SASUN TOSUNYAN`S BLOG
Monday, January 27, 2014
Այսօր` հունվարի 27-ին, աշխարհում նշվում է որպես հրեական ցեղասպանության՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր
Sunday, January 26, 2014
Ոչ ոք չի ծաղրի Աստծուն, երբ...
Ոչ ոք չի ծաղրում Աստծուն, երբ հիվանդանոցում է:
Ոչ ոք չի ծաղրում Աստծուն, երբ պատերազմի մեջ է :
Ոչ ոք չի ծաղրում Աստծուն, երբ հրդեհի կամ ջրհեղեղի մեջ է:.
Ոչ ոք չի ծաղրում Աստծուն, երբ ինքնաթիռը սկսում է ուժեղ տարուբերվել:
Ոչ ոք չի ծաղրում Աստծուն, երբ մութ նրբանցքում նրա ճանապարհը փակում են 2 անծանոթներ: Սակայն, երբ զվարճանքի վայրերից մեկում ինչ-որ մեկը գինովցած հումոր է անում Աստծու անունով, Որին չի ճանաչում, կամ երբ մի անմիտ ասում է, թե Աստված ատում է իրեն, հաճախ իր եզրակացություններով անում է այնպես, որ բոլորը սկսում են ծաղրել և զվարճանալ Աստծո անվամբ: Սակայն ոչ ոք չի ծաղրի Աստծուն, երբ կզգա իր մահկանացու մարմնի վրա մահվան սառը շունչը` ինչ-որ տեղ շատ մոտ, թիկունքի հետևում, կամ էլ մահվան դեմքին նայելուց:
Ոչ ոք չի ծաղրում Աստծուն, երբ Աստված ներում է: Ոչ ոք չի ծաղրի Աստծուն ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐԸ...
Monday, January 20, 2014
Ջոն Քենեդին այս օրը` հունվարի 20-ին ընտրվեց ԱՄՆ-ի 35-րդ նախագահ
Հայտնի քաղաքական գործիչ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ծնվել է 1917 թ.-ի մայիսի 29-ին Մասաչուսեթս նահանգում: Հայրը Ռուզվելտի առաջին օգնականներից էր, կառավարությունում՝ անվտանգության ծառայության պետը, վալյուտային և ծովային հանձնաժողովների ղեկավարը, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանը: Գերազանց ավարտելով Հարվադի համալսարանը` նա աշխատանքի անցավ հոր մոտ՝ իբրև գործավար և ստացավ գործնական գիտելիքներ: Հաղթելով 1947 թ.-ի Կոնգրեսի ընտրություններում, նա դարձավ ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 1952 թ.-ին՝ արդեն սենատոր էր: 1957 թվականին Ջոն Ֆիցջերալդ Քենեդին իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններում: 1960 թ.-ին Դեմոկրատական կուսակցության կողմից նա առաջադրվեց նախագահի թեկնածու և ձայների փոքր առավելությամբ ընտրություններում հաղթեց: Իր անձնական հատկանիշների շնորհիվ Քենեդին երկրում մեծ ժողովրդականություն էր վայելում: Նա սպանվեց 1963 թվականի նոյեմբերի 22-ին:Thursday, January 16, 2014
«Ես ձեզանից բոլորիցդ կբողոքեմ Աստծուն, ես նրան ամեն ինչ կպատմեմ...»

Սիրիայում պատերազմի զոհ դարձած 3-ամյա փոքրիկի խոսքերը ցնցել են աշխարհը: Սա երեխայի վերջին լուսանկարն է հիվանդանոցից, որտեղ նրան բերել էին բազմաթիվ բեկորային վնասվածքներով և ներքին արյունահոսությամբ: Եվ չնայած, որ նա ընդամենը 3 տարեկան էր, բայց զգում էր, որ մահանում է: Մահանալուց առաջ փոքրիկի արտասանած վերջին բառերը ցնցել են բժիշկներին` «Ես ձեզանից բոլորիցդ կբողոքեմ Աստծուն, ես նրան ամեն ինչ կպատմեմ...»
Subscribe to:
Comments (Atom)
