SASUN TOSUNYAN`S BLOG

Wednesday, March 12, 2014

Աղջիկը շատ ամաչեց և զղջաց, սակայն այլևս հնարավորություն չուներ իր սխալն ուղղել...

Բարկանալուց առաջ եկեք մի քիչ խորհենք. միգուցե՞ հենց մենք ենք սխալ...
Օդանավակայանում աղջիկը սպասում էր իր չվերթին: 
Չվերթը հետաձգվել էր, և նա ստիպված էր մի քանի ժամ սպասել ինքնաթիռին:
Նա գնեց գիրք, մի տուփ թխվածքաբլիթ և տեղավորվեց բազկաթոռներից մեկին՝ ժամանակն անցկացնելու մինչև թռիչքը: 
Կողքի բազկաթոռն ազատ էր, իսկ հաջորդ բազկաթոռին նստած էր մի տղամարդ, ով ամսագիր էր ընթերցում: Աղջիկը թխվածքաբլիթ վերցրեց, տղամարդը՝ նույնպես:
Դա աղջկան բարկացրեց, սակայն նա ոչինչ չասաց և շարունակեց ընթերցել: 
Եվ ամեն անգամ, երբ աղջիկը թխվածքաբլիթ էր վերցնում, տղամարդը նույնպես վերցնում էր: 
Աղջկան դա զայրացնում էր, սակայն նա չէր ուզում պատմություն սարքել մարդաշատ օդանավակայանում: 
Երբ մնաց ընդամենը մեկ թխվածքաբլիթ, աղջիկը մտածեց. «Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կվարվի այս անշնորհք մարդը»: 
Կարծես թե կարդալով նրա մտքերը՝ տղամարդը վերցրեց թխվածքաբլիթը, կիսեց և կեսը մեկնեց աղջկան՝ առանց հայացքը բարձրացնելու: 
Դա արդեն չափազանց էր. աղջիկը վեր կացավ, վերցրեց իրերը և հեռացավ: 
Հետո, երբ արդեն ինքնաթիռ էր նստել, ձեռքը տարավ պայուսակը՝ ակնոցը հանելու և դուրս բերեց թխվածքաբլիթի տուփը 
Հանկարծ հիշեց, որ ինքն իր թխվածքաբլիթի տուփը պայուսակում էր դրել: 
Իսկ տղամարդն, ում ինքն անշնորհք էր համարել, կիսել էր նրա հետ իր թխվածքաբլիթներն առանց բարկության, պարզապես որովհետև բարի էր: 
Աղջիկը շատ ամաչեց և զղջաց, սակայն այլևս հնարավորություն չուներ իր սխալն ուղղել:

No comments:

Post a Comment