հեռացնես նրա միայնության զգացումը, հարևանիդ ժպիտով բարևելով՝ գուցե կոտրես նրա հոգու թախիծը, գուցե ինչ-որ մեկից նեղացել ես կամ ինքդ նեղվել. լավ առիթ է՝ գրի՛ր, զանգահարի՛ր, այցելի՛ր… Այսօր այնքա՜ն բան կարող ենք անել միմյանց համար… Բարությու´ն արա, մա´րդ, չէ որ դու Աստծո ստեղծագործությունն ես, իսկ նրա ստեղծագործությունը բարի է… Շնորհավո՛ր Բարության միջազգային օրը:

Monday, November 11, 2013

1918 թվականի այս օրը /նոյեմբերի 11-ին / ավարտվեց Առաջին աշխարհամարտը:


Նոյեմբերի 11-ին զենքը վայր դրեց Գերմանիան (Կոմպիենի զինադադար 1918): Առաջին համաշխարհային պատերազմը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվածների և վերքերից մահացածների թիվը կազմեց 10 մլն. մարդ, վիրավորների և հաշմանդամների թիվը՝ 20 մլն.: Համաճարակից և սովից մահացավ 10 մլն. մարդ: Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն արհավիրք եղավ հայ ժողովրդի համար: Պատերազմող կողմերի ուղղակի ռազմական ծախսերը կազմեցին ավելի քան 200 մլրդ. դոլար: 1919-ի հունիսի 28-ին Վերսալում հաշտություն կնքվեց Գերմանիայի (Վերսալի հաշտության պայմանագիր), սեպտ. 10-ին՝ Սեն-Ժերմենում Ավստրո-Հունգարիայի հետ: Գերմանիան և Ավստրո-Հունգարիան կորցնելով գաղութներն ու զգալի տերիտորիաներ, դադարեցին մեծ տերություններ լինելուց: Այնուհետև տարբեր ժամանակներում հաշտության պայմանագրեր կնքվեցին նաև պատերազմի մյուս մասնակիցների հետ: Ավստրո-հունգարիայի նախկին տերիտորիայի վրա ստեղծվեցին Չեխոսլովակիան, Հունգարիան, Ավստրիան: Սերբիան միավորվելով Չեռնոգորիայի և Ավստրո-Հունգարիայի նախկին հարավսլավական նահանգների հետ, կազմեց Հարավսլավիայի Թագավորությունը: Սևրի պայմանագրով Օսմանյան կայսրությունը զրկվում էր իր տիրապետություններից Միջագետքում, արաբական աշխարհում և մասամբ՝ Արևմտյան Հայաստանում: ԱՍՆ, Անգլիան և Ֆրանսիան, Գերմանիային զրկելով գաղութներից ու ռազմածովային նավատորմից, պահպանեցին նրա ցամաքային զորքերը Ռուսաստանի դեմ ապազա զործողությունների համար: Անգլիան գավթեց գերմանական գաղութները Արևելյան և Հարավ-Արևմտյան Աֆրիկայում, Ֆրանսիան ետ ստացավ էլզասն ու Լոթարինգիան: Նրան անցավ Կամերունի մեծ մասի, Տոգոյի կեսի մանդատը: Ամերիկյան իմպերիալիստները վիթխարի շահույթներ ստացան ռազմական մատակարարումներից, ուժեղացին համաշխարհային տիրաաետության հասնելու իրենց ձգտումները: Վերսալյան սիստեմը, որն ուղղված էր Խորհրդային Ռուսաստանի դեմ, չվերացրեց, այլ ուժեղացրեց արևմտյան պետությունների հակասությունները և հող նախապատրաստեց երկրորդ համաշխարհային պատերազմի համար: Ս.Թոսունյան

Sunday, November 10, 2013

Այսօր Մարտին Լյութերի ծննդյան օրն է


Նա ամենասիրելի և կենդանի հեղափոխիչն է Երկիր մոլորակի վրա` բողոքականության հայրը: Բողոքականություն լատիներենից «protestans» թարգմանաբար նշանակում է «հանրության առջև ապացուցող»: Կաթոլիկության և ուղղափառության հետ միասին Քրիստոնեության երեք գլխավոր ճյուղերից մեկն է։ Հակակաթոլիկ շարժման հետևանքով `16-րդ դարում եվրոպական մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում,
Շվեյցարիայում, Հոլանդիայում սկիզբ առավ կրոնական հզոր մի շարժում, որը հայտնի է «Ռեֆորմացիա» («բարենորոգություն») անվամբ: Դա կրոնական հեղափոխություն էր, որն առաջին հերթին ուղղված էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ : Բողոքականությունն ունի երկու` պահպանողական և լիբերալ ճյուղեր։ Ներկայումս 2.1 միլիարդ քրիստոնյայից մոտ 800 միլիոնը բողոքական է: Ռեֆորմացիայի գաղափարախոսությունը մշակեցին կրոնական գործիչներ, աստվածաբաններ Մարտին Լյութերը (1483-1546) և Ժան Կալվինը (1509-1564): «Կարևոր չէ` որտեղ եք դուք ծնվել, դուք բոլորդ էլ այստեղից եք` Երկրից»: Մարտին Լյութեր Մարտին Լյութերը ծնվել է 1483 թվականին նոյեմբերի 10-ին Գերմանիայում: Գերմանացի աստվածաբան վանական և եկեղեցու բարեփոխիչը հիմնադրել է հզոր շարժում,որն, ըստ էության, սկզբնական իրական քրիստոնեությունն իր ակունքներին վերադարձնելու քայլ էր ,ոչ այլ բան. արդարանում է քրիստոնյան միայն հավատքով վարդապոտությունն է ու այդ հայտնության ընկալում։ Լյութերն իրեն բարեփոխող չէր համարում, նվիրվել է հոգևոր կյանքին 22 տարեկանից՝ սրտանց փնտրելով Տիրոջը: Սակայն մենաստանում անցկացրած տարիները բավական չէին նրան լավ հոգևոր հիմքեր ստանալու և նա մեկնում է Հռոմ: Վերադառնալով հայրենիք, նա շարունակում է իր հոգևոր ուսումը: 29 տարեկանում դառնալով աստվածաբանության դոկտոր նա սկսում է իր հեղափոխիչ գործունեությունը:Նա առաջինն էր, ով Աստվածաշունչը թարգմանեց գերմաներեն լեզվով՝ այն հասանելի դարձնելով բոլորին: Այդ թարգմանչական աշխատանքը նրանից խլեց 12 տարի: Լյութերը պնդում էր, որ Սուրբ գիրքը հանրության գիրք է և այն պիտի կարդան բոլորը։ Մարտին Լյութեր Մինչ այսօր ազդեցիկ է նրա «Ես երազանք ունեմ» ելույթը,այն աստիճան ,որ մեր օրերրում ելույթի 50-ամյակը նշում է քրիստոնյա հասարակությունը: Նրա 10 կարևորագույն դասերը հիշվում և կիրառվում են մինչ այսօր: Երկիր մոլորակում բնակվող ամեն մի քրիստոնյային վերաբերում է այս ռեֆորմացիոն շարժումը,որի սկսման առիթ հանդիսացավ Գերմանիայում ինդուլգենցիաների (մեղքերի թողության մասին վկայագրեր, որոնք տրվում էին փողի կամ եկեղեցու համար հատուկ ծառայությունների դիմաց) վաճառքը: Լյութերը, ով Էրֆուրտի համալսարանն ավարտելուց հետո դարձել էր վանական, Վիտենբերգի եկեղեցու դռներին փակցնում է կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված 95 թեզիսներ, որոնք հետագայում ընկան քրիստոնեական ուսմունքի նոր մեկնաբանության՝ բողոքական վարդապետության հիմքում: Կաթոլիկ եկեղեցին շուտով Լյութերին բանադրանքի ենթարկեց, սակայն վճռականորեն տրամադրված գերմանացի աստվածաբանը ոչ միայն հրաժարվեց ներկայանալ Վատիկան, այլև հրապարակավ վառեց իր բանադրանքի վերաբերյալ պապական Թուղթը: Ըստ Լյութերի իր քարոզչական գործունեության իմաստը ոչ թե ուղղակի աստվածաշնչյան տեքստերի փոխանցման մեջ է, այլև ճշմարտության հաղորդման, որը լսողի մոտ առաջացնում է ոչ միայն ապաշխարության ցանկություն, այլև որոշ պարտավորությունների ընդունում Աստծո առջև:

