SASUN TOSUNYAN`S BLOG

Friday, February 7, 2014

Բոլորն անհամբեր սպասում էին զանգերի ղողանջին, բայց այն այդպես էլ չէր հնչում...


Անգլիացի քաղաքական գործիչ Օլիվեր Կրոմվելը իր քաղաքական հակառակորդներից մեկին դատապարտում է մահվան՝ հրամայելով. «Երեկոյան՝ ժամը վեցին, երբ հնչեն տաճարի զանգերը, կտրե՛ք դատապարտյալի գլուխը»: Տաճարի բակում հետաքրքրասերների մի մեծ խումբ էր հավաքվել: Բոլորն անհամբեր սպասում էին զանգերի ղողանջին, բայց այն այդպես էլ չէր հնչում: Սովորականի նման ժամհարը ձգում էր պարանը, բայց զանգերը լուռ էին: Երբ վերև են բարձրանում, մի զարմանալի տեսարանի են ականատես լինում: Զանգի կոչնակից կախված էր մի կնոջ դի, որն էլ խափանում էր զանգի ղողանջը: Պարզվում է՝ դատապարտյալի կինն էր, ով չկարողանալով ոչնչով օգնել ամուսնուն, նրա փրկության համար զոհել էր սեփական կյանքը: Կրոմվելը, խորապես ազդվելով կատարվածից, դատապարտյալին ներում է շնորհում...

No comments:

Post a Comment