SASUN TOSUNYAN`S BLOG

Wednesday, March 30, 2016

Ես ուզում եմ, որ աշխարհը դառնա՛ դեմքով դեպի Աստված,

Ամեն քայլով կյանքի՛ կոչի սուրբգրային ամեն հատված.
Ես ուզում եմ սերմնացանի սերմը ընկնի պարա՛րտ հողին,
Ո՛չ թե իզուր փշերի մեջ, կամ էլ քարոտ ճամփի կողին:
Ես ուզում եմ բարի՜ հովիվ, ինչպես Տերը. ո՛չ թե վարձկան.
Ես ուզում եմ հավատացյա՜լ մի զղջացող, ո՛չ թե լացկան.
Թե կռիվը անխուսափ է, թո՛ղ որ կռվեն չարն ու բարին.
Ու անպայման բարին հաղթի՛ անպետք չարին...

Թաղե՞լ է պետք, եկեք թաղենք մեր կրքե՛րը.
Այն էլ խորը, որ չգտնենք էլ հետքերը:
Եթե երգել` Տիրոջ փառքին մե՜ղմ շարական,
կամ էլ աղոթք Տերունական
Ու թե մահը անխուսափ է, թող նա տանի ապաշխարող մարդու հոգին,
Ոչ թե մեղքի մեջ տառապող ու անտեղյակ անգետ մեկին:

Եթե այսպե՛ս մենք մեր կյանքը փորձենք ապրե՜լ,
Էլ չի զղջա մեր Տեր Աստված. թե` 
Ի՛ր պատկերով ու սիրո՜վ է արարել...
Ես ուզում եմ, այն եմ ուզում, ինչ, ամենքդ ...

Tuesday, March 15, 2016

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է

Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակություն, առանց որի չի կարող գոյատևել մարդը և չի կարող զարգանալ մարդկային կյանքըԱյս կյանքում մարդու միակ սեփականությունն իր ընտանիքն է: Կայացած, ուժեղ ընտանիքին ոչնչացնել գրեթե հնարավոր չէ: Ընտանիք ինստիտուտը իրենով շատ ուժեղ էանխոցելի ամրոց է ցանկացած թշնամու համար 


Եվ շնորհակալություն Աստծուն այդ  նվերի համար, առանց որի մարդկային ծնունդը դատապարտված կլիներ...
Այն, թե ինչ եք մտածում ձեր մասին շատ կարևոր է. դրանից է կախված, թե ով կլինեք և որտեղ կլինեք ապագայում

Thursday, March 10, 2016

Մի՛ փորձիր նայել շուրջդ. անվերջ որոնումների մեջ ոչինչ չես գտնի: Հայացքդ ուղղիր Աստծուն. Նրա մեջ են քեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները..

Tuesday, February 23, 2016

Մենք պետք է սովորենք պատասխանատվություն կրել մեր մտքերի և խոսքերի համար, որովհետև դրանցից են ծնվում մեր գործողությունները: