SASUN TOSUNYAN`S BLOG

Thursday, August 27, 2015

Նավաբեկությունից փրկված մարդուն ծովի ալիքները գցում են անմարդաբնակ կղզի, որտեղ ամեն առավոտ նա ջերմեռանդորեն աղոթում է, որ Աստված պահի իրեն: Մարդը մեծ հույսով և հրաշքի ակնկալիքով անընդհատ նայում է ծովի ալիքներին, սակայն, համակերպվելով իր կորուսյալ վիճակի հետ, ի վերջ ոորոշում է մի տուն կառուցել, և փայտե տունը կարճ ժամանակ անց արդեն պատրաստ էր:
Մի օր` երեկոյան, սովորականի պես որսից վերադառնալիս, տունն այրված է գտնում և իր դժբախտությունների մեջ սկսում Աստծուն մեղադրել.
-
Տե՜ր, ինչո՞ւ ինձ հետ այսպես վարվեցիր, մի՞թե այսքանը բավական չէր ինձ,- կուրծքը ծեծելով՝ բողոքում էր կորուսյալը:
Հաջորդ օրը` առավոտյան, նրան արթնացնում է նավի ազդանշանի ձայնը:
-
Ինչպե՞ս իմացաք իմ տեղը,-զարմանքով հարցնում է կորուսյալը:
-
Մենք նկատեցինք քո արած կրակե ազդանշանը,- պատասխանում են փրկարարները:

Մի՛ շտապիր տրտունջ բարձրացնել քեզ հանդիպած իրավիճակի համար. Աստծո գործերն անքննելի են

No comments:

Post a Comment