Friday, November 8, 2013

Ալբերտ Էյնշտեյն


Համալսարանում պրոֆեսորն իր ուսանողներին հարցրեց. - Այն ամենը, ինչ գոյություն ունի, Աստվա՞ծ է ստեղծել: - Այո՛, Աստված է ստեղծել,- համարձակորեն պատասխանեց ուսանողներից մեկը: - Աստվա՞ծ է ստեղծել ամեն ինչ,- նորից հարցրեց պրեֆեսորը: - Այո՛, պարո՛ն,- պատասխանեց ուսանողը: - Եթե Աստված է ստեղծել ամեն ինչ, նշանակում է` Աստված ստեղծել է նաև չարը: Եվ համաձայն այն սկզբունքի, որ մեր գործերը բնութագրում են մեզ, կարող ենք ասել, որ Աստված չար է,- ասաց պրոֆեսորը:. Այսպիսի պատասխան լսելուց հետո ուսանողը լռեց: Պրոֆեսորն իրենից շատ գոհ էր:Նա հերթական անգամ կարողացավ ապացուցել, որ Աստծո հանդեպ հավատքն առասպել է: Այդ պահին ուսանողներից մեկը ձեռք բարձրացրեց և ասաց. -Պարո՛ն պրոֆեսոր, կարո՞ղ եմ Ձեզ մի հարց տալ: -Իհա՛րկե, կարող եք,- եղավ պատասխանը: ՈՒսանողը հարցրեց. - Պարո՛ն պրոֆեսոր, ցուրտը գոյություն ունի՞: - Դա ի՞նչ հարց է: Իհա ՛րկե, գոյություն ունի: Մի՞թե դու երբեք չես մրսել: ՈՒսանողները սկսեցին ծիծաղել երիտասարդի հարցի վրա, իսկ երիտասարդը հանգիստ պատասխանեց. -Իրականում, պարո՛ն, ցուրտ գոյություն չունի: Ըստ ֆիզիկայի օրենքների` այն, ինչ մենք ցուրտ ենք համարում, ջերմության բացակայությունն է: Բացարձակ զրոն իրենից ներկայացնում է ջերմության լիովին բացակայություն: Այդ ջերմաստիճանում ամբողջ նյութական աշխարհը դառնում է չեզոք և արձագանքելու անընդունակ: Ցուրտը գոյություն չունի: Այդ բառը մենք ենք հորինել, որպեսզի կարողանանք նկարագրել, թե ինչ ենք զգում ջերմության բացակայության ժամանակ: Երիտասարդը շարունակեց. - Պարո՛ն պրոֆեսոր, իսկ խավարը գոյություն ունի՞: -Դե՛, իհարկե, գոյություն ունի: -Դուք դարձյալ ճիշտ չեք, պարոն: Խավարը գոյություն չունի: Խավարն իրականում լույսի բացակայությունն է: Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց խավարը` երբեք: Կարող ենք սպիտակ լույսը տարբեր գույների բաժանել և ուսումնասիրել յուրաքանչյուր գույնի ալիքների երկարությունը: Մինչդեռ խավարը երբեք չենք կարող չափել: Լուսի մի հասարակ շողը կարող է ճեղքել խավարի աշխարհը և լուսավորել այն: Ինչպես կարող եք իմանալ, թե տվյալ տարածությունը որքանով է խավար: Շատ պարզ. չափելով, թե այնտեղ որքան լույս կա: Այնպես չէ՞: Խավարը մի հասկացություն է, որը մարդիկ օգտագործում են` նկարագրելու համար, թե ինչ է կատարվում լույսի բացակայության դեպքում: Ի վերջո` երիտասարդը հարցրեց պրոֆեսորին. -Այժմ, ասացե ՛ք խնդրեմ, պարո ՛ն, չարը գոյությումն ունի՞: Այս անգամ պրոֆեսորն անվստահորեն պատասխանեց. -Այո՛, քիչ առաջ ես արդեն խոսեցի դրա մասին: Միմյանց նկատմամբ մարդկանց դաժանությունը, ողջ աշխարհում տարածված բազմաթիվ հանցագործություններն ու բռնությունը` այս ամենը չարի դրսևորումներն են: ՈՒսանողը նորից առարկեց նրան. -Չարը, որպես այդպիսին, գոյություն չունի, պարո՛ն: Չարն ընդամենը Աստծո բացակայությունն է: Դա մի խոսք է, որը ստեղծել է մարդը` Աստծո բացակայությունը նկարագրելու համար: Աստված չի ստեղծել չարը: Դա հավատքի կամ սիրո նման չէ, որոնք գոյություն ունեն իրականում, ոչ էլ` լույսի կամ ջերմության: Չարը մարդու սրտում աստվածային սիրո բացակայության արդյունքն է: Դա նման է ցրտին, որը գալիս է, երբ ջերմությունը բացակայում է, կամ էլ` խավարին, որը տիրում է լույսի բացակայության ժամանակ: Պրոֆեսորին շփոթության մեջ գցող ուսանողի անունը Ալբերտ Էյնշտեյն էր:

Մարդու նկատմամբ մարդ եղե՛ք, մարդի՛կ.. Նապոլեոն Բոնապարտ


… Մի անգամ Նապոլեոն Բոնապարտը պահակախմբի ստուգման ընթացքում քնած զինվորի է նկատում իր հերթապահությանը: Ռազմական կանոնադրության և օրենքների համաձայն՝ հերթապահը պետք է դատարանի առջև կանգներ, այնուհետ մահապատժի ենթարկվեր, քանզի չէր կարող ներում ստանալ այն զինվորը, ով անամոթաբար քնել էր հերթապահության ընթացքում՝ վտանգելով իր ընկերների կյանքը:Սակայն զարմանալի մի բան է տեղի ունենում: Նապոլեոնն անսպասելի որոշում է կայացնում. բարձրացնելով քնած զինվորի զենքը՝ այն իր ուսին է գցում և զբաղեցնում նրա տեղը: Որոշ ժամանակ անց գալիս է փոխարինող սերժանտը: Տեսնելով քնած զինակցին, այնուհետ կայսրին՝ կանգնած հերթապահության՝ զարմանքից քար է կտրում… Ասում են՝ այս դեպքից հետո, որի մասին իմանում է ողջ զինվորական կազմը, բացառիկ քաջությամբ և արիությամբ կանգնում է կայսեր կողքին՝ պատրաստ դուրս գալու յուրաքանչյուր մարտի և մեռնելու նրա համար:

Sunday, November 3, 2013

Մարդկային հասարակության զարգացման հիմնախնդիրները 21-րդ դարում. Մոդերնիզացված ժամանակներ (Ս.Թոսունյան)


 Արդի ժամանակներում մարդկությունն անցել է նոր դարաշրջանի սահմանագիծը և մտել զարգացման նոր փուլ, դրա մասին է վկայում գիտատեխնիկական առաջընթացի նոր շրջանի սկիզբը, որը հայտնի է ինֆորմացիոն հեռահաղորդակցություն անունով:
 Սկսվել է համաշխարհային պատմության գլոբալացման փուլը: Գլոբալացումը ժամանակակից աշխարհի կյանքի հիմնական կողմերի միօրինակ չափանիշների հաստատում, միասնական դաշտի ստեղծումն է: Դա համաշխարհային ինտեգրացման նոր տեսակ և աստիճան է, որ ներառում է առանց բացառության բոլոր ազգերը և երկրները: Նախորդ ոչ մի քաղաքակրթություն չի տեսել կյանքի տարբեր բնագավառներում կազմակերպման միատեսակ ձև, որը կա ներկայիս աշխարհում, խոսքը` քաղաքական և տնտեսական կյանքում այսօրվա հասարակության որդեգրած շուկայական տնտեսության և քաղաքական ժողովրդավարության մասին է: Աննախադեպ ընդլայնվել և խորացել է միջազգային տնտեսական և քաղաքական ինտեգրացիան: Ներկայումս ձևավորվում է միօրինակ միջազգային իրավական օրենսդրական դաշտ: Ստեղծվել է համաշխարհային տեղեկատվական միասնական ինտերնետային-համակարգչային համակարգ, որը և ներթափանցել է կյանքի բոլոր ոլորտները: Արևմտյան քաղաքակրթության նշանները այսօր տարածվում են ամենուր, դա վերաբերում է հագուստի ոճին, կինոյին, երաժշտությանը, համակարգչային միասնական լեզվին, գիտությանը և այլն: Ինֆորմացիոն հեռահաղորդակցության միջոցների զարգացման շնորհիվ այժմ հնարավոր է դարձել վայրկյանների ընթացքում կապ ստեղծել երկրագնդի ցանկացած կետի հետ, որի շնորհիվ մարդը, միաժամանակ կարող է ներկա լինել, և մասնակցել աշխարհի տարբեր վայրերում ընթացող իրադարձուրյուններին` չբացակայելով անգամ երկրից:
    Այսօր առաջացել են մի շարք գլոբալ խնդիրներ, որոնք շոշափում են համայն մարդկության շահերը: Դրանցից մեկը միջազգային ահաբեկչությունն է: Հանցավոր միջազգային բանդիտական խմբավորումների կազմավորումը, մարդկանց պատանդ վերցնելը, ինքնաթիռների առևանգումը, շենքերի պայթեցումները, պատվիրված սպանությունները և այլն լուրջ սպառնալիք են ազգային և միջազգային անվտանգությանը:
Ամենավտանգավոր գլոբալ մարտահրավերներից մեկը թմրամոլության անկասելի տարածումն է: Ամեն տարի թմրամոլների բանակն են համալրում միլիոնավոր դեռահասներ, պատանիներ և աղջիկներ, որոնք դատապարտված են մահվան: Նրանց դժբախտության վրա առասպելական շահույթներ են դիզում թմրադեղեր արտադրող ընդհատակյա զանազան ուժեր, կազմակերպություններ:
 21-րդ դարում մարդկության համար կարևորվում է շրջակա միջավայրի պահպանման հիմնախնդիրը: Բանն այն է, որ անպատժելիության և ազատության զգացումը մարդուն հռչակեցին բնության տերը, մոռանալով, որ մարդը բնության անբաժան մասն է: Անտեսելով վտանգը, մարդը սկսեց լայնորեն միջամտել բնական գործնթացներին, և այսամենը բումերանգի նման հակադարձեց մարդուն: Իրականում, այսօր մարդու նպատակը պետք է լինի ոչ թե անհարկի միջամտելը բնական գործնթացներին, այլ բնության օրենքներին խստորեն հետևելը: Հետևաբար, անհրաժեշտ է փոխել. <<մարդը բնության տերն է>> կարգախոսը, << մարդը բնության անբաժան մասնիկն է>>` կարգախոսով:
   2011թ-ի աշնանը երկրագնդի բնակչության թվաքանակը հատեց 7 միլիարդի սահմանը, այն դեպքում, երբ մոտ 1 դար առաջ աշխարհի բնակչությունը չեր անցնում 1,5 միլիարդի սահմանը: Այսօր, շուրջ 4-5 օրվա ընթացքում աշխարհի բնակչության աճն հավասար է 1 մլն մարդու, 1 օրվա ընթացքում աշխարհում ծնվում է ավելի քան 250 000 երեխա: Այժմ մեծացել է նաև կյանքի միջին տևողությունը: Եթե 1 դար առաջ կյանքի միջին տևողությունը 35-40 տարի էր, ապա այսօր` 75 տ: Առանձին երկրների գերբեռնվածության մասին է վկայում մարդկանց գաղթը, որը դարձել է համաշխարհային մասշտաբով կարևոր հիմնախնդիր: Այժմ միայն Եվրոպայում կան ավելի քան 20 մլն գաղթականներ: ՄԱԿ-ի հովանավորությամբ լույս տեսած <<Աճի տեմպերը>> գրքի համաձայն, առաջիկայում սպասվում է մեծ գաղթ, որը խթան կլինի նոր քաղաքական և սոցիալ-տնտեսական փոփոխությունների, որը առաջ կբերի զարգացած երկրների ժողովուրդների մոտ համապատասխան ռեակցիա, այն է` արձագանք, որն, իրականում, ոչ այլ ինչ է, եթե ոչ հիվանդագին ազգայնամոլություն կամ պահպանողական ռասսիզմ, որի մասին է վկայում, ներկայումս Եվրոպական երկրներում ազգայնական և ռասիստական կարգախոսներով հանդես եկող արմատական ուժերի ունեցած հաջողությունները :
    

Friday, November 1, 2013

իրականում սա կյանքն է, Նա քեզ տալիս է այն, ինչ դու ասում ու անում ես...


