SASUN TOSUNYAN`S BLOG

Wednesday, June 27, 2018

Ամենակարևոր դեղամիջոցը


Ամենակարևոր դեղամիջոցը կյանքում քնքուշ սերն է և հոգատարությունը: Սիրեք, եթե դա վնաս չի պատճառում: Կյանքում չարը շատ է, շատ են անտուններն ու հիվանդները, բայց ամենավատ վիճակում նրանք են, ովքեր զրկված են սիրո բերկրանքից: Սերը պետք է արտահայտել գործողության մեջ, և այդ գործողությունը ծառայելն է: Դժոխքը մի տեղ է, որտեղ վատ հոտ է գալիս և ոչ ոք ոչ ոքի չի սիրում: Սիրո հաջողությունը ոչ թե արդյունքների, այլ հենց ընթացքի մեջ է: Ժպիտը մեր սիրո գլխավոր գործողությունն է:

Մայր Թերեզա

Saturday, August 12, 2017

Այն, ինչ անում ես մարդկանց մեջքի հետևում, հիշի'ր, դու դա անում ես Աստծո աչքերի առաջ...


Եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից

Պատկերացրու, որ սեղանին դրված է մի տարա մեղր, բայց հանկարծ ինչ-որ մեկը պատահաբար դիպչում է նրան և այն կոտրվում է։
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կթափվի այնտեղից։ Իհարկե մեղր և միայն մեղր։
Ահա, սիրելի սիրտ, եթե դու լցված լինես սիրով, և եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից։
Կարծում եմ սեր և միայն սեր։ Նույնիսկ այդպիսի անհարգալից վերաբերմունքից հետո էլ քո սրտից կբխի միայն սեր, բայց միայն մեկ պայմանով, եթե այն լինի քո սրտում....

Դեպի ավարտ են ընթանում բոլորը

Դեպի ավարտ են ընթանում բոլորը՝ և՛ աստվածապաշտները, և՛ կռապաշտները, և՛ այդ ավարտին հավատացողները, և՛ դրան չհավատացողները:
Բոլորի համար էլ լինելու է Արարչի հետ այդ հանդիպումը:
Պատմությունը վկայում է. Նեղությունները, դժվարությունները, աղքատությունն ու ցավը չեն կործանել այնքան մեծ թվով մարդկանց, որքան դա արել են փառքը, հարստությունն ու իշխանությունը...

Նա, ով չի հիշում անցյալի իր սխալները, դատապարտված է դրանք կրկնելու


Շատ հարուստները երևի միլարդներ կվճարեին Քրիստոսին տեսնելու համար: Բայց Աստված հարուստներին չի երևում, այլ սրտով մաքուրներին: Ամեն մարդ կարող է և պետք է սրտով մաքուր դառնա: Դրա համար դու ոչ հարստության կարիք ունես՝ ոչ էլ համբավի: «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մտ 5:8):
Երբ մենակություն էք զգում, գնացեք օգնեք կարոտյալներին: Համ մենակությունը կհաղթահարեք, համ էլ բարի գործ կանեք: Այդ գործի մեջ էլ Աստծուն կհանդիպեք, քանզի ձեր արածը կլինի սիրո արտահայտություն իսկ Աստված Սեր է: Հիվանդանոց, մանկատուն, բարեգործական ճաշարան... հազար ու մի տեղ կամավոր օգնողների կարիք կա:

Tuesday, December 27, 2016

ՔՐԻՍՏՈՍԻ ծնունդով պատմությունը երկու մասի բաժանեց .՝ 
Քրիստոսից առաջ, Քրիստոսից հետո:
Աշխարհը երկու մասի բաժանվեց.՝դժոխք կամ դրախտ:
Մարդկանց երկու մասի բաժանեց.՝Հավատացյալներ և անհավատներ:
Կյանքը երկու մասի բաժանեց.՝նրանով և առանց նրա:
Միայն իր սերը ՄԻ բաժին մնաց. նա սիրում է բոլորին:
R.SH.

Sunday, December 18, 2016

Ժամանակը թռչում է` վատ լուր է: Լավ լուր ` Ձեր ժամանակի օդաչուն Դուք եք

Սովորական մարդը մտածում է ինչպես անցկացնել ժամանակը, իսկ խելացի մարդը` ինչպես օգտագործել ժամանակը:

Friday, December 2, 2016

“ՍԵՓԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆ Է…”. ԼՅՈՒԹԵՐ

Նրանք, ովքեր չեն փնտրում երջանկություն, կգտնեն այն բոլորից շուտ, քանի որ նրանք, ովքեր փնտրում են երջանկություն, մոռանում են, որ սեփական երջանկությանը հասնելու լավագույն միջոցն է` փնտրել այն ուրիշների համար: 


Ապրելով մարդկանց հետ՝ մի՛ մոռացիր այն, ինչ սովորել ես մենության մեջ: Եվ առանձնանալիս քննի՛ր այն, ինչ հասկացել ես մարդկանց հետ շփումից..


