SASUN TOSUNYAN`S BLOG

Tuesday, June 30, 2015

ԱՖՈՐԻԶՄ

 Ապրելով մարդկանց հետ՝ մի  մոռացիր այն, ինչ սովորել ես մենության մեջ: Եվ առանձնանալիս քննի՛ր այն, ինչ հասկացել ես մարդկանց հետ շփումից…

Friday, June 26, 2015

Հետևիր մտքերիդ, բառերիդ, գործերիդ և սովորություններիդ...

Հետևիր մտքերիդ. դրանք բառեր են դառնում, Հետևիր բառերիդ. դրանք գործեր են դառնում, Հետևիր գործերիդ. դրանք սովորություն են դառնում, Հետևիր սովորություններիդ. դրանք բնավորություն են դառնում, Հետևիր բնավորությանդ. այն դառնում է ճակատագիր:

Sunday, June 21, 2015

Սիրիայում նահատակվել է միսիոներ Էդուարդ Պետրոսյանը

Հունիսի 20-ին Սիրիայում նահատակվել է Հայաստանի ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանը:
Այն ժամանակ, երբ մարդիկ ընտանիքներով հեռանում էին Հալեպից, նա գտնվում էր այնտեղ և ծառայում էր:
«Նրա սիրտն ամեն ժամանակ հալեպցիների հետ էր, և Էդիկը կրկին այնտեղ էր մեկնել կարիքավորներին կերակրելու, նեղության մեջ եղողներին մխիթարելու և Աստծո Խոսքով ծառայելու համար:
Խոր ցավ է սրտիս, որ Աստծո այդ հզոր միսիոները  հիմա մեր կողքին չէ: Սակայն ինձ համար նա միշտ կմնա հերոս, ով անտեսեց բոլոր վտանգները, որպեսզի ծառայի Հալեպում ծանր փորձության մեջ հայտնված մարդկանց». Մխիթարանքն այն է, որ նա այժմ գտնվում է մեր Տիրոջ մոտ… 
Հալեպում տագնապալի իրավիճակը շարունակվում է։ Արդեն կիսավեր դարձած քաղաքում հրթիռակոծությունները, բախումները չեն դադարում...

Friday, June 19, 2015

Եթե երբևէ հրաշք չես տեսել, հրաշք դարձիր ուրիշների համար: Նիք Վույչիչ


«Ողջ համաշխարհային գրականությունը սկիզբ է առել ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ». Պարույր Սևակ

Նա, ով չի կարդացել Աստվածաշունչը, չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել… Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից, այստեղ է բոլոր ժանրերի և սյուժեների սկիզբը: Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները: Վկա՝ Աստվածային կատակերգությունը, Նարեկը, Ռաֆայելը…
Մաշտոցն էր, որ փլատակված մեր հավատի տեղ հաստատեց նոր հավատ, հավատ, որ մեզ համար հագուստ չդարձավ, այլ մեջքապնդող գոտի: Հողմացրիվ արված մեր հին մշակույթի տեղ նա սկզբնավորեց մի նոր մշակույթ, որ պիտի գլուխգործոցներ տար համաշխարհային քաղաքակրթությանը՝ Զվարթնոցի տեսքով ու Նարեկացու հոգով. Շիրակացու անզեն և Համբարձումյանի զինավառ աչքերով. Կոմիտասի ականջով, որ պիտի փոխանցվեր Խաչատրյանին. Թորոս Ռոսլինի մատներով, որ պիտի ժառանգեր Մարտիրոս Սարյանը: Սայաթ-Նովայի բարբառով, որ պիտի լեզու դառնար Չարենցի բերանում. Անիով, որ պիտի վերածվեր Երևանի:
Այդ նա էր, որ մեր անգիր բանարվեստի փլատակների վրա հիմնադրեց մեր դպրությունն ու քերթությունը. գողթան լռեցված երգիչների տեղ հնչեցրեց մեր հոգևոր մեղեդին. հեթանոսական անգիտության տեղ փռեց գիտության հեքիաթական սփռոցը, որի վրա մեզ պիտի կերակուր տային մեր հոգևոր մատակարարները՝ Խորենացուց ու Դավիթ Անհաղթից մինչև Տաթևացի ու Գոշ, մինչև Ալիշան ու Նալբանդյան, մինչև Աբեղյան ու Աճառյան, Օրբելիներ ու Ալիխանյաններ…
Արդեն միայն Աստվածաշնչի թարգմանությամբ հայոց լեզուն կատարեց իր փառատոնը՝ ապացուցելով, որ ի զորու է լիապես արտահայտելու ինչպես պատմություն, այնպես էլ օրենսդրություն, ինչպես հրապարակախոսություն, այնպես էլ բանաստեղծություն, ինչպես բուսական ու կենդանական աշխարհ, այնպես էլ երևակայություն-տեսիլք և կանխատեսություն-մարգարեություն, որովհետև հին եբրայեցոց «Սուրբ Գիրքը» իսկապես մի Ամենամատյան էր` գիտության և արվեստի բազում բնագավառների…