Մի անգամ հայր ու աղջիկ գնում են սարերը, ու աղջնակը բացականչում է. -Աաաաա՜... ՈՒ լսում է պատասխանը. -Աաաաա՜... Աղջնակը զարմացած հարցնում է. -Ո՞վ ես դու: Ու լսում է պատասխանը. -Ո՞վ ես դու: Զայրացած այդ պատասխանից՝ աղջնակը բղավում է. -Վախկո՛տ: Ու էլի հնչում է պատասխանը. -Վախկո՛տ: Աղջնակը հարցնում է հորը, թե ինչ է այստեղ կատարվում ու հայրը պատասխանում է. -Հիմա ուշադիր ինձ լսիր... Հայրը բղավում է. -Ես քեզ հարգում եմ: ՈՒ լսվում է պատասխանը. -Ես քեզ հարգում եմ: -Դու ամենալավն ես: -Դու ամենալավն ես: ՈՒ հայրը սկսեց բացատրել. -Այս երևույթը կոչվում է արձագանք, իսկ իրականում սա կյանքն է: Նա քեզ տալիս է այն,ինչ դու ասում ու անում ես...

"Ով է երջանիկ մարդը..


Հավանաբար լսել եք այն առակը, որ մի երեխա գալիս է մի ծերունու մոտ և հարցնում. "Ով է երջանիկ մարդը. միգուցե նա, ով հարուստ է": Ծերունին պատասխանում է. "Տե°ս, մի հարուստ մարդ է գալիս, բայց շատ տխուր է": Երեխան հարցնում է. "Այդ դեպքում` միգուցե նա, ով գեղեցիկ է": Ծերունին պատասխանում է. "Տե°ս այն գեղեցիկ աղջկան. նա լաց է լինում": Այդ ժամանակ երեխան հարցնում է. "Պապի°կ, այդ դեպքում ո՞վ է երջանիկ մարդը": Ծերունին ցույց է տալիս մի երեխայի, որ հեռվում նստած լաց էր լինում մի սատկած թռչունի համար, և ասում է. "Ահա° երջանիկ մարդը": Եթե դու կարողանում ես լաց լինել ինչ-մեկի համար, ուրեմն երջանիկ մարդ ես: Իսկ եթե ոչ մեկի ցավը չես նկատում և ոչ մեկի հանդեպ գթասրտություն չունես, չես կարող երջանիկ լինել: Շատ կարևոր է ուշադիր լինել, նկատել ուրիշի ցավը և նրա հանդեպ գթասրտություն ցուցաբերել: Նշանակություն չունի, թե ով է նա` քո հարազա՞տը, ծանո՞թը, թե՞ օտար մեկը:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՑՈՒՄ /ՓՈՒԼԱԲԱԺԱՆՈՒՄ/


Համաշխարհային պատմագիտության մեջ ընդունված է պատմության այն փուլաբաժանումը, ըստ որի մարդկային հասարակության ողջ պատմությունն իր սկզբնավորման պահից մինչև մեր ապրած ժամանակները, բաժանում ենք 4 խոշոր փուլերի` դարաշրջանների. 1. Հին շրջան. /Մարդու ծագումից մինչև 5-րդ դարը`/476 թ. Արևմտա-հռոմեական կայսրության անկումը//: 2. Միջին դարեր. /5-17-րդ դդ.`Արևմտայան Հռոմեական կայսրության անկումից մինչև Անգլիական բուրժուական հեղափոխությունը/: 3. Նոր շրջան. / 17-20-րդ դդ.` Անգլիական հեղափոխությունից մինչև առաջին համաշխարհային պատերազմի ավարտը`1918 թ./: 4. Նորագույն շրջան. /1918թ.- 21-րդ դարի սկիզբ` առաջին աշխարհամարտի ավարտից մինչև մեր ապրած օրերը: Սակայն, հարկ է նշել, որ վերոհիշյալ փուլաբաժանմանը զուգընթաց, արդի պատմագիտության մեջ ընդունված է պատմության փուլաբաժանման ևս մեկ ընդունելի մոտեցում, ըստ որի համաշխարհային պատմությունը բաժանվում է 3 խոշոր փուլերի, այն է` 1. Մինչարդյունաբերական . / հին և միջին դարեր` մարդու ծագումից մինչև 17-րդ դ. անգլիական հեղափոխությունը/: 2. Արդյունաբերական ./ նոր դարեր`17-20 րդ դդ./: 3. Հետարդյունաբերական /20-րդ դ. կեսից մինչև մեր ապրած ժամանակ-ները:

Monday, September 30, 2013

Մայր Թերեզա. ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Ամենակարևոր դեղամիջոցը կյանքում քնքուշ սերն է և հոգատարությունը: Սիրեք, եթե դա վնաս չի պատճառում: Կյանքում չարը շատ է, շատ են անտուններն ու հիվանդները, բայց ամենավատ վիճակում նրանք են, ովքեր զրկված են սիրո բերկրանքից: Սերը պետք է արտահայտել գործողության մեջ, և այդ գործողությունը ծառայելն է: Դժոխքը մի տեղ է, որտեղ վատ հոտ է գալիս և ոչ ոք ոչ ոքի չի սիրում: Սիրո հաջողությունը ոչ թե արդյունքների, այլ հենց ընթացքի մեջ է: Ժպիտը մեր սիրո գլխավոր գործողությունն է:

Արքայադուստր Դիանա

Ուելսի Արքայադուստր Դիանայի ողբերգական մահը, 1997 թ. օգոստոսի 31-ին առաջացրեց ամենագլոբալ հանրային սուգը անհատի համար նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի մահից ի վեր։ Իր կյանքի ընթացքում Դիանան օրինակ էր եղել իր երկրպագուների համար, ովքեր հարգում նրա՝ ոճի զգացումը, խարիզման և հումորի զգացումը։ Ու նրանք զարմացած էին բարեգործության մեջ նրա մեծ ներգրավմամբ։ Արքայադուստր Դիանան տիրապետում էր տառապյալներին «ձեռք մեկնելու» շնորհին և օգտագործում էր իր ազդեցիկ դիրքը դրականորեն աջակցելու համար բարեգործական ծրագրերին, ներառյալ՝ հակատանկային արկերի դեմ սկսված ակցիային։ Այս պատճառով է, Հակատանկային արկերը արգելելու միջազգային արշավը (ICBL) 1997 թ. արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նրա ջանքերը՝ փոխել հասարակական կարծիքը ՁԻԱՀ-ից տառապողների նկատմամբ, լայն հիացմունք էր առաջացրել։ Արքայադուստր Դիանայի ներգրավումը եւ նվիրումը նման խնդիրների հաճախ նմանվել է Կալկաթայի Մայր Թերեզայի գործունեությանը, ով հիմնադրել է «Բարեգործության միսիոներները» Հավատարմորեն ուխտելով կուսություն, աղքատություն և հնազանդություն, Մայր Թերեզան և մյուս միանձնուհիները առաջարկել են իրենց աջակցությունը սրտանց ծառայելու պատրաստակամությունը աղքատներին, կարիքավորներին, հիվանդներին, որբերին և մահամերձներին ինչպես Հնդկաստանում, այնպես էլ տարբեր մայրցամաքներում։

