SASUN TOSUNYAN`S BLOG

Tuesday, June 16, 2015

Այն, որ կարողանում եմ օգնել մարդկանց, երջանկացնում է ինձ...

Թել Ավիվի 33-ամյա բնակիչ Լիոր Լևինը արդեն վեց տարի է, ինչ ձմռան ցուրտ օրերին օգնում է անտուն թափառականներին:
«Ամեն բան սկսվեց վեց տարի առաջ, երբ ես ականատես եղա մի անտուն մարդու մահվան: Դա ինձ ցնցել էր, որովհետև չգիտեի, որ Թել Ավիվում  մարդիկ կան, որ ցրտից են մահանում: Այդ ժամանակ էր, որ որոշեցի տաք հագուստ հավաքել դրսում ապրող անտունների համար»,- պատմում է Լիորը:
Ամեն երեկո երեխաների համար նախատեսված օնկոլոգիական կենտրոնում իր հիմնական աշխատանքն ավարտելուց հետո, Լիորը հավաքում է տաք հագուստներ, վերցնում իր հեծանիվը և սկսում շրջել Թել Ավիվի փողոցներով:
«Այն, որ կարողանում եմ օգնել մարդկանց, երջանկացնում է ինձ, սակայն երբեմն սկսում եմ հասկանալ, որ այս ամենը ընդամենը մի կաթիլ է օվկիանոսի մեջ, որովհետև նման մարդիկ շատ-շատ են:
Ցավալի է գիտակցել, որ չես կարող օգնել բոլորին և, որ մահացող մարդկանց թիվը օր օրի ավելանում է. այդ պահերին ինձ անօգնական եմ զգում, բայց հետո մխիթարվում եմ, որ գոնե մի մարդու օգնում եմ»:
Աշխատելով նման մարդկանց հետ` Լիոր Լևինը հասկացել է, որ շատ կարևոր է մարդկանց չդատելը. «Երբ տեսնում ես փողոցում անտուն մի մարդու, փորձիր տեսնել նրա մեջ այն մարդուն, ով տաքության և ջերմության կարիք ունի:
Մենք բժիշկներ չենք և չենք կարող օգնել բոլորին, սակայն, եթե ամեն մեկս փորձենք ինչ-որ մեկի ցավը սփոփել, ապա կկարողանանք քիչ-քիչ փոխել այս աշխարհը»:

No comments:

Post a Comment