SASUN TOSUNYAN`S BLOG

Friday, February 21, 2014

Մարդիկ անխոհեմ են, անտրամաբանական և եսակենտրոն, սիրիր նրանց ամեն դեպքում:Մայր Թերեզա

Մարդիկ անխոհեմ են, անտրամաբանական և եսակենտրոն, սիրիր նրանց ամեն դեպքում:
Երբ բարիք ես գործում, մարդիկ քեզ կմեղադրեն անձնասիրության հետին նպատակների մեջ, բարիք գործիր ամեն դեպքում:
Եթե հաջողակ ես և կեղծ ընկերներ և թշնամիներ ես վաստակում,հաջողիր ամեն դեպքում:
Բարիքը, որն անում ես, վաղը կմոռացվի,
բարիք գործիր ամեն դեպքում:
Ազնվությունը և անկեղծությունը քեզ խոցելի են դարձնում,
ազնիվ և անկեղծ եղիր ամեն դեպքում:
Տարիներ շարունակ քո կառուցածը մեկ գիշերում կարող է կարծանվել, կառուցիր ամեն դեպքում:
Մարդիկ իսկապես օգնության կարոտ են, բայց եթե օգնես նրանց, կարող են քեզ վրա հարձակվել, օգնիր ամեն դեպքում:
Տո'ւր աշխարհին քո ունեցած ամենալավը, և կփշրեն քո ատամները, Տո'ւր աշխարհին քո ունեցած ամենալավը ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ

Wednesday, February 19, 2014

Այսօր հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան օրն է


Այժմ ես կգամ,- ասում է Աստված,
Օգնել աղքատին իր ծանր կռվում.
Չեմ թողնի նրան հավիտյան լքված,
Նա Ինձ ապավեն կանչեց նեղ օրում:

Վայ ձեզ, հզորներ, որ իր խրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վես, անպատիժ` ասիք ձեր սրտում –
Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին:


Մի՞թե կարծում եք` չէր տեսնում, լսում,
Նա, Ով ստեղծեց և աչք, և ականջ..
Մի՞թե կարծում եք` ուժն էր պակասում,
Եթե համբերեց դատելուց առաջ:

Իմ աչքերն անթարթ ձեր ճամփի վրա -
Հսկել եմ անքուն ես ձեր գործերին,
Էլ չեմ դանդաղիլ - գալիս եմ ահա,
Ես, Տեր զորությանց - և հուրն Իմ ձեռին:

Ես հուր եմ ձգում ճնշվածի հոգին,
Նրա համարձակ լեզվով ձեզ դատեմ,
Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,
Նրա թիկունքին` գալիս եմ ձեր դեմ:

                                         

Tuesday, February 18, 2014

Ինչպես կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնպես էլ դուք արեք նրանց.....

Մի մարդ տուն է գնում իր համար,որը շատ շքեղ էր ու գեղեցիկ... կար այդտեղ նաև այգի... Նրա կողքին ապրում էր մի նախանձ հարևան, ով միշտ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը. աղբ է դնում դարպասի մոտ և այլն...
Մի անգամ մարդը դուրս է գալիս տնից բարձր տրամադրությամբ ու դարպասի մոտ դույլով աղբ է գտնում... նա վերցնում է դույլը, դատարկում աղբը ու դրա մեջ լցնում իր այգու ամենահյութալի խնձորները և գնում հարևանի տուն:
Հարևանը երբ լսում է դռան թակոցը, մտածում է. ''Վերջապե'ս, ես լցրեցի նրա համբերության բաժակը''... բացում է դուռը` կռվի հույս ունենալով, բայց մարդը տալիս է նրան խնձորներով լի զամբյուղն ու ասում.
_ Ով ինչով հարուստ է,նրանով էլ կիսվում է մյուսների հետ...

Friday, February 7, 2014

Բոլորն անհամբեր սպասում էին զանգերի ղողանջին, բայց այն այդպես էլ չէր հնչում...


Անգլիացի քաղաքական գործիչ Օլիվեր Կրոմվելը իր քաղաքական հակառակորդներից մեկին դատապարտում է մահվան՝ հրամայելով. «Երեկոյան՝ ժամը վեցին, երբ հնչեն տաճարի զանգերը, կտրե՛ք դատապարտյալի գլուխը»: Տաճարի բակում հետաքրքրասերների մի մեծ խումբ էր հավաքվել: Բոլորն անհամբեր սպասում էին զանգերի ղողանջին, բայց այն այդպես էլ չէր հնչում: Սովորականի նման ժամհարը ձգում էր պարանը, բայց զանգերը լուռ էին: Երբ վերև են բարձրանում, մի զարմանալի տեսարանի են ականատես լինում: Զանգի կոչնակից կախված էր մի կնոջ դի, որն էլ խափանում էր զանգի ղողանջը: Պարզվում է՝ դատապարտյալի կինն էր, ով չկարողանալով ոչնչով օգնել ամուսնուն, նրա փրկության համար զոհել էր սեփական կյանքը: Կրոմվելը, խորապես ազդվելով կատարվածից, դատապարտյալին ներում է շնորհում...