Արգելված հնէաբանություն. Երկրի վրա հսկանե՞ր են ապրել

19-րդ դարից սկսված հնէաբանները պարբերաբար սենսացիոն հայտարարություններ էին անում, որ մոլորակի տարբեր կետերում հսկայական չափսերի մարդկային կմախքներ և մումիաներ են հայտնաբերվել: Պաշտոնական գիտության դիրքորոշումը նախկինում հսկաների գոյության վերաբերյալ պարզ է և կտրուկ. «Դա անհնար է, որովհետև դա չի կարող հնարավոր լինել»: Մինչդեռ, հատկապես 2007 թվականից հետո պարբերաբար հրապարակվում են փաստեր, որոնք կարծեք թե հերքում են պաշտոնական գիտության տեսակետը: Եկեք ուսումնասիրենք այդ փաստերը. 1821 թվականին ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում հայտնաբերվեցին հին քարե պարսպի փլատակներ, որոնց տակ էլ գտնվեցին երկու մարդկանց կմախքներ, որոնց հասակը 215 սմ է: Վիսկոնսինում 1879 թվականին հայտնաբերվեցին ողնաշարի ու գանգի ոսկորներ, որոնք, ինչպես թերթում էր հաղորդվել, անհավանական չափսերի ու հաստության էին: 19-րդ դարում ԱՄՆ-ում եղան մի շարք այլ նման հայտնագործություններ, երբ հայտնաբերվում էին 195-215 սմ հասակ ունեցող կմախքներ: Թվում է, թե ինչ-որ անհավանական բան չկա դրանում, բայց հաշվի առեք, որ Ամերիկայի բնիկ հնդկացիների միջին հասակը առնվազն 30-40 սանտիմետրով ավելի ցածր է եղել, քան հայտնաբերված կմախքների մոտ էր: Եվրոպայում ևս հայտնաբերվել են գիգանտների կմախքներ: Այսպես, Ռուրի ածխի հանքերից մեկում 1899 թվականին հայտնաբերվեց մի կմախք, որի հասակը 240 սանտիմետր էր: 1890 թվականին Եգիպտոսում հայտնաբերվեց մի սարկոֆագ, որի մեջ 2 մետր հասակ ունեցող խարտյաշ կնոջ կմախք էր՝ նորածնի հետ, մինչդեռ եգիպտացիները երբեք խարտյաշ ու նման հասակի չեն եղել: Նմանօրինակ խարտյաշ գիգանտների կմախքներ են հայտնաբերվել Վեվադայում 1912 թվականին: Ժայռի մեջ փորված քարանձավում հնէաբանները հայտնաբերել էին խարտյաշ տղամարդու ու կնոջ մումիաներ: Կնոջ հասակը 2 մետր է եղել, իսկ տղամարդունը՝ 3: Հարկ է նշել, որ ամերիկացի հնդկացիներն էլ բնավ աչքի չեն ընկել մազերի նման գույնով ու հասակով: 1930 թվականին ավստրալիացի հանքափորները սկսեցին հայտնաբերել հսկայական ոտնահետքեր, որոնք քարացել էին: Անհայտ այս ռասային, որին պատկանում էին ոտնահետքերը, անվանեցին մեգանթրոպուսներ: Նրանց հասակը 210-365 սմ է կազմել, ինչը նրանց նմանեցնում է Չինաստանում հայտնաբերված գիգանտոպիտեկների անհետացած տեսակին: Չինաստանում հայտնաբերված կմախքները ուսումնասիրելով` գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գիգանտոպիտեկները ունեցել են 3-3,5 մետր հասակ և կշռել են մոտավորապես 400 կգ: 1985 թվականին կազմակերպված հնէաբանական արշավը մանրամասն ուսումնասիրեց մեգանթրոպուսների կմախքների հայտնաբերման վայրը, և պետք է նշել, որ այդ ուսումնասիրությունների արդյունքները սենսացիոն էին: Հայտնաբերվեցին ատամներ, որոնք 67 միլիմետր երկարություն ու 42 միլիմետր հաստություն ունեին: Չափագրումները ցույց տվեցին, որ դրանց տերը ունեցել է առնվազն 7,5 մետր բոյ և կշռել է առնվազն 370 կիլոգրամ, իսկ որ ամենացնցողն է՝ այս մնացորդների տարիքը 9 միլիոն տարեկան է: 1971 թվականին Քուինսլենդում մի ֆերմեր իր դաշտում հայտնաբերեց հսկայական ծնոտ, որի վրա պահպանված ատամները 5 սանտիմետր երկարություն ունեին: Ոսկորների հետազոտությունը ցույց տվեց, որ այս կմախքի տերն էլ 6 մետր հասակ է ունեցել: Ավելի ուշ՝ 1979 թվականին, Կապույտ լեռներում գտնվող Մեգալոնգ Վալլկի տեղանքում հայտնաբերվեց մի քար, որի վրա քարացած ոտնահետք կար: Հետքի լայնությունը 17 սանտիմետր էր, իսկ երկարությունը՝ 60 սմ: Այն ևս պատկանել էր 6 մետր հասակ ունեցող հսկայի: 1936 թվականին Նացիստական Գերմանիայի հնէաբաններից մեկը՝ Լարսոն Կալը, Կենտրոնական Աֆրիկայում հայտնաբերեց խորհրդավոր եղբայրական գերեզման, որտեղ թաղված էին 12 տղսամարդ՝ 350-375 սմ հասակ ունեցող, իսկ նրանց բոլորի գանգերի վրա շատ կոկիկ կլոր անցքեր կային: Մյուս ուշագրավ փաստն այս կմախքների մոտ այն էր, որ դրանք բոլորն ունեին երկուական ատամնաշար վերին և ներքին ծնոտների վրա: Տարբեր ժողովուրդների առասպելապատումներում հանդիպում են պնդումներ, որ ժամանակին երկրի վրա իշխել են հսկաները: Նման վկայությունների հանդիպում ենք բաբելոնական աղբյուրներում, որտեղ նշվում է, որ երկրի վրա ժամանակին բնակվել է երեք հիմնական ռասա՝ հսկաներ, երկկենցաղ մարդիկ և սովորական մարդիկ: Հսկաների մասին հիշատակումներ կան նաև Աստվածաշնչում: Օրինակ` Հին Կտակարանում ուղղակիորեն ասվում է. «Հին օրերին երկրի վրա ապրում էին հսկաներ...»: Ինչի՞ց սկսվեց հսկաների դեգրադացիան: Ինչպես բաբելոնյան աղբյուրները, այնպես էլ աստվածաշնչյանները, միաբերան պնդում են, որ ինչ-որ մի պահից հսկաները սկսեցին ճնշել մարդկանց: Նրանք սկսեցին մարդակերությամբ ու ինցեստով զբաղվել, նրանք կենակցում էին իրենց մայրերի, քույրերի, եղբայրների, անասունների հետ և այլ ոչ աստվածահաճո բաներ էին անում, ինչի արդյունքում Աստվածը/աստվածները զայրացան նրանց վրա և Համաշխարհային ջրհեղեղով ոչնչացրին նրանց բոլորին: Մեկ այլ անուղղակի պատմական վկայություն հսկաների գոյության մասին հայտնաբերվել է աֆղանական Բամյան քաղաքի մերձակայքում: Այստեղ հայտնաբերվել է 5 հսկյայական արձան, որոնցից մեկը 52 մետր է և ըստ ենթադրությունների մարմնավորում է Առաջին ռասան, որը ֆիզիկական մարմին չունի: Երկրորդ արձանն ունի 36 մետր բարձրություն և մարմնավորում է Երկրորդ ռասան, երրորդը 18 մետր է և համապատասխանաբար մարմնավորում է գահավիժած Երրորդ ռասան, որից սերել է Առաջին՝ ֆիզիկական ռասան, որը այլ կերպ նաև ատլանտների ռասա է կոչվում: Առաջին ռասան մարմնավորող արձանն ունի 5 մետր բարձրություն, և այն արձաններից չորրորդն է: Վերջապես հինգերորդ ու վերջին արձանը, որը մարմնավորում է մեզ՝ ժամանակակից մարդկանց, ունի սովորական մարդուց քիչ ավելի բարձր հասակ: Համարվում է, որ այս արձանները ստեղծել են փրկված ատլանտները, որոնք այդ կերպ փորձել են ներկայացնել մարդկության պատմությունը: 5 ռասաների մասին հիշատակում կա նաև ացտեկների մոտ, որը գրեթե նույնությամբ կրկնում է աֆղանական 5 ռասաների արձանի տրամաբանությունը: Բացի պատմություններից ու լեգենդներից` գիտական աշխարհի տրամադրության տակ են գտնվոււմ բազմաթիվ գտածոներ, որոնք չեն տեղավորվում գիտական արդի հայեցակարգի մեջ ու հերքում են էվոլյուցիոն տեսությունը: Օրինակ` Հարավային Ամերիկայում հայտնաբերվել են հսկայական գործիքներ, որոնցից մեկն այժմ ընդգրկված է ԱՄՆ-ի Պատմաբանական միության հավաքածուի մեջ և իրենից ներկայացնում է 1 մետրանոց և 150 կգ կշռող կացին, որը, ուշադրություն, 49 միլիոն տարեկան է!!! Արվել են բազմաթիվ այլ հայտնագործություններ, որոնք ուղղակիորեն վկայում են հսկաների գոյության մասին: Աֆրիկայում հայտնաբերվել են 1,3 մետր երկարություն ունեցող ոտնահետքեր, Ցեյլոն կղզում՝ 1,5 մետր երկարություն ունեցող ոտնահետքեր, որոնց տերերը 10 մետրից ավել հասակ են ունեցել և կարողացել են ուսերի վրա իրենց համար որսացու հանդիսացող փղեր ու գետաձիեր կրել: Զատկի կղզու բնակիչներն էլ կարծում էին, որ հսկաները իշխել են երկրի վրա միլիոնավոր տարիներ, իսկ 8 միլիոն տարի առաջ նրանք արդեն աստիճանաբար այնքան են փոքրացել, որ նրանց հասակը կազմել է «ընդամենը» 6 մետր, և հենց այդ հսկաներին էլ փորձել են պատկերել կզու բնակիչները՝ իրենց խորհրդավոր արձաններով: Հսկաների կմախքների հայտնաբերման մասին տեղեկությունները շարունակում են հրապարակվել աշխարհի տարբեր ծայրերում. Էլլի հովտում հայտնաբերվել է 4 մետր հասակ ունեցող մարդու կմախք, Էկվադորի քարանձավներից մեկում հայտնաբերվել են 3,5 մետր հասակ ունեցող հսկաների կմախքներ, որոնք, ըստ առասպելապատումների, գրավել էին ինկերի երկիրը: 2007 թվականին Գոբի անապատում բրիտանացի հնէաբանները հայտնաբերեցին 15 մետր հասակ ունեցող կմախք, որը 45 միլիոն տարեկան էր... համաշխարահային աղմուկ բարձրացավ 2007 թվականին, երբ Ազգային Աշխահագրական ընկերության հնդկական մասնաճյուղը հայտնեց, որ Հնդկաստանի բանակը պատահաբար հայտնաբերել է 12 մետրանոց հսկաների կմախքներ, և միայն Ազգային Աշխահագրական ընկերության թիմին են թույլատրել ուսումնասիրություններ կատարել, որից հետո էլ հրապարակվել էր նկարը, որպես հիմնական փաստարկ. Սակայն կարճ ժամանակ անց խաբեությունը պարզվել էր, քանի որ հայտնի էր դարձել, որ այս նկարը, ինչպես նաև շատ այլ հսկայական կմախքների նկարներ պարզապես վերցվել էին Worth1000 կայքից, որտեղ տեղադրվում են հազարավոր մոնտաժված նկարներ՝ հիմնականում ֆոտոշոփային: Դրան հետևեցին մի քանի այլ սկանդալային բացահայտումներ, որոնք ի վերջո հանգեցրին նրան, որ վերջին 5-10 տարիների ընթացքում հայտարարված առեղծվածային բացահայտումները փաստարկող լուսանկարների մեծ մասը կեղծ ճանաչվեց, իսկ Ազգային Աշխարհագրական ընկերությունը հանդես եկավ հերքումով և խոստովանեց, որ Հնդկաստանի իրենց մասնաճյուղը ոչինչ էլ չի հայտնաբերել: Ինչևիցե, նման խաբեությունները միշտ էլ եղել են ու բոլոր ոլորտներում, սակայն սա չի նշանակում, որ հսկաներ գոյություն չեն ունեցել, առավել ևս, որ դասական գիտության ներկայացուցիչները չեն կարողացել հերքել ու առավել ևս բացատրել բոլոր նման հայտնագործությունները:

