Համաշխարհային պատմության մեջ, անկասկած, Ռեֆորմացիան համարվում է կարևորագույն իրադարձություն:
Շնորհիվ այդ շարժման, <<Խավարում>> ապրող հասարակությունը սկսեց քայլել դեպի
<<լույսը>>:
Գաղտնիք չէ, որ
միջնադարյան շրջանը ընդունված է անվանել <<խավարի 1000-ամյակ>>: Այս շրջանում
եվրոպական հասարակությունը գտնվում էր կաթոլիկ եկեղեցու << իշխանության
>> տակ: Իրականում, այդ շրջանում եվրոպական հզոր կայրսրերը
ծնկի էին իջնում Հռոմի պապի առաջ, սակայն Մ. Լյութերը, ոչ միայն դուրս եկավ այդ համակարգի
դեմ, այլև հասավ հաղթանակի: Դա մի ժամանակահատված էր, երբ մարդուն սեփական
հայացքների և գաղափարների համար դատապարտում էին մահվան` ինկվիզիցիայի ճանապարհով,
իսկ այս ամենի հետևում կանգնած էր կաթոլիկ եկեղեցին: Ռեֆորմացիոն
շարժման առաջնորդը դարձավ աստվածաբան Մ. Լյութերը, հիմք դնելով քրիստոնեության 3-րդ պաշտոնական ուղղություններից մեկին`
բողոքականությանը:
Կարծում եմ` Մ. Լյութերին կարելի է դասել համաշխարհային պատմության մեծագույն հերոսների շարքին, հերոս, ով կարողացավ առանց զենքի ազատագրել Եվրոպան կաթոլիցիզմի ճիրաններից:
No comments:
Post a Comment