SASUN TOSUNYAN`S BLOG

Thursday, August 14, 2014

ԱՖՈՐԻԶՄ

Ապրելով մարդկանց հետ՝ մի՛ մոռացիր այն, ինչ սովորել ես մենության մեջ: Եվ առանձնանալիս քննի՛ր այն, ինչ հասկացել ես մարդկանց հետ շփումից: Ս. Թոսունյան

Երբեք մի՛ ասա, որ սիրում ես, եթե...

Երբեք մի՛ տուր այն, ինչ հետո պետք է վերցնես: Քայլ մի՛ դիր առաջ, եթե հաջորդ անելու ես հետ: Մի՛ ասա ընկեր, եթե մի օր կարող ես լքել: Հույս մի՛ տուր նրան, ում երբևէ կարող ես խաբել: Երբեք մի՛ ասա, որ սիրում ես, եթե կարող ես ցավ պատճառել: Թույլ մի՛ տուր սիրեն, եթե ինքդ չես սիրում...

Եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից

Պատկերացրու, որ սեղանին դրված է մի տարա մեղր, բայց հանկարծ ինչ-որ մեկը պատահաբար դիպչում է նրան և այն կոտրվում է։
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կթափվի այնտեղից։ Իհարկե մեղր և միայն մեղր։
Ահա, սիրելի սիրտ, եթե դու լցված լինես սիրով, և եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից։
Կարծում եմ սեր և միայն սեր։ Նույնիսկ այդպիսի անհարգալից վերաբերմունքից հետո էլ քո սրտից կբխի միայն սեր, բայց միայն մեկ պայմանով, եթե այն լինի քո սրտում....

Friday, August 1, 2014

Ուղիղ մեկ դար առաջ և նույն այս օրը`1914թ.օգոստոսի 1-ին, սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։

        Առաջին Համաշխարհային Պատերազմ 1914 -1918 ), մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկը։ Պատերազմին ներգրավեց  38 երկիր: Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը։ 
        1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր։ Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ։
        Ցավոք, այսօր կարող ենք նկատել, որ 1-ին աշխարհամարտի 100-ամյակի օրը, աշխարհն ավելին, քան երբեք, նոր աշխարհամարտին է մոտեցել...

Monday, July 14, 2014

1789թ.այս օրը` հուլիսի 14-ին սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը

1789թ. հուլիսի 14-ին Բաստիլի գրավումով սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Մեծ Հեղափոխության /1789-1799 թթ/ ընթացքում երկրում տեղի ունեցան կյանքի բոլոր բնագավառներին առնչվող լուրջ փոփոխություններ, վերացվեց միապետու-թյունը և Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն։
Ֆրանսիական հեղափոխությունը կենտրոնական իրադարձություն էր 18-րդ դարի վերջի - 19-րդ դարի սկզբի Արևմտյան Եվրոպայի քաղաքական և մշակութային կյանքում, որը մեծ ազդեցություն թողեց Եվրոպայի պատմության հետագա ընթացքի վրա։

Thursday, July 10, 2014

Կյանքի առեղծվածը

Վաղուց, շատ վաղուց…անհիշելի ժամանակներում Աստված հարցրեց հրեշտակներին, թե ուր թաքցնի Գաղտնիքը Կյանքի:
-Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում ծովերի…
Ասեց Աստված.
-Դա չափազանց հեշտ է մարդու համար…կգա ժամանակ, երբ նրանք կանցնեն բոլոր ծովերն ու կհասնեն խորքերը օվկիանոսների…
Այդ ժամանակ հրեշտակներն առաջարկեցին թաքցնել երկրի ընդերքում Գաղտնիքը Կյանքի:
Ասեց Աստված.
-Թափանցել ընդերքը երկրի….դա նույնպես շատ հեշտ կլինի մարդու համար…անիմաստ է նաև թաքցնել այն բարձր լեռների գագաթին…միևնույնն է ՝կգտնի մարդը…
-Ո՞ւր թաքցնել… մի՞գուցե աստղերի մեջ…
Կարճ լռությունից հետո պատասխանեց Աստված…
-Մարդիկ կհասնեն աշխարհի չորս ծայրերը…կբարձրանան ամենաբարձր լեռնագագաթները…կթափանցեն խորքերը ծովերի …անգամ տիեզերքն էլ հասանելի կլինի նրանց…ավելի շուտ, քան կճանաչեն իրենք իրենց…Հարկավոր է Կյանքի առեղծվածը թաքցնել մարդու մեջ…ու նա երբեք չի գտնի այն…