Wednesday, September 25, 2013

Գնահատի՛ր, քանի դեռ ունես…

Երիտասարդ տղամարդը պատրաստվում էր դուրս գալ տանից. -Դու ի՞նչ է, գնո՞ւմ ես,- հարցնում է կինն՝ արցունքն աչքերին… -Այո՛, ես ուրիշին եմ սիրում: Դու ինձ հոգնեցրել ես: Որքա՞ն կարելի է դիմանալ այս բղավոցներին. տանը մշտապես երեխաների աղմուկն է… -Բայց նրանք նաև քո՛ երեխաներն են: Նրանք դեռ այնքա՜ն փոքր են, ինչպե՞ս կարող ես… -Վե՛րջ, բավակա՛ն է: Դու մի տեսակ տգեղացել ես… -Բայց ես դեռ նոր եմ ծննդաբերել: Այս ամենը ժամանակավոր է: -Արդեն ասացի՝ հեռանում եմ,- բացականչեց նա և հրելով վզովն ընկած կնոջը՝ քայլերն ուղղեց դեպի դուռը: Կինն ընկավ, գլուխը հարվածեց պատին: Մի պահ ցնցվեց, բայց լաց չեղավ: 2-ամյա որդին արթնացել էր քնից և հետևում էր ողջ տեսարանին: -Լա՛վ, հեռացի՛ր, բայց հիշի՛ր, մենք երբեք չենք վերադառնա քեզ մոտ: Աստված մեզ չի թողնի և մենք մի ելք կգտնենք: Բայց քեզ համար հետադարձ ճանապարհ չի լինելու,- փոքր-ինչ վրդովված ձայնով ասաց կինը: Այնուհետ գնաց սենյակ, գիրկն առավ հինգ ամսական փոքրիկին և նրանք երեքով կանգնած նայում էին հեռացող ամուսնուն և հորը… Անցնում է հինգ տարի… «Աստվա՛ծ իմ, որքան եմ հոգնել այս կնոջից,- մտածում էր միևնույն տղամարդը,- գնամ, մի քիչ զբոսնեմ այգում, ընդհանրապես չեմ ուզում տուն վերադառնալ…»: Նա նստում է այգու նստարանին և նկատում մոտակայքում խաղացող տղաներին. «Հետաքրքիր է, իսկ ինչպիսի՞ն են հիմա իմ տղաները… Արդեն մեծացել են երևի… Ինչպե՞ս է կինս… Ոչ մի անգամ չզանգահարեց… Հիմարաբար վարվեցի»… Այս մտորումներով այս ու այն կողմ նայելով՝ հանկարծ նկատում է ծանոթ ուրվագիծ՝ «Տե՛ր Աստված, նա՛ է: Ինչպե՞ս մոտենամ, ի՞նչ ասեմ»,- անհանգստացած` ինքն իրեն մտածում է նա՝ տեսնելով կնոջ կողքին խաղացող տղաներին: Բայց մի պահ, ի վերջո, համարձակություն է ձեռք բերում և մոտենում. -Ողջո՛ւյն,- ասում է նա: -Ողջո՛ւյն…- տարակուսանքով պատասխանում է կինը: -Այնքա՜ն ուրախ եմ տեսնել ձեզ: Իմ երեխաները: Ինչպե՞ս են նրանք: -Կարևոր չէ, այժմ դա ոչ մի նշանակություն չունի: -Ես պարզապես ուզում էի ասել… -Դու ամեն բան արդեն ասել ես դեռ այն ժամանակ… Այդ պահին հանկարծ տղաները «հայրի՜կ» գոչելով վազում են նրանց ուղղությամբ: Տղամարդը սկսում է անհանգստանալ՝ չհավատալով իր երջանկությանը: Բայց տղաները, նրա կողքով անցնելով, գրկախառնվում են մեկ այլ տղամարդու հետ, ով նրանց ընդառաջ էր գալիս: Անծանոթ տղամարդը համբուրում է կնոջը և բարևում սիրելիի կողքին կանգնած տղամարդուն: -Սիրելի՛ս, ո՞վ է սա: -Նա պարզապես անցորդ է, հարցնում էր՝ որտե՞ղ է մոտակա խանութը: Դե լավ, եկե՛ք տուն գնանք, ես թխվածքաբլիթ եմ պատրաստել ձեզ համար: -Պարո՛ն, խանութը մյուս փողոցում է,- բացականչում է 7-ամյա տղան

Ինչ է պատմությունը: Դասավանդման նպատակները և խնդիրները

Պատմագիտությունը ուսումնասիրում է մարդկային հասարակության անցած ուղին, նրա բնորոշ ու հատկանշական կողմերը: Պատմության իմաստավորումը և դրա օրինաչափությունների բացահայտումը հնարավորություն է ընձեռնում ներկան հասկանալու, ճիշտ կողմնորոշվելու ընթացիկ կյանքի հորձանուտում, գալիքը կանխագուշակելու, հետևաբար և հավատով նայելու ապագային: Այլ կերպ կարելի է տալ պատմության պարզ սահմանումներից մեկը, այն է` Պատմությունը ուսումնասիրում է ոչ միայն անցյալը, այլև վերլուծում է ներկան և խորհել է տալիս ապագայի մասին: Հարկ է նշել, որ պատմաբանները մշտապես փորձել են տալ պատմության առավել ընդունելի սահմանումը, մասնավորապես ֆրանսիացի նշանավոր պատմաբան Մարկ Բլոկը պատասխանելով այն հարցին, թե ինչ է պատմությունը, գրել է. << Պատմությունը գիտություն է մարդու մասին ժամանակի մեջ>>, իսկ գերմանացի հայտնի պատմաբան Դրոյզեն անդրադառնալով այդ հարցին, տվել է առավել դիպուկ պատասխան` գրելով. << Պատմությունը միակ գիտությունն է, որին բախտ է վիճակվել լինել միաժամանակ նաև արվեստ>>: Պատմության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների` պատմաբանների առաջ քաշած ձևակերպումներից կամ սահմանումներից հետևություններ անելով կարելի է տալ պատմության առավել գիտական ձևակերպումը, այն է` Պատմագիտությունը գիտություն է, որը գտնվում է ինքնահարաստացման, զարգացման չընդհատվող գործընթացի մեջ, այն անհարիր է քարացածությանը, դոգմատիզմին և, անկախ բոլոր կարգի դժվարություններից, այնուամենայնիվ, ի վերջո ասում է իր ճշմարիտ խոսքը: Արդի ժամանակներում հանրակրթական դպրոցներում պատմության դասավանդման գլխավոր խնդիրը մարդկության պատմական հիշողության պահպանումը և սերնդեսերունդ փոխանցումն, համաշխարհային արժեքների հաղորդակցումն և պատմական մտածողության ձևավորումն է սովորողների մոտ: Պատմության դասավանդման կարևորագույն խնդիրներից է ձևավորել արդի հասարակությունում ինտեգրված մարդ, որը նպատակաուղղված է կատարելագործելու այդ հասարակությունը: Պատմության դասավանդման կարևոր նպատակներից է աշակերտների մոտ կարողությունների և հմտությունների ձևավորումը, նրանց մոտ սեփական կարծիքի ձևավորման և այդ կարծիքը փաստարկելու ընդունակությունը, ինչպես նաև պատմական մտածողության ձեռքբերումը և պատմական գիտելիքները կիրառելու և քննադատաբար վերլուծելու կարողության ձևավորումը: Ս.Թոսունյան

Tuesday, September 10, 2013

«Շատերը հավատում են այն մոլորությանը, որ փողը կարող է մարդուն երջանկացնել». Էլվիս Փրեսլի

«Շատերը հավատում են այն մոլորությանը, որ փողը կարող է մարդուն երջանկացնել». Էլվիս Փրեսլի 1977թ. Օգոստոսի 16-ին իր առանձնատանաը մահացած գտան 42-ամյա հանրահայտ երգիչ Էլվիս Փրեսլիին: Լրագրերն անմիջապես արձանագրեցին այն լուրը, թե բժշկական օգնությունը փոքր ինչ-ուշացել է: Փրեսլիի սիրտը կանգ էր առել թմրադեղերի չարաշահման պատճառով: Սակայն կյանքի վերջին տարիներին նա հասցրել էր գիտակցել, որ փողն ու փառքը չեն կարող երջանկության նախադրյալներ լինել: Նրա երկրային գործերը, փառքը, հռչակը մահվան հետ հօդս ցնդեցին` ինչպես մի օճառի պղպջակ: Մի առիթով մի քանի երիտասարդի նա հետևյալ խորհուրդն է տվել. «Շատերը հավատում են այն մոլորությանը, որ փողը, փառքը և աշխարհիկ այլ հաճույքները կարող են մարդուն երջանկացնել: Նրանք չեն հասկանում, որ դրանով չի հանգստանում հոգին, ևաշխարհիկ սին ցանկությունները չեն բավարարվում…»:

Monday, September 9, 2013

ԹՈՒՅԼ ՄԻ ՏՈՒՐ, ՈՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՁԵՎԱՎՈՐԻ ՔՈ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ

Որոշ մարդիկ կորցնում են սեփական մեղքերի հանդեպ ընկալունակությունը, քանի որ թույլ են տալիս հասարակական կարծիքին` ձևավորել իրենց արժեհամակարգը: Նրանք նայում են իրենց շուրջը եղողներին, որպեսզի հասկանան, թե ինչպես է պետք վարվել: Սակայն հասարակությունն այնքան հանդուրժող է մեղքի հանդեպ, որ դրանց (մեղքերի) մեծ մասն այլևս չի համարվում ամոթալի բան: Այն, ինչ անհաճո է Աստծուն և հանդիսանում է գարշություն Նրա աչքերի առջև, հասարակական կարծիքի համար դարձել է միանգամայն ընդունելի: Հատկապես վտանգավոր է, երբ մեղանչում են բարեպաշտ մարդիկ, եկեղեցու հարգարժան առաջնորդները: Դա զգալի չափով խստացնում և կուրացնում է սիրտը` ստիպելով մեզ հարգել շրջապատող մարդկանց մեղսալի սովորությունները: Եղե’ք զգույշ և շրջահայաց:

Ջոնաթան Էդվարդս

“ՍԵՓԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆ Է…”. ԼՅՈՒԹԵՐ

martin_luther3
Նրանք, ովքեր չեն փնտրում երջանկություն, կգտնեն այն բոլորից շուտ, քանի որ նրանք, ովքեր փնտրում են երջանկություն, մոռանում են, որ սեփական երջանկությանը հասնելու լավագույն միջոցն է` փնտրել այն ուրիշների համար:


