SASUN TOSUNYAN`S BLOG

Friday, January 22, 2016

Այսօր ողջ աշխարհում չարությունը շատացել է: Մարդիկ չեն մտածում միմյանց օգնելու մասին: Կյանքը դարձել է եսասիրական: Ամեն մեկը մտածում է միայն իր շահի մասին: Մարդիկ սրտացավություն չունեն նույնիսկ իրենց երեխաների, ծնողների և հարազատների հանդեպ: Իհարկե, սա բոլորին չի վերաբերում, բայց շատերը չարություն են խորհում և գործում:
Ցավալի է, չէ որ մարդն ստեղծվել է Տիրոջ պատկերով և նմանությամբ, որ սիրի, օգնի և բարձրացնի ուրիշներին: Աստծո Խոսքը մեզ զգուշացնում է, որ չար ընկերակցություններն ապականում են բարի վարքը: Ես դեպքեր գիտեմ, երբ անմեղ մարդիկ մահացել են իրենց ընկերների պատճառով, ովքեր հարբել են, սկսել են վիճել, և բանը հասել է մարդասպանության:
Չար ընկերակցություններ ասելով` Աստծո Խոսքը նկատի ունի ոչ միայն ֆիզիկական ընկերակցությունները, այլև հոգևոր: Օրինակ` ինչն է պատճառը, որ երեխան՝ այդ բարի, ազնիվ ու անմեղ արարածը, ով բոլորին սիրում ու ժպտում է, ժամանակի ընթացքում սկսում է չարանալ: Պարզապես նա շփվում է հոգևոր ուժերի հետ, սատանայի ազդեցության տակ է ընկնում և չար մտքեր ստանում:
Ինչպես է դա տեղի ունենում: Կան ընտանիքներ, որտեղ երեխաները մեծանում են հեռուստացույցի բացասական ազդեցության տակ՝ դիտելով վատ ֆիլմեր և հաղորդումներ, որոնք քարոզում են պղծություն, դաժանություն, մարդասպանություն: Նմանօրինակ ֆիլմերն ու հաղորդումներն ապականում են երեխայի բարի վարքը:
Սիրելինե՛ր, հեռացե՛ք չար ընկերակցություններից, ձեր երեխաներին մեծացրե՛ք Աստծո Խոսքով լցված մթնոլորտում՝ նրանց մեջ սերմանելով սեր, բարություն և այլ դրական արժեքներ, ունեցե՛ք բարի ընկերակցություններ, և Տերը կօրհնի ձեզ:
"Մի՛ խաբվեք. չար ընկերակցություններն ապականում են բարի վարքը" (Ա Կորնթացիների 15.33):
Ա.Սիմոնյան

Sunday, January 10, 2016

Մարդն ամեն ինչ հակառակ է անում: Շտապում է մեծանալ, հետո ափսոսում կորցրած մանկության համար: Ծախսում է առողջությունը գումարներ կուտակելու համար և հետո ծախսում գումարները առողջությունը վերադարձնելու համար: Մտածում է ապագայի մասին այնքան անհամբերությամբ, որ չի կարողանում ապրել իր ներկան, զուգահեռաբար կորցնում է նաև ապագան:
Ապրում է այնպես, ասես երբեք չի մեռնում և մեռնում է այնպես, ասես երբեք չի ապրել.
Մեծագույն պարտք է կյանքով պարտական լինելը:
Խորագույն հասկացողություն է երախտապարտությունը գիտակցելը:
Խիզախություն է քո խաչը կրելը ու մահվան ձորով շնչահեղձ վազելը,
բայց հերոսությունը ուրիշի ցավը քոնի տեղ տանելն է, ու այդ ցավը լռությամբ պահելը, ուրիշի ճամփան հավասար անցնելը:
Մեծագույն հավատք է հույսով սպասելը, 
վեհության նշան` ծնկած աղոթելը:
Կյանքի հետ դաշինք է չհանձնվելը, 
ու անգամ երբ խեղդում են արցունքները. թող հոսեն, միայն կասեմ, որ անիմաստ են արցունքները, միշտ գալիս են, երբ դեռ շուտ է, կամ էլ արդեն երբ ուշացան:
Մենակությունը մարդու պակասը չէ, այլ ունայնությունն է, որ ծնում է նպատակի բացակայությունը:
Տագնապը ցրող է հումորի զգացումը` 
վախի ափերից
այն խույս է տալիս:
Երաշտ օրերին` անձրև է խաղաղությունը`
ցամաքած հույսերը նոր ծիլ են տալիս:
Անկոտրուն վահան է հոգատարությունը, այն անշնորհակալ նետերից չի վիրավորվում:
Ինքնուրաց է սերը, այն իր վերջինն էլ չի ափսոսում, ու իր միակը անգամ սիրով է զոհում:
Մեծագույն պարտք է կյանքով պարտական լինելը, 
Մեծագույն կյանք է գեթ մեկի համար կյանքով պայքարելը...