Tuesday, July 8, 2014

ԱՖՈՐԻԶՄ

Friday, July 4, 2014

ԱՖՈՐԻԶՄ

Պատմությունը վկայում է,որ նեղությունները, դժվարությունները, աղքատությունն ու ցավը չեն կործանել այնքան մեծ թվով մարդկանց, որքան դա արել են փառքը, հարստությունն ու իշխանությունը...

Tuesday, June 24, 2014

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ ու ամենին մոռանալ

                                                              Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն...
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ...

Saturday, May 24, 2014

Հովհ. Թումանյան

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

Sunday, May 11, 2014

Համամարդկային խայտառակություն: Եվրոտեսիլում հաղթեց տրանսվեստիտ Կոնչիտան

Ցավալիորեն պետք է խոստովանենք, որ այն ինչ մի ժամանակ համարվում էր  սարսափելի մեղք, հիմա դարձել է ընդունելի մշակույթ: Սա արդեն անհերքելի իրականություն է: Ահա մեր <<Քաղաքակիրթ Եվրոպան>>, որին մենք այնքան փափագում ենք: Այսօր շատերը բողոքելով իրենց հայրենիքում տիրող սոցիալ-տնտեսական պայմաններից, արտագաղթում են զարգացած Եվրոպա, նպատակը պարզ է ու <<հիմնավորված>>` <<մեր երեխաների լավ ապագայի համար…>>: եթե ձեր պատկերացրած լավ ապագան սա է, ուրեմն խոսքերն իրոք ավելորդ են…:  Ս. Թոսունյան


Wednesday, April 23, 2014

ԱՖՈՐԻԶՄ: Ա.Սիմոնյան


Մի կենտրոնացիր անցյալիդ վրա, կկորցնես ներկադ: 
Կենտրոնացիր ապագայի վրա, կփրկես ներկադ: 

Не концентрируйся на прошлом – утратишь настоящее.
Сосредоточься на будушем и спасешь свое настоящее. 

Saturday, April 19, 2014

Ատելությունը, ինչպես հնացած քաղցկեղ, քայքայում է մարդու անձը և խլում կյանքի բոլոր ուժերը.... Մարտին Լյութեր Կինգ

Monday, April 14, 2014

1912 թ. այս օրը` ապրիլի 15-ին "Տիտանիկը" խորտակվեց


"Տիտանիկը" Անգլիայի հպարտությունն էր։ Ամենուրեք գովազդվում էին նրա մեծությունն ու ամրությունը: "Տիտանիկի" նավապետ Սմիթն ասել էր, որ նույնիսկ Աստված չի կարող այդ նավը խորտակել։ Վերջապես Անգլիայի հպարտությունը դուրս եկավ նավարկության։ Ուղեւորությունը հրաշալի էր, մարդիկ ցնծում էին։ Չորրորդ օրը` 19:30-ին, նավապետը հաղորդագրություն ստացավ, որ առջեւում վիթխարի սառցաբեկորներ կան, սակայն ոչինչ չձեռնարկեց` համոզված լինելով, որ իրենց վտանգ չի սպառնում, քանի որ շատ մեծ ու պաշտպանված են: Աստվածաշնչում գրված է, որ կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է։ Ժամը 22:30-ին աստղերը փայլում էին երկնքում, նավի մեջ հաճելի երաժշտություն էր հնչում, եւ ուղեւորներից յուրաքանչյուրը զբաղված էր իր գործով: Եվ հանկարծ մի հարված զգացին. նավը ինչ-որ բանի բախվեց: Մարդիկ անմիջապես սթափվեցին, երաժշտությունը դադարեց: Սակայն անհանգստությունը մի քանի րոպե տեւեց, որից հետո խաղաղության ու անհոգության մթնոլորտը վերականգնվեց, քանի որ բոլորը համոզված էին, որ ոչ մի վատ բան չի պատահի. նավը շատ մեծ ու պաշտպանված էր: Մասնագետների կարծիքով` եթե այդ պահին նրանք մտածեին փրկության մասին, անշուշտ, կփրկվեին։ Ժամը 2:20-ին նավն ամբողջությամբ խորտակված էր:  Տիտանիկը խորտակումը տեղի է ունեցել 1912թ-ի ապրիլի 15-ին, ինչի արդյունքում մահացավ 1522 մարդ...


