SASUN TOSUNYAN`S BLOG

Wednesday, June 3, 2015

Գրիգոր Նարեկացի

Մարդու երկրային կյանքի իմաստը պետք է լինի ինքնակատարելագործման միջոցով Աստծուն միանալը, իսկ դրա ճշմարիտ ուղին խոնարհությունն է, մեղքերի խոր գիտակցումն ու ապաշխարությունը:


Sunday, May 24, 2015

Ի՞նչ պատասխան ես տալու դու, որ զարդարում ես քարեղեն պատերը, բայց չես հագցնում քո նմանի...

Ի՞նչ պատասխան ես տալու Աստծուն, դու, որ զարդարում ես քարեղեն պատերը, բայց չես հագցնում քո նմանին։ Դու, որ սիրում ես քո ձիուն, բայց մի հայացք անգամ չունես խեղճության մէջ հայտնված եղբորդ համար։ Դու, որ փտեցնում ես ցորենդ, բայց չես կերակրում սովեալներին....
Սբ. Բարսեղ Մեծ

Վերջում ամեն բան նշանակություն ձեռք կբերի

Կյանքը միայն հաղթական պահերը չեն, այլ նաև փորձություններն ու սխալները, որոնք դանդաղ կերպով մեզ հասցնում են մեր նպատակին՝ քրտինքը, արցունքները և չնչին թվացող բաները: Վերջում ամեն բան նշանակություն ձեռք կբերի՝ ամեն քայլ, ամեն ափսոսանք, ամեն որոշում և ամեն ցավ...

Friday, May 15, 2015

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է

Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակություն, առանց որի չի կարող գոյատևել մարդը և չի կարող զարգանալ մարդկային կյանքը: Այս կյանքում մարդու միակ սեփականությունն իր ընտանիքն է: Կայացած, ուժեղ ընտանիքին ոչնչացնել գրեթե հնարավոր չէ: Ընտանիք ինստիտուտը իրենով շատ ուժեղ է, անխոցելի ամրոց է ցանկացած թշնամու համար:  
 Եվ շնորհակալություն Աստծուն այդ  նվերի համար, առանց որի մարդկային ծնունդը դատապարտված կլիներ...

Thursday, May 14, 2015

Ի՞նչ է տեսնում մեզնից յուրաքանչյուրը

Երկու բանտարկյալներ նայում են բանտախցի ճաղերից դուրս: Մեկը նայելով դուրս՝ տեսնում է շրջապատող տեղանքը, որը բավականին փնթի ու կեղտոտ էր:
-Ամենուր կեղտ է այստեղ, անտանելի է,- ասում է նա:
-Նայի՛ր երկինք, աստղերն այսօր աննկարագրելի գեղեցիկ են,- ասում է մյուսը:
Մինչ մեկը դժգոհում է, մյուս բանտարկյալը, աչքերը հառած, երկինք է նայում՝ հիանալով աստղերով:
 Ինչի՞ է սա նման: Սա մեր վերաբերմունքն է կյանքի հանդեպ: Ի՞նչ է տեսնում մեզնից յուրաքանչյուրը՝ նայելով միևնույն առարկային կամ երևույթին:
Որոշ մարդիկ հակված են տեսնելու միայն վատը, ուրիշները, սակայն, կարող են բացասականից ավելին տեսնել, անգամ բացասականի մեջ լավը տեսնել:

