SASUN TOSUNYAN`S BLOG

Wednesday, December 3, 2014

Այսօր Հաշմանդամների միջազգային օրն է

1992թ-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: Նպատակն էր հանրության ուշադրությունը սևեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը և ապահովել լիակատար ինտեգրումը հասարակության մեջ: Բոլորս մեր խնդիրները ունենք, մեկը՝ ֆիզիկական, մյուսը՝ ֆինանսական, մեկ ուրիշը՝ ընտանեկան: Անկախ խնդրի էությունից և տեսակից՝ հաջողության են հասնում այն մարդիկ, ովքեր, ունենալով խնդիրներ, չեն հուսահատվում, ձեռքերը վայր չեն դնում, այլ շարունակում են իրենց պայքարն այս կյանքում: Եկեք մենք էլ, ինչ վիճակում էլ լինենք, չդադարենք քաջալերել միմյանց: Չէ՞ որ մենք ուժեղ ենք միմյանցով, ու եթե այսօր իմ և քո կողքին կա մեկը, ով առողջական խնդիրներ ունի, ում շարժումները գուցե սահմանափակ են, հիշի՛ր, որ ամեն բանից առավել նա մարդկանց կարիք ունի, ովքեր իրեն կընդունեն այնպես, ինչպես ինքը կա:
Ինչ խնդիր էլ ունենանք, մեկ է՝ Աստված նույնն է բոլորիս համար և բոլորիս է ասում՝ «Քեզ հավիտենական սիրով սիրեցի»…

No comments:

Post a Comment