SASUN TOSUNYAN`S BLOG

Wednesday, September 30, 2015

Եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից

Պատկերացրու, որ սեղանին դրված է մի տարա մեղր, բայց հանկարծ ինչ-որ մեկը պատահաբար դիպչում է նրան և այն կոտրվում է։
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կթափվի այնտեղից։ Իհարկե մեղր և միայն մեղր։
Ահա, սիրելի սիրտ, եթե դու լցված լինես սիրով, և եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից։
Կարծում եմ սեր և միայն սեր։ Նույնիսկ այդպիսի անհարգալից վերաբերմունքից հետո էլ քո սրտից կբխի միայն սեր, բայց միայն մեկ պայմանով, եթե այն լինի քո սրտում....
·         Կամպինաս (2005թ.)
·         Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ հարբած երիտասարդներ մեքենայի մեջ սպասում էին իրենց ընկերուհուն: Մայրը աղջկան ճանապարհում է մինչև մեքենան և մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով` բռնում է արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասում.  «Աստված քեզ հետ, աղջիկս, թող Նա պահպանի քեզ»:
·  Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ էլ տեղ չկա»:   Մի քանի ժամ անց լուրեր են հասնում, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ է հաջողվում պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր մնացել: Ոստիկանության աշխատակիցները ցնցված էին երևույթից, զարմանալի էր նաև այն, որ բեռնախցիկում դրված ձվերից և ոչ մեկը չէր կոտրվել

Monday, September 28, 2015

Հիմարները խելացի մարդկանց նկատմամբ ունեն մի առավելություն`նրանք միշտ գոհ են իրենցից:


Նապոլեոն Բոնապարտ

Thursday, September 17, 2015

Անկեղծ չենք… Հովհ. Թումանյան

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Wednesday, September 16, 2015

Ո՞ւր է սլանում ժամանակը

Եթե ուզում ես իմանալ մեկ դարի արժեքը, հարցրու հնէաբանին:
Եթե ուզում ես իմանալ մեկ տարվա արժեքը, հարցրու ուսանողին, ով ընդունելության քննությունների ժամանակ ձախողվել է: 
Եթե ուզում ես իմանալ մեկ շաբաթվա արժեքը, հարցրու շաբաթաթերթի խմբագրին: 
Եթե ուզում ես իմանալ մեկ օրվա արժեքը, հարցրու աշխատավորին, ում տանը վեց երեխա է սպասում:
Եթե ուզում ես իմանալ մեկ ժամվա արժեքը, հարցրու այդ մասին ժամադրության սպասող սիրահարին:
Եթե ուզում ես իմանալ մեկ րոպեի արժեքը, հարցրու այդ մասին այն մեկից, ով ուշացավ ինքնաթիռից:
Եթե ուզում ես իմանալ մեկ վայրկյանի արժեքը, հարցրու այն վարորդին, ով կարողացավ խույս տալ մահացու ավտովթարից...

Tuesday, September 15, 2015

Մի կենտրոնացիր անցյալիդ վրա, կկորցնես ներկադ: 
Կենտրոնացիր ապագայի վրա, կփրկես ներկադ: 

Не концентрируйся на прошлом – утратишь настоящее.
Сосредоточься на будушем и спасешь свое настоящее.
                                                                           Ա.Սիմոնյան

Thursday, September 10, 2015

2001թ. սեպտեմբերի 11-ը նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր...

2001թ. այս օրը ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր: Ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների փլատակների տակ զոհվեց շուրջ 3 հազ. մարդ: Պաշտոնական վարկածով երկնաքերների փլուզման պատճառը առևանգված երկու ինքնաթիռների հարվածն է եղել, որոնք մխրճվել են շենքերի մեջ, բռնկվել, պայթել ու իրենց հետ պայթեցրել կառույցները, երրորդ ինքնաթիռը հարվածել է Պենտագոնին, չորրորդը, թերևս, առևանգիչների ներքին հակասության պատճառով, ընկել է Փենսիլվանիա նահանգի դաշտերից մեկում: Այս ծավալուն ահաբեկչական գործողության մեղավորը ևս հայտնի էր` «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը: 

Monday, September 7, 2015

Sunday, September 6, 2015










Մեծագույն պարտք է կյանքով պարտական լինելը:
Խորագույն հասկացողություն է երախտապարտությունը գիտակցելը:
Խիզախություն է քո խաչը կրելը ու մահվան ձորով շնչահեղձ վազելը,
բայց հերոսությունը ուրիշի ցավը քոնի տեղ տանելն էու այդ ցավը լռությամբ պահելը,  ուրիշի ճամփան հավասար անցնելը:
Մեծագույն հավատք է հույսով սպասելը, վեհության նշանծնկած աղոթելը: Կյանքի հետ դաշինք է չհանձնվելը, ու անգամ երբ խեղդում են արցունքները. թող հոսենմիայն կասեմոր անիմաստ են արցունքներըմիշտ գալիս են,          երբ դեռ շուտ էկամ էլ արդեն երբ ուշացան:
Մենակությունը մարդու պակասը չէայլ ունայնությունն էոր ծնում է նպատակի բացակայությունը:
Տագնապը ցրող է հումորի զգացումը` վախի ափերից այն խույս է տալիս:
Երաշտ օրերինանձրև է խաղաղությունը`ցամաքած հույսերը նոր ծիլ են տալիս:
Անկոտրուն վահան է հոգատարությունըայն անշնորհակալ նետերից չի վիրավորվում:
Ինքնուրաց է սերըայն իր վերջինն էլ չի ափսոսումու իր միակը անգամ սիրով է զոհում:
Մեծագույն պարտք է կյանքով պարտական լինելը,  Մեծագույն կյանք է գեթ մեկի համար կյանքով պայքարելը...

Աննա Սիմոնյան

Անկեղծ նամակ

Ձյուն էր գալիս, երեխաները ուրախ խաղում էին դրսում, բայց Օլգային չէր հետաքրքրում այդ ամենը. նա մտածկոտ աչքերով նայում էր պատուհանից դուրս:
Փոքրիկի մայրը, ով մեծացել էր մանկատանը, ծանր հիվանդ էր, իսկ հայրը, վաղուց է, ինչ լքել էր նրանց:
Այս ընտանիքը չուներ ոչ մի բարեկամ. Օլգան այնքան անօգնական էր դառնում, երբ մայրն ընկնում էր ջղագրգիռ ցնցումների մեջ:
Երբ մայրն արթնանում էր, աղջիկը գալիս էր նրա մոտ  և միշտ լսում էր նույն նախադասությունը. «Աստված կօգնի մեզ, աղջի՛կս, դու մենակ չես մնա, Նա թույլ չի տա, մի՛ վախեցիր»:
Մայրը միշտ աղջկան պատմում էր մանկատան դայակի մասին, ով հայտնել էր իրեն Աստծո և Նրա մեծ սիրո մասին:
«Միայն Նա կարող է մեզ օգնել»,- ասում էր մայրն ամեն անգամ և խորը քուն մտնում:
Աղջիկը շատ էր մտածում մոր խոսքերի շուրջ. մի օր էլ հիշեց, թե ինչպես էր մայրը փոստով նամակներ ուղարկում իր մանկատան ընկերներին և ուրախությունից սկսեց թռչկոտել:
Նա որոշեց նամակ գրել Աստծուն: Վերցնելով թուղթը՝ նստեց սեղանի շուրջ և մանկական մեծ ձեռագրով գրեց. «Սիրելի՛ Աստված, խնդրո՜ւմ եմ, օգնի՛ր մեզ: Իմ մայրը շատ հիվանդ է, նա հաճախ գալարվում է ցավից: Ես լաց եմ լինում և վախենում, որ նա կմահանա: Բժիշկը մայրիկիս համար ներարկումներ է նշանակել, բայց դրանք ոչնչով չեն օգնում: Մայրս ասում է, որ Դու բարի ես և սիրում ես մեզ, խնդրո՜ւմ եմ շո՛ւտ արի, մենք Քեզ սպասում ենք, Դու ես մեր միակ հարազատն այս աշխարհում»:
Ավարտելուց հետո աղջնակն այն դրեց ծրարի մեջ և վրան մեծ տառերով գրեց՝ «Աստծուն՝ դեպի երկինք»:
Երբ մոտեցավ փողոցի անկյունում գտնվող փոստարկղին, հասկացավ, որ իր հասակը բավարար չէ, որ նամակը հայտնվի այնտեղ: Նրա աչքերն ափսոսանքով լցվեցին. հանկարծ անկյունից մի անցորդ հայտնվեց և ասաց.
-Ինչո՞վ կարող եմ  օգնել: Եթե չես կարողանում, ես կարող եմ գցել, թույլ կտա՞ս:
Աղջիկն ուրախությամբ նրան հանձնեց ծրարը: Անծանոթն այն գրեթե գցել էր փոստարկղի մեջ, երբ հանկարծ նկատեց, որ նամակը հասցեագրված է Աստծուն: Աղջկանից թույլտվություն հարցնելով՝ ցանկացավ կարդալ այն:
Նրա աչքերն արցունքով լցվեցին, երբ բացեց և կարդաց նամակը. անծանոթը խնդրեց աղջկան ուղեկցել իրեն մայրիկի մոտ:
Մորը տեսնելով՝ անծանոթը ծնկի եկավ անկողնու մոտ, աղոթեց Աստծուն նրանց համար և հեռացավ:
Մի քանի ժամ անց նա կրկին վերադարձավ, բայց այս անգամ մի քանի այլ մարդկանց հետ, ովքեր բարի աչքեր ունեին. նրանք կերակուր պատրաստեցին, օգնեցին թարմացնել անկողինը, լողացրեցին Օլգային և այսպես մի քանի օր:
Նրանց աղոթքների և խնամքի միջոցով շուտով մայրը լավացավ:
Աստված Ինքն էր այդ օրը եկել Օլգայի և նրա մայրիկի մոտ՝ մարդկանց միջոցով:
Աղջնակն այսօր բոլորին պատմում է, որ Աստված պատասխանել է իր անկեղծ նամակին:

Աստված ինձ ձեռքեր է տվել, որպեսզի բարիք գործեմ...

Աստված ինձ ձեռքեր է տվել, որպեսզի բարիք գործեմ,
ոտքեր, որպեսզի հիվանդներին, որբերին, ծերերին, ընկածին օգնության վազեմ, խելք է տվել, որպեսզի բարիք ստեղծեմ, սիրտ, որ գթասիրտ լինեմ խեղճի, որբի, տնանկի հանդեպ, ծնկներ է տվել, որ ծնկի գամ Իր առջև ու աղոթեմ: Սրանք են Աստծուն հաճելի գործերը:

Ի վերջո, մենք բոլորս էլ պետք է նպատակային օգտագործենք աստվածատուր խելքը: Պետք է մոտենանք Աստծուն և Նրանից իմաստություն խնդրենք, որովհետև միայն աստվածային իմաստությունն է, որ կարող է օգնել մեզ երկնային կերպով մտածել` հնարավորություն տալով աշխարհից մի փոքր վեր բարձրանալ և կյանքի առեղծվածին այդկերպ նայել:
Երբ դա անենք, Աստված կնայի մեզ վրա ու կասի. «Լա՛վ է, ապրե՛ս, քո միտքն Իմ մտքի նման է աշխատում, քո սիրտը Իմ սրտի պես է բաբախում: Ապրե՛ս, խելացի ու հավատարիմ ծառա, մտի՛ր քեզ համար պատրաստված հանգստի մեջ»:
Սահակ եպիսկոպոս Մաշալյան