SASUN TOSUNYAN`S BLOG

Sunday, November 1, 2015

Լռությունը մեզ զերծ է պահում վիրավորական խոսքերից, պահում է նաև ուրիշներին ծաղրելուց...

Հարկավոր է օրվա ընթացքում սովորենք ստիպել լռելու ոչ միայն մեր շուրթերին, այլ նաև մեր պատկերացմանը, փակել աչքերը շրջապատող ամեն ինչի վրա, թույլ չտալ, որպեսզի աշխարհիկ կյանքի աղմուկը հասնի մեր ականջներին: Եվ այդ ժամանակ կենտրոնանալով՝ դուք կարող եք ներթափանցել ձեր ներսը, ձեր հոգու խորքը:
Շուրթերը պետք է խոսեն այն ժամանակ, երբ սիրտը լցված է սիրով, հավատքով ու սրտացավությամբ: Լռությունը խոնարհեցնում է հոգին, այն մեզ զերծ է պահում վիրավորական և հանդուգն խոսքերից, պահում է նաև ուրիշներին ծաղրելուց:

Լռությունը մեզ հնարավորություն է տալիս ամեն բան տեսնել նոր լույսի ներքո:
Հեշտ է Աստծո ձայնը լսել, երբ լռում ենք:

No comments:

Post a Comment