SASUN TOSUNYAN`S BLOG

Friday, January 22, 2016

ԴԱՐՁԻՐ ՄԱՐԴ, ՈՎ ՄԵԾ ՀԵՏՔ ԿԹՈՂՆԻ ԻՐ ՀԵՏԵՎԻՑ: Թ. ՖՈՔՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այս լուսանկարն արվել է 1980թ-ի հուլիսին. նկարում Թ. Ֆոքսն է, նա արնաշաղախ վազում է Հույսի մարաթոնի ժամանակ՝ հատելու Կանադան: Այս տղան վազում է 143 օր շարունակ՝ բառացիորեն մինչև վերջին շունչըԹերրի Ֆոքսը ծնվել է Կանադայում՝ 1958 թվականին: 1977թ-ին Թերրին սկսում է ցավ զգալ աջ ծնկի մեջ, նրա մոտ հայտնաբերվում է ոսկորի քաղցկեղ:
 Բժիշկները ստիպված են լինում անդամահատել ծնկից վերև նրա աջ ոտքը: Երեք տարի անց երիտասարդ մարզիկը որոշում է կայացնում վազելով հատել ողջ Կանադան՝ օվկիանոսից օվկիանոս: Վազքի նպատակը՝ ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրության համար նվիրատվություններ հավաքելն էր:
«Հույսի մարաթոն» կազմակերպության աջակցությամբ նա երազում էր հավաքել մեկական դոլար՝ իրեն հանդիպած յուրաքանչյուր կանադացի քաղաքացուց: Ավելի քան մեկ տարի նա ամեն օր պարապում էր, որովհետև հստակ գիտակցում էր, որ անգամ առողջ մարդը չի կարող նման տարածություն հաղթահարել՝ առանց նախնական պատրաստության:
Թերրի Ֆոքսը մարաթոնը սկսում է 1980 թվականի ապրիլի 12-ին՝ Ատլանտյան օվկիանոսի ափից՝ մտադրվելով երկրորդ անգամ լինել օվկիանոսի ափին, բայց արդեն Խաղաղ օվկիանոսի՝ Վանկուվերում: Նա օրական վազում էր միջին հաշվով 42 կմ, բայց հիվանդությունը զարգանում էր, և նա վազում էր՝ անդադար ցավերի մեջ, իսկ աջ ոտքի փոխարեն պրոտեզ էր: Միայն կամքի մեծ ուժն ու ձգտումը՝ օգնել բախտակից միլիոնավոր մարդկանց, նրա շարժիչ ուժն էին:
Նա չկարողացավ ավարտել մարաթոնը: Քաղցկեղը տարածվում է՝ հասնելով թոքերին, և Թերրի Ֆոքսը ստիպված է լինում դադարեցնել իր մրցավազքը 1980 թվականի սեպտեմբերի 1-ին: Նա կանգնում է Թանդեր-Բեյ քաղաքի մոտ՝ 143 օր տևած անդադար մարաթոնից հետո՝ անցնելով 5373 կմ: Տասն ամիս անց՝ չբոլորելով իր 23-ամյակը, Թերրին մահանում է:
1981թ-ի փետրվարին ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրության համար հավաքվում է ավելի քան 24 միլիոն դոլար, բայց ամենակարևորը՝ նա կարողանում է գրավել հանրության ուշադրությունը: Ներկայումս Կանադայում և աշխարհի ավելի քան 50 երկրներում անցկացվում են ամենամյա բարեգործական մրցավազքեր՝ Թերրի Ֆոքսի անունով. ստացված ողջ գումարը նվիրվում է ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրության հիմնադրամին:
Այժմ՝ արդեն 25 տարի անց, «Թերրի Ֆոքսի հիմնադրամը» աճել է՝ հասնելով 360 միլիոն դոլար բյուջեի, այնպես որ, միլիոնավոր մարդկանց օգնությամբ Թերրի Ֆոքսի ջանքերն ապարդյուն չեղան: Նա հասավ իր նպատակին:







No comments:

Post a Comment