SASUN TOSUNYAN`S BLOG

Sunday, March 2, 2014

ՄԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՅԱՆՔ ՄԵԿ ԺԱՄ: ԲԺԻՇԿՆԵՐԸ ՄԱՀ ԷԻՆ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ՝ ԱՍՏՎԱԾ ԿՅԱՆՔ ՏՎԵՑ

Օրեր առաջ տեղի ունեցավ հերթական հրաշքը: Մեկ տարեկան Նորիկը ուներ արյան քաղցկեղ: Հինգ ամիս արյան փոխներերկման հիվանդանոցում բուժում ստանալուց հետո, բժիշկները նրան մեկ ժամվա կյանք էին կանխորոշել: Բայց Աստված այլ ծրագիր ուներ Նորիկի համար: Նա ուղղարկեց իր զավակներին հիվանդանոց՝ լավ լուր տանելու Նորիկի ընտանիքին. Աստված կարող է բժշկել: Ապշեցուցիչ է այն հանգամանքը, որ չնայած այդ հուսահատ վիճակին, նրանց սրտում բարձրացավ գերբնական հավատք Աստծո նկատմամբ:  Երևանի <<Աստծո Տուն>> ավետարանական   Եկեղեցին` ավագ հովիվ Գրիգոր Սիմոնյանի առաջնորդությամբ, հավատքով միաբան աղոթք բարձրացրեց առ Աստված: Եվ աննախադեպ արագությամբ Նորիկի վիճակը բարելավվեց: Գրեթե երկու ամիս հետո բժիշկներն իրենք ասացին. կատարվածը բացարձակ հրաշք է՝ ոսկրածուծը սկսել է արյուն արտադրել

Saturday, March 1, 2014

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել...

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.

—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...


Friday, February 21, 2014

Մարդիկ անխոհեմ են, անտրամաբանական և եսակենտրոն, սիրիր նրանց ամեն դեպքում:Մայր Թերեզա

Մարդիկ անխոհեմ են, անտրամաբանական և եսակենտրոն, սիրիր նրանց ամեն դեպքում:
Երբ բարիք ես գործում, մարդիկ քեզ կմեղադրեն անձնասիրության հետին նպատակների մեջ, բարիք գործիր ամեն դեպքում:
Եթե հաջողակ ես և կեղծ ընկերներ և թշնամիներ ես վաստակում,հաջողիր ամեն դեպքում:
Բարիքը, որն անում ես, վաղը կմոռացվի,
բարիք գործիր ամեն դեպքում:
Ազնվությունը և անկեղծությունը քեզ խոցելի են դարձնում,
ազնիվ և անկեղծ եղիր ամեն դեպքում:
Տարիներ շարունակ քո կառուցածը մեկ գիշերում կարող է կարծանվել, կառուցիր ամեն դեպքում:
Մարդիկ իսկապես օգնության կարոտ են, բայց եթե օգնես նրանց, կարող են քեզ վրա հարձակվել, օգնիր ամեն դեպքում:
Տո'ւր աշխարհին քո ունեցած ամենալավը, և կփշրեն քո ատամները, Տո'ւր աշխարհին քո ունեցած ամենալավը ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ

Wednesday, February 19, 2014

Այսօր հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան օրն է


Այժմ ես կգամ,- ասում է Աստված,
Օգնել աղքատին իր ծանր կռվում.
Չեմ թողնի նրան հավիտյան լքված,
Նա Ինձ ապավեն կանչեց նեղ օրում:

Վայ ձեզ, հզորներ, որ իր խրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վես, անպատիժ` ասիք ձեր սրտում –
Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին:


Մի՞թե կարծում եք` չէր տեսնում, լսում,
Նա, Ով ստեղծեց և աչք, և ականջ..
Մի՞թե կարծում եք` ուժն էր պակասում,
Եթե համբերեց դատելուց առաջ:

Իմ աչքերն անթարթ ձեր ճամփի վրա -
Հսկել եմ անքուն ես ձեր գործերին,
Էլ չեմ դանդաղիլ - գալիս եմ ահա,
Ես, Տեր զորությանց - և հուրն Իմ ձեռին:

Ես հուր եմ ձգում ճնշվածի հոգին,
Նրա համարձակ լեզվով ձեզ դատեմ,
Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,
Նրա թիկունքին` գալիս եմ ձեր դեմ:

                                         

Tuesday, February 18, 2014

Ինչպես կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնպես էլ դուք արեք նրանց.....

Մի մարդ տուն է գնում իր համար,որը շատ շքեղ էր ու գեղեցիկ... կար այդտեղ նաև այգի... Նրա կողքին ապրում էր մի նախանձ հարևան, ով միշտ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը. աղբ է դնում դարպասի մոտ և այլն...
Մի անգամ մարդը դուրս է գալիս տնից բարձր տրամադրությամբ ու դարպասի մոտ դույլով աղբ է գտնում... նա վերցնում է դույլը, դատարկում աղբը ու դրա մեջ լցնում իր այգու ամենահյութալի խնձորները և գնում հարևանի տուն:
Հարևանը երբ լսում է դռան թակոցը, մտածում է. ''Վերջապե'ս, ես լցրեցի նրա համբերության բաժակը''... բացում է դուռը` կռվի հույս ունենալով, բայց մարդը տալիս է նրան խնձորներով լի զամբյուղն ու ասում.
_ Ով ինչով հարուստ է,նրանով էլ կիսվում է մյուսների հետ...

Friday, February 7, 2014

Բոլորն անհամբեր սպասում էին զանգերի ղողանջին, բայց այն այդպես էլ չէր հնչում...


Անգլիացի քաղաքական գործիչ Օլիվեր Կրոմվելը իր քաղաքական հակառակորդներից մեկին դատապարտում է մահվան՝ հրամայելով. «Երեկոյան՝ ժամը վեցին, երբ հնչեն տաճարի զանգերը, կտրե՛ք դատապարտյալի գլուխը»: Տաճարի բակում հետաքրքրասերների մի մեծ խումբ էր հավաքվել: Բոլորն անհամբեր սպասում էին զանգերի ղողանջին, բայց այն այդպես էլ չէր հնչում: Սովորականի նման ժամհարը ձգում էր պարանը, բայց զանգերը լուռ էին: Երբ վերև են բարձրանում, մի զարմանալի տեսարանի են ականատես լինում: Զանգի կոչնակից կախված էր մի կնոջ դի, որն էլ խափանում էր զանգի ղողանջը: Պարզվում է՝ դատապարտյալի կինն էր, ով չկարողանալով ոչնչով օգնել ամուսնուն, նրա փրկության համար զոհել էր սեփական կյանքը: Կրոմվելը, խորապես ազդվելով կատարվածից, դատապարտյալին ներում է շնորհում...

Monday, January 27, 2014

Այսօր` հունվարի 27-ին, աշխարհում նշվում է որպես հրեական ցեղասպանության՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր


Հրեաների հանդեպ ցեղասպանությունն իրականացվել է Գերմանիայի այն ժամանակվա ղեկավար Ադոլֆ Հիտլերի կողմից... Գերմանիայի կառավարությունն ընդունել է սեփական մեղքն ու ներողություն է խնդրել հրեա ժողովրդից: ՄԱԿ- ի որոշմամբ՝ հունվարի 27- ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հրեական ցեղասպանության՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Այսօր աշխարհի մի շարք երկրներում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, կանցկացվեն ոգեկոչման արարողություններ: 2007 թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց «Հոլոքոստը ժխտելու» մասին բանաձևը, որը դատապարտում է 1933-45 թվականներին հրեաների ցեղասպանության ժխտումը: Բանաձևը Հոլոքոսթի ոգեկոչման օր հռչակեց ամեն տարվա հունվարի 27-ը` «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարը խորհրդային զորքերի կողմից ազատագրելու օրը: 1945 թվականի այս օրն այտեղից 3790 մարդ փրկվեց: 1945 թվականի հունվարի 27-ին Կարմիր բանակի զինվորներն ազատ արձակեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը`փրկելով 3. 790 մարդու կյանք: Հենց այս իրադարձության հետ կապված էլ այս օրը նշվում է որպես Հոլոքոստի զոհերիհիշատակի միջազգային օր: Իսկ 2007թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի ԳլխավորԱսամբլեան ընդունեց «Հոլոքոստը ժխտելու» մասին 61/255 բանաձևը, որը դատապարտում է 1933- 45 թվականներին հրեաների հոլոքոստի (ցեղասպանություն)ժխտումը:

Sunday, January 26, 2014

Ոչ ոք չի ծաղրի Աստծուն, երբ...


Ոչ ոք չի ծաղրում Աստծուն, երբ հիվանդանոցում է:
 Ոչ ոք չի ծաղրում Աստծուն, երբ պատերազմի մեջ է :
 Ոչ ոք չի ծաղրում Աստծուն, երբ հրդեհի կամ ջրհեղեղի մեջ է:.
Ոչ ոք չի ծաղրում Աստծուն, երբ ինքնաթիռը սկսում է ուժեղ տարուբերվել:
 Ոչ ոք չի ծաղրում Աստծուն, երբ մութ նրբանցքում նրա ճանապարհը փակում են 2 անծանոթներ: Սակայն, երբ զվարճանքի վայրերից մեկում ինչ-որ մեկը գինովցած հումոր է անում Աստծու անունով, Որին չի ճանաչում, կամ երբ մի անմիտ ասում է, թե Աստված ատում է իրեն, հաճախ իր եզրակացություններով անում է այնպես, որ բոլորը սկսում են ծաղրել և զվարճանալ Աստծո անվամբ: Սակայն ոչ ոք չի ծաղրի Աստծուն, երբ կզգա իր մահկանացու մարմնի վրա մահվան սառը շունչը` ինչ-որ տեղ շատ մոտ, թիկունքի հետևում, կամ էլ մահվան դեմքին նայելուց:
 Ոչ ոք չի ծաղրում Աստծուն, երբ Աստված ներում է: Ոչ ոք չի ծաղրի Աստծուն ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐԸ...

Monday, January 20, 2014

Ջոն Քենեդին այս օրը` հունվարի 20-ին ընտրվեց ԱՄՆ-ի 35-րդ նախագահ


Հայտնի քաղաքական գործիչ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ծնվել է 1917 թ.-ի մայիսի 29-ին Մասաչուսեթս նահանգում: Հայրը Ռուզվելտի առաջին օգնականներից էր, կառավարությունում՝ անվտանգության ծառայության պետը, վալյուտային և ծովային հանձնաժողովների ղեկավարը, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանը: Գերազանց ավարտելով Հարվադի համալսարանը` նա աշխատանքի անցավ հոր մոտ՝ իբրև գործավար և ստացավ գործնական գիտելիքներ: Հաղթելով 1947 թ.-ի Կոնգրեսի ընտրություններում, նա դարձավ ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 1952 թ.-ին՝ արդեն սենատոր էր: 1957 թվականին Ջոն Ֆիցջերալդ Քենեդին իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններում: 1960 թ.-ին Դեմոկրատական կուսակցության կողմից նա առաջադրվեց նախագահի թեկնածու և ձայների փոքր առավելությամբ ընտրություններում հաղթեց: Իր անձնական հատկանիշների շնորհիվ Քենեդին երկրում մեծ ժողովրդականություն էր վայելում: Նա սպանվեց 1963 թվականի նոյեմբերի 22-ին:

Thursday, January 16, 2014

«Ես ձեզանից բոլորիցդ կբողոքեմ Աստծուն, ես նրան ամեն ինչ կպատմեմ...»



Սիրիայում պատերազմի զոհ դարձած 3-ամյա փոքրիկի խոսքերը ցնցել են աշխարհը: Սա երեխայի վերջին լուսանկարն է հիվանդանոցից, որտեղ նրան բերել էին բազմաթիվ բեկորային վնասվածքներով և ներքին արյունահոսությամբ: Եվ չնայած, որ նա ընդամենը 3 տարեկան էր, բայց զգում էր, որ մահանում է: Մահանալուց առաջ փոքրիկի արտասանած վերջին բառերը ցնցել են բժիշկներին` «Ես ձեզանից բոլորիցդ կբողոքեմ Աստծուն, ես նրան ամեն ինչ կպատմեմ...»

«Աշխարհի տառապանքը». Նապոլեոն Բոնապարտ



Աշխարհի տառապանքը. Աշխարհը տառապում է ոչ թե վատ մարդկանց բռնապետությունից, այլ լավ մարդկանց լռությունից... Նապոլեոն Բոնապարտ