Մարտին Լյութեր

Friday, September 6, 2013

Խաչակրաց արշավանքներ

Սուրբ Երկիրը մեծ նշանակություն ունի քրիստոնյաների համար, քանի որ այնտեղ է ծնվել, գործել և խաչվել Հիսուս Քրիստոսը, ով հիմք է դրել քրիստոնեությանը։ 4-րդ դարում հռոմեական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից թույլատրվեց քրիստոնեության ազատ դավանումը (313 թ.) և հետագայում Հռոմեական կայսրության բաժանումից ու Բյուզանդական կայսրության առաջացումից հետո Սուրբ Երկիրը մեծ մասամբ քրիստոնեաբնակ էր։[5][6] Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև մահմեդականների համար, քանի որ այնտեղից է ըստ ավանդության վեր համբառնել մարգարե Մուհամմեդը և երբեմն Երուսաղեմը մուսուլմանների համար համարվում է երրորդ սուրբ քաղաքը։ Մահմեդականները հայտնվեցին այդտեղ 7-րդ դարում Արաբական խալիֆայության օրոք։ Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև հրեաների համար, քանի որ այն երկար ժամանակ եղել է Հրեական միացյալ թագավորության, այնուհետև հրեական հարավային թագավորության մայրաքաղաքը, նաև այնտեղ է կառուցվել հրեաների գլխավոր հոգևոր կենտրոնը` Երուսաղեմի տաճարը (ներկայումս դեռևս կանգուն է և ուխտագնացության վայր ու երկրպագության առարկա է Երկրորդ տաճարի արևմտյան պատը)։[7] Ուրիշ կարևոր հանգամանք էր նաև մուսուլմանների կողմից 1009 թ. Սուրբ Գերեզմանի եկեղեցու ավերումը։ 1039 թ. նոր խալիֆը խոշոր գումարի դիմաց թույլատրեց եկեղեցու վերանորոգումը։ [8] Շուտով թույլատրվեցին ուխտագնացությունները դեպի Սուրբ Երկիր, քանի որ դրանք մեծ շահույթ էին ապահովում տեղի մահմեդական իշխաններին։ [9] Սակայն սելջուկ թուրքերի հայտնվելուց հետո հարաբերությունները քրիստոնյաների և մուսուլմանների միջև դարձյալ լարվեցին։ [10]

Պատճառները

Առաջին խաչակրաց արշավանքի պատճառներից մեկը Ալեքսիոս Ա Կոմնենոսի կողմից ուղարկված օգնության խնդրանքն էր Հռոմի Պապ Ուրբանուս Բ-ին։
Երբ Հռոմի Պապը 1095 թ կոչ էր անում խաչակրաց արշավանք ձեռնարկելու, Իսպանիայի քրիստոնյաները լուրջ հաջողություններ էին ցուցաբերում առաջին անգամ հարյուր տարվա ընթացքում։ Տոլեդոյի գրավումը Լեոնի թագավորության կողմից 1085 թ վիթխարի հաջողություն էր։
Չնայած Ռեկոնկիստան Եվրոպայի քրիստոնյաների և մուսուլմանների պայքարի ամենացայտուն օրինակն էր, այն միակը չէր։ Վիկինգ Ռոբերտ Գվիսկարը նվաճել էր Կալաբրիան 1057 թ և պահում էր այդ նախկին բյուզանդական տարածքն ընդդեմ Սիցիլիայի մուսուլմանների։ Քաղաք-պետություններ Պիզան, Ջենովան և Կատալոնիան պայքարում էին ընդդեմ Մալյորկիայի մուսուլմանների և ազատել էին Իտալիայի և Կատալոնիայի ափերը մուսուլմանների արշավանքներից։ Իսկ ավելի վաղ Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Եգիպտոսի քրիստոնյա տարածքները գրավված էին մուսուլմանների կողմից։ Տարածքները հավատքային թշնամուն կորցնելու երկար պատմությունը, հող էր նախապատրաստել արձագանքելու Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա-ի օգնության խնդրանքին։
Պապականությունն անհանգստացած էր այն փաստով, որ Երուսաղեմ մեկնող ուխտավորների մեծ մասը ենթարկվում էր հալածանքների։ Ըստ նրանց նաև, Սուրբ Երկիրը լատինականացնելուց և իրենց ենթարկելուց հետո, ֆրանկների ուժի շնորհիվ իրենց կենթարկեն Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը 1054 թ անկախացել էր Հռոմից։

Բյուզանդիայի թուլությունը երևաց Մանազկերտի ճակատամարտում կրած պարտության հետևանքով։ Եվ չնայած Ալեքսիոսի խնդրանքին, Հռոմի Պապը իշխանության համար պայքարի պատճառով, չկարողացավ դիմել Գերմանիայի կայսրին։
Հաջորդ Հռոմի Պապը` ավելի մեղմ Ուրբանոս Բ-ն, խաչակրաց արշավանքների շնորհիվ ցանկանում էր վերամիավորել քրիստոնյաներին։ Ըստ նրա խաչակիրները չպետք է լինեին գերմանացի կամ վիկինգ, այլ նրա հայրենակիցները հյուսիսային Ֆրանսիայից։

Ցուցակ

Ընդունված է համարել որպես խաչակրաց արշավանք առաջին ինը` 11-13-րդ դարերի ընթացքում, չնայած նմանատիպ արշավանքներ իրականացվեցին նաև հետագայում` ընդհուպ մինչև Կանդիայի 1664 թ. պաշարումը։ [12] Իսկ Հիվանդախնամները շարունակում էին խաչակրաց արշավանքները Միջերկրական ծովում` Մալթայի շրջակայքում, մինչև նրանց պարտությունը Նապոլեոնի կողմից 1798 թ.: Հետագայում, արդեն Սուրբ Երկրից դուրս, տեղի ունեցան մի քանի խաչակրաց արշավանքներ ընդդեմ Պիրենյան թերակղզու մուսուլմանների և Եվրոպայի հերետիկոսների ու հեթանոսների։

Առաջին խաչակրաց արշավանք

1095 թ մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվեց բյուզանդական կայսրի օգնության խնդրանքն ընդդեմ սելջուկ-թուրքերի։ Նույն տարում հարավային Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանուս Բ պապը կոչ արեց բոլոր քրիստոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը։ [13] Ահա հատված նրա ճառից.
Aquote1.png Երկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին։ Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում։ Իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը։ Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձրեք։ Այդ հողում «մեղր ու կարագ է հոսում»: Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է։
[14]
Aquote2.png
1096 թ սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։ Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները։ Երբ նրանք հասան Կոստանդնուպոլիս, 50.000-ից կենդանի էր մնացել 20.000-ը։ Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Նիկեա քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին սելջուկ-թուրքերի կողմից։ Փրկվեց միայն երեք հազարը։ 100.000 հեծյալ և 300.000 հետևակ ասպետները օրհնված Հռոմի Պապի կողմից, Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս 1096 թ օգոստոսի 15-ին։ 1096 թ դեկտեմբերին նրանք հասան Կոստանդնուպոլիս։ Ստանալով մեծաքանակ աջակցություն Բյուզանդիայից, նրանք ափ իջան Փոքր Ասիայում և պաշարեցին Նիկեա քաղաքը։ Քաղաքը գրավվեց 1097 թ. հունիսի 19-ին։ [15] Խաչակիրները շարունակեցին իրենց երկարատև արշավը Փոքր Ասիայով շոգ ամառվա պայմաններում։ Դրան հետևեց Անտիոքի երկարատև պաշարումը, որ սկսվեց 1097 թ. հոկտեմբերին և տևեց մինչև 1098 թ հունիսը։ Պաշարումն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ դարպասները բացեց ծագումով մի հայ զինվոր։ Մտնելով քաղաք [16] խաչակիրները սկսեցին մուսուլման բնակիչների ջարդն ու մզկիթների ոչնչացումը։ [17] Չնայած մուսուլմանների մի մեծ բանակ շարժվեց դեպի Անտիոք, սակայն հունիսի 28-ին խաչակիրները ջախջախեցին նրանց։ Իսկ մինչ այդ, խաչակիրները, օգտվելով այն փաստից, որ Եդեսիայի հայազգի կառավարիչը լինելով հունադավան աջակցություն չէր ստանում տեղի հայ բնակչության կողմից, սպանեցին նրան և ստեղծեցին իրենց առաջին պետությունը։ Անտիոքից հետո, հյուծված խաչակիրները, գրավելով ծովափնյա քաղաքները մեկը մյուսի հետևից, 1099 թ. հունիսի 7-ին հասան Երուսաղեմ` ունենալով նախնական ուժերի ընդամենը կեսը։ [18]

Երուսաղեմի պաշարումը

Հասնելով Երուսաղեմ, խաչակիրները հանդիպեցին հրեաների և մուսուլմանների համառ դիմադրությանը։ Սակայն նրանք անհաջողության մատնվեցին և 1099 թ. հուլիսի 15-ին խաչակիրները մտան քաղաք։ [17] Ինչպես Անտիոքում, այստեղ նույնպես սկսվեցին մուսուլմանների և հրեաների ջարդ և մզկիթների ոչնչացում։ [19] Աղբյուրներից մեկում նշվում է, որ «մեկուսացումն ու վախը»,[1] որ զգում էին ֆրանկները (խաչակիրները) գտնվելով հայրենիքից այդքան հեռու, բացատրում է այդ արարքների, ինչպես նաև 1098 թ-ի Մաարայի պաշարման ժամանակ մարդակերության դեպքերի պատճառները։ [20] Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով ստեղծվեցին մի շարք խաչակրաց թագավորություններ. Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունն ու Տրիպոլիի կոմսությունը։ Դրանցից ամենախոշորը Երուսաղեմի թագավորությունն էր, որտեղ 120,000 խաչակիրները (մեծ մասամբ ֆրանսիախոս) իշխում էին 350,000 մուսուլմանների, հրեաների և բնիկ ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր այդտեղ էին բնակվում դեռևս արաբական նվաճումներից առաջ։ [21]

[22]

Ընդհանուր առմամբ, ներքին հակասությունների պատճառով, մուսուլմանները սկզբնական շրջանում թույլ դիմադրություն ցույց տվեցին խաչակիրներին։ [23] Սակայն կամաց-կամաց մուսուլմանները սկսեցին միավորվել, և արդեն 1144 թ. Զանգի ամիրայի գլխավորությամբ խաչակիրներից գրավեցին Հայոց Միջագետքի երբեմնի ծաղկուն քաղաք Եդեսիան։ Այն առաջին քաղաքն էր Մերձավոր Արևելքում, որ գրավվեց խաչակիրների կողմից, և առաջինն էր, որ վերագրավվեց մուսուլմանների կողմից։ Եդեսիայի գրավումից հետո, Հռոմի Պապը կազմակերպեց Երկրորդ խաչակրաց արշավանքը։

Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքները

     Բյուզանդական կայսրությունը մինչ Առաջին խաչակրաց արշավանքը     Բյուզանդական կայսրությունը Առաջին խաչակրաց արշավանքից հետո     Առաջին Խաչակրաց արշավանքի ուղիները
Առաջին խաչակրաց արշավանքի ամենակարևոր հետևանքը Երուսաղեմի ազատագրումն էր և մի շարք խաչակրաց պետությունների ստեղծումը Լևանտում։ Մյուս կարևոր հետևանքը առևտրական կապերի աշխուժացումն էր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ու Ասիայի միջև։ Սակայն Առաջին խաչակրաց արշավանքն ունեցավ նաև բացասական հետևանքներ։ Դրանցից էր օրինակ այն, որ Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով Եվրոպայում սկսվեցին հալածվել հրեաները, իսկ Արևելյան Եվրոպայում սկսեցին նոր խաչակրաց արշավանքներ ընդդեմ Արևելյան Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների։
13-րդ դարում, և հատկապես 1291 թ. Ակրայի վերջնական անկումից ու Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի հետևանքով կատարների աղանդի վերջնական ոչնչացումից հետո խաչակիրներն օգտագործվում էին Պապի կողմից, ապահովելու նրա շահերը ողջ կաթոլիկ Եվրոպայով մեկ։
Որպեսզի ապահովվեր ուխտագնացների կյանքն ու ունեցվածքը ստեղծվեցին մի շարք հոգևոր-ասպետական միաբանություններ։ Այդպիսի միաբանություններից էին` Հիվանդախնամները, Տաճարականները և հետագայում նաև Տևտոնները։
Լևանտում մնացած վերջին խաչակրաց միաբանությունը Հիվանդախնամներն էին, ովքեր Ակրայի անկումից հետո կարողացան պահել Հռոդոս կղզին, իսկ 16-րդ դարում քշվեցին Մալթա և վերջնականապես ոչնչացվեցին Նապոլեոն Բոնապարտի կողմից 1798 թ.։

Երկրորդ խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Երկրորդ խաչակրաց արշավանք
Խաղաղ ժամանակներին հետևեց Եդեսիայի գրավումը մուսուլմանների կողմից։ Կազմակերպվեց Երկրորդ խաչակրաց արշավանքը։ Ֆրանսիական և հարավ-գերմանական խաչակիրները Լուի VII-ի և Կոնրադ III-ի գլխավորությամբ, համապատասխանաբար, հասան Երուսաղեմ 1147 թ., սակայն չկարողացան տանել ոչ մի խոշոր հաղթանակ։ Նրանց Դամասկոսը գրավելու ծրագրերը նույնպես մատնվեցին անհաջողության։ [25] Սակայն Միջերկրական ծովի մյուս ափում Երկրորդ խաչակրաց արշավանքը մեծ օգուտ բերեց։ Որոշ խաչակիրներ կանգ առան Պորտուգալիայի թագավորությունում, միացան Աֆոնսո Ա Պորտուգալացուն և վերանվաճեցին Լիսաբոնը մուսուլմաններից 1147 թ.։[25] Այդ խմբի մի մասն էլ օգնեց Բարսելոնայի իշխանին գրավել Տորտոսան մյուս տարի։ [26] Արդեն 1150 թ. Գերմանիայի կայսրը և Ֆրանսիայի թագավորը ետ էին վերադարձել Սուրբ Երկրից առանց որևէ լուրջ հաջողության։ [27] Հյուսիսայի գերմանացիները և դանիացիները հարձակվեցին Վենդերի վրա 1147 թ. Վենդական խաչակրաց արշավանքի ժամանակ, որը նույնպես չպսակվեց հաջողությամբ։

Երրորդ խաչակրաց արշավանք

1187 թ. Սալահ ադ Դինը` Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը։ Այսպիսով, մոտ մեկ դար ընդմիջումից հետո քաղաքը նորից անցավ մահմեդականների ձեռքը։ Երուսաղեմի հանձնվելուց հետո, Սալահ ադ Դինը խնայեց քրիստոնյա բնակչությանը և խաչակիրներից ստացված գումարի դիմաց չոչնչացրեց եկեղեցիները։ [28][29]


Aquote2.png
Սալահ ադ Դինը հիշվում է քրիստոնեական և մահմեդական աղբյուրներում, որպես մարդ, ով «միշտ հավատարիմ էր իր խոսքին»։[31] Սալահ ադ Դինի հաղթանակները ցնցեցին Եվրոպան։ Հռոմի Պապը նոր խաչակրաց արշավանք ձեռնարկեց, որը ղեկավարում էին այն ժամանակվա ուժեղագույն միապետերը` Ֆիլիպ Բ Գեղեցկատեսը (Ֆրանսիա), Ռիչարդ Ա Առյուծասիրտը (Անգլիա) և Ֆրիդրիխ Բարբարոսան (Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն)։ Այդ պատճառով Երրորդ խաչակրաց արշավանքը երբեմն կոչում են «Արքաների խաչակրաց արշավանք»։ Կիլիկիայի հայ իշխան Լևոն Բ որոշում է օգտվել այդ առիթից և օգնության դիմաց Ֆրիդրիխից ցանկանում է թագ ստանալ։ Չնայած Ֆրիդրիխը խեղդվում է Կիլիկիայի գետերից մեկն անցնելու ժամանակ, այդ փաստը չի խանգարում Լևոնին 1198 թ-ի հունվարի 6-ին թագադրվել Կիլիկիայի թագավոր։ 1190 թ. Ֆրիդրիխ Շիկամորուսի խեղդվելուց անմիջապես հետո գերմանական զորքի մի մասը վերադառնում է։ Մյուս մասը Ֆրիդրիխի որդի` Ֆրիդրիխ Կրտսերի գլխավորությամբ Մամեստիայի և Տարսոնի վրայով անցավ Անտիոք, որտեղ էլ թաղեցին Ֆրիդրիխ Շիկամորուսին։ Ապա գերմանացի խաչակիրները շարունակելով իրենց ուղին` գնացին միացան Ակրան պաշարող մյուս խաչակիրներին։ Այստեղ 1191 թ. մեռավ նաև Ֆրիդրիխ Կրտսերը։ [32] Մինչև Սուրբ Երկիր հասնելը Ռիչարդը բյուզանդացիներից 1191 թ. գրավում է Կիպրոսը և հիմնում խաչակրաց թագավորություն։[25] Կիպրոսը մնում է քրիստոնյաների ձեռքում մինչև 1571 թ., երբ Օսմանյան կայսրությունը գրավում է կղզին Վենետիկից։ [25] Երկարատև պաշարումից հետո, Ռիչարդ Առյուծասիրտը վերագրավում է առափնյա Ակրա քաղաքը։ 1191 թ. Ակրայի վերանվաճումից հետո Ֆիլիպը ֆրանսիական զորքի հետ մեկտեղ վերադառնում է։ Խաչակիրները շարժվում են հարավ։ Նրանք ջախջախում են մուսուլմաններին Արսուֆի մոտ, վերանվաճում են Ջաֆֆա նավահանգիստը և մոտենում են Երուսաղեմի մատույցներին։ [25] Սակայն Ռիչարդը մտածեց, որ գրավելուց հետո չի կարողանա պահել Երուսաղեմը, քանի որ խաչակիրների մեծ մասը կվերադառնա։[25] Այդ իսկ պատճառով Ռիչարդ Առյուծասիրտը պայմանագիր է կնքում Սալահ ադ Դինի հետ, ըստ որի քրիստոնյա ուխտավորներին երեք տարով թույլատրվում է այցելել Երուսաղեմ։ Երուսաղեմի թագավորության նոր մայրաքաղաք է հռչակվում Ակրան։ Խաչակիրները վերադարձան Եվրոպա առանց վերագրավելու Երուսաղեմը։
Ռիչարդը մտադրվել էր վերադառնալով Եվրոպա, կազմակերպել նոր խաչակրաց արշավանք։ Սակայն նրա նավերը ծովաբեկության են ենթարկվում Ավստրիայի մոտ, որտեղ իր թշնամի Լեոպոլդ Ե-ն գերի է վերցնում նրան։ Հետագայում Ռիչարդը վերադառնում է Անգլիա, սակայն զոհվում է ճակատամարտերից մեկում։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI 1197 թ. կազմ-պատրաստ էր նոր խաչակրաց արշավանքի համար, սակայն մահանում է նույն տարում մալարիայից։

Չորրորդ խաչակրաց արշավանք

Չորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ.։


Եվ քանի որ բոլորին պարզ էր դարձել, որ խաչակրաց պետությունների գլխավոր հակառակորդը Եգիպտոսն էր, որոշվեց ներխուժել Սուրբ Երկիր Եգիպտոսով։ Սակայն խաչակիրները չունեին բավականաչափ գումար, որպեսզի վճարեին Վենետիկի Հանրապետությանը նավերի և պաշարների համար։ Այդ ժամանակ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն առաջարկեց խաչակիրներին գումարի դիմաց հնազանդեցնել քրիստոնեական Զադար քաղաքը։ Իսկ դրանից հետո, այն պատճառով, որ Կոստանդնուպոլիսը Վենետիկի գլխավոր մրցակիցն էր, դոժը կարողացավ համոզել խաչակիրներին արշավել քրիստոնեական Բյուզանդիայի դեմ։ Խաչակրաց արշավանքի առաջնորդները որոշեցին արշավել Կոստանդնուպոլիս և գահին բազմեցնել իրենց թեկնածուին։ Որոշ մարտերից և 1204 թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո խաչակիրները ստեղծեցին այսպես կոչված Լատինական կայսրությունը, որ այդպես կոչվեց այն պատճառով, որ ժամերգությունը կատարվում էր լատիներենով, և մի քանի այլ մանր խաչակրաց պետություններ։ Այս իրադարձությունները համարվում են արևելյան ուղղափառ և արևմտյան կաթոլիկ եկեղեցիների վերջնական բաժանումը։

