SASUN TOSUNYAN`S BLOG

Thursday, August 6, 2015

Մեծագույն կյանք է գեթ մեկի համար կյանքով պայքարելը...

Մեծագույն պարտք է կյանքով պարտական լինելը:
Խորագույն հասկացողություն է երախտապարտությունը գիտակցելը:
Խիզախություն է քո խաչը կրելը ու մահվան ձորով շնչահեղձ վազելը,
բայց հերոսությունը ուրիշի ցավը քոնի տեղ տանելն է, ու այդ ցավը լռությամբ պահելը, ուրիշի ճամփան հավասար անցնելը:
Մեծագույն հավատք է հույսով սպասելը, 
վեհության նշան` ծնկած աղոթելը:
Կյանքի հետ դաշինք է չհանձնվելը, 
ու անգամ երբ խեղդում են արցունքները. թող հոսեն, միայն կասեմ, որ անիմաստ են արցունքները, միշտ գալիս են, երբ դեռ շուտ է, կամ էլ արդեն երբ ուշացան:
Մենակությունը մարդու պակասը չէ, այլ ունայնությունն է, որ ծնում է նպատակի բացակայությունը:
Տագնապը ցրող է հումորի զգացումը` 
վախի ափերից
այն խույս է տալիս:
Երաշտ օրերին` անձրև է խաղաղությունը`
ցամաքած հույսերը նոր ծիլ են տալիս:
Անկոտրուն վահան է հոգատարությունը, այն անշնորհակալ նետերից չի վիրավորվում:
Ինքնուրաց է սերը, այն իր վերջինն էլ չի ափսոսում, ու իր միակը անգամ սիրով է զոհում:
Մեծագույն պարտք է կյանքով պարտական լինելը, 
Մեծագույն կյանք է գեթ մեկի համար կյանքով պայքարելը...

Աննա Սիմոնյան

No comments:

Post a Comment