Monday, May 11, 2015

Երջանկությունը երջանկությանը հասնելու մեջ է: Ֆ.Դոստոևսկի

  • Առանց սիրո ցանկացած ճշմարտություն դառնում է սուտ:
  • Երջանկությունը երջանկությանը հասնելու մեջ է:
  • Կյանքը շնչակտուր է լինում առանց նպատակի:
  • Շատ քիչ բան է պետք մարդուն ոչնչացնելու համար. բավական է միայն համոզել նրան, որ նրա արած գործը ոչ ոքի պետք չէ:
  • Իմաստուն վարվելու համար միայն խելք ունենալը բավական չէ:
  • Սերն այնքան զորավոր է, որ կարող է փոխել մեզ:
  • Նա, ով ցանկանում է բարություն անել, նույնիսկ կապված ձեռքերով էլ կանի:
  • Ամեն ինչում բավարարվածությունը կարող է հիմք դառնալ ծուլության, իսկ ծույլ մարդը ստրուկն է հենց իր ծուլության:  
  • Ազատությունն ինքդ քեզ զսպելու մեջ չէ, այլ ժուժկալ լինելու
  • Եթե մարդը ցանկանում է ճշմարտության հասնել՝ նա արդեն զորավոր է:

ԱՖՈՐԻԶՄ

Մենք պետք է սովորենք պատասխանատվություն կրել մեր մտքերի և խոսքերի համար, որովհետև դրանցից են ծնվում մեր գործողությունները

Thursday, April 23, 2015

Նպատակը կար, բայց չիրականացավ...

1915 թվականը սարսափ էր, ցավ, տառապանք: Հայը կրկին տանջվում էր, քրիստոնյա հայը կրկին հալածվում էր:
Նպատակը մեկն էր՝ բնաջնջել:
Նպատակը կար, բայց չիրականացավ, որովհետև այսօր մենք կանք, ապրում ենք, հիշում, սգում և պայքարում ենք: Մենք հավատում ու աղոթում ենք:

Մենք հաղթել ենք…

Tuesday, April 21, 2015

Հայոց ցեղասպանության ապացույցներ

Փաստարկներն այն բանի օգտին, որ հայերի դեմ գործողությունները կրել են համակարգված և կենտրոնացված բնույթ, հիմնվում են բազմաթիվ ականատեսների վկայությունների (հյուպատոսներ, զինծառայողներ, բուժքույրեր, ուսուցիչներ, քարոզիչներ), թուրք պաշտոնյաների և ողջ մնացած հայերի ցուցմունքների վրա։ Հայերի նպատակուղղված բնաջնջման կազմակերպման պնդումն էլ տեղ գտավ երիտթուրքերի պարագլուխների դեմ  դատական գործընթացի ընդհանրական որոշման մեջ։ Մինչ օրս թուրքական պահոցներից չի ներկայացված ոչ մի փաստաթուղթ, որը ինչ-որ կերպ կապացուցեր հայերի բնաջնջման նպատակաուղղվածությունը, ինչն էլ բացատրվում է այդ փաստաթղթերի ոչնչացմամբ կամ այսօր Թուրքիայում գործող գրաքննությամբ։ Չապացուցված կամ կեղծված են համարվում 1920 թվականի հրապարակված այսպես կոչված «Թալեաթի հեռագրերը»։ Հեռագրերի բնօրինակները չկան, բայց անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հեռագրերի բովանդակությունն ուղղակի կերպով հաստատվում է երիտթուրքերի պարագլուխների դեմ դատական գործընթացի նյութերով։ 
Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները դիտարկվել են մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից։1984 թվականին «Ազգերի մշտական տրիբունալը» Օսմանյան կայսրության գործողությունները որակեց ցեղասպանություն։ 1997 թվականին նմանատիպ որոշում կայացրեց Ցեղասպանության ուսումնասիրողների միջազգային միությունը։ 2000 թ. «The New York Times» և «The Jerusalem Post» թերթերում Հոլոքոստի 126 ուսումնասիրողների հայտարարությունը ՝ հաստատելով2001 թվականին հայ-թուրքական հաշտեցման համատեղ հանձնաժողովը դիմեց «Անցումային շրջանի արդարադատության հարցերով միջազգային կենտրոն»-ին (ԱՇԱՀՄԿ) անկախ եզրակացության համար. արդյո՞ք 1915 թվականի իրադարձությունները համարվում են ցեղասպանություն։ 2003 թվականի սկզբին ԱՇԱՀՄԿ-ը ներկայացրեց իր եզրակացությունը, որ 1915 թվականի իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր սահմանումներին, և այս եզրույթի կիրառումը ամբողջովին արդարացի է։
  

Thursday, March 26, 2015

ի՞նչ ես ուզում թողնել այս աշխարհին՝ որպես ժառանգություն...:Հենրի Ֆորդ

Ընդհանրապես դժվար է ապրել այնպիսի կյանք, որը մնա պատմության ու մարդկության հիշողության մեջ, սակայն մեկ ուղղության վրա կենտրոնանալը բանալի է դեպի մնայուն ավանդ ունենալը:
Հարցն այս է. ի՞նչ ես ուզում թողնել այս աշխարհին՝ որպես ժառանգություն: Ինչո՞վ ես ցանկանում, որ մարդիկ հիշեն քեզ:
Այս կյանքում մի ձեռքբերումից մյուսը քայլելու համար կարիք ունենք լավ օրինակների: Երբ գրում էի իմ գրքերից մեկը, ես ուսումնասիրում էի Հենրի Ֆորդի կյանքը:
Ի զարմանս ինձ՝ ես բացահայտեցի, որ նա եղել է մասնագետ տարբեր բնագավառներում:
Տասնհինգ տարեկանում նա արդեն փորձառու ժամացույց վերանորոգող էր, ավելի ուշ՝ մեքենավարի աշակերտ, ով աշխատում էր որպես շոգեքարշի օպերատոր, ապա եղել է բավականին իրազեկ հաշվապահ:
Այս բոլոր հմտությունները կարող էին ապահովել նրա համար լավ աշխատանք և ամուր կարիերա: Սակայն Հենրի Ֆորդն ընտրում է մեկ կոնկրետ բնագավառ, կենտրոնացնում իր ներուժը դրա վրա ու … ստեղծում ավտոմեքենա:
Նայելով նրա հաջողությանն ու անցած ճանապարհին՝ ես երկու կարևոր սկզբունք սովորեցի իմ կյանքի համար:
1. Մարդիկ միշտ չէ, որ գիտեն, թե ինչ են ուզում: Երբ նա ստեղծում էր մեքենան, մարդիկ հարցնում էին նրան, թե ինչո՞ւ նախ չի հարցրել հանրությանը, թե ի՞նչ են նրանք այսօր որոնում: Նրա պատասխանը հետևյալն էր. «Եթե ես մարդկանց հարցնեի, թե ինչ են նրանք ուզում, հավանաբար կասեին՝ ավելի արագընթաց ձի»: Երբեմն միայնակ, բայց սեփական տեսիլք ունենալն ավելի կարևոր է, քան կենտրոնանալը մարդկանց ու հանրության որոնումների վրա՝ լրացնելու նրանց կարիքները:
2. Մարդիկ հիշելու են քեզ միայն մեկ գործի համար: Իհարկե, Հենրի Ֆորդը ժամագործ էր, շարժիչի մաստանգետ, հաշվապահ և այլն: Սակայն մարդիկ, ովքեր տեղյակ են Հենրի Ֆորդի այս հմտությունների մասին, հավանաբար, միայն մի քանի պատմաբաններ են, մինչդեռ մարդկությունը միայն գիտի Ֆորդի ամենամեծ հայտնագործության մասին՝ ավտոմեքենայի:
Ֆիլ Քուկ




Thursday, March 19, 2015

Դեյվիդ Լիվինգսթոնը ծնվել է այսօր՝ մարտի 19-ին, 1813թ-ին

Լիվինգսթոնը նվիրեց իր կյանքը մարդկությանը և իր ծառայության համար ամենաճիշտ ճանապարհն ընտրեց. նա որոշեց դառնալ բժիշկ ու միսիոներ և ջանքեր չխնայեց իր նպատակին հասնելու համար՝ «Ես որոշում եմ կայացրել երբեք կանգ չառնել ու գնալ մինչև վերջ»:
Իր տարիների փորձը նա փոխանցել է այս խոսքերով. «Տե՛րորտեղ ուզում եսուղարկիր ինձմիայն թե ինձ հետ եկ...»:

Մի անգամ Թեմզայի գետեզրից դուրս եկավ մի աննշան նավ՝ նման շատ այլ նավերի, որոնք ամեն տարի գալիս էին Լոնդոն ու հեռանում: Այդ նավի վրա ուղևորվում էր մի երիտասարդ: Նավը հասավ մինչև Աֆրիկայի ափերը, երիտասարդն ափ դուրս եկավ ու անցավ անտառների խորքը, մտավ վերջ չունեցող անապատների մեջ, անհետացավ վայրի ցեղերի շրջանում, որոնց անուններն անգամ մարդկությանը հայտնի չէին այն ժամանակ: Այդ օրվանից այլևս ոչ ոք չլսեց այդ երիտասարդի մասին:
Ժամանակն անցնում էր: Եվրոպան զբաղված էր քաղաքական, կրոնական, քաղաքացիական ու ռազմական հարցեր լուծելով: Թեմզայով շարունակում էին անցնել տարբեր նավեր, աշխատավոր ժողովուրդն այս ու այն կողմ էր վազում, և կարո՞ղ էր արդյոք մեկի մտքով անցնել՝ հիշել մի երիտասարդի, ով 18 տարի առաջ հեռացել էր այդտեղից դեպի Աֆրիկայի հեռավոր ափեր: Եվ հանկարծ հանրության մեջ սկսում է հնչել մի երիտասարդ բժշկի անուն՝ Դեյվիդ Լիվինգսթոն, մի անվախ ճանապարհորդի, ով խիզախորեն ստանձնել էր միսիոների գործը: Մի քանի օրվա ընթացքում ողջ Եվրոպայի գիտնականներն ու ժողովուրդն իմացան Աֆրիկայում նրա կատարած բացահայտումների մասին:

Friday, February 27, 2015

Եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից...

Պատկերացրու, որ սեղանին դրված է մի տարա մեղր, բայց հանկարծ ինչ-որ մեկը պատահաբար դիպչում է նրան և այն կոտրվում է։
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կթափվի այնտեղից։ Իհարկե մեղր և միայն մեղր։
Ահա, սիրելի սիրտ, եթե դու լցված լինես սիրով, և եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից։
Կարծում եմ սեր և միայն սեր։ Նույնիսկ այդպիսի անհարգալից վերաբերմունքից հետո էլ քո սրտից կբխի միայն սեր, բայց միայն մեկ պայմանով, եթե այն լինի քո սրտում....

Դեպի ավարտ են ընթանում բոլորը....

Դեպի ավարտ են ընթանում բոլորը՝ և՛ աստվածապաշտները, և՛ կռապաշտները, և՛ այդ ավարտին հավատացողները, և՛ դրան չհավատացողները:
Բոլորի համար էլ լինելու է Արարչի հետ այդ հանդիպումը:

Ամեն պահի որոնիր նրան

Ուրախ պահերին ..... Գովաբանիր Աստծուն
Դժվար պահերին ..... Որոնիր Աստծուն
Հանդարտ պահերին ..... Երկրպագիր Աստծուն
Ցավոտ պահերին ..... Վստահիր Աստծուն
Ամեն պահի ..... Փառք տուր ԱՍՏԾՈւՆ

Wednesday, February 18, 2015

Այսօր հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան օրն է

Այժմ ես կգամ,- ասում է Աստված,
Օգնել աղքատին իր ծանր կռվում.
Չեմ թողնի նրան հավիտյան լքված,
Նա Ինձ ապավեն կանչեց նեղ օրում:

Վայ ձեզ, հզորներ, որ իր խրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վես, անպատիժ` ասիք ձեր սրտում –
Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին:


Մի՞թե կարծում եք` չէր տեսնում, լսում,
Նա, Ով ստեղծեց և աչք, և ականջ..
Մի՞թե կարծում եք` ուժն էր պակասում,
Եթե համբերեց դատելուց առաջ:
Իմ աչքերն անթարթ ձեր ճամփի վրա -
Հսկել եմ անքուն ես ձեր գործերին,
Էլ չեմ դանդաղիլ - գալիս եմ ահա,
Ես, Տեր զորությանց - և հուրն Իմ ձեռին:
Ես հուր եմ ձգում ճնշվածի հոգին,
Նրա համարձակ լեզվով ձեզ դատեմ,
Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,
Նրա թիկունքին` գալիս եմ ձեր դեմ:

Thursday, January 22, 2015

Ուինսթոն Չերչիլի լավագույն ճառը

      Երբ Ուինսթոն Չերչիլն արդեն 90 տարեկան էր, նրան հրավիրեցին Անգլիայի լավագույն համալսարաններից մեկում զեկույց կարդալու: Չնայած Չերչիլը բազմաթիվ այդպիսի հրավերներ մերժել էր, ի զարմանս բոլորի, այս մեկն ընդունեց: Երբ արդեն հայտնի դարձավ, որ Չերչիլը համաձայնել է համալսարանում զեկույց կարդալ, Անգլիան խառնվեց իրար: Նշանակված օրը հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներից եկան համալսարան: Նրանցից շատերը մեծ հեռավորություն էին կտրել: Մարդկանց թիվն անհաշվելի էր…
Մտնելով դահլիճ` Չերչիլը տեսավ հազարավոր մարդկանց: Դահլիճը լարված սպասում էր, բոլորը մեծ անհամբերությամբ ցանկանում էին լսել ժամանակի մեծագույն մարդուն: Համալսարանի դեկանը Չերչիլին ներկայացրեց որպես 20-րդ դարի աշխարհի ամենանշանակալից մարդու, մեծ անգլիացու: Ըստ նրա խոսքերի՝ Չերչիլն իր այս ելույթով պետք է ամփոփեր իր կյանքի ողջ ընթացքը, պետք է փոխանցեր իր մեծագույն փորձառությունը:
Դահլիճը թնդում էր կարծես թե չավարտվող ծափահարություններից: Չերչիլը, վեր կենալով, հանդարտ մոտեցավ ամբիոնին: Նա շատ լարված էր: Երկարատև ծափողջյուններից հետո սկսեց իր ճառը.
- ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ…
Այդ պահին ոչ ոք չհասկացավ, որ ելույթը դրանով էլ ավարտվեց: Իսկ հասկանալուց հետո ոչ բոլորն էին գոհ ելույթից, չէ՞ որ շատերը ահռելի տարածություններ էին անցել` ակնկալելով մի երկար ճառ լսել:
Բայց դահլիճի զգալի հատվածը խորապես հուզված էր… Նա հասկացավ, որ դա էլ հենց այն մեծ խորհուրդն է, այն մեծ դասը, որ Չերչիլը սովորել էր իրեն տրված կյանքից: Եվ այդ օրը, այդ մեծ լսարանի առջև, որպես մի վերջին ծառայություն, նա կտակեց «չհանձնվել» պատգամը ողջ Անգլիային ու ապագա սերունդներին:

Մարտին Լյութեր Քինգ

Խավարը չի կարող ցրել խավարը, միայն լույսը կարող է անել դա: Ատելությունը չի կարող հեռացնել ատելությունը, միայն սերը կարող է անել դա:

Wednesday, January 7, 2015

Մայր Թերեզա

       Ամենակարևոր դեղամիջոցը կյանքում քնքուշ սերն է և հոգատարությունը
Կյանքում չարը շատ է, շատ են անտուններն ու հիվանդները, բայց ամենավատ վիճակում նրանք են, ովքեր զրկված են սիրո բերկրանքից: Սերը պետք է արտահայտել գործողության մեջ, և այդ գործողությունը ծառայելն է: Դժոխքը մի տեղ է, որտեղ վատ հոտ է գալիս և ոչ ոք ոչ ոքի չի սիրում: Սիրո հաջողությունը ոչ թե արդյունքների, այլ հենց ընթացքի մեջ է: