SASUN TOSUNYAN`S BLOG

Wednesday, August 26, 2015

Այս օրը ծնվեց Մայր Թերեզան

Այս օրը ծնվեց Մայր Թերեզան1910 թվականի այս օրը Մակեդոնական Սկոպիե քաղաքում ծնվել է Մայր Թերեզան՝  իրական անունը Ագնես Գոնջա Բոյաջիու:
Կաթոլիկ միանձնուհի, ով իր օրինակով սովորեցրեց մեզ, թե իրականում ինչ է նշանակում ապրել Ավետարանը:
Դեռ դպրոցական տարիքում նա հասկանում է, որ պետք է իր կյանքն Աստծուն ընծայի: Եվ ահա 18 տարեկան հասակում Ագնեսը լքում է հայրական հարմարավետ տունն ու դառնում միսիոներական միության միանձնուհի: Իր վանական կյանքը սկսում է Հնդկաստանում` մի երկրում, որ հայտնի է իր ծայրահեղ աղքատությամբ:
Պատմում են, որ մի լրագրող, ով հետևում էր, թե ինչպես են Մայր Թերեզան և գթության քույրերն ամեն օր խնամում բորոտներին, հիվանդներին և մահամերձ մարդկանց, ինքնաբերաբար արտահայտվում է. «Ես այդ գործն անգամ մեկ միլիոն դոլարի դիմաց չէի անի»: «Մեկ միլիոնի համար ես էլ չէի անի, – պատասխանում է Մայր Թերեզան, – միայն անվճար` ի սեր Քրիստոսի»:
Սրտի հերթական կաթվածից ապաքինվելուց հետո, հիվանդանոցում իր օրագրում գրում է. «Ո՞վ է Հիսուս ինձ համար. Հիսուս…»: Այդ արտահայտությանը հետևում է մի հրաշալի ցանկ.
«Անուն է, որն արժե արտաբերել: Լույս, սեր, խաղաղություն է… Հիսուս այն քաղցածն է, ում հարկ է կերակրել, ծարավն է… անտունն է… հիվանդն է… միայնակն է… անցանկալին է… բորոտն է…աղքատն է… կույրն է… կաղն է… բանտարկվածն է»: Եվ որ ամենատարօրինակն է. «Հիսուս քարացած սրտով այն մարդն է, ում պետք է օգնենք»:
Հիշեցնենք, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժից օրեր անց՝ դեկտեմբերի 20-ին, Մայր Թերեզան իր միանձնուհիների հետ Հայաստանում էր՝ օգնելու աղետից տուժածներին:

No comments:

Post a Comment