Wednesday, January 6, 2016

ՔՐԻՍՏՈՍԻ ծնունդով պատմությունը երկու մասի բաժանեց .՝ 
Քրիստոսից առաջ, Քրիստոսից հետո:
Աշխարհը երկու մասի բաժանվեց.՝դժոխք կամ դրախտ:
Մարդկանց երկու մասի բաժանեց.՝Հավատացյալներ և անհավատներ:
Կյանքը երկու մասի բաժանեց.՝նրանով և առանց նրա:
Միայն իր սերը ՄԻ բաժին մնաց. նա սիրում է բոլորին:
R.SH.

Monday, January 4, 2016

«Խավարումը գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ...  
Որովհետև  մեզ համար  մի  մանուկ  ծնվեցավմեզ մի որդի տրվեցավև իշխանությունը կլինի   նրա ուսի վրաև  նրա անունը կկոչվի ՍքանչելիԽորհրդական,  Հզոր Աստված,  Հավիտենականության 
Հայր,  Խաղաղության  իշխան»  
(Եսայիա 9:6)

Friday, January 1, 2016

Այս օրերին ամբողջ աշխարհը մեծ աշխուժությամբ  նշում է Նոր Տարին
Նոր տարին հիշարժան է այնքանովոր ասոցացվում է նոր սկզբի հետնոր  կյանքնոր 
մոտեցումներնոր հույսեր և այլն:Հենց այս գաղափարն է դրդում մարդկանց ունենալ 
յուրահատուկ վերաբերմունք դեկտեմբերի 31ի  գիշերվա  հանդեպ:  Բոլոր սոցիալական 
կայքերըամսագրերը ողողված են չինական արմատներից սերվող  նոր տարվա «խորհրդի»՝
կապիկի կենդանակերպի նշաններովիր հետ բերած «հաջողություններով» և այլ սին,
 դատարկամիտմտացածին նյութերով:
Տեսնես կապիկը գիտիթե մարդիկ ինչքան բարձր են իրեն գնահատումոր հույսները դնում են խեղճ կենդանու վրա: Ցավալի էբայց փաստոր 21-րդ  դարում զարգացած և քաղաքակիրթ այս աշխարհում մարդիկառավել քաջատեղյակ և բանիմաց լինելով,  
այնուամենայնիվհետևում և հավատում են  կենդանակերպի նշաններին:
Ամենացավալին այն էոր դա անում են քրիստոնյաներըովքեր անգիտակցաբար ուղղակի
 իջեցնում են իրենց հավատքն ու արժեքներըվերցնելով հեթանոսների խորհրդանիշները
երկրպագում նրանց։ 
Ակամայից հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս էոր քրիստոնյա երկրում հավատում են չինական
 կենդանակերպինՄեր հասարակությունը միգուցե համակերպվել էոր 206թ. Չինաստանի 
Չժոու դինաստիայի կողմից ստեղծված և օգտագործված հորոսկոպն այսօր կիրառելի է քրիստոնյա հասարակության կողմից:

Thursday, December 31, 2015

Ժամանակը թռչում է` վատ լուր է: Լավ լուր ` Ձեր ժամանակի օդաչուն Դուք եք

Սովորական մարդը մտածում է ինչպես անցկացնել ժամանակը, իսկ խելացի մարդը` ինչպես օգտագործել ժամանակը:

Sunday, December 13, 2015

Հյուսիսային Կորեա: Կիմերի դինաստիա

Արդեն 70 տարի շարունակ Հյուսիսային Կորեայում իշխում է տիրանիայի ու դաժանության կենդանի խորհրդանիշ դարձած Կիմերի դինաստիան։ Ընդ որում, այս տոհմի ամեն հաջորդ առաջնորդ ավելի վատն է ու ավելի դաժան, քան նրա նախորդը։
«Արքայատոհմի» հիմնադիրը Կիմ Իր Սենն էր, ում իշխանության գալուց հետո 2.8 միլիոն մարդ զոհվեց Կորեական պատերազմում։ Պատերազմի ավարտից հետո Կիմը շարունակեց ռեպրեսիաները սեփական բնակչության հանդեպ, որի արդյունքում հազարավոր մարդիկ սպանվեցին։ Նրան հաջոդեց որդին՝ Կիմ Չեն Իրը, ում իշխանության տարիներին ավելի քան 3 միլիոն մարդ սպանվեց ու մահացավ՝ ներառյալ նրա ընդդիմադիրները, կուսակցության անդամներն ու նույնիսկ որոշ ազգականներ։
90-ականներին մոտ 3.5 միլիոն մահացավ սովից, որն արդյունք էր այն քաղաքականության, որը վարում էր բռնապետը։ Երկրի ներկայիս ղեկավարը՝ Կիմ Չեն Ընը, հետևում է իր հոր ու պապի հիմնած արյունալի ավանդույթներին ու հայտնի է նրանով, որ պարբերաբար լուրեր են հրապարակվում, որ նա ամենատարօրինակ ու էքստրավագանտ մեթոդներով մահապատիժներն է կազմակերպում։
Քանի դեռ քո միտքը չի փոխվել, քո կյանքը չի փոխվի:
Մարդն ապրում է այնպես, ինչպես մտածում է: