SASUN TOSUNYAN`S BLOG

Monday, July 14, 2014

1789թ.այս օրը` հուլիսի 14-ին սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը

1789թ. հուլիսի 14-ին Բաստիլի գրավումով սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Մեծ Հեղափոխության /1789-1799 թթ/ ընթացքում երկրում տեղի ունեցան կյանքի բոլոր բնագավառներին առնչվող լուրջ փոփոխություններ, վերացվեց միապետու-թյունը և Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն։
Ֆրանսիական հեղափոխությունը կենտրոնական իրադարձություն էր 18-րդ դարի վերջի - 19-րդ դարի սկզբի Արևմտյան Եվրոպայի քաղաքական և մշակութային կյանքում, որը մեծ ազդեցություն թողեց Եվրոպայի պատմության հետագա ընթացքի վրա։

Thursday, July 10, 2014

Կյանքի առեղծվածը

Վաղուց, շատ վաղուց…անհիշելի ժամանակներում Աստված հարցրեց հրեշտակներին, թե ուր թաքցնի Գաղտնիքը Կյանքի:
-Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում ծովերի…
Ասեց Աստված.
-Դա չափազանց հեշտ է մարդու համար…կգա ժամանակ, երբ նրանք կանցնեն բոլոր ծովերն ու կհասնեն խորքերը օվկիանոսների…
Այդ ժամանակ հրեշտակներն առաջարկեցին թաքցնել երկրի ընդերքում Գաղտնիքը Կյանքի:
Ասեց Աստված.
-Թափանցել ընդերքը երկրի….դա նույնպես շատ հեշտ կլինի մարդու համար…անիմաստ է նաև թաքցնել այն բարձր լեռների գագաթին…միևնույնն է ՝կգտնի մարդը…
-Ո՞ւր թաքցնել… մի՞գուցե աստղերի մեջ…
Կարճ լռությունից հետո պատասխանեց Աստված…
-Մարդիկ կհասնեն աշխարհի չորս ծայրերը…կբարձրանան ամենաբարձր լեռնագագաթները…կթափանցեն խորքերը ծովերի …անգամ տիեզերքն էլ հասանելի կլինի նրանց…ավելի շուտ, քան կճանաչեն իրենք իրենց…Հարկավոր է Կյանքի առեղծվածը թաքցնել մարդու մեջ…ու նա երբեք չի գտնի այն…

Tuesday, July 8, 2014

ԱՖՈՐԻԶՄ

Friday, July 4, 2014

ԱՖՈՐԻԶՄ

Պատմությունը վկայում է,որ նեղությունները, դժվարությունները, աղքատությունն ու ցավը չեն կործանել այնքան մեծ թվով մարդկանց, որքան դա արել են փառքը, հարստությունն ու իշխանությունը...