SASUN TOSUNYAN`S BLOG

Friday, October 31, 2014

1517թ. այս օրը` հոկտեմբերի 31-ին սկսվեց Ռեֆորմացիոն շարժումը

Համաշխարհային պատմության մեջ, անկասկած,  Ռեֆորմացիան համարվում է կարևորագույն իրադարձություն: Շնորհիվ այդ շարժման, <<Խավարում>>  ապրող հասարակությունը սկսեց քայլել դեպի <<լույսը>>:
Գաղտնիք չէ, որ միջնադարյան շրջանը ընդունված է անվանել <<խավարի>> 1000-ամյակ: Այս շրջանում եվրոպական հասարակությունը գտնվում էր  կաթոլիկ եկեղեցու << իշխանության >> տակ: Սա մի ժամանակահատված էր, երբ մարդուն սեփական հայացքների և գաղափարների համար դատապարտում էին  մահվան` ինկվիզիցիայի ճանապարհով, իսկ այս ամենի հետևում կանգնած էր կաթոլիկ եկեղեցին: Ռեֆորմացիոն շարժման առաջնորդը դարձավ աստվածաբան Մ. Լյութերը, հիմք դնելով նաև` քրիստոնեության 3 պաշտոնական ուղղություններից մեկին` բողոքականությանը: Իրականում,այդ շրջանում եվրոպական հզոր կայսրերը ծնկի էին իջնում Հռոմի պապի առաջ, սակայն Մ. Լյութերը, ոչ միայն դուրս եկավ այդ համակարգի դեմ, այլև հասավ հաղթանակի: Կարծում եմ` Մ. Լյութերին կարելի է դասել համաշխարհային պատմության մեծագույն հերոսների շարքին, հերոս, ով կարողացավ առանց զենքի ազատագրել Եվրոպան կաթոլիցիզմի  ճիրաններից: 

Wednesday, October 15, 2014

ճշմարտության լույսը ի զորու է հաղթահարել դարերի կապանքներն անգամ

Պատմությունը գրում է ժամանակը, ամրագրում են պատմաբանները, իսկ թե ինչպես և ինչ են գրում, ցույց է տալիս կրկին ժամանակը: Վերջիններիս թեթև ձեռամբ, ոչ միայն անձերն ու իրադարձություններն են մոռացումի մատնվում, խեղաթյուրվում, այլև` մշակութային արժեքները: Սակայն ճշմարտության լույսը ի զորու է հաղթահարել դարերի կապանքներն անգամ. քանզի երկաթե վարագույրները հազարամյակները մեկ ետ են քաշվում

Monday, October 6, 2014

Կյանքն էլ նման է այս ավտոբուսին...

Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Ոմանք իջնում են, ոմանք բարձրանում,
Ոմանք նստած են անհոգ ու հանգիստ,
Ոմանք կանգնելու տեղ են որոնում:
Ոմանք դռներից կախվել են հազիվ,
Ոմանք գնում են միայն մեկ կանգառ,
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Պետք է վճարես գնալուդ համար:
Հողագնդի պես օրորվում կամաց,
Գնում է գալիս` նոր մարդկանցով լի,
Ու եթե վթար պատահի հանկարծ,
Կանգնած ու նստած` էլ չի հարցնի…
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին....

ԱՖՈՐԻԶՄ

Կյանքը միայն հաղթական պահերը չեն, այլ նաև փորձություններն ու սխալները, որոնք դանդաղ կերպով մեզ հասցնում են մեր նպատակին՝ քրտինքը, արցունքները և չնչին թվացող բաները: Վերջում ամեն բան նշանակություն ձեռք կբերի՝ ամեն քայլ, ամեն ափսոսանք, ամեն որոշում և ամեն ցավ...