SASUN TOSUNYAN`S BLOG

Tuesday, October 6, 2015

Ռիկարդո Կակա. ամեն բան Աստծո վերահսկողության տակ է

Բրազիլիայի հավաքականի խաղացող Ռիկարդո Կական ավելի քան տասը տարի է՝ պահում է բրազիլացիների համաբավը՝ որպես աշխարհում ֆուտբոլի ամենաուժեղ մրցակիցների:
 «Մանկությանս տարիներին ես ամենից շատ էի երազում առնվազն մեկ անգամ խաղալ Բրազիլիայի հավաքականում: Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված մեզ համար ավելին ունի, քան մենք կարող ենք խնդրել ու անգամ պատկերացնել: Նման բան իմ կյանքում եղել է: Ես հասել եմ այն ամենին, ինչի մասին կարող էի միայն երազել: Ես անգամ Բրազիլիայի կազմում խաղացել եմ աշխարհի երեք առաջնություններում»,- ասում է Կական:
Աշխարհի առաջին առաջնությունը Կակայի համար Բրազիլիայի հավաքականի կազմում եղել է 2002թ-ին: Այդ տարի նրանք դարձան չեմպիոն:
«Ես 20 տարեկան էի, ամենաերիտասարդն էի իմ թիմում: Սա իրապես Աստծուց մեծ նվեր էր ինձ համար, որովհետև ես անգամ պատկերացնել չէի կարող, որ 20 տարեկան հասակում կխաղամ աշխարհի առաջնությունում և կհաղթեմ»,- հիշում է Ռիկարդոն:
«Ինձ մոտ կան հաճելի հիշողություններ 2006 թվականից, քանզի այդ տարի աշխարհի առաջնության խաղերի իմ առաջին գոլը խփեցի՝ Խորվաթիայի հետ խաղում: Սակայն կար նաև վրդովմունք, որովհետև 2006թ-ին, չնայած անհավանական տաղանդավոր խաղացողներին, մեզ, այնուամենայնիվ, չհաջողվեց հաղթել:
Ինձ թվում է, որ հիասթափությունը՝ Աստծո ծրագրի մի մասն է: Ես կարծում եմ, որ Աստծո մոտ իրապես կա նպատակ, և Նա Իր ժամանակներն ունի ամեն ինչի համար:
Պատահում է՝ ինչ-որ բան այնպես չի կատարվում, ինչպես դու ես ցանկանում: Ես միշտ դիմում եմ Աստվածաշնչի օրինակներին, հատկապես, երբ Հիսուսն Իր վրա ճնշում էր զգում: Սա ինձ համար մեծ օրինակ է: Նա գիտեր, որ ամեն բան Աստծո վերահսկողության տակ է: Եվ ինձ մոտ էլ է այդպես լինում, երբ դժվար ժամանակներ եմ ապրում:
Ես հիշում եմ այն ամենը, ինչին հավատում եմ, ինչում համոզված եմ և աղոթում եմ՝ իմանալով, որ ամեն բան Աստծո վերահսկողության տակ է: Ես հավատում եմ ու գիտեմ, որ Հիսուսի համար փողը, փառքը կամ հաջողությունը նշանակություն չունեն: Այդ ամենը Նրա նվերն է ինձ:
Նա է ինձ տվել ֆուտբոլիստի տաղանդ: Ես իրապես հավատում եմ, որ Հիսուսին այնքան էլ չի մտահոգում ֆուտբոլիստ-Կական: Նրան ավելի անհանգստացնում է Ռիկարդոն, ով ես եմ՝ որպես անձ, որպես մարդ:
Ինձ համար կարևոր է իմանալը, որ անկախ վատ կամ լավ իրավիճակներից, կա Աստված, Ով սիրում է ինձ: Ինձ համար սա շատ կարևոր է:

Մարդու կապն Աստծո հետ խախտվել է մեղքի պատճառով: Սակայն Աստված, սիրուց ելնելով, մեզ մոտ է ուղարկել Իր միակ Որդուն՝ Հիսուսին, Ով մեռավ ձեզ և ինձ համար, մեր մեղքերի համար: Եվ երեք օրից Հիսուս հարություն առավ:

No comments:

Post a Comment