SASUN TOSUNYAN`S BLOG
Tuesday, January 26, 2016
Հունվարի 27-ն աշխարհում նշվում է որպես հրեական ցեղասպանության՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր
Հրեաների հանդեպ ցեղասպանությունն իրականացվել է Գերմանիայի այն ժամանակվա ղեկավար Ադոլֆ Հիտլերի կողմից... Գերմանիայի կառավարությունն ընդունել է սեփական մեղքն ու ներողություն է խնդրել հրեա ժողովրդից:
ՄԱԿ- ի որոշմամբ՝ հունվարի 27- ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հրեական ցեղասպանության՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Այսօր աշխարհի մի շարք երկրներում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, կանցկացվեն ոգեկոչման արարողություններ: 2007 թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց «Հոլոքոստը ժխտելու» մասին բանաձևը, որը դատապարտում է 1933-45 թվականներին հրեաների ցեղասպանության ժխտումը:
Բանաձևը Հոլոքոսթի ոգեկոչման օր հռչակեց ամեն տարվա հունվարի 27-ը` «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարը խորհրդային զորքերի կողմից ազատագրելու օրը: 1945 թվականի այս օրն այտեղից 3790 մարդ փրկվեց: 1945 թվականի հունվարի 27-ին Կարմիր բանակի զինվորներն ազատ արձակեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը`փրկելով 3. 790 մարդու կյանք: Հենց այս իրադարձության հետ կապված էլ այս օրը նշվում է որպես Հոլոքոստի զոհերիհիշատակի միջազգային օր: Իսկ 2007թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի ԳլխավորԱսամբլեան ընդունեց «Հոլոքոստը ժխտելու» մասին 61/255 բանաձևը, որը դատապարտում է 1933- 45 թվականներին հրեաների հոլոքոստի (ցեղասպանություն) ժխտումը:ՄԱԿ- ի որոշմամբ՝ հունվարի 27- ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հրեական ցեղասպանության՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Այսօր աշխարհի մի շարք երկրներում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, կանցկացվեն ոգեկոչման արարողություններ: 2007 թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց «Հոլոքոստը ժխտելու» մասին բանաձևը, որը դատապարտում է 1933-45 թվականներին հրեաների ցեղասպանության ժխտումը:
Ու. Չերչիլի լավագույն ճառը
Երբ Ուինսթոն Չերչիլն արդեն 90 տարեկան էր, նրան հրավիրեցին Անգլիայի լավագույն համալսարաններից մեկում զեկույց կարդալու: Չնայած Չերչիլը բազմաթիվ այդպիսի հրավերներ մերժել էր, ի զարմանս բոլորի, այս մեկն ընդունեց: Երբ արդեն հայտնի դարձավ, որ Չերչիլը համաձայնել է համալսարանում զեկույց կարդալ, Անգլիան խառնվեց իրար: Նշանակված օրը հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներից եկան համալսարան: Նրանցից շատերը մեծ հեռավորություն էին կտրել: Մարդկանց թիվն անհաշվելի էր…
Մտնելով դահլիճ` Չերչիլը տեսավ հազարավոր մարդկանց: Դահլիճը լարված սպասում էր, բոլորը մեծ անհամբերությամբ ցանկանում էին լսել ժամանակի մեծագույն մարդուն: Համալսարանի դեկանը Չերչիլին ներկայացրեց որպես 20-րդ դարի աշխարհի ամենանշանակալից մարդու, մեծ անգլիացու: Ըստ նրա խոսքերի՝ Չերչիլն իր այս ելույթով պետք է ամփոփեր իր կյանքի ողջ ընթացքը, պետք է փոխանցեր իր մեծագույն փորձառությունը:
Դահլիճը թնդում էր կարծես թե չավարտվող ծափահարություններից: Չերչիլը, վեր կենալով, հանդարտ մոտեցավ ամբիոնին: Նա շատ լարված էր: Երկարատև ծափողջյուններից հետո սկսեց իր ճառը.
- ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ…
Այդ պահին ոչ ոք չհասկացավ, որ ելույթը դրանով էլ ավարտվեց: Իսկ հասկանալուց հետո ոչ բոլորն էին գոհ ելույթից, չէ՞ որ շատերը ահռելի տարածություններ էին անցել` ակնկալելով մի երկար ճառ լսել:
Բայց դահլիճի զգալի հատվածը խորապես հուզված էր… Նա հասկացավ, որ դա էլ հենց այն մեծ խորհուրդն է, այն մեծ դասը, որ Չերչիլը սովորել էր իրեն տրված կյանքից: Եվ այդ օրը, այդ մեծ լսարանի առջև, որպես մի վերջին ծառայություն, նա կտակեց «չհանձնվել» պատգամը ողջ Անգլիային ու ապագա սերունդներին:
Բայց դահլիճի զգալի հատվածը խորապես հուզված էր… Նա հասկացավ, որ դա էլ հենց այն մեծ խորհուրդն է, այն մեծ դասը, որ Չերչիլը սովորել էր իրեն տրված կյանքից: Եվ այդ օրը, այդ մեծ լսարանի առջև, որպես մի վերջին ծառայություն, նա կտակեց «չհանձնվել» պատգամը ողջ Անգլիային ու ապագա սերունդներին:
Subscribe to:
Posts (Atom)


