SASUN TOSUNYAN`S BLOG

Saturday, November 19, 2016

Տվեք հույս, երբ ինքներդ հույսի կարիք ունեք. Նիք Վույչիչ

Նիք Վույչիչը երկար էր սովորում երջանիկ լինել: Եվ նրա մոտ ստացվեց դա:
Այսօր նրա խիզախությունը շատերին է հույս ներշնչում՝ ոչ միայն իր վիճակում հայտնված մարդկանց, այլև ֆիզիկական թերություն չունեցողներին.
«Ընկեր եղեք, երբ ձեզ ընկերներ են անհրաժեշտ: Տվեք հույս, երբ ինքներդ հույսի կարիք ունեք:
Եթե ոչ ոք դուռ չի բացում ձեր առջև, թակեք միանգամից մի քանի դռներ:
Բոլորս էլ իրար մեջ կարող ենք գտնել վատն ու ոչ կատարյալը: Բայց ես նախընտրում եմ փնտրել ոսկու հատիկներ:
Պահեք ձեզ այնպես, որ ձեր սեփական քայլերը ոգեշնչեն ձեզ ու խանդավառեն:
Մենք չպետք է ապրենք սպասումով, թե երջանկությունը կգա, երբ մենք հասնենք մեր նպատակներին, կամ ինչ-որ բան ձեռք բերենք: Երջանկությունը մշտապես պետք է մեզ հետ լինի, իսկ դրան հասնելու համար պետք է ներդաշնակության մեջ ապրենք՝ հոգևոր, մտավոր, էմոցիոնալ ու ֆիզիկական:
Մենք պետք է ընկալենք, որ երբեմն անհնար է միանգամից պատասխաններ ստանալ:
Ուրիշներին ընդունելու համար նախ պետք է պատրաստ լինեք ընդունելու ինքներդ ձեզ:
Աշխարհում շատ խնդիրներ կան, որոնք ինձ չեն պատահել: Ես համոզված եմ, որ իմ կյանքը հազար անգամ ավելի հեշտ է, քան բազում այլ մարդկանց կյանքեր:
Ես շատ վաղ եմ հասկացել ու ընդունել, որ օգնություն խնդրել կարելի է և պետք է: Լինի ձեր մարմինը առողջ, թե՝ ոչ, կան բաներ, որոնց դեմ անհնար է միայնակ պայքարել: Փորձեք հայացք գցել ձեր կյանքի ավարտի վրա, իսկ հետո սկսեք ապրել այնպես, որ այդ կետում հայտնվելով՝ ոչինչի համար չափսոսաք:
Ցանկացած դժվարության բախվելով՝ փնտրեք այնտեղ անկեղծ ուրախություն:
Աշխարհի հանդեպ ձեր վերաբերմունքը համարեք հեռակառավարման վահանակ: Եթե ծրագիրը, որ դուք դիտում եք, ձեզ դուր չի գալիս, ապա պարզապես վերցրեք այդ վահանակը և փոխեք ալիքը:
Նույնը կյանքի հանդեպ մեր վերաբերմունքն է. երբ դուք դժգոհ եք արդյունքից, փոխեք ձեր մոտեցումը, անկախ նրանից, թե ինչ խնդրի եք բախվում:
Նրանք, ովքեր իրենց անհաջողակ են համարում՝ մարդիկ են, ովքեր չեն հասկանում, թե որքան մոտ են եղել հաջողությանը, երբ վայր են իջեցրել ձեռքերն ու հանձնվել:
Կատարյալ արտաքինը ոչ մի արժեք չունի, եթե հոգին կոտրված է:
Բացառապես պարտադիր չէ մեծաշուք նախագծեր ձեռնարկել՝ բարի սերմեր ցանելու համար: Անգամ փոքրիկ գործերը մեծ նշանակություն ունեն այլ մարդու համար:
Կյանքի մեծագույն երջանկություններից մեկն է՝ դառնալ ավելի մեծ բանի մաս, քան սեփական կյանքդ է և անձնական փորձառությունդ:
Սթրեսային վիճակում՝ զգալով ուժերը հավաքելու անկարողությունը, շատ կարևոր է միմյանցից առանձնացնել այն, ինչը կատարվում է ձեզ հետ և այն, ինչը կատարվում է ձեր ներսում:
Նախկինում ես հարցնում էի՝ ինչո՞ւ ես: Ինչո՞ւ դա ինձ հետ կատարվեց: Բայց հիմա ես ասում եմ՝ իսկ ինչո՞ւ ոչ ես:
Եվս մեկ օր՝ ևս մեկ հնարավորություն:


No comments:

Post a Comment