ԱՖՈՐԻԶՄ: Մ. Լյութեր Քինգ

Թույլ մարդիկ լաց են լինում իրենց համար, իսկ ուժեղները՝ ուրիշների: 
Մ. Լյութեր Քինգ

Saturday, April 12, 2014

1961թ. այս օրը` ապրիլի 12-ին, Գագարինը կատարում է պատմության մեջ առաջին թռիչքը դեպի տիեզերք...

     1961 թվականի ապրիլի 12-ին Գագարինն աշխարհում առաջինը թռավ երկրագնդին մոտ տիեզերային տարածություն, և 1 ժամ 48 րոպեում պտտվեց երկրագնդի շուրջը։ Այն ժամանակ եղած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրէջք կատարել երկրի վրա և այդ պատճառով Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվեց տիեզերանավից և իջավ գետնին...

Tuesday, April 8, 2014

ԱՖՈՐԻԶՄ. Լև Տոլստոյ

Սերն անգին պարգև է: Այն միակ բանն է, որը մենք կարող ենք նվիրել, բայց, այդուհանդերձ, այն մնում է մեզ մոտ: Լև Տոլստոյ
Любовь - это бесценный дар. Это единственная вещь, которую мы можем подарить и все же она у тебя остается. Л. Толстой

Sunday, March 30, 2014

Երկրորդ համաշխարհային պատերազմ. մի հերոսի պատմություն

Շարքային Յոզեֆ Շուլցը ծառայում էր ֆաշիստական Գերմանիայի 714-րդ դիվիզիայում, որն օկուպացիոն ծառայություն էր իրականացնում Սերբիայում: 1941թ հուլիսի 19-ին Սերբիայի Օրախովեց գյուղում, այսպես ասած, «մաքրումներ» իրականացնելու նպատակով Շուլցի դիվիզիան հրաման է ստանում գնդակահարել գյուղի բոլոր բնակիչներին, պատերազմի տարիներին նման հրամանները հասարակ մի բան էին, սակայն Շուլցը հրաժարվեց մասնակցել անմեղ մարդկանց գնդակահարությանը: Այն բանից հետո, երբ Յոզեֆին հիշեցրեցին, որ հրամանը չկատարելու համար նրան նույնպես գնդակահարություն է հասնում, Շուլցը վայր է դնում իր զենքը և կանգնում գնդակահարության դատապարտվածների շարքում: Շուլցին գնդակահարում են: 
Վերը տեղադրված լուսանկարը արվել է հենց այն պահին, երբ Շուլցը գնում է դեպի սերբերը: Գերմանացի սպայի այս արարքն այնքան մեծ տպավորություն է գործել սերբերի վրա, որ Սերբիայի պատմության դասագրքում նա հիշատակված է որպես հերոս

Friday, March 28, 2014

ԱՖՈՐԻԶՄ

Հետևիր մտքերիդ. դրանք բառեր են դառնում, Հետևիր բառերիդ. դրանք գործեր են դառնում, Հետևիր գործերիդ. դրանք սովորություն են դառնում, Հետևիր սովորություններիդ. դրանք բնավորություն են դառնում, Հետևիր բնավորությանդ. այն դառնում է ճակատագիր...

Monday, March 24, 2014

Իրական դեպք, որից ցնցվեց աշխարհը: Քաղաք Կամպինաս, 2005 թ.


2005թ. Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ հարբած երիտասարդներ մեքենայի մեջ սպասում էին իրենց ընկերուհուն:  Մայրը աղջկան ճանապարհում է մինչև մեքենան և մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով` բռնում է արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասում«Աստված քեզ հետ, աղջիկս, թող Նա պահպանի քեզ»:
Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ էլ տեղ չկա»:    Մի քանի ժամ անց լուրեր են հասնում, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ է հաջողվում պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր մնացել: Ոստիկանության աշխատակիցները ցնցված էին երևույթից, զարմանալի էր նաև այն, որ բեռնախցիկում դրված ձվերից և ոչ մեկը չէր կոտրվել...