SASUN TOSUNYAN`S BLOG

Saturday, April 30, 2016

Նապոլեոն Բոնապարտ

Հիմարները խելացի մարդկանց նկատմամբ ունեն մի առավելություն`նրանք միշտ գոհ են իրենցից:


Thursday, April 21, 2016

Նպատակը կար, բայց չիրականացավ

1915 թվականը սարսափ էր, ցավ, տառապանք: Հայը կրկին տանջվում էր, քրիստոնյա հայը կրկին հալածվում էր:
Նպատակը մեկն էր՝ բնաջնջել:

Նպատակը կար, բայց չիրականացավ, որովհետև այսօր մենք կանք, ապրում ենք, հիշում, սգում և պայքարում ենք: Մենք հավատում ու աղոթում ենք:

Մենք հաղթել ենք

Բարի սիրտն ավելի հիասքանչ է, քան աշխարհի ողջ գիտությունն ամբողջությամբ վերցված

Ամենայն զգուշությամբ պահի՛ր և պահպանի՛ր սիրտդ, որովհետև նրանից է կյանքի ելքը:

Մի՛ պահիր քո մեջ ատելություն: Տարիների ընթացքում այն կքայքայի քեզ ներսից


Saturday, April 2, 2016

Թույլ մի տվեք երեկվա օրվան խանգարել Ձեր այսօրվան


Վախին տեղ մի՛ տվեք

Վախը հարձակվում է մարդկանց վրա: Այն հիվանդության նման է, որ մեզ տանջում ու չարչարում է: Ինչպես բուժվում ենք հիվանդություններից, այնպես էլ պետք է բուժվենք, ավելի ճիշտ` ազատագրվենք զարհուրանքից ու վախից:
Ոմանք վախենում են ապագայից, ոմանք՝ աղքատությունից: Նույնիսկ հարուստներն են տանջվում այն մտքից, որ կարող են աղքատանալ: Վերջերս զրուցում էի մի աղջկա հետ, ով մոտավորապես 30 տարեկան էր և վախենում էր այն մտքից, որ չի ամուսնանա և ամբողջ կյանքում միայնակ կմնա: Իհարկե, ապագայի մասին մտահոգվելը բնական է, բայց չպետք է վախին տեղ տանք:
Վախը մեզ կաշկանդում է, պատնեշներ կառուցում մեր շուրջը և թույլ չի տալիս, որ ազատ ապրենք և շփվենք մարդկանց հետ: Աստծո Խոսքը մեզ կօգնի՝ ազատագրվելու ամեն տեսակի վախից: Կարդալով Աստվածաշունչը և հասկանալով, թե Աստված ինչ խոստումներ ունի մեզ համար, մենք կլցվենք հավատքով և դրական սպասումներով:
Տեսեք, թե ինչ է գրված. «Դու չես վախենա գիշերի զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը»: Ո՞ւմ են պատկանում այս խոսքերը: Կարդալով 91-րդ սաղմոսը՝ հասկանում ես, որ այս խոստումը վերաբերում է նրանց, ովքեր բնակվում են Բարձրյալի ծածկոցի տակ:
Սիրելինե՛ր, այսօրվա իմ կոչն է, որ բնակվենք Բարձրյալի ծածկոցի տակ: Մնացե՛ք Աստծո Խոսքի և աղոթքի մեջ: Այդ ժամանակ ոչ մի վախ ձեզ չի տանջի: Ես ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր, վստահելով Աստծո Խոսքին, ազատագրվել են միայնակության վախից և հիանալի կյանք սկսել:
Ճանաչում եմ նաև այնպիսի մարդկանց, ովքեր նախկինում աղքատ են եղել, բայց հետո հարստացել են: Այնպես որ, լցվե՛ք հավատքով, ապավինե՛ք Տիրոջը: Վախը սատանայից է. նա է ահ ու սարսափ ներշնչող մտքերի հեղինակը: Շատ կարդացե՛ք Աստվածաշունչը և հավատացե՛ք, որ Տիրոջ զորությունը միշտ ձեզ հետ կլինի, և վախենալու պատճառ չեք ունենա:


Արթուր Սիմոնյան