Tuesday, June 16, 2015

Այն, որ կարողանում եմ օգնել մարդկանց, երջանկացնում է ինձ...

Թել Ավիվի 33-ամյա բնակիչ Լիոր Լևինը արդեն վեց տարի է, ինչ ձմռան ցուրտ օրերին օգնում է անտուն թափառականներին:
«Ամեն բան սկսվեց վեց տարի առաջ, երբ ես ականատես եղա մի անտուն մարդու մահվան: Դա ինձ ցնցել էր, որովհետև չգիտեի, որ Թել Ավիվում  մարդիկ կան, որ ցրտից են մահանում: Այդ ժամանակ էր, որ որոշեցի տաք հագուստ հավաքել դրսում ապրող անտունների համար»,- պատմում է Լիորը:
Ամեն երեկո երեխաների համար նախատեսված օնկոլոգիական կենտրոնում իր հիմնական աշխատանքն ավարտելուց հետո, Լիորը հավաքում է տաք հագուստներ, վերցնում իր հեծանիվը և սկսում շրջել Թել Ավիվի փողոցներով:
«Այն, որ կարողանում եմ օգնել մարդկանց, երջանկացնում է ինձ, սակայն երբեմն սկսում եմ հասկանալ, որ այս ամենը ընդամենը մի կաթիլ է օվկիանոսի մեջ, որովհետև նման մարդիկ շատ-շատ են:
Ցավալի է գիտակցել, որ չես կարող օգնել բոլորին և, որ մահացող մարդկանց թիվը օր օրի ավելանում է. այդ պահերին ինձ անօգնական եմ զգում, բայց հետո մխիթարվում եմ, որ գոնե մի մարդու օգնում եմ»:
Աշխատելով նման մարդկանց հետ` Լիոր Լևինը հասկացել է, որ շատ կարևոր է մարդկանց չդատելը. «Երբ տեսնում ես փողոցում անտուն մի մարդու, փորձիր տեսնել նրա մեջ այն մարդուն, ով տաքության և ջերմության կարիք ունի:
Մենք բժիշկներ չենք և չենք կարող օգնել բոլորին, սակայն, եթե ամեն մեկս փորձենք ինչ-որ մեկի ցավը սփոփել, ապա կկարողանանք քիչ-քիչ փոխել այս աշխարհը»:

Wednesday, June 3, 2015

Հարյուրավոր լեզուներ կան աշխարհում, բայց ժպիտը բոլորին է հասկանալի....



Գրիգոր Նարեկացի

Մարդու երկրային կյանքի իմաստը պետք է լինի ինքնակատարելագործման միջոցով Աստծուն միանալը, իսկ դրա ճշմարիտ ուղին խոնարհությունն է, մեղքերի խոր գիտակցումն ու ապաշխարությունը: