Հետևիր մտքերիդ. դրանք բառեր են դառնում, Հետևիր բառերիդ. դրանք գործեր են դառնում, Հետևիր գործերիդ. դրանք սովորություն են դառնում, Հետևիր սովորություններիդ. դրանք բնավորություն են դառնում, Հետևիր բնավորությանդ. այն դառնում է ճակատագիր:
SASUN TOSUNYAN`S BLOG
Friday, June 26, 2015
Sunday, June 21, 2015
Սիրիայում նահատակվել է միսիոներ Էդուարդ Պետրոսյանը
Հունիսի 20-ին Սիրիայում նահատակվել է Հայաստանի ավետարանական
«Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանը:
Այն ժամանակ, երբ մարդիկ ընտանիքներով հեռանում էին
Հալեպից, նա գտնվում էր այնտեղ և ծառայում էր:
«Նրա սիրտն ամեն ժամանակ հալեպցիների հետ էր, և Էդիկը կրկին
այնտեղ էր մեկնել կարիքավորներին կերակրելու, նեղության մեջ եղողներին մխիթարելու
և Աստծո Խոսքով ծառայելու համար:
Խոր ցավ է սրտիս, որ Աստծո այդ հզոր միսիոները հիմա մեր կողքին չէ: Սակայն ինձ համար նա միշտ
կմնա հերոս, ով անտեսեց բոլոր վտանգները, որպեսզի ծառայի Հալեպում ծանր փորձության
մեջ հայտնված մարդկանց». Մխիթարանքն այն է, որ նա այժմ գտնվում է մեր Տիրոջ մոտ…
Հալեպում տագնապալի իրավիճակը
շարունակվում է։ Արդեն կիսավեր դարձած քաղաքում հրթիռակոծությունները, բախումները
չեն դադարում...
Friday, June 19, 2015
«Ողջ համաշխարհային գրականությունը սկիզբ է առել ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ». Պարույր Սևակ
Նա, ով չի կարդացել Աստվածաշունչը, չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել… Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից, այստեղ է բոլոր ժանրերի և սյուժեների սկիզբը: Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները: Վկա՝ Աստվածային կատակերգությունը, Նարեկը, Ռաֆայելը…
Մաշտոցն էր, որ փլատակված մեր հավատի տեղ հաստատեց նոր հավատ, հավատ, որ մեզ համար հագուստ չդարձավ, այլ մեջքապնդող գոտի: Հողմացրիվ արված մեր հին մշակույթի տեղ նա սկզբնավորեց մի նոր մշակույթ, որ պիտի գլուխգործոցներ տար համաշխարհային քաղաքակրթությանը՝ Զվարթնոցի տեսքով ու Նարեկացու հոգով. Շիրակացու անզեն և Համբարձումյանի զինավառ աչքերով. Կոմիտասի ականջով, որ պիտի փոխանցվեր Խաչատրյանին. Թորոս Ռոսլինի մատներով, որ պիտի ժառանգեր Մարտիրոս Սարյանը: Սայաթ-Նովայի բարբառով, որ պիտի լեզու դառնար Չարենցի բերանում. Անիով, որ պիտի վերածվեր Երևանի:
Այդ նա էր, որ մեր անգիր բանարվեստի փլատակների վրա հիմնադրեց մեր դպրությունն ու քերթությունը. գողթան լռեցված երգիչների տեղ հնչեցրեց մեր հոգևոր մեղեդին. հեթանոսական անգիտության տեղ փռեց գիտության հեքիաթական սփռոցը, որի վրա մեզ պիտի կերակուր տային մեր հոգևոր մատակարարները՝ Խորենացուց ու Դավիթ Անհաղթից մինչև Տաթևացի ու Գոշ, մինչև Ալիշան ու Նալբանդյան, մինչև Աբեղյան ու Աճառյան, Օրբելիներ ու Ալիխանյաններ…
Արդեն միայն Աստվածաշնչի թարգմանությամբ հայոց լեզուն կատարեց իր փառատոնը՝ ապացուցելով, որ ի զորու է լիապես արտահայտելու ինչպես պատմություն, այնպես էլ օրենսդրություն, ինչպես հրապարակախոսություն, այնպես էլ բանաստեղծություն, ինչպես բուսական ու կենդանական աշխարհ, այնպես էլ երևակայություն-տեսիլք և կանխատեսություն-մարգարեություն, որովհետև հին եբրայեցոց «Սուրբ Գիրքը» իսկապես մի Ամենամատյան էր` գիտության և արվեստի բազում բնագավառների…
Tuesday, June 16, 2015
Այն, որ կարողանում եմ օգնել մարդկանց, երջանկացնում է ինձ...
Թել Ավիվի
33-ամյա բնակիչ Լիոր Լևինը արդեն վեց տարի է, ինչ ձմռան ցուրտ օրերին օգնում է անտուն
թափառականներին:
«Ամեն բան սկսվեց վեց տարի առաջ, երբ ես ականատես եղա մի անտուն մարդու մահվան: Դա ինձ ցնցել էր, որովհետև չգիտեի, որ Թել Ավիվում մարդիկ կան, որ ցրտից են մահանում: Այդ ժամանակ էր, որ որոշեցի տաք հագուստ հավաքել դրսում ապրող անտունների համար»,- պատմում է Լիորը:
Ամեն երեկո երեխաների համար նախատեսված օնկոլոգիական կենտրոնում իր հիմնական աշխատանքն ավարտելուց հետո, Լիորը հավաքում է տաք հագուստներ, վերցնում իր հեծանիվը և սկսում շրջել Թել Ավիվի փողոցներով:
«Այն, որ կարողանում եմ օգնել մարդկանց, երջանկացնում է ինձ, սակայն երբեմն սկսում եմ հասկանալ, որ այս ամենը ընդամենը մի կաթիլ է օվկիանոսի մեջ, որովհետև նման մարդիկ շատ-շատ են:
Ցավալի է գիտակցել, որ չես կարող օգնել բոլորին և, որ մահացող մարդկանց թիվը օր օրի ավելանում է. այդ պահերին ինձ անօգնական եմ զգում, բայց հետո մխիթարվում եմ, որ գոնե մի մարդու օգնում եմ»:
Աշխատելով նման մարդկանց հետ` Լիոր Լևինը հասկացել է, որ շատ կարևոր է մարդկանց չդատելը. «Երբ տեսնում ես փողոցում անտուն մի մարդու, փորձիր տեսնել նրա մեջ այն մարդուն, ով տաքության և ջերմության կարիք ունի:
Մենք բժիշկներ չենք և չենք կարող օգնել բոլորին, սակայն, եթե ամեն մեկս փորձենք ինչ-որ մեկի ցավը սփոփել, ապա կկարողանանք քիչ-քիչ փոխել այս աշխարհը»:

Wednesday, June 3, 2015
Sunday, May 24, 2015
Friday, May 15, 2015
Այսօր Ընտանիքի միջազգային օրն է
Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակություն, առանց որի չի կարող գոյատևել մարդը և չի կարող զարգանալ մարդկային կյանքը: Այս կյանքում մարդու միակ սեփականությունն իր ընտանիքն է: Կայացած, ուժեղ ընտանիքին ոչնչացնել գրեթե հնարավոր չէ: Ընտանիք ինստիտուտը իրենով շատ ուժեղ է, անխոցելի ամրոց է ցանկացած թշնամու համար:
Եվ շնորհակալություն Աստծուն այդ նվերի համար, առանց որի մարդկային ծնունդը դատապարտված կլիներ...
