Պատմությունը գրում է ժամանակը, ամրագրում են պատմաբանները, իսկ թե ինչպես և ինչ են գրում, ցույց է տալիս կրկին ժամանակը: Վերջիններիս թեթև ձեռամբ, ոչ միայն անձերն ու իրադարձություններն են մոռացումի մատնվում, խեղաթյուրվում, այլև` մշակութային արժեքները: Սակայն ճշմարտության լույսը ի զորու է հաղթահարել դարերի կապանքներն անգամ. քանզի երկաթե վարագույրները հազարամյակները մեկ ետ են քաշվում…
SASUN TOSUNYAN`S BLOG
Wednesday, October 15, 2014
Monday, October 6, 2014
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին...
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Ոմանք իջնում են, ոմանք բարձրանում,
Ոմանք նստած են անհոգ ու հանգիստ,
Ոմանք կանգնելու տեղ են որոնում:
Ոմանք դռներից կախվել են հազիվ,
Ոմանք գնում են միայն մեկ կանգառ,
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Պետք է վճարես գնալուդ համար:
Հողագնդի պես օրորվում կամաց,
Գնում է գալիս` նոր մարդկանցով լի,
Ու եթե վթար պատահի հանկարծ,
Կանգնած ու նստած` էլ չի հարցնի…
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին....
Ոմանք իջնում են, ոմանք բարձրանում,
Ոմանք նստած են անհոգ ու հանգիստ,
Ոմանք կանգնելու տեղ են որոնում:
Ոմանք դռներից կախվել են հազիվ,
Ոմանք գնում են միայն մեկ կանգառ,
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Պետք է վճարես գնալուդ համար:
Հողագնդի պես օրորվում կամաց,
Գնում է գալիս` նոր մարդկանցով լի,
Ու եթե վթար պատահի հանկարծ,
Կանգնած ու նստած` էլ չի հարցնի…
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին....
ԱՖՈՐԻԶՄ
Կյանքը միայն հաղթական պահերը չեն, այլ նաև փորձություններն ու սխալները, որոնք դանդաղ կերպով մեզ հասցնում են մեր նպատակին՝ քրտինքը, արցունքները և չնչին թվացող բաները: Վերջում ամեն բան նշանակություն ձեռք կբերի՝ ամեն քայլ, ամեն ափսոսանք, ամեն որոշում և ամեն ցավ...
Thursday, September 11, 2014
2001թ. սեպտեմբերի 11-ը նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր...
2001թ. այս օրը ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր: Ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների փլատակների տակ զոհվեց շուրջ 3 հազ. մարդ:Պաշտոնական վարկածով երկնաքերների փլուզման պատճառը առևանգված երկու ինքնաթիռների հարվածն է եղել, որոնք մխրճվել են շենքերի մեջ, բռնկվել, պայթել ու իրենց հետ պայթեցրել կառույցները, երրորդ ինքնաթիռը հարվածել է Պենտագոնին, չորրորդը, թերևս, առևանգիչների ներքին հակասության պատճառով, ընկել է Փենսիլվանիա նահանգի դաշտերից մեկում: Այս ծավալուն ահաբեկչական գործողության մեղավորը ևս հայտնի էր` «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը: Իշխանության` լայնորեն տարածված տեսակետի համաձայն` ահաբեկիչները ջիհադ էին հայտարարել Արևմտյան աշխարհին, քանի որ 2001թ. ԱՄՆ-ը և դաշնակիցները պատերազմ էին հայտարարել Աֆղանստանի տալիբներին, գահընկեց արել նրանց վարչակազմին։ Սկսվել էր Իրաքի պատերազմը, որի ընթացքում տապալվել է Սադամ Հուսեյնի իշխանությունը: Եվ պաշտոնական ԱՄՆ-ը շուրջ մեկ տասնամյակ հետապնդեց ողբերգության մեղավոր Բեն Լադենին, և ի վերջո մեծ ոգևորությամբ հրապարակեց նրա սպանության կադրերը...
Monday, September 1, 2014
1939թ.այս օրը`սեպտեմբերի 1-ին, սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը
Երկրորդ համաշխարհային պատերազմը ( 1939-1945թթ ), արդյունքն էր խոշոր պետությունների միջև խոր ու անհաշտ հակասությունների։ Ֆաշիստական
դաշինքը պայքար ծավալեց աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու, ԽՍՀՄ կործանելու և աշխարհի վերաբաժանման նպատակով:Երկրորդ համաշխարհային պատերազմը շատ ծանր հարված հասցրեց մարդկությանը։ Պատերազմի մեջ էին ներքաշվել
61 երկրներ՝
1.7 մլրդ բնակչությամբ։ Վեց տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան
50 մլն և հաշմանդամ դարձավ
95 մլն մարդ։ Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, երբ օգտագործվել է ատոմային զենք...Thursday, August 14, 2014
ԱՖՈՐԻԶՄ
Ապրելով մարդկանց հետ՝ մի՛ մոռացիր այն, ինչ սովորել ես մենության մեջ: Եվ առանձնանալիս քննի՛ր այն, ինչ հասկացել ես մարդկանց հետ շփումից: Ս. Թոսունյան
Երբեք մի՛ ասա, որ սիրում ես, եթե...
Երբեք մի՛ տուր այն, ինչ հետո պետք է վերցնես: Քայլ մի՛ դիր առաջ, եթե հաջորդ անելու ես հետ: Մի՛ ասա ընկեր, եթե մի օր կարող ես լքել: Հույս մի՛ տուր նրան, ում երբևէ կարող ես խաբել: Երբեք մի՛ ասա, որ սիրում ես, եթե կարող ես ցավ պատճառել: Թույլ մի՛ տուր սիրեն, եթե ինքդ չես սիրում...
Եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից
Պատկերացրու, որ սեղանին դրված է մի տարա մեղր, բայց հանկարծ ինչ-որ մեկը պատահաբար դիպչում է նրան և այն կոտրվում է։
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կթափվի այնտեղից։ Իհարկե մեղր և միայն մեղր։
Ահա, սիրելի սիրտ, եթե դու լցված լինես սիրով, և եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից։
Կարծում եմ սեր և միայն սեր։ Նույնիսկ այդպիսի անհարգալից վերաբերմունքից հետո էլ քո սրտից կբխի միայն սեր, բայց միայն մեկ պայմանով, եթե այն լինի քո սրտում....
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կթափվի այնտեղից։ Իհարկե մեղր և միայն մեղր։
Ահա, սիրելի սիրտ, եթե դու լցված լինես սիրով, և եթե քեզ հետ վերաբերվեն վատ, ի՞նչ կբխի քո սրտից։
Կարծում եմ սեր և միայն սեր։ Նույնիսկ այդպիսի անհարգալից վերաբերմունքից հետո էլ քո սրտից կբխի միայն սեր, բայց միայն մեկ պայմանով, եթե այն լինի քո սրտում....
Friday, August 1, 2014
Ուղիղ մեկ դար առաջ և նույն այս օրը`1914թ.օգոստոսի 1-ին, սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։
Առաջին Համաշխարհային Պատերազմ ( 1914 -1918 ), մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկը։ Պատերազմին ներգրավեց 38 երկիր: Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը։
1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր։ Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ։
Ցավոք, այսօր կարող ենք նկատել, որ 1-ին աշխարհամարտի 100-ամյակի օրը, աշխարհն ավելին, քան երբեք, նոր աշխարհամարտին է մոտեցել...
1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր։ Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ։
Ցավոք, այսօր կարող ենք նկատել, որ 1-ին աշխարհամարտի 100-ամյակի օրը, աշխարհն ավելին, քան երբեք, նոր աշխարհամարտին է մոտեցել...
Monday, July 14, 2014
1789թ.այս օրը` հուլիսի 14-ին սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը
1789թ. հուլիսի 14-ին Բաստիլի գրավումով սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Մեծ Հեղափոխության /1789-1799 թթ/ ընթացքում երկրում տեղի ունեցան կյանքի բոլոր բնագավառներին առնչվող լուրջ փոփոխություններ, վերացվեց միապետու-թյունը և Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն։
Ֆրանսիական հեղափոխությունը կենտրոնական իրադարձություն էր 18-րդ դարի վերջի - 19-րդ դարի սկզբի Արևմտյան Եվրոպայի քաղաքական և մշակութային կյանքում, որը մեծ ազդեցություն թողեց Եվրոպայի պատմության հետագա ընթացքի վրա։
Thursday, July 10, 2014
Կյանքի առեղծվածը
Վաղուց, շատ վաղուց…անհիշելի ժամանակներում Աստված հարցրեց հրեշտակներին, թե ուր թաքցնի Գաղտնիքը Կյանքի:
-Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում ծովերի…
Ասեց Աստված.
