SASUN TOSUNYAN`S BLOG

Thursday, March 19, 2015

Դեյվիդ Լիվինգսթոնը ծնվել է այսօր՝ մարտի 19-ին, 1813թ-ին

Լիվինգսթոնը նվիրեց իր կյանքը մարդկությանը և իր ծառայության համար ամենաճիշտ ճանապարհն ընտրեց. նա որոշեց դառնալ բժիշկ ու միսիոներ և ջանքեր չխնայեց իր նպատակին հասնելու համար՝ «Ես որոշում եմ կայացրել երբեք կանգ չառնել ու գնալ մինչև վերջ»:
Իր տարիների փորձը նա փոխանցել է այս խոսքերով. «Տե՛րորտեղ ուզում եսուղարկիր ինձմիայն թե ինձ հետ եկ...»:

Մի անգամ Թեմզայի գետեզրից դուրս եկավ մի աննշան նավ՝ նման շատ այլ նավերի, որոնք ամեն տարի գալիս էին Լոնդոն ու հեռանում: Այդ նավի վրա ուղևորվում էր մի երիտասարդ: Նավը հասավ մինչև Աֆրիկայի ափերը, երիտասարդն ափ դուրս եկավ ու անցավ անտառների խորքը, մտավ վերջ չունեցող անապատների մեջ, անհետացավ վայրի ցեղերի շրջանում, որոնց անուններն անգամ մարդկությանը հայտնի չէին այն ժամանակ: Այդ օրվանից այլևս ոչ ոք չլսեց այդ երիտասարդի մասին:
Ժամանակն անցնում էր: Եվրոպան զբաղված էր քաղաքական, կրոնական, քաղաքացիական ու ռազմական հարցեր լուծելով: Թեմզայով շարունակում էին անցնել տարբեր նավեր, աշխատավոր ժողովուրդն այս ու այն կողմ էր վազում, և կարո՞ղ էր արդյոք մեկի մտքով անցնել՝ հիշել մի երիտասարդի, ով 18 տարի առաջ հեռացել էր այդտեղից դեպի Աֆրիկայի հեռավոր ափեր: Եվ հանկարծ հանրության մեջ սկսում է հնչել մի երիտասարդ բժշկի անուն՝ Դեյվիդ Լիվինգսթոն, մի անվախ ճանապարհորդի, ով խիզախորեն ստանձնել էր միսիոների գործը: Մի քանի օրվա ընթացքում ողջ Եվրոպայի գիտնականներն ու ժողովուրդն իմացան Աֆրիկայում նրա կատարած բացահայտումների մասին:

No comments:

Post a Comment