SASUN TOSUNYAN`S BLOG

Saturday, September 24, 2016

Լավ չէ, երբ ներկա ես, որովհետև պետք ես։
Նման դեպքերում բացակայությունդ չի էլ նկատվում։
Ես փորձում եմ ներկայությունս դարձնել պիտանի, որ իմ բացակայության ժամանակ էլ լսեմ կարոտի խոսքեր։

Երբ բացակայությունս բան չի ասում, ուրեմն ներկայությունս չի խոսել։
Իսկ թե բացակայությունս խոսի ուրեմն ներկայությանս ժամանակ ես դա կիմանամ։

Monday, August 22, 2016

«Երբ ես սոված եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ կերակրել, իսկ երբ ես ուզում եմ խմել, ուղարկիր ինձ նրան, ում կարող եմ ջուր տալ:
Երբ ինձ համար ցուրտ է, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ ջերմացնել, երբ ես թախծում եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ մխիթարել: Իսկ երբ իմ խաչը շատ ծանր լինի և ես չկարողանամ տանել այն, երբ ինձ օգնական անհրաժեշտ լինի, իսկ կողքիս ոչ ոք չլինի, թեթևացրու իմ ծանր խաչը, և տուր ինձ ինչ որ մեկին, ով արժանի է սիրո, ինչպես ես, տուր ինձ ինչ որ մեկին, ում ես կարող եմ ծառայել:
Երբ ինձ ժամանակ անհրաժեշտ լինի, թույլ տուր ինձ նստել ինչ որ մեկի կողքին, իսկ երբ սրտումս ծանրություն լինի, գտիր ինձ համար մեկին, ում ես կստիպեմ ժպտալ:
Երբ ինձ օգնություն անհրաժեշտ լինի, ցույց տուր ինձ նրան, ում մասին ես կարող եմ հոգ տանել:
Երբ ես մտածեմ միայն իմ մասին, իմ մտքերը թող լինեն միայն նրանց մասին, ովքեր բարի են:
Երբ ես աղքատանամ, ուղարկիր ինձ կարիքավորներին :
Երբ իմ աչքերը դադարեն տեսնել այն, ինչ սուրբ է, թույլ տուր ինձ տեսնել Քրիստոսին յուրաքանչյուրի աչքերում, ում ես կերակրում եմ ...»
Մայր Թերեզա

Tuesday, August 2, 2016

եթե սեր չունես քո ներսում ուրեմն ոչինչ չունես

Մեծ է այն սիրտը, որ սիրել գիտի, Ատել չգիտի, բայց ներել գիտի...


Նապոլեոն Բոնապարտ



Խավարը չի կարող ցրել խավարը, միայն լույսը կարող է անել դա: Ատելությունը չի կարող հեռացնել ատելությունը, միայն սերը կարող է անել դա:

«Ահա թե ինչքան հողի կարիք ունես»:

Մի թագավոր հանդիպում է երկու գյուղացիների, որոնք իրար հետ վիճում էին հողատարածքների համար: Նրանցից մեկը ուզում էր մի թիզ ավել վերցնել մյուս գյուղացու հողից: Թագավորը տեսնելով այդ, զայրանում է և ագահ գյուղացուն խոստանում տալ այնքան տարածություն, ինչքան որ նա կարողանա քայլելով անցնել մեկ օրվա ընթացքում, սակայն պայման է դնում, թե ուր որ նա հոգներ ու կանգներ, այնտեղ պիտի լիներ նրա սահմանը:
Գյուղացին ուրախությամբ սկսում է իր ճանապարհը: Հազիվ մի քանի ժամ քայլում է, արդեն հոգնում է, սակայն կանգ չի առնում: Օրը մթնում է, բայց նա դեռ քայլում է իր վերջին ուժերը հավաքած և դեռ շարունակում իր ճանապարհը, առանց դադար առնելու: Ի վերջո ընկնում է գետին և հավիտենապես փակում իր աչքերը, առանց վայելելու այն լայն տարածությունը, որը իբրև պարգև պիտի ստանար թագավորից: Գյուղացիները գալով նրա հասակի չափով փորում են հողը, ուր որ նա ընկել էր, այնտեղ էլ թաղում ու քարի վրա գրում. «Ահա թե ինչքան հողի կարիք ունես»:


«Դեռ քսան տարի էլ պիտի խմեմ ու կյանք վայելեմ»

Տարիներ առաջ կար բոլորի կողմից հարգված մի գործատեր: Նա վայելում էր հարուստ ու անհոգ կյանք: Ուր էլ որ հայտնվեր, մեծ հարգանքով էին ընդունում նրան: Առատաձեռն լինելու շնորհիվ շատ բարեկամներ ուներ: Եվ ո՛չ միայն բարեկամներ: Ուներ կին, զավակներ, հարմարավետ բնակարան, սակայն միշտ ուշ էր վերադառնում տուն,և որպես կանոն` միշտ հարբած: Կնոջ համար անտանելի էր ամուսնու այս վիճակը, ուստի, երբ ամուսինը տուն էր գալիս, միշտ փակվում էր սենյակում:Մի այդպիսի հավաքույթում էր. Նա զվարթ էր և բարձր տրամադրության մեջ: Քիչ առաջ բարեկամներն իրեն գովաբանեցին: «Դեռ քսան տարի էլ պիտի խմեմ ու կյանք վայելեմ»: Բարեկամներն կրկին նրա «կենացը» խմեցին: Առավոտյան, երբ տուն վերադարձավ, հրամայեց, որ իրեն ուտելիք բերեն: Առաջին պատառը հազիվ էր բերանը դրել, երբ շնչահեղձ վայր ընկավ ու մահացավ: Մսի ու հացի պատառը, շնչափող գնալով, խեղդել էր նրան:

