SASUN TOSUNYAN`S BLOG

Thursday, January 22, 2015

Ուինսթոն Չերչիլի լավագույն ճառը

      Երբ Ուինսթոն Չերչիլն արդեն 90 տարեկան էր, նրան հրավիրեցին Անգլիայի լավագույն համալսարաններից մեկում զեկույց կարդալու: Չնայած Չերչիլը բազմաթիվ այդպիսի հրավերներ մերժել էր, ի զարմանս բոլորի, այս մեկն ընդունեց: Երբ արդեն հայտնի դարձավ, որ Չերչիլը համաձայնել է համալսարանում զեկույց կարդալ, Անգլիան խառնվեց իրար: Նշանակված օրը հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներից եկան համալսարան: Նրանցից շատերը մեծ հեռավորություն էին կտրել: Մարդկանց թիվն անհաշվելի էր…
Մտնելով դահլիճ` Չերչիլը տեսավ հազարավոր մարդկանց: Դահլիճը լարված սպասում էր, բոլորը մեծ անհամբերությամբ ցանկանում էին լսել ժամանակի մեծագույն մարդուն: Համալսարանի դեկանը Չերչիլին ներկայացրեց որպես 20-րդ դարի աշխարհի ամենանշանակալից մարդու, մեծ անգլիացու: Ըստ նրա խոսքերի՝ Չերչիլն իր այս ելույթով պետք է ամփոփեր իր կյանքի ողջ ընթացքը, պետք է փոխանցեր իր մեծագույն փորձառությունը:
Դահլիճը թնդում էր կարծես թե չավարտվող ծափահարություններից: Չերչիլը, վեր կենալով, հանդարտ մոտեցավ ամբիոնին: Նա շատ լարված էր: Երկարատև ծափողջյուններից հետո սկսեց իր ճառը.
- ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ…
Այդ պահին ոչ ոք չհասկացավ, որ ելույթը դրանով էլ ավարտվեց: Իսկ հասկանալուց հետո ոչ բոլորն էին գոհ ելույթից, չէ՞ որ շատերը ահռելի տարածություններ էին անցել` ակնկալելով մի երկար ճառ լսել:
Բայց դահլիճի զգալի հատվածը խորապես հուզված էր… Նա հասկացավ, որ դա էլ հենց այն մեծ խորհուրդն է, այն մեծ դասը, որ Չերչիլը սովորել էր իրեն տրված կյանքից: Եվ այդ օրը, այդ մեծ լսարանի առջև, որպես մի վերջին ծառայություն, նա կտակեց «չհանձնվել» պատգամը ողջ Անգլիային ու ապագա սերունդներին:

No comments:

Post a Comment