Thursday, May 14, 2015
Ի՞նչ է տեսնում մեզնից յուրաքանչյուրը

-Ամենուր
կեղտ է այստեղ, անտանելի է,- ասում է նա:
-Նայի՛ր
երկինք, աստղերն այսօր աննկարագրելի գեղեցիկ են,- ասում է մյուսը:
Մինչ
մեկը դժգոհում է, մյուս բանտարկյալը, աչքերը հառած, երկինք է նայում՝ հիանալով
աստղերով:
Ինչի՞ է սա նման: Սա մեր վերաբերմունքն է կյանքի հանդեպ: Ի՞նչ է տեսնում մեզնից յուրաքանչյուրը՝ նայելով միևնույն առարկային կամ երևույթին:
Որոշ
մարդիկ հակված են տեսնելու միայն վատը, ուրիշները, սակայն, կարող են բացասականից
ավելին տեսնել, անգամ բացասականի մեջ լավը տեսնել:Ինչի՞ է սա նման: Սա մեր վերաբերմունքն է կյանքի հանդեպ: Ի՞նչ է տեսնում մեզնից յուրաքանչյուրը՝ նայելով միևնույն առարկային կամ երևույթին:
Monday, May 11, 2015
Երջանկությունը երջանկությանը հասնելու մեջ է: Ֆ.Դոստոևսկի
- Առանց սիրո ցանկացած ճշմարտություն դառնում է սուտ:
- Երջանկությունը
երջանկությանը հասնելու մեջ է:
- Կյանքը
շնչակտուր է լինում առանց նպատակի:
- Շատ
քիչ բան է պետք մարդուն ոչնչացնելու համար. բավական է միայն համոզել նրան, որ
նրա արած գործը ոչ ոքի պետք չէ:
- Իմաստուն
վարվելու համար միայն խելք ունենալը բավական չէ:
- Սերն
այնքան զորավոր է, որ կարող է փոխել մեզ:
- Նա,
ով ցանկանում է բարություն անել, նույնիսկ կապված ձեռքերով էլ կանի:
- Ամեն ինչում բավարարվածությունը կարող է հիմք դառնալ ծուլության, իսկ ծույլ մարդը ստրուկն է հենց իր ծուլության:
- Ազատությունն ինքդ քեզ զսպելու մեջ չէ, այլ ժուժկալ լինելու
- Եթե
մարդը ցանկանում է ճշմարտության հասնել՝ նա արդեն զորավոր է:
ԱՖՈՐԻԶՄ
Մենք պետք է սովորենք պատասխանատվություն կրել մեր մտքերի և խոսքերի համար, որովհետև դրանցից են ծնվում մեր գործողությունները
Thursday, April 23, 2015
Tuesday, April 21, 2015
Հայոց ցեղասպանության ապացույցներ
Փաստարկներն այն բանի օգտին, որ հայերի դեմ գործողությունները կրել են համակարգված և կենտրոնացված բնույթ, հիմնվում են բազմաթիվ ականատեսների վկայությունների (հյուպատոսներ, զինծառայողներ, բուժքույրեր, ուսուցիչներ, քարոզիչներ), թուրք պաշտոնյաների և ողջ մնացած հայերի ցուցմունքների վրա։ Հայերի նպատակուղղված բնաջնջման կազմակերպման պնդումն էլ տեղ գտավ երիտթուրքերի պարագլուխների դեմ դատական գործընթացի ընդհանրական որոշման մեջ։ Մինչ օրս թուրքական պահոցներից չի ներկայացված ոչ մի փաստաթուղթ, որը ինչ-որ կերպ կապացուցեր հայերի բնաջնջման նպատակաուղղվածությունը, ինչն էլ բացատրվում է այդ փաստաթղթերի ոչնչացմամբ կամ այսօր Թուրքիայում գործող գրաքննությամբ։ Չապացուցված կամ կեղծված են համարվում 1920 թվականի հրապարակված այսպես կոչված «Թալեաթի հեռագրերը»։ Հեռագրերի բնօրինակները չկան, բայց անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հեռագրերի բովանդակությունն ուղղակի կերպով հաստատվում է երիտթուրքերի պարագլուխների դեմ դատական գործընթացի նյութերով։
Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները դիտարկվել են մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից։1984 թվականին «Ազգերի մշտական տրիբունալը» Օսմանյան կայսրության գործողությունները որակեց ցեղասպանություն։ 1997 թվականին նմանատիպ որոշում կայացրեց Ցեղասպանության ուսումնասիրողների միջազգային միությունը։ 2000 թ. «The New York Times» և «The Jerusalem Post» թերթերում Հոլոքոստի 126 ուսումնասիրողների հայտարարությունը ՝ հաստատելով2001 թվականին հայ-թուրքական հաշտեցման համատեղ հանձնաժողովը դիմեց «Անցումային շրջանի արդարադատության հարցերով միջազգային կենտրոն»-ին (ԱՇԱՀՄԿ) անկախ եզրակացության համար. արդյո՞ք 1915 թվականի իրադարձությունները համարվում են ցեղասպանություն։ 2003 թվականի սկզբին ԱՇԱՀՄԿ-ը ներկայացրեց իր եզրակացությունը, որ 1915 թվականի իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր սահմանումներին, և այս եզրույթի կիրառումը ամբողջովին արդարացի է։
Monday, April 6, 2015
Friday, March 27, 2015
Thursday, March 26, 2015
ի՞նչ ես ուզում թողնել այս աշխարհին՝ որպես ժառանգություն...:Հենրի Ֆորդ
Ընդհանրապես դժվար է ապրել այնպիսի կյանք, որը մնա պատմության ու մարդկության հիշողության մեջ, սակայն մեկ ուղղության վրա կենտրոնանալը բանալի է դեպի մնայուն ավանդ ունենալը:
Հարցն այս է. ի՞նչ ես ուզում թողնել այս աշխարհին՝ որպես ժառանգություն: Ինչո՞վ ես ցանկանում, որ մարդիկ հիշեն քեզ:
Այս կյանքում մի ձեռքբերումից մյուսը քայլելու
համար կարիք ունենք լավ օրինակների: Երբ գրում էի իմ գրքերից մեկը, ես
ուսումնասիրում էի Հենրի Ֆորդի կյանքը:
Ի զարմանս ինձ՝ ես բացահայտեցի, որ նա եղել է
մասնագետ տարբեր բնագավառներում:
Տասնհինգ տարեկանում նա արդեն փորձառու
ժամացույց վերանորոգող էր, ավելի ուշ՝ մեքենավարի աշակերտ, ով աշխատում էր որպես
շոգեքարշի օպերատոր, ապա եղել է բավականին իրազեկ հաշվապահ:
Այս բոլոր հմտությունները կարող էին ապահովել
նրա համար լավ աշխատանք և ամուր կարիերա: Սակայն Հենրի Ֆորդն ընտրում է մեկ
կոնկրետ բնագավառ, կենտրոնացնում իր ներուժը դրա վրա ու … ստեղծում ավտոմեքենա:
Նայելով նրա հաջողությանն ու անցած ճանապարհին՝
ես երկու կարևոր սկզբունք սովորեցի իմ կյանքի համար:
1. Մարդիկ միշտ չէ, որ գիտեն, թե ինչ են ուզում:
Երբ նա ստեղծում էր մեքենան, մարդիկ հարցնում էին նրան, թե ինչո՞ւ նախ չի հարցրել
հանրությանը, թե ի՞նչ են նրանք այսօր որոնում: Նրա պատասխանը հետևյալն էր. «Եթե ես
մարդկանց հարցնեի, թե ինչ են նրանք ուզում, հավանաբար կասեին՝ ավելի արագընթաց
ձի»: Երբեմն միայնակ, բայց սեփական տեսիլք ունենալն ավելի կարևոր է, քան
կենտրոնանալը մարդկանց ու հանրության որոնումների վրա՝ լրացնելու նրանց կարիքները:
2. Մարդիկ հիշելու են քեզ միայն մեկ գործի
համար: Իհարկե, Հենրի Ֆորդը ժամագործ էր, շարժիչի մաստանգետ, հաշվապահ և այլն:
Սակայն մարդիկ, ովքեր տեղյակ են Հենրի Ֆորդի այս հմտությունների մասին, հավանաբար,
միայն մի քանի պատմաբաններ են, մինչդեռ մարդկությունը միայն գիտի Ֆորդի ամենամեծ
հայտնագործության մասին՝ ավտոմեքենայի:
Ֆիլ Քուկ
Saturday, March 21, 2015
Thursday, March 19, 2015
Դեյվիդ Լիվինգսթոնը ծնվել է այսօր՝ մարտի 19-ին, 1813թ-ին
Լիվինգսթոնը նվիրեց իր կյանքը մարդկությանը և իր ծառայության համար ամենաճիշտ ճանապարհն ընտրեց. նա որոշեց դառնալ բժիշկ ու միսիոներ և ջանքեր չխնայեց իր նպատակին հասնելու համար՝ «Ես որոշում եմ կայացրել երբեք կանգ չառնել ու գնալ մինչև վերջ»:
Իր տարիների փորձը նա փոխանցել է այս խոսքերով. «Տե՛ր, որտեղ ուզում ես, ուղարկիր ինձ, միայն թե ինձ հետ եկ...»:
Մի անգամ Թեմզայի գետեզրից դուրս եկավ մի աննշան նավ՝ նման շատ այլ նավերի, որոնք ամեն տարի գալիս էին Լոնդոն ու հեռանում: Այդ նավի վրա ուղևորվում էր մի երիտասարդ: Նավը հասավ մինչև Աֆրիկայի ափերը, երիտասարդն ափ դուրս եկավ ու անցավ անտառների խորքը, մտավ վերջ չունեցող անապատների մեջ, անհետացավ վայրի ցեղերի շրջանում, որոնց անուններն անգամ մարդկությանը հայտնի չէին այն ժամանակ: Այդ օրվանից այլևս ոչ ոք չլսեց այդ երիտասարդի մասին:
Ժամանակն անցնում էր: Եվրոպան զբաղված էր քաղաքական, կրոնական, քաղաքացիական ու ռազմական հարցեր լուծելով: Թեմզայով շարունակում էին անցնել տարբեր նավեր, աշխատավոր ժողովուրդն այս ու այն կողմ էր վազում, և կարո՞ղ էր արդյոք մեկի մտքով անցնել՝ հիշել մի երիտասարդի, ով 18 տարի առաջ հեռացել էր այդտեղից դեպի Աֆրիկայի հեռավոր ափեր: Եվ հանկարծ հանրության մեջ սկսում է հնչել մի երիտասարդ բժշկի անուն՝ Դեյվիդ Լիվինգսթոն, մի անվախ ճանապարհորդի, ով խիզախորեն ստանձնել էր միսիոների գործը: Մի քանի օրվա ընթացքում ողջ Եվրոպայի գիտնականներն ու ժողովուրդն իմացան Աֆրիկայում նրա կատարած բացահայտումների մասին:

Friday, February 27, 2015
Եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից...
Պատկերացրու, որ սեղանին դրված է մի տարա մեղր, բայց հանկարծ ինչ-որ մեկը պատահաբար դիպչում է նրան և այն կոտրվում է։
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կթափվի այնտեղից։ Իհարկե մեղր և միայն մեղր։
Ահա, սիրելի սիրտ, եթե դու լցված լինես սիրով, և եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից։
Կարծում եմ սեր և միայն սեր։ Նույնիսկ այդպիսի անհարգալից վերաբերմունքից հետո էլ քո սրտից կբխի միայն սեր, բայց միայն մեկ պայմանով, եթե այն լինի քո սրտում....

Friday, February 20, 2015
Wednesday, February 18, 2015
Այսօր հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան օրն է
Այժմ ես կգամ,- ասում է Աստված,
Օգնել աղքատին իր ծանր կռվում.
Չեմ թողնի նրան հավիտյան լքված,
Նա Ինձ ապավեն կանչեց նեղ օրում:
Վայ ձեզ, հզորներ, որ իր խրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վես, անպատիժ` ասիք ձեր սրտում –
Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին:
Մի՞թե կարծում եք` չէր տեսնում, լսում,
Նա, Ով ստեղծեց և աչք, և ականջ..
Մի՞թե կարծում եք` ուժն էր պակասում,
Եթե համբերեց դատելուց առաջ:
Իմ աչքերն անթարթ ձեր ճամփի վրա -
Հսկել եմ անքուն ես ձեր գործերին,
Էլ չեմ դանդաղիլ - գալիս եմ ահա,
Ես, Տեր զորությանց - և հուրն Իմ ձեռին:
Ես հուր եմ ձգում ճնշվածի հոգին,
Նրա համարձակ լեզվով ձեզ դատեմ,
Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,
Նրա թիկունքին` գալիս եմ ձեր դեմ:
Օգնել աղքատին իր ծանր կռվում.
Չեմ թողնի նրան հավիտյան լքված,
Նա Ինձ ապավեն կանչեց նեղ օրում:
Վայ ձեզ, հզորներ, որ իր խրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վես, անպատիժ` ասիք ձեր սրտում –
Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին:
Մի՞թե կարծում եք` չէր տեսնում, լսում,
Նա, Ով ստեղծեց և աչք, և ականջ..
Մի՞թե կարծում եք` ուժն էր պակասում,
Եթե համբերեց դատելուց առաջ:
Իմ աչքերն անթարթ ձեր ճամփի վրա -
Հսկել եմ անքուն ես ձեր գործերին,
Էլ չեմ դանդաղիլ - գալիս եմ ահա,
Ես, Տեր զորությանց - և հուրն Իմ ձեռին:
Ես հուր եմ ձգում ճնշվածի հոգին,
Նրա համարձակ լեզվով ձեզ դատեմ,
Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,
Նրա թիկունքին` գալիս եմ ձեր դեմ:
Subscribe to:
Posts (Atom)

.jpg)

.jpg)