-Դա չափազանց հեշտ է մարդու համար…կգա ժամանակ, երբ նրանք կանցնեն բոլոր ծովերն ու կհասնեն խորքերը օվկիանոսների…
Այդ ժամանակ հրեշտակներն առաջարկեցին թաքցնել երկրի ընդերքում Գաղտնիքը Կյանքի:
Ասեց Աստված.
-Թափանցել ընդերքը երկրի….դա նույնպես շատ հեշտ կլինի մարդու համար…անիմաստ է նաև թաքցնել այն բարձր լեռների գագաթին…միևնույնն է ՝կգտնի մարդը…
-Ո՞ւր թաքցնել… մի՞գուցե աստղերի մեջ…
Կարճ լռությունից հետո պատասխանեց Աստված…
-Մարդիկ կհասնեն աշխարհի չորս ծայրերը…կբարձրանան ամենաբարձր լեռնագագաթները…կթափանցեն խորքերը ծովերի …անգամ տիեզերքն էլ հասանելի կլինի նրանց…ավելի շուտ, քան կճանաչեն իրենք իրենց…Հարկավոր է Կյանքի առեղծվածը թաքցնել մարդու մեջ…ու նա երբեք չի գտնի այն…
-Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում ծովերի…
Ասեց Աստված.
-Դա չափազանց հեշտ է մարդու համար…կգա ժամանակ, երբ նրանք կանցնեն բոլոր ծովերն ու կհասնեն խորքերը օվկիանոսների…
Այդ ժամանակ հրեշտակներն առաջարկեցին թաքցնել երկրի ընդերքում Գաղտնիքը Կյանքի:
Ասեց Աստված.
-Թափանցել ընդերքը երկրի….դա նույնպես շատ հեշտ կլինի մարդու համար…անիմաստ է նաև թաքցնել այն բարձր լեռների գագաթին…միևնույնն է ՝կգտնի մարդը…
-Ո՞ւր թաքցնել… մի՞գուցե աստղերի մեջ…
Կարճ լռությունից հետո պատասխանեց Աստված…
-Մարդիկ կհասնեն աշխարհի չորս ծայրերը…կբարձրանան ամենաբարձր լեռնագագաթները…կթափանցեն խորքերը ծովերի …անգամ տիեզերքն էլ հասանելի կլինի նրանց…ավելի շուտ, քան կճանաչեն իրենք իրենց…Հարկավոր է Կյանքի առեղծվածը թաքցնել մարդու մեջ…ու նա երբեք չի գտնի այն…
Tuesday, July 8, 2014
ԱՖՈՐԻԶՄ
Մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագա ու չենք նկատում,թե ինչպես ենք հայտնվում անցյալում...
Friday, July 4, 2014
ԱՖՈՐԻԶՄ
Պատմությունը վկայում է,որ նեղությունները, դժվարությունները, աղքատությունն ու ցավը չեն կործանել այնքան մեծ թվով մարդկանց, որքան դա արել են փառքը, հարստությունն ու իշխանությունը...
Tuesday, June 24, 2014
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ ու ամենին մոռանալ
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.Չսիրհել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն...
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ...
Saturday, May 24, 2014
Հովհ. Թումանյան
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
Sunday, May 11, 2014
Համամարդկային խայտառակություն: Եվրոտեսիլում հաղթեց տրանսվեստիտ Կոնչիտան
Ցավալիորեն պետք է
խոստովանենք, որ այն ինչ մի ժամանակ համարվում էր սարսափելի մեղք, հիմա դարձել է ընդունելի
մշակույթ: Սա արդեն անհերքելի իրականություն է: Ահա մեր <<Քաղաքակիրթ
Եվրոպան>>, որին մենք այնքան փափագում ենք: Այսօր շատերը բողոքելով իրենց հայրենիքում
տիրող սոցիալ-տնտեսական պայմաններից, արտագաղթում են զարգացած Եվրոպա, նպատակը
պարզ է ու <<հիմնավորված>>` <<մեր երեխաների լավ ապագայի համար…>>: եթե ձեր պատկերացրած լավ ապագան սա է, ուրեմն խոսքերն իրոք ավելորդ են…: Ս. Թոսունյան
Subscribe to:
Posts (Atom)