Երեխաների խաչակրաց արշավանք

Երեխաների խաչակրաց արշավանքով բնութագրվում են 1212 թ-ի այսպես կոչված խաչակրաց արշավանքները։ Ամեն ինչ սկսվեց նրանով, որ մեծ քանակությամբ երեխաներ Ֆրանսիայից և Գերմանիայից որոշեցին ինքնուրույն ազատագրել Սուրբ Երկիրը։ Հռոմի Պապը համարեց նրանց ընտրյալներ Աստծո կողմից և հուսաց, որ նրանք ավելի հաջող կլինեն քան մեծահասակները։ Ֆրանսիական բանակի հրամանատարը` Ստեփանը, առաջնորդում էր 30,000 երեխաների, իսկ գերմանական ճյուղի հրամանատար Նիկոլասը` 7,000 երեխաների։ Երեխաներից ոչ ոք չհասավ Սուրբ Երկիր. մի մասը զոհվեց նավաբեկությունից ու սովից, իսկ մյուս մասը վաճառվեցին ստրկության Եգիպտոս։

Հինգերորդ խաչակրաց արշավանք

Եկեղեցին Լաթերանի 1215 թ. ժողովում մշակեց Սուրբ Երկիրն ազատագրելու ծրագիր։ Առաջին քայլով Ավստրիայի և Հունգարիայի խաչակիրները միացան Երուսաղեմի թագավորի և Անտիոքի դքսության խաչակիրներին և ետ գրավեցին Երուսաղեմը։ Երկրորդ քայլով նրանք գրավեցին Դամիետա քաղաքը Եգիպտոսում 1219 թ., սակայն Եկեղեցու պահանջով նրանք շարժվեցին դեպի Կահիրե. ճանապարհին, սննդամթերքի պակասի պատճառով նրանք ստիպված ետ վերադարձան, իսկ գիշերային հարձակումը խաչակիրների վրա Եգիպտոսի կառավարչի կողմից, վերջնականապես հյուծեց նրանց և շուտով խաչակիրները հանձնվեցին։ Եգիպտոսի կառավարիչ Ալ-Քամիլը ութամյա հաշտության պայմանագիր կնքեց Եվրոպայի հետ։
Ալ-Քամիլը պարգև սահմանեց մեկ բյուզանդական ոսկու չափով, իրեն բերած յուրաքանչյուր քրիստոնյայի գլխի համար։ 1219 թ. Ալ-Քամլիի հետ խոսելու նպատակով Սուրբ Ֆրանցիսկն անցավ Եգիպտոսի սահմանը։ Նրան և իր ուղեկցին` Իլլումինատուսին, գերի վերցրեցին և բերեցին Ալ-Քամլիի մոտ։ Ալ-Քամլին հիացած էր Սուրբ Ֆրանցիսկով և որոշ ժամանակ անցկացրեց նրա հետ։ Շուտով Սուրբ Ֆրանցիսկը ազատ արձակվեց։

Վեցերորդ խաչակրաց արշավանք

Ֆրիդիրիխ Բ-ն կառավարման ընթացքում բազմաթիվ խոստումներ էր տվել արշավելու դեպի Սուրբ Երկիր, սակայն միայն նրանից հետո, երբ այդ խոստումները չկատարելու համար Հռոմի Պապը բանադրեց նրան, Ֆրիդիրիխը կազմակերպեց նոր արշավանք 1228 թ.։ Շուտով նա զորքի հետ ափ իջավ Ակրայում և դիվանագիտության շնորհիվ հասավ աննախադեպ հաջողությունների. Երուսաղեմը, Նազարեթն ու Բեթղեհեմը տասը տարով վերադարձվեցին խաչակիրներին։
Այն բանից հետո, երբ Ֆրիդիրիխը 1229 թ. չկարողացավ գրավել Եգիպտոսը նա հաշտության պայմանագիր կնքեց Ալ-Քամլիի հետ։ Ըստ այդ պայմանագրի խաչակիրներին էր հանձնվում նախկին Երուսաղեմի թագավորության տարածքի մեծ մասը, բացառությամբ մի քանի մզկիթների, որոնք անցելու էին մուսուլմանների վերահսկողության տակ։ Խաղաղությունը տևեց շուրջ 10 տարի։ [36] Շուտ մուսուլմաններ դժգոհ մնացին Ալ-Քամլիի որոշումներից և 1244 թ. Երուսաղեմի պաշարումից հետո հետ գրավեցին քաղաքը։ [23]

Յոթերորդ խաչակրաց արշավանք

1243 թ. հակամարտություն սկսվեց Տաճարականների միաբանության և մուսուլմանների միջև։ Գազայում տեղի ունեցած ճակատամարտի հետևանքով, 48 ժամվա ընթացքում խաչակիրների բանակի մեծ մասը կործանված էր։ Շատ պատմաբաններ նշում են այս իրադարձությունը որպես Սուրբ Երկրում խաչակիրների դարաշրջանի ավարտի սկիզբը։ Ֆրանսիայի թագավոր Լուի Իններորդը խաչակրաց արշավանք կազմակերպեց, որ տևեց 1248-1254 թթ. և ավարտվեց անհաջողությամբ։ Նա անցկացրեց կյանքի մնացած մասը Ակրայի արքայական պալատում։

Ութերորդ խաչակրաց արշավանք

Ութերորդ խաչակրաց արշավանքը դարձյալ կազմակերպվել էր Ֆրանսիայի թագավոր Լուի IX կողմից 1270 թ.։ Նա ցանկանում էր օգնել Սիրիայում գտնվող խաչակիրների մնացորդներին։ Սակայն սկզբնապես նա արշավեց Թունիս, որտեղ էլ երկու ամիս անց կնքեց իր մահկանացուն։ Իր կատարած գործերի համար Լուին հետագայում սրբացվեց։ Երբեմն Ութերորդ խաչակրաց արշավանքը հաշվում են որպես Յոթերորդ, քանի որ երբեմն Վեցերորդ և Յոթերորդ խաչակրաց արշավանքները համարվում են մեկ խաչակրաց արշավանք։ Իններորդ խաչակրաց արշավանքը ևս երբեմն հաշվում են որպես Ութերորդի շարունակությունը։

Իններորդ խաչակրաց արշավանք

Քրիստոնյա երկրները Մերձավոր Արևելքում
Ապագա Անգլիայի թագավոր Էդվարդը 1271 թ. կազմակերպեց մի շարք արշավանքներ ընդդեմ բերբերների։ Սակայն Ֆրանսիայի թագավոր Լուիի մահից հետո, այս խաչակրաց արշավանքը ևս ավարտվեց անհաջողությամբ։ Այն դարձավ վերջինը խաչակիրների համար Մերձավոր Արևելքում։ [37]
Հետագայում` մամլուքներից ջախջախված խաչակիրները, հույսերը կապում էին մոնղոլների հետ, ովքեր քրիստոնյաներին համեմատաբար լավ էին վերաբերվում։ Մոնղոլների որոշ արշավանքներ նախագծված էին ֆրանկների կողմից։ Բացի խաչակիրներից Կիլիկյան Հայաստանը նույնպես հույսեր էր կապում մոնղոլների հետ։ Դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ Հեթում Ա-ի և Մանգու խանի միջև կնքված պայմանագիրը և այն փաստը, որ Կիլիկյան հայերը մինչև 14-րդ դարի սկզբները ռազմական օգնություն էին ցուցաբերում մոնղոլներին ընդդեմ մամլուքների։ Չնայած մոնղոլները կարողացան հասնել մինչև Դամասկոս, սակայն նրանք և խաչակիրները վատ էին համագործակցում, որը վառ երևաց Աին Ջալութ ճակատամարտում 1260 թ-ին։ Շուտով մամլուքները բերբերների հետ միասին կարողացան մաքրել ողջ Սուրբ Երկիրը մոնղոլներից և խաչակիրներից։ Մեկը մյուսի հետևից ընկան խաչակիրների վերջին հենակետերը. Անտիոքը` 1268 թ., Տրիպոլին` 1289 թ. և Ակրան` 1291 թ., այդպիսով վերջ դնելով խաչակիրների դարաշրջանին Մերձավոր Արևելքում։
պետությունների ուժեղ արտահայտված ֆեոդալական (ավատատիրական) բնույթն էր։ Մահմեդականների դեմ հաջող պայքարելու համար անհրաժեշտ էր միասնություն, սակայն դրա փոխարեն խաչակիրները իրենց հետ արևելք բերեցին ֆեոդալական մասնատվածությունը։ Խոշոր իշխանների (Եդեսիայի, Տրիպոլիի, Անտիոքի) թույլ ֆեոդալական կախվածությունը գլխավոր ֆեոդալից` Երուսաղեմի թագավորից, չէր տալիս Երուսաղեմի թագավորին այն իշխանությունը, որն անհրաժեշտ էր նրան մահմեդականների դեմ պայքարելու համար։[40] Մյուս թերություններից այն էր, որ բացառությամբ որոշ դեպքերի, իշխանների մեծ մասը ցանկանում էր ընդարձակել իր տիրույթները ի հաշիվ հարևանների։ Բացի դրանից Խաչակրաց պետությունների հիմնադրվելուց անմիջապես հետո դրանք հակամարտության մեջ մտան այլ քրիստոնյա պետությունների` Բյուզանդական կայսրության և Կիլիկյան Հայաստանի հետ, ինչը հյուծում էր հակամարտող կողմերի ուժերը [41]։ Իր բացասական հետևանքներն ունեցավ նաև Հռոմի Պապերի և Սրբազան Հռոմեական կայսրության տիրակալների միջև հակամարտությունը [42]։ Խաչակրաց պետությունները զբաղեցնում էին միայն ծովափնյա շրջանները, ինչը շատ փոքր տարածք էր մահմեդականների դեմ պայքարելու համար։ Խաչակիրները չէին վստահում տեղի հայ կամ ասորի բնակչությանը` փոխարենը հենվելով Արևմտյան Եվրոպայի կաթոլիկների վրա։ Սակայն Եվրոպան գտնվում էր բավականին հեռու` նրանք էլ, ովքեր գալիս էին Սուրբ Երկիր, կատարելով ուխտագնացություն, ետ էին վերադառնում հայրենիք։ [40]