Saturday, November 19, 2016

Տվեք հույս, երբ ինքներդ հույսի կարիք ունեք. Նիք Վույչիչ

Նիք Վույչիչը երկար էր սովորում երջանիկ լինել: Եվ նրա մոտ ստացվեց դա:
Այսօր նրա խիզախությունը շատերին է հույս ներշնչում՝ ոչ միայն իր վիճակում հայտնված մարդկանց, այլև ֆիզիկական թերություն չունեցողներին.
«Ընկեր եղեք, երբ ձեզ ընկերներ են անհրաժեշտ: Տվեք հույս, երբ ինքներդ հույսի կարիք ունեք:
Եթե ոչ ոք դուռ չի բացում ձեր առջև, թակեք միանգամից մի քանի դռներ:
Բոլորս էլ իրար մեջ կարող ենք գտնել վատն ու ոչ կատարյալը: Բայց ես նախընտրում եմ փնտրել ոսկու հատիկներ:
Պահեք ձեզ այնպես, որ ձեր սեփական քայլերը ոգեշնչեն ձեզ ու խանդավառեն:
Մենք չպետք է ապրենք սպասումով, թե երջանկությունը կգա, երբ մենք հասնենք մեր նպատակներին, կամ ինչ-որ բան ձեռք բերենք: Երջանկությունը մշտապես պետք է մեզ հետ լինի, իսկ դրան հասնելու համար պետք է ներդաշնակության մեջ ապրենք՝ հոգևոր, մտավոր, էմոցիոնալ ու ֆիզիկական:
Մենք պետք է ընկալենք, որ երբեմն անհնար է միանգամից պատասխաններ ստանալ:
Ուրիշներին ընդունելու համար նախ պետք է պատրաստ լինեք ընդունելու ինքներդ ձեզ:
Աշխարհում շատ խնդիրներ կան, որոնք ինձ չեն պատահել: Ես համոզված եմ, որ իմ կյանքը հազար անգամ ավելի հեշտ է, քան բազում այլ մարդկանց կյանքեր:
Ես շատ վաղ եմ հասկացել ու ընդունել, որ օգնություն խնդրել կարելի է և պետք է: Լինի ձեր մարմինը առողջ, թե՝ ոչ, կան բաներ, որոնց դեմ անհնար է միայնակ պայքարել: Փորձեք հայացք գցել ձեր կյանքի ավարտի վրա, իսկ հետո սկսեք ապրել այնպես, որ այդ կետում հայտնվելով՝ ոչինչի համար չափսոսաք:
Ցանկացած դժվարության բախվելով՝ փնտրեք այնտեղ անկեղծ ուրախություն:
Աշխարհի հանդեպ ձեր վերաբերմունքը համարեք հեռակառավարման վահանակ: Եթե ծրագիրը, որ դուք դիտում եք, ձեզ դուր չի գալիս, ապա պարզապես վերցրեք այդ վահանակը և փոխեք ալիքը:
Նույնը կյանքի հանդեպ մեր վերաբերմունքն է. երբ դուք դժգոհ եք արդյունքից, փոխեք ձեր մոտեցումը, անկախ նրանից, թե ինչ խնդրի եք բախվում:
Նրանք, ովքեր իրենց անհաջողակ են համարում՝ մարդիկ են, ովքեր չեն հասկանում, թե որքան մոտ են եղել հաջողությանը, երբ վայր են իջեցրել ձեռքերն ու հանձնվել:
Կատարյալ արտաքինը ոչ մի արժեք չունի, եթե հոգին կոտրված է:
Բացառապես պարտադիր չէ մեծաշուք նախագծեր ձեռնարկել՝ բարի սերմեր ցանելու համար: Անգամ փոքրիկ գործերը մեծ նշանակություն ունեն այլ մարդու համար:
Կյանքի մեծագույն երջանկություններից մեկն է՝ դառնալ ավելի մեծ բանի մաս, քան սեփական կյանքդ է և անձնական փորձառությունդ:
Սթրեսային վիճակում՝ զգալով ուժերը հավաքելու անկարողությունը, շատ կարևոր է միմյանցից առանձնացնել այն, ինչը կատարվում է ձեզ հետ և այն, ինչը կատարվում է ձեր ներսում:
Նախկինում ես հարցնում էի՝ ինչո՞ւ ես: Ինչո՞ւ դա ինձ հետ կատարվեց: Բայց հիմա ես ասում եմ՝ իսկ ինչո՞ւ ոչ ես:
Եվս մեկ օր՝ ևս մեկ հնարավորություն:


Saturday, October 15, 2016

Անվայելուչ, դատարկ խոսքեր և անմիտ կատակներ՝ դրանք այլևս չպետք է դուրս գան քո բերանից, այլ ընդհակառակը, թող շուրթերդ լցված լինեն գոհությամբ ու քաղցրությամբ:

Monday, September 26, 2016