   «Քսան տարի»`ինքն ասաց, մինչդեռ Աստված ասել է. «Այս գիշեր»: Ինչպիսի կյանքով էլ որ ապրելու լինես, միևնույն է, կյանքդ շատ հանկարծակի կարող է կանգ առնել:

Tuesday, July 5, 2016

Մի՛ փորձիր նայել շուրջդ. անվերջ որոնումների մեջ ոչինչ չես գտնի: 
Հայացքդ ուղղիր Աստծուն. Նրա մեջ են քեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները..

Sunday, July 3, 2016


Երբեք մի կորցրու հույսդ ու հավատդ, որովհետև խավար գիշերին միշտ հաջորդում է պայծառ ցերեկը, և անգամ հորդառատ անձրևից հետո շողում է արևը...

Friday, July 1, 2016

Մի կողմ թողեք շրջապատի վրա տպավորություն գործելու անհրաժեշտությունը. 
Դա անիմաստ բան է, քանի որ կյանքի արժեքը որոշվում է ոչ թե հաջողությամբ կամ այլոց կողմից ձեզ տրված հավանությամբ, այլ այն ամենով, ինչ տեղի է ունենում ձեր ներսում: 

Sunday, June 19, 2016

Եթե ուզում եք Ձեր մասին լավը խոսեն,մի խոսեք երբեք Ձեր մասին լավը: Բ. Պասկալ


Եկեք չնայենք թե ինչ չունենք ու սկսենք բողոքել Աստծուն, այլ նայենք թե ինչեր ունենք, որ շատերը չունեն և փառք տանք Աստծուն։

Saturday, May 28, 2016

Վերջին զանգին ահա թե ինչ ասաց քույրը զոհված հերոս եղբորը

«Սիրելի եղբայր, կյանքդ ընդհատվեց ծաղիկ հասակում. ընդամենը 19 տարի: Սրտիս մեջ ցավ կա, բայց չեմ արտասվում: Հպարտ եմ, որ ունեմ քեզ, այո, ունե՛մ, որովհետև դու կաս, ապրում ես ու կլինես քո ժողովրդի սրտում: Հպարտ եմ, որ անմահացար հանուն մայր հողի, նախընտրեցիր հավերժական կյանքը, ոչ թե ծնկի գալ ոսոխի առաջ: Դու սրբացրիր քո անունը, դարձար մերօրյա հերոս, դու դարձար նորօրյա հավերժի ճամփորդ»: 
Նյութի աղբյուրը ` hraparak.am

Tuesday, May 10, 2016

Լռությունը մեզ զերծ է պահում վիրավորական խոսքերից, պահում է նաև ուրիշներին ծաղրելուց...

Հարկավոր է օրվա ընթացքում սովորենք ստիպել լռելու ոչ միայն մեր շուրթերին, այլ նաև մեր պատկերացմանը, փակել աչքերը շրջապատող ամեն ինչի վրա, թույլ չտալ, որպեսզի աշխարհիկ կյանքի աղմուկը հասնի մեր ականջներին: Եվ այդ ժամանակ կենտրոնանալով՝ դուք կարող եք ներթափանցել ձեր ներսը, ձեր հոգու խորքը:

Շուրթերը պետք է խոսեն այն ժամանակ, երբ սիրտը լցված է սիրով, հավատքով ու սրտացավությամբ:                          Լռությունը խոնարհեցնում է հոգին, այն մեզ զերծ է պահում վիրավորական և հանդուգն խոսքերից, պահում է նաև ուրիշներին ծաղրելուցԼռությունը մեզ հնարավորություն է տալիս ամեն բան տեսնել նոր լույսի ներքո...

Thursday, May 5, 2016

Հիսուս չուներ ծառաներ, բայց Նրան Տեր էին կոչում:
Նա չուներ կրթություն, բայց Նրան Վարդապետ էին կանչում:
Թեև չուներ դեղորայք, բայց Նրան Բժիշկ էին անվանում:
Նա չուներ զորաբանակ, բայց թագավորները զարհուրում էին Նրանից:
Երբևէ պատերազմներում չմարտնչեց, բայց գրավեց ողջ աշխարհը:
Երբևէ հանցանք չգործեց, բայց դատապարտվեց իբրև հանցագործ:
Թեև թաղվեց, բայց հարություն առավ և կենդանի է հավետ…

Դ. Ուիլքերսոն
Գուցե կյանքում կլինեն պահեր, երբ դու ինչ-որ մեկին այնքան կկարոտես, որ կցանկանաս դուրս հանել նրան քո երազներից ու ամուր գրկել իրականում: