Համաշխարհային պատմագիտության մեջ ընդունված է պատմության այն փուլաբաժանումը, ըստ որի մարդկային հասարակության ողջ պատմությունն իր սկզբնավորման պահից մինչև մեր ապրած ժամանակները, բաժանում ենք 4 խոշոր փուլերի` դարաշրջանների.
1. Հին շրջան. /Մարդու ծագումից մինչև 5-րդ դարը`/476 թ. Արևմտա-հռոմեական կայսրության անկումը//:
2. Միջին դարեր. /5-17-րդ դդ.`Արևմտայան Հռոմեական կայսրության անկումից մինչև Անգլիական բուրժուական հեղափոխությունը/:
3. Նոր շրջան. / 17-20-րդ դդ.` Անգլիական հեղափոխությունից մինչև առաջին համաշխարհային պատերազմի ավարտը`1918 թ./:
4. Նորագույն շրջան. /1918թ.- 21-րդ դարի սկիզբ` առաջին աշխարհամարտի ավարտից մինչև մեր ապրած օրերը:
Սակայն, հարկ է նշել, որ վերոհիշյալ փուլաբաժանմանը զուգընթաց, արդի պատմագիտության մեջ ընդունված է պատմության փուլաբաժանման ևս մեկ ընդունելի մոտեցում, ըստ որի համաշխարհային պատմությունը բաժանվում է 3 խոշոր փուլերի, այն է`
1. Մինչարդյունաբերական . / հին և միջին դարեր` մարդու ծագումից մինչև 17-րդ դ. անգլիական հեղափոխությունը/:
2. Արդյունաբերական ./ նոր դարեր`17-20 րդ դդ./:
3. Հետարդյունաբերական /20-րդ դ. կեսից մինչև մեր ապրած ժամանակ-ները:
No comments:
Post a Comment